535.1
7.57
476.41
+32
Եղանակը Երևանում
Հայ

Ղարաբաղի հարցը դառնում է Ռուսաստանի ռեսուրսները քամելու արևմտյան գործիք. թերթ

11:31
20 Ապրիլի 2016

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը թևակոխել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի, այսպես ասած, կոնսպիրոլոգիական նոր փուլ, գրում է «Ժամանակը»։

Ահա այդ կետում սկսում է երրորդ փուլը, որտեղ ակնհայտ է, որ սկսել է դիրքային պայքար նախ բանակցային գործընթացի, այսպես ասած, հովանու համար՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Նկատելի է, որ Արևմուտքը ցուցաբերում է որոշակի զուսպ կեցվածք, ինչն, ամենայն հավանականությամբ, կկրի մարտավարական բնույթ, գրում է թերթը։

Հոդվածի հեղինակների կարծիքով` չի բացառվում, որ Արևմուտքը սպասում է Ռուսաստանի դիվանագիտական ձախողմանը՝ իհարկե, ինքն էլ բավական հմտորեն նպաստելով դրան իր ունեցած քաղաքական խողովակներով: Չի բացառվում, որ Արևմուտքը համոզված է՝ Ռուսաստանը չունի իր ծրագրերը առաջ մղելու ռեսուրս, հետևաբար պետք է թողնել, որ նա եղած ռեսուրսները վատնի աննպատակ:

«Այսինքն՝ Ղարաբաղի հարցն, ըստ էության, դառնում է Ռուսաստանի ռեսուրսները քամելու արևմտյան արդեն երկու տարի կիրառվող մարտավարության օղակներից մեկը: Իհարկե՝ նախևառաջ հենց Ռուսաստանի իսկ կամքով, որովհետև ակնհայտ է, որ Ադրբեջանի գրոհից հետո դիվանագիտական գրոհի է նետվել Ռուսաստանը» , – նշում են հոդվածի հեղինակները։

Մյուս կողմից՝ Մոսկվան այլ բան էլ չունի անելու, քանի որ հակառակ դեպքում՝ մնում է հաշտվել օրեցօր ազդեցության  նվազմանը Կովկասում, գրում է թերթը։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:17
17 Հուլիսի 2019
Փաշինյանը բացատրեց ղարաբաղյան գործընթացում արդյունքների բացակայությունը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում բացատրեց, թե ինչու Երևանի և Բաքվի միջև թեժ գիծը չի գործում։
13:57
12 Հուլիսի 2019
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից հայամետ փոփոխությունների ընդունումը
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից հայամետ փոփոխությունների ընդունումը:
15:39
09 Հուլիսի 2019
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը
Սլովակիայում տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:
11:02
09 Հուլիսի 2019
ԵԱՀԿ ԽՎ–ն կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին աշխուժացնել երկխոսությունը
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հռչակագրում կա ղարաբաղյան կարգավորմանը նվիրված հատված։
14:54
08 Հուլիսի 2019
Արցախի գլխավոր դատախազը հրաժարական է տվել
Արցախի գլխավոր դատախազը հրաժարական է տվել:
12:55
05 Հուլիսի 2019
Զոհրաբ Մնացականյանը նշել է ղարաբաղյան կարգավորման գերակա նպատակը
Արցախում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և նրա արցախցի գործընկեր Մասիս Մայիլյանը Ստեփանակերտում հանդիպում են անցկացրել
17:11
02 Հուլիսի 2019
Վարդան Բալայանը նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով
Վարդան Բալայանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:
15:20
02 Հուլիսի 2019
Արարատ Միրզոյանը Մոսկվայում նշել է ղարաբաղյան կարգավորման սկզբունքները
Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանը մասնակցել է «Պառլամենտարիզմի զարգացումը» երկրորդ միջազգային ֆորումի բացմանը Մոսկվայում։
13:00
01 Հուլիսի 2019
Արցախի նախագահի խորհրդականը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ
Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդականը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ:
22:04
27 Հունիսի 2019
Արցախի ԱԳՆ–ն ողջունել է ԱՄՆ կոնգրեսականի` Ադրբեջանին զենքի վաճառքն արգելափակելու նախաձեռնությունը
Արցախի ԱԳՆ–ն ողջունել է ԱՄՆ կոնգրեսմեն Բրեդ Շերմանի առաջարկությունը։
17:24
27 Հունիսի 2019
Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հայտարարությունը
Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիվ հայտարարությունը:
16:35
27 Հունիսի 2019
Զոհրաբ Մնացականյանը` Արցախի մասին. հնարավոր չէ միաժամանակ կրակել և բանակցություններ վարել
Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը: