440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

Մխիթարյան. սա իմ կարիերայի ամենահաջող խաղաշրջաններից մեկն է

10:25
29 Դեկտեմբերի 2015
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի 2015 թվականի լավագույն ֆուտբոլիստ` վեցերորդ անգամ արժանանալով «Ոսկե գնդակի»։ Ինչպիսի՞ն էր ավարտվող տարին Մխիթարյանի համար։ Կկարողանա, արդյո՞ք, «Բորուսիան» առաջ անցնել «Բավարիայից» չեմպիոնական մրցավազքում։ Կհաջողվի, արդյո՞ք, Հայաստանի հավաքականին վերադարձնել այն խաղը, որն ուրախացնում էր երկրպագուներին։ Այս և այլ հարցերի պատասխանեց Հենրիխ Մխիթարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում։

«Նովոստի–Արմենիա» - Հենրիխ, ինչպե՞ս ես գնահատում ելույթներդ այս տարի։

Հ.Մխիթարյան – Եթե խոսենք ակումբի գործերի մասին, ապա կարելի է ասել, որ անցած խաղաշրջանի երկրորդ կեսն այդքան էլ հաջող չէր, քանի որ սկզբում ես համարյա չէի խաղում, իսկ երբ սկսեցի խաղալ, գոլ խփել չէր հաջողվում։ Այնուհետև գոլեր եղան, բայց ամեն ինչ բարդություններով էր առաջ գնում։

Ինչ վերաբերում է նոր խաղաշրջանին, ապա այն կարելի է հաջողված համար։ Ես սկսեցի խփել։ Շատ եմ ցանկանում և կանեմ ամեն ինչ, որ այս խաղաշրջանի երկրորդ մասում շարունակեմ հաջող ընթացքը, դա շատ կարևոր է ինձ համար։

Այս խաղաշրջանն ինքս ինձ համար մի փոքր ավելի լավ եմ գնահատում, քան պարզապես լավ։ Կարելի է ասել` այն ինձ համար լավագույններից մեկն է։

«Նովոստի–Արմենիա» - Իսկ ինչպե՞ս ես գնահատում հավաքականի կազմում անցկացրած խաղերը։

Հ.Մխիթարյան – Եթե խոսենք հավաքականի կազմում անցկացրած խաղերի մասին, ապա ես դրանք անբավարար եմ գնահատում։ Հաղթանակ չենք ունեցել, մեր խաղերը վատն էին, բայց դա էլ կանցնի։

Հույս ունեմ, որ առաջիկա խաղերում հաղթանակներ կունենանք, և կհասնենք այն բարձունքներին, որոնք ունեցել ենք մի քանի տարի առաջ։

«Նովոստի–Արմենիա» - «Բորուսիան» այս խաղաշրջանում գերազանց խաղ է ցուցադրում, կկարողանա այն, արդյո՞ք, չեմպիոնի պայքար տանել Մյունխենի «Բավարիայի» հետ։

Հ.Մխիթարյան – Միշտ դժվար է մրցակցել «Բավարիա»–ի պես ուժեղ ակումբի հետ։ Իհարկե, մակարդակի տարբերություն կա, բայց մենք ուզում ենք հնարավորինս մոտիկ լինել Բավարիային, դա կարևոր է ինչպես խաղացողների, այնպես էլ ընդհանուր առմամբ թիմի համար։ Այս տարի մեզ հաջողվում է նրանց հասնել, թեև տարբերությունն ութ միավոր է, բայց ամեն ինչ դեռ կորած չէ։ Կփորձենք շարունակել նույն ոգով, քանի որ առաջիկայում առաջնության երկրորդ մասն է, և կանենք ամեն ինչ առաջնությունում բարձր տեղ գրավել։
Մեր նպատակն է նաև` հաջող ելույթ ունենալ Գերմանիայի Գավաթում և Եվրոպայի լիգայում։

«Նովոստի–Արմենիա» - Ինչպե՞ս ես գնահատում Վարուժան Սուքիասյանին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելը, հասցրել ես, արդյո՞ք, նրա հետ շփվել։

Հ.Մխիթարյան – Ես արդեն աշխատել եմ Վարուժան Սուքիասյանի հետ, դա շատ տարիներ առաջ էր` 2007-2008 թվականներին, երբ նա գլխավորում էր Հայաստանի երիտասարդական հավաքականը։ Հույս ունեմ, որ նոր պաշտոնում մեր աշխատանքը նույնպես պտղաբեր և արդյունավետ կլինի։ Մենք պետք է օգնենք նրան, իսկ նա էլ իր հերթին կօգնի խաղացողներին։

«Նովոստի–Արմենիա» - Կկարողանա, արդյո՞ք, Հայաստանի հավաքականը Ռուսաստանում անցկացվելիք ԱԱ-2018–ի ուղեգիր նվաճել։

