Գիշերը հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 450 կրակոց
10:17
09 Մարտի 2017
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մարտի 8-ին և լույս 9-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել:
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 450 կրակոց:
«ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