480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+20
Եղանակը Երևանում
Հայ
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
17:19
17 Հոկտեմբերի 2016
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում այս և այլ հարցերին է անդրադարձել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նովոստի-Արմենիա – Պարոն Իսկանդարյան, ինչ եք կարծում, հաջողվե՞ց նորանշանակ վարչապետին ձևավորել, ինչպես ինքն էր խոստացել, պրոֆեսիոնալների կառավարություն, թե՞ այն կիսապրոֆեսիոնալների, կիսակուսակցական կաբինետ է։

Ա. Իսկանդարյան – Այլ կերպ չի լինում. Ձևավորելու համար այնպիսի կառավարություն, որը կանտեսի վերնախավի քաղաքական կառուցվածքը, քաղաքական լոբբինգները, հարկավոր է դիկտատուրա լինել: Մեզ մոտ ընտրություններ են սպասվում, հասկանալի է, որ այս ամենը նշանակություն է ունենալու: Սակայն պարոն Կարապետյանին զգալի չափով հաջողվեց հավաքել այսպես կոչված նոր մարդկանց, կարելի է ասել չակերտներով նոր: Ոչ թե, որովհետև նրանք իսկական «նոր» չեն...Հասկանալի է, որ այս մարդիկ հայկական ժամանակակից քաղաքականության համար իսկապես նոր են կամ մինչ այս լիովին այլ պաշտոններ էին զբաղեցնում, քանի որ առանց քաղաքական փորձի մարդկանց քաղաքականություն բերել չի կարելի, այդպես արվում է միայն հեղափոխություններից հետո, երբ պատահական մարդիկ են գալիս, և հաճախ դա վատ հետևանքներ է ունենում:

Հասկանալի է, որ այս մարդիկ փորձառու են: Ազգանուններից դատելով` կարելի է եզրակացնել, որ խնդիր էր դրված բերել լայն հասարակությանն անծանոթ մարդկանց, համեմատաբար նոր, որոնք «աղտոտված» չեն նախորդ պաշտոններով:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանով է դա լավ, կամ վատ, ես անիրականալի պատրանքների կողմնակից չեմ: Կես տարվա ընթացքում` մինչև ապրիլ (2017 թ.-ի խորհրդարանական ընրություններ, «Նովոստի-Արմենիա»), ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց և տնտեսական հաջողություն լինել չի կարող: Պարզապես չի կարող, դա հնարավոր չէ, չկան այդպիսի կախարդական փայտիկներ: Այն, ինչի մասին խոսում է վարչապետը և նույնիկս այն, ինչ սկսել է անել, ուղղված է հայկական տնտեսության թերությունները շտկելու փորձերին: Բայց, կրկին ասում եմ, որ դա հնարավոր չէ անել կես տարվա ընթացքում: Տեսնենք, թե ինչպես այդ ամենը կաշխատի:

Կրկին նշեմ հայկական հասարակության շրջանում չափազանց անհայտ մի բան. հայկական տնտեսության հիմնական խնդիրն ամենևին էլ օրենսդրությունը և մենաշնորհը չեն։ Ցավոք, երկու ոլորտներում էլ կա անարդարություն և ոչ թափանցիկություն։ Սակայն Հայաստանի դեպքում չափազանց կարևոր են ներդրումները, գումարի ներգրավումը։ Խոսակցություններն այն մասին, թե գումար կարելի է ներգրավել միայն բարեփոխումների միջոցով, աղքատների օգտին հնչող խոսակցություններ են։ Ոչ, չի կարելի է պատկերացնել գործարարների, ովքեր, լսելով, որ ինչ–որ մի երկրում իրականացվում են բարեփոխումներ, կթողնեն իրենց ակտիվները Նիգերիայի և Վենեսուելլայի նման սարսափելի երկրներում, որտեղ գումար վաստակելու հնարավորություն կա և կվազեն դրական բարեփոխումներ իրականացնող, երեք միլիոն բնակչություն ունեցող երկրներ, որոնք չունեն հասանելիություն դեպի ծով, ունեն փոքր շուկա և շրջապատված են պետություններով, որոնք անհնար է օգտագործել։

Նովոստի-Արմենիա – Իսկ ի՞նչ կասեք անձնական կապերի մասին։

Ա. Իսկանդարյան – Միջոցներ կարելի է ներգրավել լոբբինգի նկատմամբ ունակությունների տարբեր միջոցներով։ Կարեն Կարապետյանը տիրապետում է նման ունակությունների։ Գումար ներգրավելը հեշտ գործ չէ հատկապես ժամանակակից աշխարհում, երբ էժան և երկար փողերը, թերևս, ամենաթանկ բանն են։ Կապրենք, կտեսնենք, թե ինչ ընթացք կստանա այս ամենը։ Խնդիրը շատ բարդ է, և այն հաստատ կպահանջի ոչ թե ամիսներ, այլ տարիներ։ Համենայն դեպս, ինչ–որ բան կարելի կլինի հասկանալ ընտրություններից հետո։

ՀՀ կառավարության և ղեկավարության առջև ծառացած բոլոր խնդիրները երկար տարիներ կպահանջեն։ Երկար տարիների լուրջ տնտեսական աճ է հարկավոր, որպեսզի կարգավորվեն երկրի սոցիալական, քաղաքական, տնտեսական բնույթի խնդիրները։ Այսինքն, այդ ամենը տարիների գործ է, սակայն արդյունքները հարկավոր են հիմա, հատկապես այս տարվա ամռանից, «Սասնա ծռերի» ճգնաժամից հետո, և ավելի շատ ոչ թե ճգնաժամից, այլ այն փաստից հետո, թե ինչպես է հասարակությունը վերաբերվում իշխանություններին։

Այն է` շատ ցածր լեգիտիմությունը, չափազանց ուժեղ անվստահությունը, օտարվածությունը: Սրանք խնդիրներ են, որոնք ցանկացած պահի կարող են դուրս պոռթկալ սոցիալական դժգոհության տեսքով, ինչը և ցույց տվեց «Սասնա ծռերի» հետ կապված ճգնաժամը: Այդպիսով, խնդիրները պետք է արագ լուծել, իսկ դրնաք լուծելու հնարավորությունները երկարատև են: Այդ խնդիրները արագ լուծելու փորձը հավասարազոր կլինի մահվան, քանի որ թե լուծել հնարավոր չէ, թե երկիրը կարելի է էլ ավելի ծանր ճգնաժամի հասցնել: Բացի այդ, նաև բարդ է: Նորի՞ց պարտքով գումար վերցնել: Այս ամենը շատ բարդ է: Տեսնենք, թե ինչ կստացվի...Ամեն դեպքում, կառավարության առջև խնդիր կա դրված. դա հստակ երևում է նրանից, թե ինչպես են նրանք գործում:

Նովոստի-Արմենիա – Ի՞նչ եք կարծում, արդյոք, ազատ է կառավարությունը խնդիրների լուծման հարցում, մասնավորապես, մենաշնորհների դեմ պայքարում:

Ա. Իսկանդարյան – Մենաշնորհների դեմ պայքարը առանձին հարց է, ընդ որում, ընդհանրապես ճանաչում չվայելող: Մեզ մոտ ամենուր ասում են, որ Հայաստանի գրեթե հիմնական խնդիրը մենաշնորհների դեմ պայքարն է:

Նովոստի-Արմենիա – Իսկ այդպես չէ՞:

Ա. Իսկանդարյան – Ոչ, այդպես չէ: Ըստ իս` ներկա իրավիճակում մենաշնորհների դեմ պայքարը, նախևառաջ, պակաս արդյունավետ է, քանի որ քաղաքական իշխանությունը քաղաքական ուժերի համաձայնության գործառույթ է, իսկ վերջինները ներկայացնում են բիզնեսը: Դա պայքար չէ ինչ–որ մեկի հետ, դա պայքար է ինքդ քո հետ, իսկ դա շատ բարդ է։ Տնտեսական իրավիճակի բեկման հետ կապված խնդիրները գոյություն ունեն այնտեղ, որտեղ կան բաց տեղեր, այնտեղ, որտեղ կա դրանց գոյության հավանականությունը։ Դրանցից խուսափելու համար պետք ոչ թե պայքարել մենաշնորհների դեմ, այլ դրանց փոխարեն ինչ–որ նոր բան կառուցել, օրինակ, լավ գործող հակամենաշնորհային օրենսդրություն։

Ընդ որում, բազմաթիվ ոլորտներում մենք ունենք բնական մենաշնորհներ, որոնք հնարավոր չէ վերացնել։ Պետք են հակամենաշնորհային օրենսդրություն, թափանցիկություն, ստվերից դուրսբերում։ Սրանք բոլորը համակարգային բարդ խնդիրներ են, որոնք լուծվում են զարգացմամբ, երկար շարունակական զարգացմամբ։ Դա բարդ, ամենօրյա աշխատանք է։ Այն պատկերացումները, թե կարելի է դուրս գալ փողոց, փոխել հինգ կամ հարյուր մարդ, կամ մեկ մարդու, և կառուցվածքը կփոխվի, մանկական են։ Դա, նախևառաջ, հնարավոր չէ։ Երկրորդ` կարծում եմ, որ դա չէ հիմնական խնդիրը։ Կրկնվեմ` կարծում եմ` հիմնական խնդիրը ներդրումների ներհոսքն է։ Ւսկ դրանք ունենալու համար պետք է կամ մեծ երկիր, կամ ռեսուրսներ։ Այսինքն, պետք, պայմանականորեն ասած, կամ Էմիրություն լինել, կամ Չինաստան։

Հայաստանի կառուցվածքը ենթադրում է բավականին բարձր մենաշնորհայնություն։ Շուկան փոքր է, և այդ փոքր շուկայում 18–րդ դարի դասագրքերով աշխատելը պարզապես անհնար է կամ շատ բարդ։ Երրորդ, հնարավոր չէ կարճ ժամանակահատվածում դա փոխել: Եվ նորից կասեմ` հիմնական խնդիրը ներդրումներն են: Իսկ ներքին պահուստը ներդրումների համար գրեթե սպառված է կամ ընդհանրապես սպառված է: Եթե վերցնել ամբողջն ու բաժանել, ինչպես պահանջում էր Շարիկովը և հայկական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ապա կհերիքի շատ կարճ ժամանակի համար. ամեն ինչ նորից «կմահանա» և ավելի վատ կլինի: Խնդիրն այն է, որ Հայաստանը գրավիչ լինի կապիտալի համար: Դա գլխավոր խնդիրն է, այն լուծելը հեշտ չէ: Սակայն դա չի նշանակում, որ պետք չէ բարեփոխումներ իրականացնել, որ պետք չէ պայքարել մենաշնորհների դեմ:

Հակամենաշնորհային օրենսդրությունը, թափանցիկությունը, ստվերից դուրս գալը պետք է: Սակայն պնդել, որ այդ ամենը կարելի է անել ամեն ինչից առանձին կամ կրանք կշրջեն իրականությո՞ւնը: Ոչ, չեն շրջի:

Գոյություն ունի պատրանք, թե ամեն ինչ կարելի է փոխել կամային որոշմամբ, սակայն հեղափոխական փոփոխությունները չեն կարողանա լուծել նման տեսակի խնդիրները: Համակարգն ամեն դեպքում կվերարտադրվի, այդպես արդեն եղել է Հայաստանի նորագույն պատմության մեջ: Եթե հանկարխ փոփոխվի Հայաստանի Հանրապետության ողձ ղեկավարությունը և երկիրը ղեկավարեն մայր Թերեզաներ, հարյուր մայր Թերեզաներ լինեն Ազգային ժողովում, կառավարությունում, բոլոր նախարարություններում, միևնույնն է համակարգը կվերարտադրվի, քանի որ այդպիսին է կառուցվածքը, քանի որ հարկավոր է կառուցել, ոչ թե ջարդել: Այս նշանակումները ոչ թե կոտրելու փորձեր են, այլ` կառուցելու:

Նովոստի-Արմենիա – Նոյեմբերին կկայանա ՀՀԿ համագումարը: Կուսակցության քաղաքականության մեջ լուրջ փոփոխություններ ակնկալու՞մ եք, նոր մարդիկ կլինե՞ն:

Ա. Իսկանդարյան – Իմ կարծիքով, դժվար թե: Իհարկե, ՀՀԿ-ն այս պահի դրությամբ աշխարհի ամենալավ վարկանիշը չունի: Նրանք ակնհայտ վերաբրենդավորման կարիք ունեն, ակնհայտ նրանք ոչ թե առանձին մարդկանց փոխելու կարիք ունեն, այստեղ խոսքը նույնիսկ մարդկանց փոխելու մասին չէ: Կարելի է փոխել պաստառները, սակայն հանրապետական կուսակցության իրական ղեկավարությունը փոխել չի լինի: ՀՀԿ-ն խաղալիք չէ, դա իրական գործող մեխանիզմ է, որը ղեկավարում են իրական մարդիկ, և այդ մարդիկ ղեկավարում են այդ կառույցը: Մարդկանց փոխելու դեպքում նորից նոր բռնապետի կարիք կառաջանա: Նրանց կարելի է թաքցնել և այլ մարդկանց բերել...Կարելի է փորձել որպես շատ կարճ ժամանակահատվածում գործող սխեմա, բայց դա կրկին իրավիճակը չի փոխի: Իսկապես, ողջ վարկանիշը փոխող վերաբրենդավորում է պետք, ՀՀԿ–ի գործողությունների վերաբրենդավորում, այլ ոչ թե տեսքի։ Սա լուրջ խնդիր է: Եթե դա չարվի, ապա գուցե մեկ, հինգ կամ տաս տարի հետ ապագան լավը չի լինի: Սակայն գիտակցում են, արդյո՞ք դա կուսակցության ղեկավարները, չգիտեմ: Լուրջ կասկածներ ունեմ, որ` ոչ, նախատեսվում են կոսմետիկ փոփոխություններ, որ մարդիկ ցանկանում են փոխել` առանց փոխելու: Գուցե սխալվում եմ, բայց առայժմ ինձ թվում է, որ կուսակցությունը խնդիրների տեսլական չունի` չնայած, որ նրա առջև չափազանց լուրջ խնդիրներ են կանգնած: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:03
15 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է բաղձալի նպատակի, հիշարժան հանդիպումների և սիրած գրքի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Российсая газета»-ին։


12:52
06 Հունիսի 2017
Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի
«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։  
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները: