438.37
4.44
404.03
+4
Եղանակը Երևանում
Հայ

Լավրով. ղարաբաղյան հակամարտության բանակցություններն ավելի մոտ են հաջողության, քան երբևէ

13:57
12 Հուլիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կողմերը շատ ավելի մոտ են հաջողության, քան երբևէ, սակայն մանրամասները բացահայտելը դեռևս վաղ է, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ամփոփելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման արդյունքները:

«Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ այս անգամ ավելի մոտ ենք հաջողության հեռանկարին, քան` մինչ այժմ», - ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ընդ որում, ՌԴ ԱԳ նախարարը ավելացրել է, որ հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների մասնրապասները չի բացահայտի:

«Հասկանալի պատճառներով մենք հասարակայնորեն չենք քննարկում այն գաղափարները, որոնք քննարկվում են հանդիպման շրջանակում: Երեք երկրների նախագահները հունիսի 20-ի հանդիպումից հետո հատուկ պայմանավորվել են, որ խնամքով են վերաբերվելու այն հույսին, որ առաջացել է: Ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ բան ենք թաքցնում, այլ, որովհետև դա էթիկական նորմ է բանակցությունների ժամանակ», - ավելացրել է Լավրովը:

Կոնկրետ քայլեր

Լավրովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը երկկողմանի շփման ժամանակ քննարկում են կոնկրետ քայլեր, որոնք կարող են և պետք է հանգեցնեն Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման առաջխաղացմանը:

«Երեկ մանրամասն, անկեղծ և վստահելի երկխոսություն ունեցանք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Քննարկվել են սկբունքային առումով երկկողմ հարաբերությունները և հետագա քայլերը, որոնք կարող են և պետք է հանգեցնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջխաղացմանը: Լիովին կիսում եմ ձեր խոսքերը երկկողմ հարաբերությունների և ռազմավարական համագործակցության մասին. դրանք զարգանում են բոլոր ուղղություններով՝ առանց բացառությունների», - ասել է Լավրովը:

Մամեդյարովն իր հերթին նշել է «երկխոսության բարձր մակարդակը, որը գնալով ավելի ինտենսիվ է դառնում»: Նրա խոսքով, կողմերը քննարկում են մի շարք հարցեր` տնտեսական, մարդասիրական, ինչպես նաև կապված Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետ:

«Հույս կա, որ բանակցային գործընթացի ինտենսիվությունը թույլ կտա քանդել հակամարտության հանգույցը», - ասել է նա: --0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ
10:06
27 Նոյեմբերի 2023
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում (ՖՈՏՈ)
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում․ ՖՈՏՈ