480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+2
Եղանակը Երևանում
Հայ
Վ. Հարությունյան. «Ղարաբաղյան հակամարտությունը փոխհամաձայնության միջոցով չի լուծվի, հարկավոր է ունենալ մարտունակ բանակ»
15:46
13 Ապրիլի 2015

Ղարաբաղի իրավիճակը մնում է լարված, Ադրբեջանի կազմակերպած մշտական դիվերսիաների հետևանքով երկու կողմն էլ մշտապես զոհեր է ունենում։ Ինչպիսի՞ն են Ադրբեջանի ռազմական ներուժն ու Հայաստանի հնարավորությունները։ Հակամարտության մեջ ի՞նչ դերակատարություն ունեն Ռուսաստանն ու Թուրքիան։ Ստեղծված իրավիճակում ի՞նչ պետք է ձեռնարկեն Հայաստանն ու ԼՂՀ–ն։ «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հետ զրույցում այս և այլ հարցերի է պատասխանել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը։

Նովոստի–Արմենիա – Պարոն Հարությունյան, ինչպե՞ս եք գնահատում հայ–ադրբեջանական սահմանին և ղարաբաղա–ադրբեջանական զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակը։

Վ. Հարությունյան – Իրավիճակը լարված է, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը դարձել են հաճախակի, և դա ակնհայտ է։ Ի տարբերություն նախորդ դեպքերի, նկատվում է փոքր և միջին տրամաչափի հրետանու օգտագործում։ Բացի այդ, գործարկվում են դիվերսիոն–հետախուզական խմբեր։ Այստեղ հարկավոր է ուշադրություն դարձնել մի փաստի վրա. եթե հրաձգային զենքի կիրառումը կարելի է կապել պատահականության, ինչ–որ պատասխան գործողությունների, ամենացածր մակարդակում որոշումներ ընդունելու հետ, ապա դիվերսիոն խմբերի օգտագործումը վկայում է Ադրբեջանի նպատակաուղղված քաղաքականության, բարձրագույն ղեկավարության կողմից ընդունվող որոշումների մասին։ Այս ամենի նպատակն է վախեցնել Հայաստանին, պահպանել լարվածությունը բանակում, շանտաժի ենթարկել և ճնշում գործադրել համանախագահների վրա։

Նովոստի–Արմենիա – Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի բանակի ռազմական ներուժն ու մարտունակությունը։

Վ. Հարությունյան – Սպառազինությունների մրցավազքը, որը նրանք սկսել և իրականացնում են Ղարաբաղում ռազմական գործողությունների սկզբից, կարծելով, թե իրենց տնտեսական ներուժն ավելի բարձր է և իրենք կարող են հաղթել պատերազմում, վճռորոշ չէ, սա նրանք հաշվի չեն առնում։ Արդյունքում, ամեն ինչ կախված է արդյունավետ կառավարումից, թե բնակչությունն ու բանակը ռազմական գործողություններ իրականացնելու որքան ցանկություն և հնարավորություն կունենան։ Պատերազմն այս ամենի ապացույցն է։ Չէ՞ որ ԽՍՀՄ–ի փլուզումից հետո նրանք ստացան 25–30 անգամ ավելի շատ ռազմամթերք, ավիացիա, որը մենք չունեինք, ստացան 3 անգամ ավելի շատ տանկեր, 4 անգամ ավելի շատ զրահապատ մեքենաներ։ Սակայն սա տեխնիկան գործոններից մեկն է, հարկավոր է ունենալ նաև պատրաստված անձնակազմ, մասնագետներ, կառավարման ձեռնհաս մարմիններ։ Այս ամենը նրանք չունեին, և այսօր էլ նմանատիպ իրավիճակ է։ Նրանք այն պատերազմում պարտվեցին` ունենալով առավելություններ, և հիմա էլ առավելություններ ունեն, սակայն չեն կարող հասնել հաղթանակի մարտունակության ներկա մակարդակով։ Մեր առավելությունն ապահովում է արտաքին քա
ղաքական ուղղությունների ճիշտ ընտրությունը, ՀԱՊԿ–ին անդամակցելը, Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, որից մենք ցածր գնով զենք ենք գնում և ապահովում անհրաժեշտ հավասարակշռությունը։

Նովոստի–Արմենիա – Ո՞ր համատեքստում եք դիտարկում ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին։

Վ. Հարությունյան – Եթե դրան նայենք հուզական տեսանկյունից, ապա այո, դա ազդում է մարդկանց վրա։ Հարկավոր է հասկանալ, որ զենքի վաճառքը, այսպես կոչված ռազմատեխնիկական համագործակցությունը իր նպատակներն ունի։ Բիզնեսից և գումար վաստակելուց բացի, զենք վաճառող պետության կարևորագույն նպատակներից է գնորդ երկրի, նրա ռազմական քաղաքականության վրա ունեցած ազդեցության ավելացումը։ Զենքի մատակարարումները սկսվել են միայն 2010թ.–ից։ Այս տարի ստորագրվել է Ռուսական ռազմակայանի մասին պայմանագրի համաձայնագրի արձանագրությունը, որով մինչև 2049թ.–ը երկարացվում է Հայաստանի տարածքում ռազմակայանի տեղակայման ժամկետը։ Ռուսաստանն իր վրա է վերցրել հայ–ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման և ՀՀ ԶՈւ–ն ժամանակակից զենքով ապահովելու պարտավորությունը։ Միայն դրանից հետո է սկսվել Ադրբեջանին զենքի վաճառելու գործընթացը։ Բայց դրանից առաջ Ադրբեջանը զենք էր գնում Ուկրաինայից, Բելառուսից, Հարավային Աֆրիկայից, Իսրայելից, Թուրքիայից։ Նա լուծում էր զենք գնելու իր խնդիրը։ Այսպիսով, ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում ավել
անում է, միաժամանակ Ռուսաստանը մնում է միակ պետությունը, որը շահագրգռված չէ, որպեսզի այստեղ հակամարտություն լինի։

Նովոստի–Արմենիա – Ի՞նչ նպատակներ է հետապնդում Թուրքիան Հարավային Կովկասում։

Վ. Հարությունյան – Բնական է, որ Թուրքիան շահագրգռված է, որ տարածաշրջանում լարվածություն լինի։ Թուրքիան հրապարակավ ձգտում է տարածաշրջանային առաջնորդության, որը չի կարող լինել այստեղ ուժեղ Ռուսաստանի առկայության դեպքում։ Այսպիսով, Թուրքիայի գլխավոր խնդիրն է գոնե թուլացնել Ռուսաստանի դիրքերը կամ փորձել դուրս մղել նրան տարածաշրջանից։ Միայն այս դեպքում Անկարան կարող է տարածաշրջանում առաջնորդ լինել։ Բացի այդ, հարկավոր է հաշվի առնել, որ Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է, և Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու հարցում նրա շահերը համընկնում են արևմտյան երկրների շահերի հետ։ Ուկրաինայի իրադարձությունները ևս գտնվում են այս համատեքստում, սրանք միևնույն շղթայի օղակներն են։ Թուրքիան շահագրգռված է հարավկովկասյան տարածաշրջանում լարվածության առկայությամբ, քանի որ դա կթուլացնի Ռուսաստանի դիրքերը ոչ միայն Կովկասում, այլ նաև` Ուկրաինայում։ Թուրքիան նաև փորձում է շեղել ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցից։ Այս բոլոր գործոնները ևս ազդում են այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանն այսօր նման քաղաքականություն է վարում։

Նովոստի–Արմենիա – Ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկեն Հայաստանն ու ԼՂՀ–ն լարվածության ավելացման և Ադրբեջանի կողմից չդադարող դիվերսիոն գործողությունների պայմաններում։

Վ. Հարությունյան – Մենք պետք է հասկանանք, որ գտնվում ենք տեղեկատվական պատերազմում, որտեղ փորձում են կոտրել բնակչության կամքը, որպեսզի Հայաստանը ղարաբաղյան հակամարտությունը լուծի ոչ իր օգտին։ Շատ կարևոր է, որ այս իրավիճակը ճիշտ մատուցվի մամուլի կողմից։ Այո, մենք ունենք զոհեր, բայց այս պատերազմը մեզ պարտադրել են, մենք պետք է մինչև վերջ կանգուն մնանք, թույլ չտանք քամուն տալ մեր հաղթանակի արդյունքները և այն, ինչի համար այդքան մարդ է զոհվել։ Մեր տղաները զոհվում են` պաշտպանելով հողը։ Այս իրավիճակում հարկավոր է աջակցել բանակին։ Բանակն ամեն ինչին արձագանքում է բավականին գրագետ և հմտորեն, ամենագլխավորը` նվազագույն կորուստներով։ Ոչ մի հակամարտություն կարճ ժամանակում չի լուծվել։ Օրինակ` նույն պաղեստինա–իսրայելական հակամարտությունը։ Մեր բոլոր երեք նախագահները պատրաստ էին գնալ առավելագույն զիջումների` վերադարձնել ազատագրված տարածքները Ղարաբաղի կարգավիճակի դիմաց, սակայն Ադրբեջանը ոչ մի կերպ դրան համաձայն չէ։ Այդ պատճառով եթե որևէ մեկը հույս ունի, որ փոխհամաձայնության գնալով` մենք կարող ենք լուծել հարցը, շատ է սխալվում։ Այս
իրավիճակում հարկավոր է ունենալ մարտունակ բանակ, որը կկանխի հակառակորդի դիվերսիոն գործողությունները, Ցավոք, զոհեր կլինեն, դա անխուսափելի է։

