ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մարտի 28-ին և լույս 29-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 20 անգամ, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 580 կրակոց:
«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-