480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+5
Եղանակը Երևանում
Հայ
Նավապետ Վալենտին Դավիդյանց. Հյուսիսային բևեռում զբոսաշրջիկների թիվը հետզհետե աճում է
17:16
27 Մայիսի 2015

Հյուսիսային բևեռի ուղղությամբ ծովային շրջագայություններ իրականացնելու պահանջարկը տարեցտարի աճում է։ Անտեսելով բավականին բարձր գները` զբոսաշրջիկները ձգտում են այցելությունների սեփական ցանկում էկզոտիկ երկրների կողքին ավելացնել նաև Երկրագնդի գագաթը։ Ատոմային նավատորմի նավապետ Վալենտին Դավիդյանցը տասնյակ ճամփորդություններ է կատարել դեպի Հյուսիսային բևեռ, տեղափոխել զբոսաշրջիկներին, միայնակ տարել օլիմպիական ջահը։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նա պատմել է, թե ով և ինչու է ձգտում դեպի արկտիկական լայնություններ, խոսել է Հյուսիսի էկզոտիկայի և զբոսաշրջային արարողակարգերի մասին։ 

–Դեպի Հյուսիսային բևեռ կազմակերպվող ծովային շրջագայություններն Ատոմային նավատորմը սկսել է 1990թ.–ին, այնուհետև ցանկություն կար 2016թ.–ից դադարեցնել շրջագայությունները, հետո չեղյալ հայտարարվեց։ Նման շրջագայությունների պահանջարկ մի՞շտ է եղել, և ովքե՞ր են հիմնական ճանապարհորդները։

– Հետաքրքրությունը միշտ էլ մեծ է եղել, այն դեպքում, որ ուղեգրերը բավականին թանկ են` միջինը 30 հազար դոլար։ Փոխվել է զբոսաշրջիկների կազմը։ Երբ 1990թ.–ին «Ռոսիա» սառցահատն առաջին անգամ զբոսաշրջիկներ տեղափոխեց Հյուսիսային բևեռ, ապա այնտեղ հիմնականում թոշակային տարիքի ամերիկացիներ էին։

Առաջին շրջագայություններին մասնակցած զբոսաշրջիկները գրեթե ամենուր եղել էին, այցելել  էին անգամ Հարավային բևեռ... Նրանց հիմնական խնդիրն այն էր, որ հավաստագիր ստանային այն մասին, որ եղել են Հյուսիսային բևեռում։

Իսկ վերջին տարիներին, իմ կարծիքով, այցելում են գործարարները, հիմնականում` Ասիայի հարավ–արևելքից, շատ են չինացիները։ Առաջին չինացիները տարեցներ էին, իսկ հիմա նրանք էլ չեն այցելում։ Այժմ հիմնականում երիտասարդներն են։ Ասեմ, որ չինացիները գնում են ամենաթանկ ուղեգրերը։ Նրանց տնտեսությունը դինամիկ կերպով զարգանում է։ Կարող են իրենց նման հաճույք թույլ տալ։

Շատ են հարուստները, նրանք պարզապես գնում են բոլոր ուղեգրերը։ 120 տեղերը զբաղեցնում են միայն չինացիները։ Մի քանի տարի հետո հիմնական զբոսաշրջիկները կլինեն չինացիները։ Նախորդ տարի նրանք անհանգստացրել էր այն հարցը, թե ինչու է դադարեցվում շրջագայությունը։ Այժմ համառորեն ուղևորվում են դեպի Արկտիկա, անգամ սառցահատ են կառուցում... Նրանց հետ շփվելիս հարցրի` ախր դուք սառույց ունե՞ք։ Նավի վրա բոլորը տեսախցիկներով այս ու այն կողմ են վազում։ Ես ծիծաղում եմ, նրանք լուսանկարում են յուրաքանչյուր մեխն ու  պտուտակը։ Ես կատակով ասում էի. «Դուք երևի հետո բոլոր լուսանկարները կմիացնեք իրար և «լեգոյի» պես սառցահատ կհավաքեք»։

