535.1
7.57
476.41
+36
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները և զենքի փողի սպառնալիքի ներքո բանակցությունների պարտադրանքը

20:46
09 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Վերջին շրջանում նկատելիորեն կոշտացել են Ադրբեջանի տարբեր պետական օղակների կողմից ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ արվող հայտարարությունները: Դրանցում առավել շեշտադրվում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, ռազմական ճանապարհով հիմնահարցի լուծումը, առավելապաշտական, ոչ կառուցողական հայտարարությունները, ինչը դատապարտելի է: Հենց սա է արտացոլված նաև համանախագահների վերջին հայտարարության մեջ, հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հայկական կողմի, ներառյալ՝ վարչապետի բազմաթիվ կառուցողական հայտարարություններն այդպես էլ անարձագանք են մնում ադրբեջանական կողմից:

«Բաքվից լսում ենք, որ «ուժի գործոնը մշտապես եղել և մնում է օրակարգում», «ռազմական գործոնը հատուկ տեղ է գրավում հիմնախնդրի լուծման առանցքում», «ուժն է ծնում իրավունք» և այլն: Ավելին, երկրների ղեկավարների միջև հանդիպման մասին հայտարարության ֆոնին Ադրբեջանը ձեռնարկում է հարձակողական բնույթի զորավարժություններ, որոնք չեն ծանուցվել՝ հակառակ միջազգային պարտավորությունների պահանջների», - հայտարարել է նա:

Ըստ Նաղդալյանի, այն պայմաններում, երբ Հայաստանի վարչապետը Եվրոպական խորհրդարանում հայտարարում է մեր տարածաշրջանում երկխոսության, հանդուրժողականության և փոխզիջման մշակույթի ներդրման անհրաժեշտության մասին, Բաքվից սպառնում են, որ կարող են իրենց հասարակությանը պատրաստել ոչ թե խաղաղության, այլ հիմնախնդրի այլ ձևերով հանգուցալուծման:

Նման հռետորաբանությունը, ինչպես նաև առավելապաշտական, ոչ կառուցողական դիրքերից հնչվող հայտարարությունները չեն նպաստում բանակցությունների համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը: Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում նման մոտեցումները, ինչպես նաև զենքի փողի սպառնալիքի ներքո բանակցությունների պարտադրանքը:

«Հայաստանը մշտապես բարձրաձայնել է իր հանձնառությունը և սատարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, որում մեր առաջնահերթություններն են Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը:  Մեր այդ հանձնառության վառ ապացույցներից է, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո խաղաղության գործընթացը ոչ թե կասեցվեց, այլ` նոր դինամիկա ստացավ» - հայտարարել է նա:

Խաղաղության մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների և փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ նաև Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակներում, շարունակում են մնալ առարկայական:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:17
17 Հուլիսի 2019
Փաշինյանը բացատրեց ղարաբաղյան գործընթացում արդյունքների բացակայությունը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում բացատրեց, թե ինչու Երևանի և Բաքվի միջև թեժ գիծը չի գործում։
13:57
12 Հուլիսի 2019
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից հայամետ փոփոխությունների ընդունումը
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից հայամետ փոփոխությունների ընդունումը:
15:39
09 Հուլիսի 2019
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը
Սլովակիայում տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:
11:02
09 Հուլիսի 2019
ԵԱՀԿ ԽՎ–ն կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին աշխուժացնել երկխոսությունը
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հռչակագրում կա ղարաբաղյան կարգավորմանը նվիրված հատված։
14:54
08 Հուլիսի 2019
Արցախի գլխավոր դատախազը հրաժարական է տվել
Արցախի գլխավոր դատախազը հրաժարական է տվել:
12:55
05 Հուլիսի 2019
Զոհրաբ Մնացականյանը նշել է ղարաբաղյան կարգավորման գերակա նպատակը
Արցախում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և նրա արցախցի գործընկեր Մասիս Մայիլյանը Ստեփանակերտում հանդիպում են անցկացրել
17:11
02 Հուլիսի 2019
Վարդան Բալայանը նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով
Վարդան Բալայանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:
15:20
02 Հուլիսի 2019
Արարատ Միրզոյանը Մոսկվայում նշել է ղարաբաղյան կարգավորման սկզբունքները
Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանը մասնակցել է «Պառլամենտարիզմի զարգացումը» երկրորդ միջազգային ֆորումի բացմանը Մոսկվայում։
13:00
01 Հուլիսի 2019
Արցախի նախագահի խորհրդականը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ
Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդականը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ:
22:04
27 Հունիսի 2019
Արցախի ԱԳՆ–ն ողջունել է ԱՄՆ կոնգրեսականի` Ադրբեջանին զենքի վաճառքն արգելափակելու նախաձեռնությունը
Արցախի ԱԳՆ–ն ողջունել է ԱՄՆ կոնգրեսմեն Բրեդ Շերմանի առաջարկությունը։
17:24
27 Հունիսի 2019
Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հայտարարությունը
Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիվ հայտարարությունը:
16:35
27 Հունիսի 2019
Զոհրաբ Մնացականյանը` Արցախի մասին. հնարավոր չէ միաժամանակ կրակել և բանակցություններ վարել
Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը: