486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-9
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը շարունակում է գնդակոծել ղարաբաղյան դիրքերը. ՊՆ
12:04
17 Դեկտեմբերի 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանը դեկտեմբերի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 180 անգամ, հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (144 արկ), 82 (117 արկ), 120 (3 արկ) միլիմետրանոց ականանետերից, «Մուխա» (2 արկ), ՀՀՆ-9 (5 արկ), ՀԱՆ-17 (55 արկ) և ՌՊԳ-7 (6 արկ) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1800 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ իրադրությանը և անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ գործողությունների», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:18
19 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

15:07
18 Փետրվարի 2017
Արցախի զորամասերից մեկի զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել
Շաբաթ օրն առավոտյան ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է մահացել:
10:40
18 Փետրվարի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ և 60 միլիմետրանոց ականանետ
Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ):
18:01
17 Փետրվարի 2017
ՌԴ ԱԳՆ. ղարաբաղյան կարգավորումը չի կարող կախված լինել Ղարաբաղում հանրաքվեի անցկացումից
Ռուսաստանը չի կարծում, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է կախված լինել Ղարաբաղում նախատեսված սահմանադրական հանրաքվեից:
17:04
17 Փետրվարի 2017
«Կոմանդոսը» հրապարակել է ապացույցներ այն մասին, որ Խոջալուի բնակչությունը կարող էր լքել քաղաքը 1992 թ.-ին
Արկադի Տեր-Թադևոսյանը հրապարակել է մի փաստաթուղթ, որն ապացուցում է, որ Խոջալուի բնակիչները իրենց հայտնի արահետներով կարող էին լքել քաղաքը 1992 թ.-ի փետրվարին:
16:02
17 Փետրվարի 2017
Զինծառայող է մահացել Ղարաբաղի զորամասերից մեկում
Ղարաբաղի ՊԲ զինծառայող է մահացել արցախյան զորամասերից մեկում:
10:50
17 Փետրվարի 2017
Ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտումների աճ է գրանցվել
Փետրվարի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ:
10:44
16 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը արձակել է շուրջ 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

17:59
15 Փետրվարի 2017
Ղարաբաղում ռազմական նոր ագրեսիայի հետևանքները Բաքվի համար ավելի ծանր կլինեն. ԱԳ փոխնախարար
Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական նոր ագրեսիայի փորձերը Բաքվի համար ավելի ծանր կլինեն:
10:52
15 Փետրվարի 2017
Իրադրությունը շփման գծում. հակառակորդը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են պաատսխան գործողությունների և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
10:12
14 Փետրվարի 2017
Իրադրությունը սահմանում համեմատաբար հանգիստ է եղել
Գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում համեմատաբար հանգիստ է եղել:
12:53
13 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ–ն հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, իբր հայկական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ։