478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
15:58
23 Հունվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը, որի բացումը տեղի ունեցավ նախորդ ուրբաթ։

Դպրոցը գործելու է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։ Սա ռուսական Yandex ընկերության և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հայկական հիմնադրամի համատեղ նախագիծն է` նախատեսված 9–11 դասարանների աշակերտների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ: Ծրագրի նպատակն է ծանոթացնել աշակերտներին ծրագրավորմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքի հեռանկարներ ստեղծել նրանց համար և նպաստել ՏՏ ոլորտի զարգացմանը Լոռու մարզում:

Yandex-ի ակադեմիական ծրագրերի ղեկավար Սերգեյ Չերնիշովը «Նովոստի–Արմենիա» գործակալությանն է պատմել այն մասին, թե ինչպես է գործելու դպրոցը և ինչ խնդիրներ է իր առջև դնում։

«Նովոստի–Արմենիա» – Ինչպե՞ս առաջացավ Հայաստանում Yandex-ի դպրոցի ստեղծման գաղափարը, և ինչու՞ ընկերությունը դրա համար ընտրեց Վանաձորը, այլ ոչ թե մայրաքաղաք Երևանը։

Ս. Չերնիշով – Հայաստանում դպրոց ստեղծելու գաղափարը ծագեց 2016 թ.–ի նոյեմբերին։ Մի քանի ամսում մենք բանակցեցինք, պայմանավորվեցինք հարթակի, ձևաչափի շուրջ, հասցրեցինք հավաքել անհրաժեշտ փաստաթղթերն ու լուծել կազմակերպչական հարցերը։ Այժմ մենք արդեն բացվում ենք և շատ ուրախ ենք, որ կարողացանք այսքան արագ գործարկվել Հայաստանում։

Սկզբում, երբ որոշեցինք նախագիծ գործարկել Հայաստանում, նախատեսվում էր իրականացնել այն Երևանում, քանի որ մայրաքաղաքում ավելի հեշտ է իրականացնել ցանկացած ծրագիր։ Սակայն ավելի խորն ուսումնասիրելով շուկան` մենք հասկացանք, որ Երևանում առանց այդ էլ գործում են բազմաթիվ ծրագրեր, և մենք ցանկացանք շատ լավ ծրագիր իրականացնել Վանաձորում։ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը տարբեր մարզերում բացում է նմանատիպ մասնագիտացված կենտրոններ, և մենք որոշեցինք, որ զարգացնելու ենք մարզերն այնպես, ինչպես դա անում ենք Ռուսաստանում։

«Նովոստի–Արմենիա» – Որո՞նք են Հայաստանում իրականացվող նախագծի հիմնական նպատակները: Կարելի՞ է, արդյոք, ենթադրել, որ հարթակը հիմք կծառայի Հայաստանում Yandex-ի սեփական մասնագետների ստեղծման համար:

Ս. Չերնիշով – Մեր ուղղակի նպատակն է IT մասնագետների նոր սերնդի ստեղծումը: Վանաձորի տեխնոպարկի ծրագիրն ուղղված է դպրոցականների կրթական մակարդակի բարձրացմանը: Եթե մեր մտահաղացումով ամեն ինչ լավ ստացվի, ապա առաջին տարում նախատեսվում է կազմակերպել ծրագրավորման ներածություն, և եթե նախագիծը հաջողությամբ իրականացվի, ապա երկրորդ տարում մենք կարող ենք կազմակերպել գործնական դասընթացներ։

Բացի այդ, Yandex–ն իր ծառայությունները սկսել է մատուցել տարբեր երկրներում, և մենք փորձում ենք ոչ միայն ծառայությունը ներկայացնել շուկայում, այլև օգուտ տալ այդ երկրին` գործարկելով ակադեմիական կրթական նախագծեր։ Բանն այն է, որ նման դպրոցների շրջանավարտները մեծանում են, և մի քանի տարի հետո մենք կունենանք երաշխավորված կադրեր, որոնք կիրականացնեն մեր առաջարկած ծառայությունները։ Սակայն եկե'ք ժամանակից առաջ չընկնենք։ Մենք չենք ձգտում գրավել շուկան, մենք պատրաստում ենք մասնագետներ տվյալ ոլորտի համար։ Եթե Yandex–ում լինեն աշխատատեղեր, ապա ուրախ կլինենք տեսնել դպրոցի շրջանավարտներին ընկերության աշխատակիցների շարքերում։

