535.52
7.56
476.48
+30
Եղանակը Երևանում
Հայ

Ղարաբաղի համար պատերազմը դեռ չի ավարտվել. Ալիև

14:49
27 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հետ պատերազմն ավարտված չէ, այդ պատճառով Ադրբեջանը կշարունակի մեծացնել իր ռազմական հզորությունը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է «Интерфакс-Азербайджан»-ը:

«Մենք ապրում ենք պատերազմական պայմաններում: Այն դեռ ավարտված չէ, և մենք ամեն ակնթարթ պետք է պատրաստ լինենք ազատագրել հարազատ հողերը օկուպացիայից: Վստահ եմ, որ այդ օրը գալու է, և Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը», - հայտարարել է Ալիևը Ջամշիդ Նախիջևանի անվան ռազմական ճեմարանի կուրսանտների և դասախոսական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ:

Загружается новость ... "Лево"

Ալիևն ընդգծել է, որ բանակաշինության գործընթացը շարունակում է հաջողությամբ և սրընթաց:

«Իրականացվում է առաջատար աշխատանք, ձեռք է բերվում ռազմական տեխնիկա, բարձրացվում է մարտունակության մակարդակը: Ադրբեջանական բանակն այսօր ցույց է տալիս իր ուժը: Ավելանում է մեր բանակի հզորությունը, մարտունակությունը, պրոֆեսիոնալիզմը: Մեր բանակն այսօր բարձր մակարդակի վրա է», - հայտարարել է նա:

Նա նաև նշել է, որ Ադրբեջանի հնարավորություններն ավելանում են, բարելավվում է ֆինանսական վիճակը, ձեռք է բերվում և մատակարարվում է բանակի համար անհրաժեշտ տեխնիկան, զենքն ու զինամթերքը:

«Այդ բոլոր աշխատանքներն իրականացվում են ավելի հզոր բանակ ունենալու նպատակով», - ընդգծել է Ալիևը:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:17
17 Հուլիսի 2019
Փաշինյանը բացատրեց ղարաբաղյան գործընթացում արդյունքների բացակայությունը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում բացատրեց, թե ինչու Երևանի և Բաքվի միջև թեժ գիծը չի գործում։
13:57
12 Հուլիսի 2019
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից հայամետ փոփոխությունների ընդունումը
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից հայամետ փոփոխությունների ընդունումը:
15:39
09 Հուլիսի 2019
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը
Սլովակիայում տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:
11:02
09 Հուլիսի 2019
ԵԱՀԿ ԽՎ–ն կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին աշխուժացնել երկխոսությունը
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հռչակագրում կա ղարաբաղյան կարգավորմանը նվիրված հատված։
14:54
08 Հուլիսի 2019
Արցախի գլխավոր դատախազը հրաժարական է տվել
Արցախի գլխավոր դատախազը հրաժարական է տվել:
12:55
05 Հուլիսի 2019
Զոհրաբ Մնացականյանը նշել է ղարաբաղյան կարգավորման գերակա նպատակը
Արցախում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և նրա արցախցի գործընկեր Մասիս Մայիլյանը Ստեփանակերտում հանդիպում են անցկացրել
17:11
02 Հուլիսի 2019
Վարդան Բալայանը նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով
Վարդան Բալայանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:
15:20
02 Հուլիսի 2019
Արարատ Միրզոյանը Մոսկվայում նշել է ղարաբաղյան կարգավորման սկզբունքները
Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանը մասնակցել է «Պառլամենտարիզմի զարգացումը» երկրորդ միջազգային ֆորումի բացմանը Մոսկվայում։
13:00
01 Հուլիսի 2019
Արցախի նախագահի խորհրդականը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ
Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդականը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ:
22:04
27 Հունիսի 2019
Արցախի ԱԳՆ–ն ողջունել է ԱՄՆ կոնգրեսականի` Ադրբեջանին զենքի վաճառքն արգելափակելու նախաձեռնությունը
Արցախի ԱԳՆ–ն ողջունել է ԱՄՆ կոնգրեսմեն Բրեդ Շերմանի առաջարկությունը։
17:24
27 Հունիսի 2019
Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հայտարարությունը
Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիվ հայտարարությունը:
16:35
27 Հունիսի 2019
Զոհրաբ Մնացականյանը` Արցախի մասին. հնարավոր չէ միաժամանակ կրակել և բանակցություններ վարել
Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը: