477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանական կողմը չի դադարում ղարաբաղյան դիրքերի գնդակոծումը. ԼՂՀ ՊՆ
11:23
03 Դեկտեմբերի 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 50 անգամ, հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը ևշարունակում վստահորեն իրականացնել մարտակա հերթապահություն»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին: 

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը: Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է:

1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:01
25 Սեպտեմբերի 2017
Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի ԱԳ նախարար
Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25–ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
20:48
22 Սեպտեմբերի 2017
Թուրքիայից Արցախ են ժամանել մի խումբ մտավորականներ. նրանց ընդունել է ԱԳ նախարարը
Թուրքիայից Արցախ ժամանած մտավորականներին ընդունել է ԱՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։
10:52
20 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. ՀՀ նախագահ
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
15:11
19 Սեպտեմբերի 2017
Վարչապետ. Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը
Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը:
18:15
18 Սեպտեմբերի 2017
Արցախի շփման գիծը հարկավոր է ամրապնդել. Վիգեն Սարգսյան
Հարկավոր է շարունակել Արցախի առաջնագծի ամրապնդումը, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
16:23
18 Սեպտեմբերի 2017
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են վտանգավոր. ԼՂՀ օմբուդսմեն
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են ավելի վտանգավոր, հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
14:19
18 Սեպտեմբերի 2017
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չունի:
12:07
18 Սեպտեմբերի 2017
Սարգսյան. Հայաստանի և Արցախի զինված ուժերն անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորներն են
Հայաստանի և Արցախի զինված ուժերն են այսօր այս անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
11:32
18 Սեպտեմբերի 2017
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք. ՀՀ նախագահ
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
13:17
15 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանական ԶԼՄ–ները հերթական ապատեղեկատվություն են տարածել. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է անվանել ադրբեջանական ԶԼՄ—ներում տարածված տեղեկությունները հայ զինվորների մահվան մասին։
10:43
11 Սեպտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Հադրութում
Դիտարկումը կանցկացվի Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ: