478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+34
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը շարունակում է ղարաբաղյան դիրքերի գնդակոծումը. ԼՂՀ ՊՆ
12:10
11 Հունվարի 2016

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հունվարի 10-ին և լույս 11-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը ևշարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին: 

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ: 

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը: Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է:

1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
13:39
15 Հուլիսի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Ադրբեջանական կողմը չի դադարում խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
14:58
14 Հուլիսի 2017
ԵՄ պետությունները պետք է սկսեն Արցախի ճանաչման գործընթացը. չեխ պատգամավոր
Եվրոպական Միության երկրները պետք է սկսեն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացը:
13:48
13 Հուլիսի 2017
Ւնտերպոլը մերժել է Ադրբեջանին չեխ եվրապատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցում
Ինտերպոլը մերժել է Ադրբեջանին և միջազգային հետախուզում չի հայտարարել չեխ եվրապատգամավորի նկատմամբ Ղարաբաղ այցելելու համար։
12:58
13 Հուլիսի 2017
Արցախում հուլիսի 19-ին նախագահ են ընտրելու, թեկնածուները երկուսն են
Արցախի նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին:
18:49
12 Հուլիսի 2017
ԱՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը
Սենոր Հասրաթյանը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։
10:49
12 Հուլիսի 2017
Ի՞նչ են առաջարկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործանախարարների հաջորդ հանդիպումն անցկացնել այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում՝