«Նովոստի–Արմենիա» – Ու՞մ համար է նախատեսված կրթական ծրագիրը, այն պահանջու՞մ է ավելի վաղ տարիքից նախապատրաստվել:

Ս. Չերնիշով – Ծրագիրը նախատեսված է 9-11-րդ դասարանների աշակերտների համար: Ընդհանրապես մենք աշխատում ենք գործարկել որքան հնարավոր է շուտ. ինչքան շուտ են դպրոցականները սկսում ծրագրավորում սովորել, այնքան ավելի լավ: Սակայն մեր ծրագիրը ենթադրում է, որ ավարտելուց հետո երեխաները արդեն ինքնուրույն կկարողանան ծրագիր գրել, առանց կողմնակի օգնության կկարողանան իրենց սեփական նախագծերն իրականացնել։ Բնականաբար, որոշակի նախապատրաստվածություն նրանք պետք է ունենան, այդ իսկ պատճառով մինչև 9-րդ դասարան ծրագիր սկսելը դժվար է: Մենք նման փորձեր և հետազոտություններ ենք իրականացրել Ռուսաստանում և կարծում ենք, որ սա է օպտիմալ տարիքը, առավել ևս, որ 12-րդ դասարանում երեխաներն արդեն պետք է ընտրություն կատարեն կամ ծրագրավորման օգտին կամ նախապատրաստվեն ընդունելության քննություններին:

Այսօրվա դրությամբ ծրագիրը նախատեսված է 28 դպրոցականի համար, այն շատ փոքր ծածկույթ ունի, սակայն` մեծ օգուտ, այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք ընդլայնել այն: Հենց այդ պատճառով մենք որոշեցինք հայերենով դասագիրք հրատարակել և առցանց դասընթացներ կազմակերպել նրանց համար, ով հնարավորություն չունի գալ մեր հարթակ: Մենք կցանկանայինք, որպեսզի որքան հնարավոր է շատ դպրոցականներ կարողանան մասնակցել նախագծին:

Նշեմ, որ պատրաստված կադրերի աշխատանքի տեղավորման հարցը ևս տեղում է լուծվելու: Հայաստանում բացվող տեխնոլոգիական կենտրոնները նոր ընկերությունն են գրավում, իսկ դրանք լրացուցիչ աշխատատեղեր են: Կարծում եմ, որ մեր դպրոցականները կկարողանան այնտեղ աշխատանքի տեղավորվել։

«Նովոստի–Արմենիա» – Որո՞նք են հիմնական չափանիշները դպրոցականների համար, ովքեր ցանկանում են ընդունվել Վանաձորում գործող Yandex-ի ծրագրավորման դպրոց:

Ս. Չերնիշով – Ըստ էության, մենք ցանկանում ենք սովորեցնել դպրոցականներին զրոյից, այդ իսկ պատճառով ծրագրավորման հետ կապված ոչ մի նվազագույն գիտելիք չենք պահանջում: Ռուսաստանի օրինակով մենք հասկացանք, որ առաջին և կարևորագույն ցուցանիշը դպրոցականների մոտիվացիան է, այդ իսկ պատճառով հիմնական չափանիշներն էին մաթեմատիկայի իմացությունը, տրամաբանական մտոծողությունը և ձգտումը: Հայաստանում ընտրությունն անցկացվել է երկու փուլով` թեստ և հարցազրույց դասավանդողի հետ: Մենք ցանկանում ենք համոզված լինել, որ դպրոցականն իսկապես ցանկանում է իր կյանքը կապել ծրագրավորման հետ։ Հաջորդը, ինչի վրա հիմնվել ենք, մաթեմատիկան է, տրամաբանությունը և ալգորիթմերի հիմնական սկզբունքները: Ընդ որում, մենք ցանկանում ենք ծրագիրն ավելի լայն դարձնել, որպեսզի սովորական դպրոցականը կարողանա սովորել և լավ մասնագետ դառնալ:

