ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամկետները հայտնի կդառնան առաջիկայում: Այդ մասին հինգշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը:
«Փորձում ենք հնարավորինս բաց և թափանցիկ լինել: Պայմանավորվածություն կա, որ կհայտարարենք վայրիի և ամսաթվի մասին: Կարող եմ ասել, որ այդ օրը մոտենում է», - ասաց նախարարը:
Նա նշեց, որ հարգում է բանակցությունների բոլոր կողմերը և կշարունակի հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությունների:-0-