ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մարտի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 38 անգամ, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց:
«ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», նշվում է հաղորդագրության մեջ: -0-