+19
Եղանակը Երևանում
Հայ

Արցախի ԱԳ նախարարը նշել է հակամարտության կարգավորման ողջ գործընթացում միակ շոշափելի ձեռքբերումը

11:47
11 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Անդրադառնալով Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի կարևորությանը՝ Մասիս Մայիլյանը, մասնավորապես, ընդգծել է, որ 1994 թ. մայիսի 12-ի եռակողմ անժամկետ Համաձայնագիրը, փաստորեն, հակամարտության կարգավորման ողջ գործընթացում միակ շոշափելի ձեռքբերումն է, որի շնորհիվ վերջ դրվեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին և հակամարտությունը տեղափոխվեց քաղաքական-դիվանագիտական դաշտ։ Այդ մասին նախօրեին՝ մայիսի 10-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպված Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու 25 ամյակին նվիրված խորհրդաժողովի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

Իր խոսքում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Համաձայնագրի 25-ամյակը լավ առիթ է՝ գնահատական տալու այդ իրադարձությանը, ինչպես նաև ամփոփելու որոշ արդյունքներ և ուրվագծելու անելիքները, որոնք անհրաժեշտ են հրադադարի ռեժիմի ամրապնդման, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացման համար։

Загружается новость ... "Лево"

Այդպիսով, ըստ նրա, պայմաններ ստեղծվեցին, որպեսզի միջազգային միջնորդների աջակցությամբ կողմերը կարողանան իրենց ջանքերը կենտրոնացնել բանակցությունների միջոցով հակամարտության վերջնական լուծման ուղիներ փնտրելու վրա:

Ինչպես հայտնում է Արցախի ԱԳՆ-ն, Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ արցախյան կողմը մշտապես հավատարիմ է եղել 1994 թ. մայիսի 12-ի Համաձայնագրով ստանձնած հանձնառություներին, ինչպես նաև բազմիցս հանդես եկել խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման վերաբերյալ տարբեր նախաձեռնություններով: Որպես օրինակ՝ ԱԳՆ ղեկավարը հիշատակել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ միջազգային միջնորդներին տրամադրելու սահմանին տիրող իրավիճակի տեսահսկման համակարգի տվյալները, և հավելել, որ նշված համակարգը կարող է դառնալ զինադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմի բաղկացուցիչ մասը:

Այս համատեքստում Մասիս Մայիլյանը կարևորել է նաև 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած երկու գագաթնաժողովների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը։

Իր խոսքում ԱԳՆ ղեկավարը նաև առանձնացրել է հակամարտ զորքերի սահմանազատման գծի հարցը, որը բոլոր երեք կողմերը Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջնորդությամբ ամրագրել են որպես հրադադարի ռեժիմի բաղկացուցիչ մաս: Հետևաբար, հրադադարի մասին համաձայնագրի կատարումը նշանակում է նաև կողմերի միջև համաձայնեցված հրադադարի գծի վերականգնում, որը 2016 թ. ապրիլին խախտվել է Ադրբեջանի կողմից:

Մասիս Մայիլյանը համոզմունք է հայտնել, որ ուղիղ եռակողմ բանակցությունների վերականգնման և հրադադարի ռեժիմի ամրապնդման ու խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման միջոցով դիվանագիտական և ռազմաքաղաքական պայմանների համադրումն ու փոխլրացնելիությունն անհրաժեշտ նախապայմաններ կստեղծեն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի և Հարավային Կովկասում տևական կայունության ապահովման համար:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:00
22 Սեպտեմբերի 2019
Նախորդ 7 օրում արցախա-ադրբեջանական զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ. ՊԲ
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
20:26
20 Սեպտեմբերի 2019
Հասարակությունը կպայթի, եթե ահաբեկիչները վերադարձվեն . Դավիթ Բաբայան
Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը մեկնաբանել է Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, որը վերաբերում է պատանդների փոխանակման մասին Ադրբեջանի առաջարկին։
13:36
20 Սեպտեմբերի 2019
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրը
Կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
17:23
18 Սեպտեմբերի 2019
Արցախը կոչ է անում Վրաստանին և Ուկրաինային զերծ մնալ երկրի քաղաքացիների հիմնարար իրավունքների իրացմանը վերաբերող հայտարարություններից
Արցախի ԱԳՆ–ն մեկնաբանել է Վրաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության արձագանքը երկրում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։
21:00
17 Սեպտեմբերի 2019
ՊԲ–ն ունակ է ապահովել երկրի անվտանգությունը մարտական գործողությունների վերսկսման դեպքում. ՊԲ–ում անցկացվել են ղեկավարման կետերի մարզումներ
ՊԲ–ն ունակ է ապահովել երկրի անվտանգությունը մարտական գործողությունների վերսկսման դեպքում. ՊԲ–ում անցկացվել են ղեկավարման կետերի մարզումներ:
19:51
17 Սեպտեմբերի 2019
ANCA–ն հրապարակել է ԿՀՎ–ի գաղտնի զեկույցներ. Արցախը պատկանել և պատկանում է հայերին (ՖՈՏՈ)
ANCA–ն հրապարակել է ԱՄՆ–ի Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնազերծված զեկույցները Լեռնային Ղարաբաղի մասին։
11:48
17 Սեպտեմբերի 2019
Սամվել Բաբայանն իր կուսակցության հիմնադիր համագումար է նախապատրաստում
Ինչպես գրում է պարբերականը, համագումարի օրը մի քանի անգամ փոխվել է
14:41
13 Սեպտեմբերի 2019
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ղարաբաղյան հակամարտության շուրջ հանդիպում կանցկացնեն
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարները համաձայնել են հանդիպում անցկացնել ղարաբաղյան կարգավորման շուրջ։
19:58
12 Սեպտեմբերի 2019
ԻԻՀ քաղաքացիները փորձել են 4.2 կգ թմրամիջոց տեղափոխել Երևան. դեպքը կանխվել է Արցախում
Հայ-իրանական սահմանում կանխվել է Արցախի Հանրապետության տարածքում ԻԻՀ-ից 4,2կգ ընդհանուր քաշով թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության  դեպք։
20:29
09 Սեպտեմբերի 2019
Մայիլյանը մեկնաբանել է Փաշինյանի խոսքերը Հայաստանի և Արցախի հարաբերությունների դիսոնանսի մասին
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Nouvelle d'Arménie պարբերականին։
13:52
09 Սեպտեմբերի 2019
Ստեփանակերտի և Արցախի այլ քաղաքների բնակիչները նոր քաղաքապետեր են ընտրել
Ստեփանակերտի և Արցախի այլ քաղաքների բնակիչները նոր քաղաքապետեր են ընտրել:
13:14
06 Սեպտեմբերի 2019
Մնացականյանը պատմեց ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման մասին
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ղարաբաղյան կարգավորման շուրջ կանցկացվի առաջիկայում