482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+13
Եղանակը Երևանում
Հայ
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
14:14
27 Ապրիլի 2017
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։ Այդ իսկ պատճառով այսօր արդեն պետք է մտածել ավելորդ կիլոգրամներից ազատվելու և լավ կազմվածք ձեռք բերելու մասին` ամառային զգեստներով ճեմելու համար։ Այդ հարցում լավագույն օգնականը սպորտն էԼ Իսկ նրանց, ովքեր ժամանակ և ուժ չի գտել մարզասրահ այցելելու համար, «Նովոստի–Արմենիա» գործակալությունն առաջարկում է տնային պայմաններում սպորտով զբաղվելու մի շարք արժեքավոր խորհուրդներ, որոնք ներկայացրել է հայտնի ֆիթնես մարզիչ Լևոն Հովհաննիսյանը։

«Նովոստի–Արմենիա» – Տնային մարզումները լավագույն այլընտրանք է այն մարդկանց համար, ովքեր իրենց գործունեության բերումով չեն կարող այցելել մարզասրահ։ Սակայն կարծիք կա, որ դրանք այդքան էլ արդյունավետ չեն։ Այդպե՞ս է։

Լ. Հովհաննիսյան – Այդ հարցը միանշանակ պատասխան չունի, ամեն ինչ շատ հարաբերական է և կախված է, նախևառաջ, ֆիթնեսի մասին գիտելիքներից, որոնք անհրաժեշտ են տնային պայմաններում մարզումների որոշակի մեթոդների օգնությամբ ցանկալի արդյունքի հասնելու համար։ Բայց լավագույն արդյունք ստանալու համար, անշուշտ, խորհուրդ է տրվում հնարավորինս մարզասրահ այցելել և աշխատել լավ մարզչի հետ։

спорт

«Նովոստի–Արմենիա» – Ինչի՞ն են նպաստում մարզումներն ավելի շատ` քաշի նվազեցմանը, թե՞ լավ կազմվածք ստանալուն։

Լ. Հովհաննիսյան – Այդ երկու հասկացությունները տարանջատելն այդքան էլ ճիշտ չէ, քանի որ դրանք շաղկապված են։ Քանի որ ֆիզիկական բեռնվածության ցանկացած տեսակ ստիպում է աշխատացնել մկանները, համապատասխանաբար, ապահովվում է էներգիայի ընդհանուր ծախս, ինչը և նպաստում է քաշի նվազմանը, ավելի ճիշտ` ենթամաշկային ճարպի այրմանը։ Դա աշխատում է, իհարկե, ճիշտ սնվելու դեպքում։ Արդեն ավելորդ կիլոգրամներից ազատվելուց հետո կարելի է անցնել մարմնի մկանները ձգելուն։

движение, спорт

«Նովոստի–Արմենիա» – Հաջորդ հարցը վերաբերում է հենց սննդակարգին։ Հայտնի է, որ իդելական կազմվածքի հասնելու համար միայն մարզումները բավարար չեն։ Ինչպե՞ս պետք է սնվեն մարզվող մարդիկ։ Ի՞նչ սննդամթերք եք խորհուրդ տալիս օգտագործել։

Լ. Հովհաննիսյան – Ճիշտ սնվելու թեման իսկապես շատ նուրբ է։ Այստեղ պետք է առաջնորդվել` «ամենքին իրենը» սկզբունքով։ Ճիշտ սննդակարգ կազմելիս ես իմ հաճախորդներին, նախևառաջ, հարցնում եմ, թե ինչ նպատակով են ուզում զբաղվել ֆիթնեսով` մկանային զանգված հավաքելու՞, թե՞ նիհարելու համար։ Միայն դրանից հետո կարելի է խորհուրդներ տալ։ Սակայն, ամեն դեպքում, սպորտով զբաղվող մարդու սնունդը պետք է բաղկացած լինի բնական մթերքներից։ Դրանք են` միս, հավկիթ, կաթնամթերք և սպիտակուսով հարուստ այլ մթերքներ, ինչպես նաև բջջանյութ պարունակող այլ սնունդ` շիլաներ, ընկուզեղեն, սունկ, կաղամբ, գազար, բանան։ Եվ այս ամենը` չափավոր։

Фигура, талия, диета,

«Նովոստի–Արմենիա» – Բազմաթիվ աղջիկների մոտ առկա է կարծրատիպ, որ մարզվելը նրանց մարմինը չափազանց մկանոտ է դարձնում։ Ինչպե՞ս մարզվել ճիշտ` անցանկալի մկանային «ռելիեֆ»–ներից խուսափելու համար։

Լ. Հովհաննիսյան – Ոչ մի աղջիկ կամ կին չի կարող մկանոտ մարմին ձևավորել` դա միֆ է։ Եթե նա բնածին այդպիսին չէ։ Պետք չէ մոռանալ, որ կոշտ մկանների համար անհրաժեշտ է տղամարդու հորմոն թեստորտերոնի որոշակի քանակ։

Спорт Фитнес для полных людей.jpg

«Նովոստի–Արմենիա» – Մարզվելու ամենաճիշտ ժամ գոյություն ունի՞

Լ. Հովհաննիսյան – Դա մյուս տարածված միֆն է, թե իբր ավելի լավ է առավոտյան, երեկոյան կամ գիշերվա երեքին զբաղվել։ Ցանկացած մարդ կարող է իր մարմինը սովորեցնել մարզումների ընթացքում էներգիա ծախսել իրեն հարմար ժամանակ, կախված նրա կյանքի ոճից և կենսակերպից։

здоровье, фитнес, природа

«Նովոստի–Արմենիա» – Եվ վերջապես, շուտով ամառ է, բոլորն էլ ցանկանում են ավելի բարեկազմ դառնալ։ Ի՞նչ վարժություններ խորհուրդ կտաք տնային պայմաններում մարմինը կարգի բերելու համար։

Լ. Հովհաննիսյան – Դժվար է առանձնացնել ինչ–որ առանձին վարժություններ, բայց ելնելով նրանից, որ ամենամեծ մկանային խումբը ոտքերն են, մարզումների մարզումների ժամանակացույց և ռեժիմ կազմելիս դրանց պետք է առաջնահերթություն տալ։ Միաժամանակ, որքան մեծ է մկանային խումբը, այնքան ավելի մեծ է էներգիայի ծախսը։ Հետևաբար, ոտքերի վարժություններն օգտակար են ամբողջ մարմնի համար։

зарядка

Տանը դուք հեշտությամբ կարող եք կքանիստեր և թռիքչներ կատարել, ինչպես նաև ստատոդինամիկա` դա տեխնիկա է, որի ժամանակ վարժությունը կատարվում է մկանների մշտական լարումով և ոչ մեծ ամպլիտուդով 40-50 վայրկյանի ընթացքում։ Կարելի է, օրինակ, նեգատիվ կքանիստ կատարել, դրանք նման են սովորականին բայց իջեցումով, կամ գերարագ կքանիստեր և կքանիստեր միջակայքային կարգով։

Կատարեք այդ վարժությունները երեք մոտեցմամբ 15-20 անգամ օրը մեջ` մեկ ամսվա ընթացքում։ Խորհուրդ չի տրվում երկար ժամանակ կատարել նույն վարժությունները, դրանք պետք է անընդհատ փոխել։ Այդ խորհուրդները պահպանելու և ճիշտ սնվելու դեպքում գեղեցիկ կազմվածքը երաշխավորված է։
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն: