480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների անցնելն առաջնահերթ խնդիր է դառնում Հայաստանի էներգետիկ համակարգում. փորձագետներ
19:00
29 Հուլիսի 2015

Հեղինակային կոլեկտիվը, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանի գլխավորությամբ, որը զբաղվում է եվրասիական ինտեգրացիոն գործընթացների ուսումնասիրմամբ, վերջերս ուսումնասիրություն է անցկացրել, որը վերաբերում է Հայաստանի էներգետիկ համակարգի վիճակին և ոլորտում գոյություն ունեցող խնդիրներին։ Ուսումնասիրության արդյունքների, էլեկտրաէներգիայի սակագների ձևավորման վրա ազդող գործոնների, ազգային արժույթով էներգակիրների դիմաց փոխադարձ հաշվարկներին անցում կատարելու նպատակահարմարության մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանն են պատմել Եվրասիական տնտեսական ակումբի անդամները` տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանն ու «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ–ի նախագահ Արամ Սաֆարյանը։

«Նովոստի–Արմենիա» – Պարոն Թավադյան, ի՞նչ եզրահանգումների եկան հայկական էներգետիկ համակարգում տիրող իրավիճակն ուսումնասիրող փորձագետները։ Արժութային տատանումն արդյո՞ք էական ազդեցություն է ունենում սակագների ձևավորման վրա։

Աշոտ Թավադյան – Մեր ուսումնասիրության նպատակն էր առանձնացնել և գնահատել հիմնական գործոնները, որոնք ազդում են Հայաստանի էներգետիկ համակարգի սակագների վրա։ Շատ հաճախ փաստարկ է ներկայացվում, որը վերաբերում է սակագների աճի վրա դրամի փոխարժեքի փոփոխության բացասական ազդեցությանը, մասնավորապես` դրամը նվազումը 1 դոլարի դիմաց 410 դրամից մինչև 475 դրամ։ Սակայն, եթե իրավիճակը դիտարկենք դինամիկայում, ապա տասը տարում` 2005–2015 թթ.–ի ընթացքում, դրամի փոխարժեքի էական փոփոխություն տեղի չի ունեցել։ Եթե 2005 թ.–ին 1 դոլարն արժեր 458 դրամ, ապա 2015 թ.–ին, այսինքն այս պահի դրությամբ, այն արժե մոտ 475 դրամ, հետևաբար, էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունը պայմանավորված չի եղել փոխարժեքի փոփոխությամբ։

Մասնավորապես, եթե 2005 թ.–ին էլեկտրաէներգիայի 1 կիլովատն արժեր 5,5 ցենտ, ապա 2015 թ.–ին այն գումարը կհասնի մոտ 10 ցենտի։ Մենք տեսնում ենք, որ էլեկտրաէներգիայի սակագները 10 տարում մոտ կրկնակի աճել են, այսինքն, եթե դրամի փոխարժեքը դիտարկենք դինամիկայում, ապա փաստորեն ստացվում է, որ այն չպետք է էական ազդեցություն ունենա սակագների աճի վրա։

Պետք չէ մոռանալ, որ եղել են նաև շատ «լավ» տարիներ` 2008, 2009 թվականները։ Օրինակ` 2008 թ.–ին 1 դոլարն արժեր 306 դրամ, այսինքն փոխարժեքը շատ «հարմար էր», դրամը թանկացավ 458–ից մինչև 306, այսինքն` գրեթե մեկուկես անգամ, ավելացավ նաև դոլարով ստացված հասույթը։ Սակայն եթե դիտարկենք մեկ տարվա իրավիճակը, ապա արժութային տատանումները կարող են որոշակի ազդեցություն ունենալ։

«Նովոստի–Արմենիա» – Ուրիշ ի՞նչ փաստեր են ազդում գնագոյացման վրա։

Աշոտ Թավադյան– Հանրապետության էներգետիկ համակարգում գրանցված շահույթը բաշխվում էր հետևյալ կերպ. եթե 2010 թ.–ին ՀԷՑ–ի սահմանային շահույթը կազմում էր 50 տոկոս, ապա 2014 թ.–ին այն նվազեց` հասնելով 23 տոկոսի։ Համապատասխանաբար, ավելացավ օրինակ Երևանի և Հրազդանի ՋԷԿ–երի, ԱԷԿ–ի, Որոտանի կասկադ ՀԷԿ–ի արտադրած էլեկտրաէներգիայի գեներատորների շահույթը։ Նշանակում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բարձրացնում էր գեներատորների արտադրած էլեկտրաէներգիայի գինը, ինչը նվազեցնում էր ՀԷՑ–ի շահույթը։

Հիմա տեսնենք, թե ինչ պատկեր կձևավորվի էներգետիկ համակարգում օգոստոսի 1–ից։ Կբարձրանան Հրազդանի ՋԷԿ–ի արտադրած էլեկտրաէներգիայի գները` կիլովատի դիմաց 37 դրամից հասնելով 43 դրամի (ՋԷԿ–ի արտադրած էլեկտրաէներգիան ամենաթանկն է)։ Հրազդանի ՋԷԿ–ի 5–րդ էներգաբլոկը ևս կբարձրացնի գները` 40 դրամից դարձնելով 42 դրամ։ Էական 21 տոկոսով բարձրանում են նաև Երևան ՋԷԿ–ի էլեկտրաէներգիայի գները` 18 դրամից մինչև 22 դրամ։ Եվ այս «թանկարժեք» էլեկտրաէներգիան կազմում է ընդհանուր ծավալի մոտ 20 տոկոսը։ Սակայն օրինակ ԱԷԿ–ի սակագինը կազմում է կիլովատի դիմաց 5,7 դրամ, իսկ օգոստոսի 1–ից այն միգուցե անգամ նվազի` հասնելով 5,5 դրամի։

«Նովոստի–Արմենիա» – Ինչո՞վ է բացատրվում ջերմակայանների արտադրած էլեկտրաէներգիայի բարձր արժեքը։

Աշոտ Թավադյան – Խնդիրն այն է, որ չնայած սահմանին գազի գնի նվազմանը (1000 խ.մ.–ի դիմաց 189 դոլարից 165 դոլար), խոշոր արդյունաբերական սպառողների համար, որոնք օգտագործում են ավելի քան 10 հազար խ.մ., գազի գինը չի փոխվել` մնալով 1000 խ.մ.–ի դիմաց 270 դոլարի սահմանում։ Եթե ավելի վաղ տեղական արժույթով հաշվարկի դեպքում նրանք վճարում էին 113 հազար դրամ, ապա հիմա, հաշվի առնելով արժութային տատանումները, այդ գումարը կազմում է 131 հազար դրամ։ Ջերմակայանների արտադրած էլեկտրաէներգիայի արժեքի գումարային աճը դրամով կազմում է 16 տոկոս, իսկ նրանց մասնաբաժինն ընդհանուր էներգետիկ համակարգում հասնում է 20 տոկոսի։ Այս գործոնով կարելի է արդարացնել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը միայն մոտ երկու դրամով` 1 կիլովատի դիմաց 42–ից 44 դրամ։ Սակայն ՀԾԿՀ–ի որոշմամբ` սակագներն ավելացել են 7 դրամով` հասնելով 1 կիլովատի դիմաց 49 դրամի։

Երկրորդ գործոնը։ Խնդիրն այն է, որ ՀԷՑ–ի պլանային շահույթը կազմում է 14 տոկոս։ Սակայն այն ստիպված էր գնել ավելի թանկ էլեկտրաէներգիա (մասնավորապես սակավաջրության, վերանորոգման նպատակով ԱԷԿ–ի աշխատանքի դադարեցման պատճառով և այլն), այսինքն` փոխվեց գնումների պլանային հաշվեկշիռը։