– Ինչպե՞ս ընդհանրապես հայտնվեց զբոսաշրջիկներին բևեռ տեղափոխելու գաղափարը։ Ձեր սառցահատի վրա որևէ բան փոխե՞լ եք զբոսաշրջիկների հարմարավետության համար, չէ՞ որ նրանք էկզոտիկայից երես առած մարդիկ են։

– Երբ այդ շրջագայությունները սկսվեցին, նավատորմի համար դա բավականին կարևոր էր։ Վատ տարիներ էին, գումարը հերիքում էր սառցահատը վերանորոգելու, ներկելու և այլ կարիքների համար։ Սկզբում «Ռոսիա» սառցահատն էր ուղևորվում, հետո` «Սովետսկի Սոյուզը», հետո` «Յամալը», իսկ 2008թ.–ից Հյուսիսային բևեռ է ուղևորվում «Հաղթանակի 50 տարին» սառցահատը, որը հարմարեցված է զբոսաշրջիկների համար։

Այն ամենամեծ սառցահատն է, որտեղ կա պարասրահ, երկու շոգեբաղնիք, ընդունարան, ռեստորան, խանութ։ Ստացվում է լողացող հյուրանոց։ Ես զբոսաշրջիկներին միշտ ասում էի. «Դուք ծովային շրջագայություն չեք կատարում, սա արշավ է դեպի Հյուսիսային բևեռ, պետք է հաղթահարեք բոլոր դժվարությունները»։ Իհարկե, կան զբոսաշրջիկներ, որոնք կարծում են, թե ծովային շրջագայություն են կատարում և համապատասխան սպասարկում են պահանջում, ինչպես օվկիանոսային նավերում է լինում։ Ես նրանց ասում եմ. «Մի՛ շփոթեք, սա սովորական աշխատանքային սառցահատ է»։

Իսկ անձնակազմի համար կան որոշակի անհարմարություններ։ Միայն երկու մարդ է ապրում նավախցիկներում`  նավապետն ու օգնականը, իսկ մյուսները տեղափոխվում են վերևի տախտակամած, զբոսաշրջիկները տեղավորվում են նավախցիկներում։ Անձնակազմը կատարում է իր սովորական աշխատանքը։ Իհարկե, մենք չենք զբաղվում զբոսաշրջիկների ժամանցով, դրա համար հատուկ մարդիկ կան։ Կան հատուկ խոհարարներ։ Սննդամթերքի մի մասը բերում են արտասահմանից, մյուս մասն այստեղ են գնում, սպիրտային խմիչքները` նույնպես։ Դժգոհ զբոսաշրջիկ գրեթե չի եղել։ Ոմանց գոհացնելն իսկապես դժվար է։ Իսկ հիմա նրանք պարզապես «խենթանում են» սառցահատի հնարավորություններից։

– Որքա՞ն է տևում շրջագայությունը, և այդ ընթացքում ի՞նչ է տեղի ունենում նավում։ Զբոսաշրջիկների համար կա՞ն ինչ–որ պարտադիր արարողակարգեր և ավանդույթներ։

– Շրջագայությունը սովորաբար տևում է 11 օր։ Ես 2 օրում ուղևորվել եմ Մուրմանսկից դեպի Ֆրանց Իոսիֆի երկիր։ Անգլիական նեղուցով էլ եմ ուղևորվել։ Ծովին ոչ սովոր մարդկանց համար գուցե հարմարավետ չէ, թեև «Հաղթանակի 50 տարին»  սառցահատով ցնցումներ գրեթե չեն լինում։ Այն մեծ է։ Անցնում ես նեղուցի միջով, կղզիները լեռնային են, ինչպես Շպիցբերգենում։

Այնտեղ տեսնելու շատ բան կա, օրինակ` սպիտակ արջերի ծննդատունը։ Նավում հատուկ մարդիկ կան, ովքեր շուրջօրյա հսկողություն են իրականացնում։ Արջ նկատելուն պես բարձրախոսով հայտարարում են` անկախ օրվա ժամանակից։ Զբոսաշրջիկներն անմիջապես դուրս են գալիս տեսախցիկներով, լուսանկարում են, իսկ ոմանք հերթապահում են տախտակամածի վրա։

Արջերը հիմա շատ են։ Ես ծիծաղում եմ, նրանք գուցե «Կարմիր գրքում» են կարդացել, որ իրենց չի կարելի սպանել։ Սկսել են իջնել դեպի բնակավայրեր։ Արջերից շատերն արդեն սովորել են, մոտենում են սառցահատին, ուտելիք են խնդրում։ Նրանց շատ չենք վախեցնում, որպեսզի սրտի կաթված չստանան։

Հասնում ենք Ֆրանց Իոսիֆի երկիր, տեսնում ենք արջերին և շարունակում շրջագայությունը։ Դեռ երկու օր կա մինչև Հյուսիսային բևեռ հասնելը։ Զբոսաշրջիկներն ուղղաթիռ են նստում, դա ներառված է ուղեգրի արժեքի մեջ, լուսանկարում են սառցահատը։ Եվ ահա հասնում ենք բևեռ, նշան անում, չէ՞ որ հիմա բոլորն իրենց GPS համակարգերն ունեն։ Կարևորը այդ 90°00'00–ը գտնելն է։ Հետո մի գավաթ շամպայն ենք խմում, երգում, պարում...  Հետո փնտրում ենք սառցաբեկորը, բայց արդեն ոչ բևեռում, քարտեզի վրա նշում ենք այն։

Սառցահատը մտնում է սառցադաշտ։ Խարիսխներից մեկը կանգնած դիրքում ենք թողնում, մյուսն իջեցնում ենք, զբոսաշրջիկները լուսանկարվում են։ Շատ հայտնի լուսանկար է, երբ նավից պարան են գցում, և զբոսաշրջիկները, կարծես, քաշում են սառցահատը։ Հետո ձգվում է ճոպանը, որտեղ կախվում են այն երկրների դրոշները, որտեղից ժամանել են զբոսաշրջիկները, այնուհետև սեղան է գցվում, խորոված պատրաստվում։

Հետո ցուցանշան է տեղադրվում, շրջանակ գծվում, որի շուրջ հարկավոր է վազել։ Այնուհետև նավախելի տակ սառցանցք է բացվում, գրեթե բոլորը լողանում են։ Այս ողջ ընթացքում ջերմաստիճանը կազմում է զրոյից մի փոքր բարձր։ Այնպես որ ջուրը մտած զբոսաշրջիկները ստանում են երկու հավաստագիր` բևեռ այցելելու և լողանալու համար։

– Զբոսաշրջիկների համար ի՞նչն է ամենատպավորիչը։

– Զբոսաշրջիկների հետ արևի խավարում ենք տեսել։ Նավում զբոսաշրջիկների թիվը առավելագույնն էր։ Նրանք դիտում էին նավից։ Ասեմ, որ տեսել եմ շատ լուսանկարներ, ֆիլմեր, սակայն երբ քո աչքով ես տեսնում, անհավանական բան է։ Ծովը հարթ է, արևը փայլում է, իսկ հետո սկսում է մթնել, հայտնվում ես կիսախավարում։ Եվ մթություն։ Ամեն ինչ նախապատրաստված էր։ Կային զբոսաշրջիկներ, ովքեր ամեն տարի այցելում են այն վայրեր, որտեղ խավարում պետք է լինի։ Ոմանք այցելում են Հավայան կղզիներ, ոմանք` բևեռ։

Շատ են զբոսաշրջիկները, որոնց այցն առաջինը չէ։

Եվ, իհարկե, մեծ տպավորություն է թողնում սառցահատը։ Ոմանց ստիպված ենք լինում համոզել, որ խաղաղ ատոմն անվտանգ է։ Ճապոնացիները սկսում են հաշվիչներով այս ու այն կողմ վազել։ Շատ հարցեր են տալիս։ Իսկ սառցահատի վրա ֆոնն ավելի քիչ է, քան փողոցում։ Տոմսերը նախօրոք են գնում։ Երբ առաջին շրջագայության ժամանակ «Ռոսիա» սառցահատում հրդեհ գրանցվեց, բոլորը կարծեցին, որ վերջ, ոչ ոք այլևս բևեռ չի այցելի։ Իսկ մեզ մոտ բոցմանի մթերանոցն էր այրվել։