«Նովոստի–Արմենիա» – Ինչո՞ւ եք հայկական Դպրոցի համար ընտրել Python հիմքի վրա ծրագրավորումը: Նախատեսվո՞ւմ է, արդյոք, նոր ծրագրերի ներդրում:

Ս. Չերնիշով – Python-ը ծրագրավորման ամենաճանաչված լեզուներից է, այն ներառված է աշխարհում ամենաճանաչված լեզուների հնգյակում է` ըստ տարբեր վարկանիշների: Python-ով կարելի է ցանկացած բարդության ծրագիր գրել: Իրականում, Python-ը, ի տարբերություն Java, C ++ ծրագրերի, լեզու է, որը պարզ սինտաքսիս ունի, այն ավելի հասկանալի է և նրանով ավելի հեշտ է սկսել ուսուցումը, այդ իսկ պատճառով ընտրել ենք Python-ը:

Ըստ էության, Հայաստանում կան ծրագրավորման խմբակներ, անցկացվում են Python-ի առցանց պարապմունքներ, սակայն մենք չենք հանդիպել նմանատիպ ցանցային ծրագիր, որը կկարողանա միանգամից մի քանի կենտրոն ծածկել: Բացի այդ, լուրաքանչյուր ծրագիր տարբերվում է և կախված է նրանից, թե ինչիպիսի գիտելիքներ կստանան դպրոցականները վերջում։ Python-ով ուսուցումը ենթադրում է որոշակի ներածական կուրս, որի ժամանակ դպրոցականները ուսումնասիրում են Python-ի կառուցվածքը, ինչ-որ պարզագույն գործառույթներ: Սակայն նրանք չեն կարողանա ինքնուրույն տեղեկատվություն փնտրել ինտերնետում, գրադարաններ ներառել և ակտիվ ծրագրավորող չեն. դա ավելին է, քան ինչ-որ հատուկ լեզվի իմացությունը: Կարծում եմ, որ մենք կկարողանանք սկսնակ մակարդակի ծրագրավորողներ պատրաստել:

Ինչ վերաբերում է ծրագրավորում սովորելու համար նախատեսված նոր լեզուների ներդրմանը, ապա այս պահին դժվար է այդ մասին խոսել: Դեռևս ցանկանում ենք մտածել առցանց կուրսի և Python սովորելու երկրորդ ուսումնասկան տարվա մասին:

«Նովոստի–Արմենիա» – Ո՞վ է դասավանդելու Յանդեքսի ծրագրավորման դպրոցում։ Արդյո՞ք, ներգրավվելու են տեղի և օտարերկրացի մասնագետներ։

Ս. Չերնիշով – Ներկա պահին դասավանդելու են տեղի մասնագետները, ովքեր հատուկ ընտրություն և նախապատրաստում են անցել։ Ծրագրում ենք նաև մեր մասնագետների ներգրավումը Ռուսաստանից, բայց, ամենայն հավանականությամբ, վարպետության դասերի տեսքով։ Նաև ծրագրում ենք պայմանավորվել հայկական բուհերի հետ, որ լավագույն դասախոսները նույնպես ինչ–որ հետաքրքիր դաասխոսություններ կարդան կամ վարպետության դասեր անցկացնեն։

«Նովոստի–Արմենիա» – Ի՞նչ միջոցներ են ներդրվել դպրոցի ստեղծման համար։

Ս. Չերնիշով – Գիտեք, այդքան էլ կարևոր չէ ներդրված միջոցների չափը։ Մեր նպատակն ապագայի կայունությունն է։ Հեռու գնացող ծրագրեր ունենք և ուզում ենք վստահ լինել, որ կլինեն կադրեր, որոնք կկարողանան զարգացնել և առաջ տանել մեր բոլոր ծառայությունները։ Այստեղ արդեն կարևոր չէ, թե որքան միջոցներ են ներդրվել այս ծրագրում։ Եթե խոսենք ծախսերի կառուցվածքի մասին, ապա այն կիսվել է մեր և «Ձեռնարկությունների ինկումաբոր» հիմնադրամի միջև։ Հիմնադրամը մեզ հարթակ է տալիս, իսկ մենք ծրագիր ենք մշակում և մանսագետներ տրամադրում, մշակում ենք սեփական հարթակը և ապահովում ամբողջ ծրագրային ուղեկցությունը։

«Նովոստի–Արմենիա» – Որքանո՞վ արդյունավետ են գործում նմանատիպ նախագծերը Ռուսաստանում։ Ձեր կարծիքով, պատրաստ է, արդյո՞ք, հայկական կրթական համակարգը նմանատիպ նախաձեռնությունների ներդրմանը։

Ս. Չերնիշով – Ռուսաստանում գործում է չորս դպրոց, բոլորը` տարբեր ձևաչափերով։ Այնտեղ նախագիծը գործարկվել է սեպտեմբերից։ Այս կես տարվա ընթացքում մենք տեսնում ենք, որ դպրոցականները մեծ մոտիվացում ունեն, նրանք բաց չեն թողնում պարապմունքները, դասերի են գալիս ժամանակից շուտ, ավելի ուշ են գնում, կատարում են տնային առաջադրանքը։ Ռուսաստանում Դպրոցի կես տարվա գործունեության ընթացքում ընտրությունը նվազագույն էր` դպրոցականների պակաս, քան 10 տոկոսը, ընդ որում` այցելությունների կրճատման պատճառը դպրոցի գտնվելու վայրն է, որը շատերի համար հեռու է տնից։ Մենք ինքներս էինք զարմացել, թե որքան հաջողված է ծրագիրը չորս քաղաքներում, և հույս ունենք, որ Հայաստանում նմանատիպ արդյունք կունենանք։

Ինչ վերաբերում է հայկական կրթական համակարգին, ապա այստեղ բարդությունն այն է, որ վարկանիշ չկա։ Բայց մենք տարբեր հանդիպումներ ենք անցկացրել և տեղեկություն ենք հավաքել Համացանցում։ Մի կողմից, երկրում բավականին մեծ թվով նոր և ժամանակակից, նույնիսկ հեղափոխական կենտրոններ են բացվում, օրինակ, Թումո նորարարական կենտրոնը միանգամայն ֆանտաստիկ է։ Մյուս կողմից, դպրոցականները, ովքեր հնարավորություն ունեն կրթություն ստանալ կենտրոններում, խնդիրներ են ունենում ոչ բավարար ծածկույթի պատճառով, ինչի հետ կապված Հայաստանում լրացուցիչ ծրագիրը նույնպես պահանջված կլինի։ Եվ սա է այն պատճառներից մեկը, թե ինչու ենք մարզեր եկել։

«Նովոստի–Արմենիա» – Ծրագրում է, արդյո՞ք, Յանդեքսը նմանատիպ հարթակներ բացել նաև այլ երկրներում։

Ս. Չերնիշով – Այո, ծրագրում ենք սեպտեմբերին նմանատիպ ծրագիր բացել Ղազախստանում։

«Նովոստի–Արմենիա» – Այսօրվա դրությամբ ընկերությունը հայտարարել է, որ Ծրագրավորման դպրոցում ուսումն անվճար է լինելու։ Արդյո՞ք, կպահպանվի այդ քաղաքականությունը նաև հետագայում։

Ս. Չերնիշով – Մենք կրթական ծրագրերից գումար աշխատելու նպատակ չունենք։ Սրանք սոցիալական նախագծեր են, և, որքանով հնարավոր է, միշտ դրանք անվճար ենք անելու։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:03
15 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է բաղձալի նպատակի, հիշարժան հանդիպումների և սիրած գրքի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Российсая газета»-ին։


12:52
06 Հունիսի 2017
Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի
«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։  
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները: