438.1
4.37
401.96
+6
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ

21:05
18 Հուլիսի 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։

Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարն առաջիկա ընտրություններն անվանել է «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը խափանելու փորձ»։ Այս տեղեկությունը մեկնաբանել է Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը։

Загружается новость ... "Лево"

«Ինչպես բազմիցս նշել ենք, ազատ, արդար, թափանցիկ ու մրցունակ ընտրությունները, լինելով Արցախի Հանրապետությունում ընթացող քաղաքական գործընթացների անբաժան մաս, միտված են ժողովրդավարական ճանապարհով հանրապետության հանրային կյանքի կազմակերպմանն ու իշխանության մարմինների ձևավորմանը։ Դրանք ոչ մի կերպ չեն կարող բացասական ազդեցություն ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Տվյալ դիրքորոշումն այս կամ այն ձևով հաստատվել է հենց Մինսկի խմբի համանախագահների կողմից՝ իրենց բազմաթիվ հայտարարություններում», – նշել է Ներսիսյանը։

Նրա խոսքով, միջնորդները նաև նշել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում իր ապագան կանխորոշելու հարցում։

«Մեր կարծիքով, ընտրությունները ժողովրդի կամարտահայտության եղանակներից մեկն են, հետևաբար դրանց անցկացումը լրիվությամբ համապատասխանում է հակամարտության խաղաղ կարգավորման տրամաբանությանը։Արցախի քաղաքական գործընթացներին Ադրբեջանի բացասական արձագանքը պայմանավորված է բնավ ոչ թե մտահոգությամբ՝ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի մասին, որոնք Բաքուն ինքն է ամեն կերպ խոչընդոտում, այլ Արցախի գոյությունն իսկ բացառելու ձգտումով», – ընդգծել է Ներսիսյանն ու ավելացրել, որ ակնհայտ է, որ Արցախի պետականության և նրա ինստիտուտների ամրապնդման անշրջելիությունը նյարդային արձագանք է հարուցում Ադրբեջանում։

«Ավելին, հենց Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումն էլ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հիմնական խոչընդոտներից մեկն է», – եզրափակել է Ներսիսյանը։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