Ամեն ինչ մարեցինք։ Հետո ոչ ոք չէր վախենում։

Իհարկե, հաճախ ծիծաղելի հարցեր են տալիս։ Նույն ճապոնացիները, օրինակ, հարցնում են. «Իսկ ի՞նչ եք անում ցունամիի դեպքում»։ Ի՞նչ կարող ես պատասխանել այդ պարագայում։

– Դուք պատմական շրջագայության նավապետն եք եղել, երբ բևեռ տեղափոխվեց օլիմպիական ջահը։ Ինչո՞վ է հիշվել այդ շրջագայությունը։

– Այո, մենք նման պատիվ ենք ունեցել։ Մեզ էլ էր հետաքրքիր, արդեն սկսվել էր բևեռային գիշերը, վերջրյա ոչ մի նավ մինչև բևեռ չէր հասնում։ Ձմռան սկիզբն էր։

Հիշում եմ` դուրս եկանք ծով, իսկ այնտեղ փոթորկալից եղանակ էր։ Հանգստացանք մինչև հասանք Ֆրանց Իոսիֆի երկիր։ Անցանք նեղուցով, սկսեց ձյուն տեղալ, բուքը մոլեգնեց, երեք անգամ փոխեցինք ուղղությունը։ Պետք էր անվտանգ ճանապարհ ընտրել։ Ինչպես միշտ ասում եմ` Արկտիկա տանող ամենաուղիղ ճանապարհը կոր է, իսկ լավագույն սառցահատը քամին է։ Մտանք արևելքից` կոր գծով հասանք բևեռ։ Լավ էր, ջերմաստիճանը զրոյից ցածր 20 աստիճան էր, ձյուն չէր տեղում, քամին դադարել էր։ Այստեղ մեզ Աստվածն օգնեց, հաջողության երջանիկ աստղը, բնությունը։

Գեղեցիկ տեսարան էր։ Ավելի շուտ տեղ հասանք, քան ամռանը, 91 ժամում, այնպես որ Օլիմպիական խաղերից առաջ առաջին ռեկորդը սահմանեցինք։

Ես` որպես նավապետ, այնտեղ հասա սառցահատով և առաջինը վազեցի ջահը ձեռքիս։ Երկրորդը Հյուսիսային արկտիկական դաշնային համալսարանի ռեկտորն էր, հետո օտարերկրացիներն ու Չիլինգարովը։ Հենց նա էլ վառեց կրակը։

Մենք բոլորին ներկայացրինք մեր նավատորմի հզորությունը։ Բևեռում տեղադրված դրոշից հետո սկսվեց Արկտիկայի բաժանումը։ Հանկարծ բոլորը ցանկացան գնալ Արկտիկա, սկսեցին սառցահատեր կառուցել։ Հարավային Կորեան, կանադացիները սկսեցին թարմացնել նավատորմերը, ամերիկացիներն էլ են կարծես պատրաստվում...

– Ձեր հարուստ պրակտիկայից ո՞ր շրջագայություններն եք ամենաշատը հիշել։

– Թերևս երկու այդպիսի շրջագայություն է եղել։ 1983թ.–ին, երբ գերծանր սառցային վիճակ էր, և խորտակվեց «Նինա Սագայդակ» ջերմանավը (1983թ.–ի հոկտեմբերի 9–ին Լոնգի նեղուցում սառույցների արանքում մնալու հետևանքով խորտակվեց «Նինա Սագայդակ» ջերմանավը)։ Ողջ նավատորմն էր մասնակցում նավը հանելու գործին։

Իսկ վերջին շրջագայություններից հիշարժան էր ջահի տեղափոխությունը։ Եվ ոչ թե այն պատճառով, որ մեզ այնտեղ լուսանկարում էին։ Չէ՞ որ այս հարցում ևս մենք յուրօրինակ ռահվիրաներ էինք։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։