Նովոստի–Արմենիա – Ինչպես՞ եք գնահատում այն փաստը, որ հասարակությունը կոչ է անում ակտիվ պատասխան գործողությունների գնալ, և ի՞նչ հետևանքներ կարող է դա ունենալ։

Վ. Հարությունյան– Ցանկացած գործում հարկավոր է ունենալ գիտելիք և փորձ։ Նման կոչեր անողները չեն հասկանում` ինչի մասին են խոսում։ Ի՞նչ է նշանակում ակտիվ գործողություններ։ Մեր բանակը հստակ պատասխանում է հակառակորդի սադրանքներին։ Դրա ապացույցն այն է, որ Ադրբեջանը մեծ կորուստներ է կրում, և դա այն դեպքում, երբ նրա կողմից, որպես կանոն, մասնակցում են հատուկ նշանակության ջոկատները, որոնց դիմակայում են հասարակ ժամկետային զինծառայողներ։ Եթե նման իրավիճակում մեր բանակը կրում է շատ ավելի քիչ կորուստներ, քան հակառակորդը, ապա դա վկայում է, որ մեր սպաները, բարձրագույն զինվորական անձնակազմն ու հասարակ զինվորները կոմպետենտ են և գրագետ կատարում են իրենց առջև դրված խնդիրները։ Խորհուրդների կարիք չկա։ Մյուս կողմից, նման խորհուրդներ տալիս են այն մարդիկ, ովքեր ոչինչ չեն հասկանում, իսկ նրանք, ովքեր հասկանում են իրավիճակը, սակայն շարունակում են նման խորհուրդներ տալ, պարզապես սադրիչներ են։

Նովոստի–Արմենիա – Ինչպե՞ս եք գնահատում ՀԱՊԿ–ի դիրքորոշումն այս հարցում։ Կարիք կա՞, որ նման իրավիճակում Հայաստանը դիմի ՀԱՊԿ–ին։

Վ. Հարությունյան– Այս հարցում ևս մարդկանց երկու խումբ կա, որոնք խոսում են ՀԱՊԿ–ի անգործության մասին։ Այդ խմբի ներկայացուցիչները պարզապես ծանոթ չեն իրավիճակին, իսկ մյուս խմբի ներկայացուցիչները փորձում են ցրել կասկածները ՀԱՊԿ–ի և Ռուսաստանի արդյունավետության և գործունակության հարցում, որը ինչպես ՆԱՏՕ–ում ԱՄՆ–ն, զբաղեցնում է գլխավոր դիրքը` նման կերպ ցանկանալով վերացնել վստահությունը մեր գլխավոր դաշնակցի և կազմակերպության նկատմամբ։ Նախ, Կովկասում եղել է 3 հակամարտություն` ղարաբաղյան, հարավօսեթական և աբխազական, և Ռուսաստանի միջնորդությամբ խաղաղություն է հաստատվել բոլոր այս հակամարտություններում։ ՀԱՊԿ–ն ու Ռուսաստանը կատարել են իրենց գործառույթը։ Այլ հարց է հակամարտությունների լուծումը, սա արդեն երկրորդ փուլն է։ Հայ–ռուսական բոլոր փաստաթղթերում գրված է, որ կողմերը կաջակցեն ագրեսիայի դեպքում։ Մարդիկ կարող են իմանալ հանրագիտարանից, թե ինչ է ագրեսիան, այնտեղ հստակ գրված է, որ ագրեսիան ենթադրում է տարածքի գրավում։ Եթե մենք դասակարգենք այսօր տեղի ունեցող իրադարձությունները, ապա դա հրադադարի ռեժիմի խախտում է։ Ահա, թե ինչն է կարևոր։ Կողքից կարող է օգնություն ցուցաբերվել նաև այն դեպքում, եթե անդամներից մեկը դիմի ՀԱՊԿ–ին, սակայն նման բան ևս տեղի չի ունեցել։ Ռուսաստանի կամ ՀԱՊԿ–ի միջամտության համար իրավական հիմք չկա։ Իսկ ինչ վերաբերում է մեր բանակի հնարավորություններին, ապա հիշեցնեմ, որ պաշտպանության նախարարը բազմիցս հայտարարել է, որ մենք չենք դիմել ՀԱՊԿ–ին, քանի որ ունենք բավարար ուժ նման դիվերսիաները կանխելու համար։ Մենք նման պայմաններում անգամ մեր բանակի մարտունակությունը չենք բարձրացնում, այնպես որ պետք չէ խոսել ՀԱՊԿ–ին դիմելու մասին։ Այդ պատճառով նրանք, ովքեր նման հարցեր են բարձրացնում, լավագույն դեպքում կոմպետենտ չեն։–0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։