Հ. Մխիթարյան – Այդ մասին առայժմ վաղ է խոսել։ Նախևառաջ, պետք է մտածել առաջիկա խաղերի մասին, և երբ սկսենք միավորներ վաստակել, այն ժամանակ էլ կմտածենք Ռուսաստան մեկնելու մասին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
14 Մարտի 2024
Ես գժվում եմ էս երկրի համար․ 33 հարց՝ Գարիկ Սեփխանյանին (ՎԻԴԵՈ)
«33 հարց» հաղորդաշարի շրջանակում Գարիկ Սեփխանյանը պատասխանում է կարճ հարցերի, որոնք կհետաքրքրեն նրա երկրպագուներին և ոչ միայն. ՎԻԴԵՈ
19:37
13 Մարտի 2024
Ինչպե՞ս է բուժվում անպտղությունը. գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգը պարզաբանում է զույգերին հուզող հարցերը (ՎԻԴԵՈ)
Ե՞րբ դիմել բժշկի, հնարավո՞ր է արդյոք հղիանալ մեկ սաղմիկով, իսկ առանց արգանդի կինը կարո՞ղ է երեխա ունենալ, ո՞րն է միֆը, և ո՞րը՝ իրականություն, , այս հարցերը և ոչ միայն պարզաբանում է Պտղաբերության կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Հռիփսիմե Գրիգորյանը. ՎԻԴԵՈ
19:37
12 Մարտի 2024
Ինչպե՞ս ազատվել ակնեից․ կոսմետոլոգ Աննա Մկրտչյանը պարզում է իրականությունը (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ է ակնեն, ինչպե՞ս է ախտորոշվում և բուժվում, որո՞նք են տարածված միֆերը, որոնք խանգարում են մեկընդմիշտ ազատվել կորյակներից․ ՎԻԴԵՈ
15:43
11 Մարտի 2024
Ինչպե՞ս պաշտպանվել վարակիչ հիվանդություններից. «Արաբկիր» ԲԿ–ի բժիշկ, իմունոլոգը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
Տարբերեք իրականությունը՝ իմունիտետը մարզելու, ջերմիջեցնող դեղերի, բժշկին դիմելու ազդանշանների մասին․ ՎԻԴԵՈ
19:37
20 Փետրվարի 2024
Ի՞նչ անել, եթե չեք կարողանում քնել․ փորձագետն օգտակար խորհուրդներ է տալիս (ՎԻԴԵՈ)
Առողջ ապրելակերպի մասնագետ Անուշ Մուրադյանն անդրադարձել է անքնության հետ կապված խնդիրներին և տվել օգտակար խորհուրդներ
11:25
15 Փետրվարի 2024
Ո՞ր սննդանյութերն են էներգիա հաղորդում. սննդագետը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
Սննդային միֆեր․ սննդագետը պարզաբանում է․ թե որ սննդանյութերն են իսկապես էներգիա հաղորդում․ ՎԻԴԵՈ
17:54
10 Փետրվարի 2024
Ինչպե՞ս մեկընդմիշտ ազատվել ավելորդ կգ-ներից. բժիշկ-դիետոլոգը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
Բժիշկ–դիետոլոգը պարզաբանում է՝ ինչպե՞ս մեկընդմիշտ ազատվել ավելորդ կգ-ներից և այնպես անել, որ կորցրած կգ–ները չվերադառնան․ ՎԻԴԵՈ
12:45
29 Հունվարի 2024
7 պարզ կանոն նիհարել ցանկացողների համար․ 43կգ–ով նիհարած սննդաբանը խորհուրդներ է տալիս (ՎԻԴԵՈ)
43կգ–ով նիհարած սննդաբանը ներկայացնում է 7 պարզ կանոն նիհարել ցանկացողների համար․ ՎԻԴԵՈ
13:09
17 Հունվարի 2024
Ինչու՞ հայկական ռեստորանները «Միշլենյան» աստղեր չունեն. Հայաստանի խոհարարների ասոցիացիայի նախագահը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
Հայաստանի խոհարարների ասոցիացիայի համահիմնադիր–նախագահ Արբի Ղարախանին անդրադարձել է «Միշլենյան» աստղերին ու դրանց տրամադրման գաղտնիքին․ ՎԻԴԵՈ
14:56
22 Հունիսի 2023
ՌԴ–ից Հայաստան դրամական փոխանցումների «Ոսկե հավելված»՝ IDpay
IDpay հավելվածը, որը հնարավորություն է տալիս ակնթարթորեն և շահավետ պայմաններով կատարել դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան, արժանացել է «Ոսկե կայք» մրցույթի Գրան պրի մրցանակին «Բանկային և ֆինանսական ծառայություն» անվանակարգում
11:17
24 Դեկտեմբերի 2022
Հայկական շուկան դինամիկ է և հեռանկարային inDrive ծառայության համար (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
inDrive ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Ավագյան-Ռժևսկին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում խոսել է Հայաստանում ընկերության աշխատանքի առանցքային առաջնահերթությունների և տեղական շուկայի հեռանկարների մասին
16:11
01 Նոյեմբերի 2022
Ամերիաբանկ․ Հայաստանի բանկային ոլորտի ավանգարդում
Ամերիաբանկի ֆինանսական տնօրեն Հովհաննես Թորոյանն հարցազրույց է տվել Global Markets ամսագրին՝ ներկայացնելով Բանկի ռազմավարությունն ու հիմնական գործոնները, որոնք ապահովել են Ամերիաբանկի հաջողությունը Հայաստանի բանկային համակարգում