ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Ղարաբաղյան խնդրի կողմերի միջև երկխոսությունը դեռ չի հանգեցնում լուրջ առաջընթացի, հայտարարել է ՌԴ–ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` ամփոփելով ԵԱՀԿ ԱԳՆԽ երրորդ լիագումար նիստի արդյունքները։
Загружается новость ... "Лево"
«Սակայն մենք դրական ենք համարում այն փաստը, որ այս տարի երկխոսություններ են կայացել նախագահների ու մեկ անգամ չէ ԱԳ նախարարների մակարդակում։ Մենք կշարունակենք աշխատել համանախագահների միասնական մոտեցմամբ։ Այն պարունակում է կարգավորման սկզբունքներ, որոնք կողմերը ընդունել են, սակայն դեռ չեն տեղափոխել գործնական քայլերի ոլորտ», – ասել է նախարարը։
Նրա խոսքով, սա հեշտ հարց չէ, սակայն նրանք կշարունակեն զբաղվել դրանով։ –0–