484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Մոտ 30 մարդ է դիմել Արցախի հիվանդանոցներ ՍՇՎ ախտորոշմամբ, կեսի մոտ թոքաբորբ է հայտնաբերվել
17:02
11 Հունվարի 2016
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Մոտ 30 մարդ է դիմել Արցախի հիվանդանոցներ սուր շնչառական վարակով, կեսի մոտ ախտորոշվել է թոքաբորբ։

 Այդ մասին է հայտնում artsakhpress.am–ը` հղում անելով ԼՂՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակաբանական տեսչության գլխավոր մասնագետ Կարինե Բալայանին։

Նա ավելացրել է, որ ՍՇՎ իրավիճակն Արցախի Հանրապետությունում վերահսկվում է։

Հունվարի 1-7–ը ՍՇՎ դեպքերի հետ կապված շտապօգնության 42 կանչ է գրանցվել։

«Նշված ժամանակահատվածում ՍՇՎ ախտորոշմամբ Ստեփանակերտի բուժհաստատություններ են դիմել 28 հիվանդներ, որոնցից 14–ը` թոքաբորբով, այդ թվում` հինգ երեխա։ Ներկայում Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում հոսպիտալացման դեպքեր չեն արձանագրվել»,– նշել է Բալայանը։

Նա հայտնել է, որ 2015 թվականի դեկտեմբերին հանրապետությունում գրանցվել է ՍՇՎ 1067 դեպք` 2014 թվականի 2263–ի դիմաց։  

Խոսելով Արցախում H1N1 («խոզի գրիպ») վիրուսի առկայության մասին` Բալայանը նշել է, որ հիվանդներից վերցրած նմուշներն ուղարկվել են Հայաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիա։

Բալայանն ասել է, որ հանրապետության բոլոր բուժհաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և վնասազերծող միջոցներով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
12:10
28 Ապրիլի 2017
Հակառակորդի արձակած կրակից 19–ամյա զինծառայող է մահացել
Այսօր առավոտյան 19–ամյա զինծառայող է մահացել հակառակորդի արձակած կրակից։
11:09
28 Ապրիլի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 35 անգամ
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ:
10:05
27 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈՒ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց:
10:39
26 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
19:26
25 Ապրիլի 2017
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել։
10:32
25 Ապրիլի 2017
Հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է զոհվել
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին ՊԲ զինծառայող է մահացել:
16:01
24 Ապրիլի 2017
The Independent–ի լրագրողը կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»
Բաքուն բրիտանական The Independent–ի լրագրողին կներառի «սև ցուցակում»։
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ:
19:39
18 Ապրիլի 2017
Արցախում 20–ամյա զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է
Արցախում նախօրեին 20–ամյա զինծառայող է վիրավորվել։