+21
Եղանակը Երևանում
Հայ

Մեցո Իգիթյան. Հայաստանը չի կարող սպասել 2–3 սերունդ` նորարարական բարձր տեխնոլոգիաների երկիր դառնալու համար

17:55
10 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Անցած տարին իրավամբ կարելի է անվանել անկախ Հայաստանի պատմության ամենահագեցածներից մեկը։ 2018թ.–ին երկրում տեղի ունեցավ իշխանափոխություն, արձակվեց խորհրդարանը, տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ և այլն։ Մեր պետությունը հայտնվեց համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում, և պատահական չէ, որ The Economist –ի ն ման հեղինակավոր հրատարակությունը Հայաստանը ճանաչեց տարվա երկիր։

2018թ.–ին Հայաստանում տեղի ունեցած հիմնական իրադարձությունները վերլուծելու, ինչպես նաև նոր տարում երկրի առջև բացվող նոր հեռանկարները հասկանալու համար «Նովոստի–Արմենիա» գործակալությունը զրուցել է Strategy Foundation–ի նախագահ Մեցո Իգիթյանի հետ։

«Նովոստի–Արմենիա» . պարոն Իգիթյան, անցած տարվա ո՞ր իրադարձությունը կամ իրադարձությունները դուք կանվանեիք Հայաստանի գլխավոր իրադարձությունը։

Մ. Իգիթյան. անխոս առաջին տեղում է «թավշյա հեղափոխությունը»։ Հայաստանը ողջ աշխարհին ցուցադրեց քաղաքական ճգնաժամի լուծման բացառիկ օրինակ անարյուն փոխզիջման միջոցով, երբ երկու կողմերը, ելնելով պետության շահերից, չգնացին սրման, ինչը հանգեցրեց ոչ բռնի իշխանափոխության։ Սա պատմական բացառիկ օրինակ է, որը դարձել է ինքնատիպ հայկական բրենդ, քանի որ գարնանը տեղի ուենցած իրադարձությունների շնորհիվ ողջ աշխարհը ճանաչեց Հայաստանը։ Երկրի հեղինակությունը համաշխարհային հանրության աչքերում փոխվեց դեպի լավը։ Եվ հիմա կարևոր է արդյունավետ կերպով օգտագործել ներուժը, որը բացվել է երկրի առաջ նշված իրադարձություններից հետո։

«Նովոստի–Արմենիա». վերլուծական հանրության շրջանում, ինչպես նաև երկրի հասարակության մի մասում կարծիք կա, որ փայլուն, անարյուն և խաղաղ հեղափոխությունից հետո իշխանության եկած նոր կառավարությունը չկարողացավ հենց ամենասկզբնական փուլում բավարարել քաղաքացիների ակնկալիքները։ Անցած ամիսների ընթացքում, մի շարք փորձագետների գնահատականներով, իշխանությունները կատարել են մի շարք սխալներ` կադրային նշանակումներից մինչև ընդունված խնդրահարույց օրենքները։ Դուք կիսու՞մ եք այս տեսակետը։

Մ. Իգիթյան. դուք արեցիք ճիշտ արտահայտություն. «ամենասկզբնական փուլում»։ Պետք չէ սպասել, որ նոր կառավարությունն իր գործունեության առաջին իսկ օրվանից կկարողանա ապահովել տնտեսական աճի «ստախանովյան տեմպեր»։ Դա ապրիորի անհնար է, ավելին` Հայաստանի նման երկրում, որն ունի չլուծված սոցիալ–տնտեսական խնդիրների բեռ և հարևան երկրներից մեկի հետ գտնվում է սառը պատերազմի վիճակում։

Բացի այդ, հարկավոր է հասկանալ, որ նոր կառավարությունը և ամբողջ իշխանությունը հիմնականում բաղկացած է մարդկանցից, ովքեր ավելի վաղ չեն ունեցել պետական կառավարման փորձ, և նրանց օբյեկտիվորեն ժամանակ է անհրաժեշտ` ինչպես իրենց նոր գործառույթներին, այնպես էլ խնդրի ողջ շրջանակին «մոտիկից» ծանոթանալու համար։

Անխոս, եղել են նաև բացթողումներ, սխալ հաշվարկներ, ինչի մասին հայտնի հեռուստադեբատի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Իրականում, դրանք վերաբերել են նաև կադրային քաղաքականությանը։ Սակայն կադրերի հարցն անհրաժեշտ է լուծել ոչ միայն` նայելով կառավարության նոր կազմին և նշանակել պատրաստված մասնագետների, այլև խնդրի լուծմանը ցուցաբերել համալիր մոտեցում։

«Նովոստի–Արմենիա». ի ՞նչ ի նկատի ունեք` խոսելով հարցի համալիր լուծման անհրաժեշտության մասին։

Մ.Իգիթյան. Հայկական պետությանն անհրաժեշտ է ոչ միայն պրոֆեսիոնալ կառավարություն, այլ նաև որ պետական կառավարման բոլոր օղակներում և բոլոր մակարդակներում աշխատեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր իրենց հմտություններով և գիտելիքներով համապատասխանում են ամենաբարձր միջազգային չափանիշներին։ Իշխանությունը պետք է երիտասարդ տաղանդավոր կառավարիչների համար սոցիալական վերելակներ, դրսևորման պայմաններ ստեղծելուգլոբալ ռազմավարական խնդիր դնի, ինչպես նաև անցկացնի գործող կառավարիչների ատեստավորում և վերաորակավորում։

Այս ուղով են ժամանակին գնացել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Սինգապուրը, Մալայզիան և Հարավային Կորեան, որոնք պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմինների և պետծառայողների խրախուսման վառ օրինակ են։ Մենք այսօր էլ համոզվում ենք բոլոր մակարդակների ղեկավարների համար անցկացվող բաց մրցույթների արդյունավետության հարցում։ Դրանց ընթացքում հազարավոր կառավարիչներ անցնում են բարդագույն թեստեր, լուծում են մարզիչները առաջարկած խնդիրները և նույնիսկ փորձում են ուժերը որպես խոսնակներ տեղի ուսանողների և դպրոցականների առջև։ Հատուկ համաժողովներում մասնակիցներն իմանում են կառավարման համաշխարհային թրենդերի մասին, բիզնես խնդիրներ լուծում և ոչ պաշտոնական միջավայրում շփվում են բիզնեսի, տնտեսության, մշակույթի և պետական կառավարման ոլորտի առանցքային առաջնորդների հետ։

Սա այն փորձն է, որն անկասկած կարող է կիրառվել Հայաստանում։ Ի դեպ, Ռուսաստանի Դաշնությունում նույնպես գործում է նմանատիպ ծրագիր` «Ռուսաստանի առաջնորդները», որը մասնակիցների կողմից արժանացել է մեծ վստահության և հաջողությամբ իրագործվում է նախագահի հանձնարարականով։

Միանգամայն վստահ եմ, որ Հայաստանը չի կարող սպասել 2-3 սերունդ, որ դրանից հետո դառնա նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների երկիր պետության ղեկին կանգնած բարձրակարգ կառավարիչներով։ Հարցը պետք է լուծել արդեն այսօր, և նմանատիպ ծրագրերը, այն դեպքում, եթե վերցվեն ի գիտություն նոր կառավարության կողմից, թույլ կտան սեղմ ժամկետներում բարձրացնել պետական ծառայողների աշխատանքի և աշխատանքի արտադրողականության որակը։

«Նովոստի–Արմենիա». Կարելի է հիշել Խորհրդային Միությունում անցկացվող անգրագիտության վերացման մեծածավալ ծրագիրը, երբ մարդիկ օրվա առջին կեսն աշխատում էին, իսկ աշխատանքից հետո` սովորում երեկոյան միջնակարգ, հանրակրթական դպրոցներում։

Մ.Իգիթյան. Անալոգիան ճիշտ է, սակայն, բարեբախտաբար, մեր առջև կանգնած է ոչ թե գրագիտություն սովորեցնելու, այլ որակավորումների և կոմպետենցիաների բարձրացման խնդիր։
Դրա համար, նախևառաջ, պետք է ներդնել մասնագիտական գիտելիքների և պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողների անձնական–մասնագիտական ախտորոշման գնահատման համակարգ։

Հայաստանին անհրաժեշտ է «արտադրության մեջ ներգրավված» պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողների անընդհատ ուսուցման մեխանիզմ։ Սա մեծ և ծավալուն թեմա է, որն առանձին և լուրջ մոտեցում է պահանջում։ Բայց եթե երկու բառով, ապա խոսքն ամենաարդիական թեմաներով կարճաժամկետ դասընթացների և թրենինգների համակարգի ստեղծման մասին, ինչպես օրինակ, «նախագծման կառավարում պետական հատվածում», «էլեկտրոնային կառավարություն», «սիթի մենեջմենթ», «ռազմավարական ծրագրում», «ծախսերի կառավարում», «ստորադասների արդյունավետ կառավարումը և արդյունքի բարձրացումը», «էմոցիոնալ ինտելեկտի զարգացումը», «սթրես մենեջմենթը պետական ծառայության գտնվող ղեկավարի գործունեությունում», «ինքնակազմակերպման և ժամանակի կառավարման տեխնոլոգիաներ» և այլն։ Այդ ջանքերի կարևոր արդյունքներից մեկը Հայաստանում բոլոր մակարդակներում մշտական կադրային ռեզերվի ձևավորումն է։

Այդ ամենն իսկապես անհրաժեշտ է Հայաստանին զարգացման նոր մակարդակի բարձրանալու, սոցիալ–տնտեսական ճեղքման համակարգ ստեղծելու և երկրի համար «ֆորսաժ» իրականացնելու, կառավարության, բիզնեսի և հասարակության գործունեության վեկտոր սահմանելու, գերակայություններ դնելու և դրանք միջազգային հանրությանը ցուցադրելու համար։

Որակապես նոր պետական մենեջմենթն ի վիճակի կլինի նորարարության զարգացման համար ստեղծել երկրում բարենպաստ էկոհամակարգ, պետության և բիզնեսի համագործակցության համար ստեղծել բարենպաստ հարթակ: Ինչպես հայտնի է, բիզնեսը և կապիտալը սիրում են կայունություն, կանխատեսելիություն և պրոֆեսիոնալիզմ, և եթե Հայաստանը կարողանա ապահովի դա, ապա այն կդառնա, առնվազն, ԵՏՄ տարածքի լուրջ բիզնես շրջանակների ներգրավման մագնիս:

Վերոնշյալը կտա բազմապատկիչ ազդեցություն և կարտացոլվի կյանքի այլ բնագավառների վրա, և երկիր կսկսի ժամանել «ստեղծարար շերտը», որը կցանկանա ապրել և աշխատել Հայաստանում:

«Նովոստի-Արմենիա». Խոսում են այն մասին, որ Հայաստանի կառավարությանն անհրաժեշտ է կենտրոնանալ ՏՏ ոլորտի վրա և դարձնել այն տնտեսության շարժիչ ուժը: Կիսում եք արդյո՞ք այս տեսակետը:

Մ. Իգիթյան. Բնականաբար, դա պետք է դառնա կառավարության կարևորագույն առաջնահերթություններից և ոչ միայն 2019 թ.-ին, այլ նաև հետագա տարիներին: Անցած ուղին վկայում է այն մասին, որ Հայաստանն ավանդաբար եղել է զարգացած գիտական հաստատությունների համակարգը, երկիր, որտեղ կարևորվում էր գիտելիքների վրա կառուցված տնտեսությունը:

Գիտական հետազոտությունները և Հայաստանում ինֆորմատիկայի ու բարձր տեխնոլոգիաների ոլորտում գիտական և տեխնիկական մշակումները սկսվել են դեռ 1950 –ականներին։ Հենց դրա պատճառով ակադեմիկոսներ Համբարձումյանի, Շահինյանի և Իոսիֆյանի նախաձեռնությամբ Հայկական ԽՍՀ նախարարների խորհուրդը հանդես է եկել ԽՍՀՄ գործիքաշինության և ավտոմատացման նախարարության կազմում Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի ստեղծման նախաձեռնությամբ, որը բացվել է 1956 թ.-ին: Լեգենդար ինստիտուտում ստեղծվել են հաշվիչ մեքենաների շարքեր, որոնք կոչվում էին ոչ թե չոր հապավումներով, այլ հայերին մոտ անվանումներով` «Արագած», «Նաիրի», «Ռազդան», «Սևան», «Գառնի»:

Հանրապետությունում արդեն այսօր կան տեխնոպարկեր Գյումրիում և Վանաձորում, Երևանում կառուցվում է ինժեներական քաղաք: Դա միայն մի քանի օրինակներ են, որոք վկայում են այն մասին, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը միշտ առկա է եղել Հայաստանում, նոր կառավարությանն անհրաժեշտ է միայն վերականգնել այդ ավանդույթը:

«Նովոստի-Արմենիա». Ինչպիսի՞ սպասումներ ունեք 2019 թ.-ից` պետական ապարատի իրավասությունների բարձրացումից և նորարարությունների զարգացման համար բարենպաստ էկոհամակարգ բարենպաստ էկոհամակարգ ստեղծելուց բացի:

Մ. Իգիթյան. Մենք արդեն հնարավորություն ենք ունեցել խոսել այն մասին, որ իր նախագահության տարում Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները` ԵՏՄ-ին նոր տեխնոլոգիական խթան հաղորդելու համար: Դա ևս մեկ կարևոր սպասում է 2019 թ.-ից:

Եթե Հայաստանի կառավարությունը ցուցաբերի համապատասխան հասունություն և հեռատեսություն, ապա արդյունավետ աշխատանքի պտուղները չեն ուշանա ինչպես երկրի ներսում, այնպես էլ ԵՏՄ-ի տարածքում, և այդ ժամանակ բիզնեսը կցանկանա ներդնել իր կապրտալն այստեղ: Քանի որ կտեսնեն, թե ինչի է կառավարությունն ուզում հասնել ոչ միայն մեկ տարի անց, այլ նաև միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում, ինչպիսի օրենքներ են ընդունվում այդ ուղղությամբ կամ կընդունվեն, և ինչով է պետությունը պատրաստ օգնել բիզնեսին:-0-



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:25
07 Օգոստոսի 2019
Ստամբուլյան կոնվենցիա. հայկական ավանդական արժեքների սպառնալիք և մանիպուլյատիվ հնարք. փորձագետի կարծիքը
Արդարադատության նախարարության օգոստոսի 6-ին տարածած հաղորդագրությամբ հայտնվել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման նպատակահարմարությունը բխում է ՀՀ Սահմանադրությունից։ Այս առնչությամբ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը զրուցել է «Բաբայան Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Արսեն Բաբայանի հետ:
11:06
14 Հունիսի 2019
Փաշինյանը պատասխանել է այն հարցին, թե արդյոք վեթինգը վրեժ էր Քոչարյանի ազատման համար
Միջազգային հանրությունը 100 տոկոսով սատարում է Հայաստանի դատական համակարգի բարեփոխման օրակարգին:
18:33
14 Մարտի 2019
Սրբուկը` ստեղծագործելու, բաղձալի երազանքի և «Եվրատեսիլի» ելույթի մասին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ, ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
Հայաստանը «Եվրատեսիլ 2019»–ում ներկայացնող երգչուհի Սրբուկը բլից հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
12:30
07 Մարտի 2019
«Նոր սերնդի» խոհարարները հայկական խոհանոցն արտերկրում ներկայացնող դեսպաններն են դառնալու
«Երեմյան փրոջեքթս» խոհարարական արվեստի ու հյուրընկալության ակադեմիան դռները կբացի 2019 թվականի գարնանը: Ներկայացնում ենք հարցազրույց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ:
11:11
04 Փետրվարի 2019
Արմինե Ադիբեկյանը` հայերի և ադրբեջանցիների փոխհարաբերությունների մասին. հնարավոր չէ հրամանով արթնանալ առավոտյան և սկսել սիրել միմյանց
Հրապարակվել է ադրբեջանցի լրագրող Գյունել Մովլյութի հարցազրույցը AzeriChild կայքի հեղինակ, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանի հետ։
11:54
28 Հուլիսի 2018
Իսկանդարյան. Քոչարյանի գործով մոտիվացիան մեծ մասամբ քաղաքական է
Վերջին երկու օրը հայկական հասարակության ուշադրությունը սևեռված է վերջին տասնամյակների ամենաաղմկահարույց իրադարձություններից մեկի վրա. մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
13:55
11 Հուլիսի 2018
Մոնակոյում կանցկացվեն Հայաստանի օրեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերին Մոնակոյում կանցկացվեն Հայաստանի օրեր: Միջոցառման մանրամասներին ծանոթանալու համար զրուցեցինք «Armenian Collection» ծրագրի ղեկավար Վրույր Փենեսյանի հետ։
18:09
26 Հունիսի 2018
Հեղափոխական էյֆորիայից հետո Հայաստանում, բացի «տեսարաններից» հաց պետք կլինի տալ. փորձագետ (ՎԻԴԵՈ)
Հայկական «թավշյա հեղափոխության» առանձնահատկությունը, քաղաքական նոր իրականության պայմաններում երկրի զարգացման հեռանկարները հասկանալու համար զրուցել ենք «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանի հետ։
15:10
12 Մայիսի 2018
Ա. Աբովյան. այսօր քաղաքական բոլոր ուժերը կենտրոնացած են արտահերթ ընտրությունների վրա
ՀՀ ԱԺ–ն մայիսի 8–ին երկրորդ փորձից վարչապետ ընտրեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին:
15:14
06 Ապրիլի 2018
Վ. Խոտինենկո. Հայաստանը զարմանալի, հրաշքներով լի երկիր է
Հայաստանից ստացած տպավորությունների, ժամանակակից կինոարդյունաբերության և դրա զարգացման հնարավորությունների մասին խոսել է կինոռեժիսոր, ՌԴ ժողովրդական արտիստ  Վլադիմիր Խոտինենկոն։
17:20
21 Փետրվարի 2018
Miss Supermodel Worldwide-ի հայաստանյան ներկայացուցիչը հաղթելու հնարավորություններ ունի (ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ)
Մարտի 15-ից 23-ը Հնդկաստանի Դելի քաղաքում կանցկացվի Miss Supermodel Worldwide գեղեցկության մրցույթ:
13:23
15 Դեկտեմբերի 2017
Սարյանը շարունակում է լինել Հայաստանի այցեքարտը. տուն–թանգարանի տնօրեն
Երևանի գանձերից մեկը` հռչակավոր նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն–թանգարանը, այս տարի նշում է  իր 50–ամյակը։