Միաժամանակ էներգետիկ հաշվեկշռի խախտումը չի հանգեցնում գեներատորների հարցում վնասների առաջացմանը, որոնք մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց վճարը ստանում են ամբողջական ծավալով կարգավորիչի կողմից վերահսկվող ՀԷՑ–ի հատուկ հաշվից, որի վրա փոխանցվում են սպառողների միջոցները։ Փաստորեն, էներգետիկ հաշվեկշռի խախտման պատճառով ՀԷՑ–ը ներգրավում է փոխառական միջոցներ։ Այդ գումարներն ու դրանցից ստացված տոկոսները ևս նպաստում են սակագների աճին։

Նշված գործոնները կախված չեն ՀԷՑ–ից, սակայն 14 տոկոսանոց պլանային շահույթ նախատեսող համակարգի դեպքում ՀԷՑ–ը շահագրգռված չէ ծախսերի կրճատման գործում։ Իսկ քանի որ այդ ընկերությունը նաև մենաշնորհային կառույց է, ապա աուդիտն, առավել ևս, անհրաժեշտ է։

Եթե մրցակցային դաշտում գործող մասնավոր ընկերությունում անհրաժեշտ է միայն հաշվապահական աուդիտ, ապա պետական և մենաշնորհային կազմակերպություններում դա ակնհայտորեն բավարար չէ։ Սակայն դրա մասին կխոսենք ավելի ուշ, իսկ հիմա վերադառնանք էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման արդյունքում առաջացած յոթ դրամից մնացած պայմանական հինգ դրամին։ Փաստորեն, սակագնի բարձրացումը այդ հինգ դրամով բացատրվում է էլեկտրաէներգետիկ համակարգի արդիականացման անհրաժեշտությամբ...

Արամ Սաֆարյան – Մենք գիտենք, որ այդ համակարգի առանձին բաղկացուցիչները չեն արդիականացվել, չեն վերանորոգվել արդեն 30–40 տարի...

Աշոտ Թավադյան– Իմ կարծիքով` այդ 5 դրամը կարող է արդարացված լինել։ Սակայն հնարավո՞ր է, արդյոք, գտնել պաշարներ աուդիտ անցկացնելու, ողջ էներգետիկ համակարգն ուսումնասիրելու դեպքում։

Արամ Սաֆարյան – Ուշադրություն դարձրեք, անհրաժեշտ է ոչ միայն հաշվապահական, այլ նաև համակարգային աուդիտ, որը ներառում է ոչ միայն ՀԷՑ–ի, այլ նաև ողջ էներգետիկ համակարգի (ինչպես արտադրողների, այնպես էլ բաշխողի) համեմատական և արդյունավետության աուդիտ։

Աշոտ Թավադյան– Հաշվապահական աուդիտը հիմնականում որոշում է արդյոք ճիշտ են կազմվել շահույթի, ծախսերի մասին հաշվետվությունները, եկամտից ստացված հասույթն ու ամենագլխավորը` պետության հետ փոխհարաբերություններին վերաբերող հարցերը։ Օրինակ, արդյո՞ք լիարժեք են կատարվել հարկային պարտավորությունները։ Այս աուդիտն ամբողջովին բավարար է մրցակցային դաշտում գործող մասնավոր կազմակերպությունների համար, սակայն բավարար չէ պետական ընկերությունների կամ մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունների համար։ Ավելին, եթե շահույթը ծախսերի նկատմամբ սահմանվում է 14 տոկոսի չափով, ապա ծախսերի կրճատման հետաքրքրվածություն չկա։

Այստեղ անհրաժեշտ է իրականացնել արդյունավետության աուդիտ, ինչը թույլ կտա սահմանել մենեջմենտի համար կառույցի իրականացրած ծախսերի արդյունավետությունը, որքանով է այն նպաստել կորուստների կրճատմանը էներգետիկ համակարգերում։

Համեմատական աուդիտն անհրաժեշտ է շուկայական գները սարքավորումների գնման գների հետ համեմատելու, էլեկտրաէներգիայի գնման և վաճառքի գներում մարզային նմանատիպ ցուցանիշներից հնարավոր շեղումների բացահայտման համար։ Եթե նման շեղումներ կան, ապա հարկավոր է անպայման պարզել դրանց պատճառը, արդյոք դրանք հիմնավորված են։ Այսպիսով, հաշվապահական աուդիտը չի որոշում` արդյոք արտադրանքը գնվել է բարձրացված գնով, հիմնավորված են արդյոք ծախսերը։ Հետևաբար, անհրաժեշտ է Հայաստանի էներգետիկ համակարգի համալիր աուդիտ։

«Նովոստի–Արմենիա» – Ի՞նչ եք առաջարկում որպես փորձագետ։

Աշոտ Թավադյան– Առաջին հերթին, Եվրասիական տնտեսական միության պայմանագրի 64–րդ հոդվածի համաձայն` անհրաժեշտ է իրականացնել ԵՏՄ երկրների համաձայնեցված արժութային քաղաքականություն։ Փաստորեն, դա այդ հոդվածի պահանջն է։ Մասնավորապես, նպատակահարմար է անցում կատարել ազգային արժույթով փոխադարձ հաշվարկներին և ազգային արժույթների փոխադարձ կոնվերտացիային։ Ազգային արժույթով փոխադարձ հաշվարկներին անցում կատարելը, ազգային արժույթով գազի գնի սահմանումը որոշում է դոլարի փոխարժեքի տատանումը։ Այս դեպքում դոլարի նկատմամբ ազգային արժույթների փոխարժեքի փոփոխությունը չի հանգեցնի սակագների բարձրացման։

Երկրորդը, գազի և էլեկտրաէներգիայի սակագները հարկավոր է սահմանել ոչ թե առանձին, այլ` համաձայնեցված։ Դրանով պետք է զբաղվի ՀԾԿՀ–ն, և այդ կետը պետք է անգամ ամրագրված լինի օրենսդրորեն։

Արամ Սաֆարյան – Այսինքն, գազի և էլեկտրաէներգիայի սակագների սահմանման գործընթացները հարկավոր է կապել ընդհանուր տրամաբանական հանգույցով, որոշել էներգետիկ ոլորտի ընդհանուր քաղաքականությունը։

Աշոտ Թավադյան– Եվ վերջապես, երրորդ կետը։ Կրկնեմ ևս մեկ անգամ, անհրաժեշտ է Հայաստանի էներգետիկ համակարգի համալիր աուդիտ, այդ թվում` գեներատորների և ՀԷՑ–ի, ընդ որում` հաշվապահական, համեմատական և արդյունավետության աուդիտ, քանի որ մենք գործ ունենք մենաշնորհային կազմակերպության հետ։ Միայն նման կերպ կարելի է որոշել ծախսերի արդյունավետությունը, բացահայտել հնարավոր պաշարները ողջ համակարգի արդիականացման համար` զգալիորեն չբարձրացնելով գները։ Իսկապես, էներգետիկ ոլորտում առաջացել են ինչպես օրենսդրական, այնպես էլ տնտեսական մի շարք խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել։

Արամ Սաֆարյան– Մենք կարծում ենք, որ աուդիտը, առավել ևս համեմատականը, և Հայաստանի էներգետիկ համակարգի արդյունավետության աուդիտը շատ թանկարժեք և երկար գործ է։ Մենք կարծում ենք, որ այդ աուդիտներն իմաստ ունի իրականացնել, եթե հայկական հասարակությունը, բնակչության բողոքող շերտերն ու խոշոր հասարակական կառույցները, որոնք հետաքրքրվածություն են դրսևորում այդ ոլորտում նպատակահարմարության ընկալման նկատմամբ, համաձայնեն մասնակցել աուդիտորական գործընթացներին։ Միգուցե քաղաքացիական ակտիվիստները ներկայացնեն իրենց ներկայացուցիչներին, միգուցե Հայաստանի հանրային պալատի նման խոշոր կառույցները կցանկանան իրենց մասնագետների և փորձագետների միջոցով մասնակցել այդ գործին։ Այլ խոսքերով, այդ աուդիտն իմաստ ունի անցկացնել այն դեպքում, եթե այն ուղղված լինի էներգետիկ ոլորտում ընդունվող որոշումների նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը։

Դա առաջինը, և երկրորդը` մոտավորապես տասը տարի անց կսկսի գործել ԵՏՄ–ի միասնական էներգետիկ համակարգը։ Դա նշանակում է, որ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, որոշ ժամանակ անց նաև Հայաստանի և Ղրղըզստանի էներգետիկ համակարգերը կներառվեն ընդհանուր էներգետիկ համակարգի մեջ։ Դա կլինի միասնական եվրասիական էներգետիկ տարածք։ Այս կապակցությամբ մենք կարծում ենք, որ կարելի է ստեղծել նախադեպ, այդ աուդիտին ներգրավել Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատին և Ռուսաստանի Հաշվիչ պալատին։ Եթե մեր երկրների այդ երկու հզոր վերահսկիչ մարմինները, որոնք ունեն համեմատական և արդյունավետության աուդիտների փորձ, համագործակցեն և աշխատեն աուդիտորական ընկերության հետ, ապա դա կարող է նպաստել դրանց համակարգվածության բարձրացմանը։ Մենք կմշակենք պետական վերահսկիչ մարմինների համակարգման մեխանիզմները, և ապագայում նման գործունեությունն արդեն կդառնա սովորական աշխատանք։

Էներգետիկան հայկական տնտեսության հիմքն է։ Այն մեր տնտեսական համակարգի առանցքային մասերից մեկն է, այդ պատճառով մասնակցությունը Հայաստանի և Ռուսաստանի հաշվիչ պալատների աուդիտում կարող է հանգեցնել այս կարևոր դաշտում համատեղ վերահսկման մեխանիզմների մշակմանը։ Դա կլինի դրական օրինակ, որը կկանխորոշի ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի, այլ նաև ԵՏՄ–ի մյուս երկրների համատեղ գործողությունները։

«Նովոստի–Արմենիա» – Դուք խոսեցիք ազգային արժույթով փոխադարձ հաշվարկներին անցում կատարելու նպատակահարմարության մասին։ Կարելի՞ է դրան հասնել տեսանելի ապագայում։

Աշոտ Թավադյան– Դա ԵՏՄ–ի մասին պայմանագրի 64–րդ հոդվածի պահանջն է։ Կարծում եմ, որ հարկավոր է շատ արագ հստակություն մտցնել այդ հոդվածում։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը պետք է հանդես գա համապատասխան առաջարկով։ Հարկավոր է հնարավորության սահմաններում ավելի արագ անցնել այդ համակարգին։ Դրա համար անհրաժեշտ է առաջին հերթին իրականացնել համաձայնեցված դրամավարկային քաղաքականություն, դա վերաբերում է նաև վերաֆինանսավորման իրական տոկոսադրույքին, որը մեզ մոտ շատ ավելի բարձր է, քան Ռուսաստանում։ Մենք իրականացնում ենք թանկ փողերի քաղաքականություն, իսկ Ռուսաստանում` ոչ։ Իմ կարծիքով` թանկ փողերի քաղաքականությունը չի նպաստում տնտեսության զարգացմանը։ Բացի այդ, հարկավոր է համաձայնեցնել գնաճի հետ կապված հարցերը։ Այսինքն, համատեղ համաձայնեցումից և մի շարք հարցերի լուծումից հետո կարելի է անցնել ազգային արժույթով փոխադարձ հաշվարկներին։ Որքան շուտ դա արվի, այդքան ավելի լավ, այդքան ավելի քիչ պահումներ կլինեն հատկապես էներգետիկ պաշարներ ներկրող երկրի համար։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։