483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է Թուրքիայից իրավական պահանջների փաթեթ մշակի
16:09
24 Փետրվարի 2015

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 29-ին ներկայացրեց Համահայկական հռչակագիրը, որը միաձայն ընդունվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ժամանակ։ Ի՞նչ նշանակություն կունենան 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներն ընդհանրապես և Հռչակագիրը մասնավորապես։ Ինչպե՞ս կանդրադառնա մարդկության դեմ գործված այդ հանցագործության տարելիցը հենց Թուրքիայի վրա։ Այդ և այլ հարցերի «Նովոստի-Արմենիային» տված հարցազրույցում անդրադարձավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Նովոստի-Արմենիա – Պարոն Սաֆրաստյան, ի՞նչ է նշանակում մեր ժողովրդի և երկրի համար այդ տարեթիվը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։

Ռ. Սաֆրաստյան – Ցեղասպանության 100-րդ տարելիցը սոսկ խորհրդանիշ չէ։ Դա մի տարեթիվ է, որը պետք է ընկալել որպես յուրօրինակ սահմանագիծ, որն ամփոփում է անցած հարյուր տարվա ընթացքում ձեռք բերածը, որպես մոտակա ապագայում Ցեղասպանության ճանաչման համար մեր պայքարի ռազմավարություն։ Կարծում եմ, որ այդ հարյուր տարվա ընթացքում կարևորը, ինչին հասավ հայ ժողովուրդը, այն է, որ նա կարող է ապրել, ստեղծել անկախ պետություն և համատեղ ջանքերով  (Հայաստան, Արցախ և Սփյուռք) պայքարել Ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար։ Կարծում եմ, որ սա ամենակարևոր եզրահանգումն է, որը մենք կարող ենք անել։

Նովոստի-Արմենիա – Ի՞նչ են ցանկանում հայերն ասել ամբողջ աշխարհին Ցեղասպանությանը նվիրված միջոցառումների միջոցով։

Ռ. Սաֆրաստյան – Կարծում եմ, որ ժանական է մեր պայքարը քաղաքական դաշտից տեղափոխել միջազգային իրավունքի ոլորտ։ Այսինքն, փորձել օգտագործել ժամանակակից միջազգային իրավունքի հնարավորությունները, որպեսզի հասնենք այն վնասի փոխհատուցմանը, որը կրել է հայ ժողովուրդը Ցեղասպանության ժամանակ, ինչպես նաև որպեսզի այդ սարսափելի ողբերգության հետևանքները աստիճանաբար վերանան։ Այլ կերպ ասած` հասնել իրերի այնպիսի դրության, որը եղել է մինչև Հայոց ցեղասպանությունը։ Կարծում եմ, որ մոտական տարիներին դա կլինի մեր պայքարի գլխավոր ուղղությունը։ 

Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումները ողջ աշխարհի հայության համար հնարավորություն է` ևս մեկ անգամ հարգելու Օսմանյան Թուրքիայում գազանաբար սպանված ավելի քան 1,5 մլն. խաղաղ բնակիչների հիշատակը,  ինչպես նաև համաշխարհային հանրության ուշադրությունը դարձնել այն ժամանակվա հրեշավոր իրադարձություններին։ Միջոցառումների նպատակներից մեկն էլ պետք է դառնա պաշտոնական Անկարայի վրա ազդելու պայմանների ստեղծումը։ Ինչպես ցույց է տալիս պատմության ընթացքը, Թուրքիայում ինչպես չի եղել, այնպես էլ չկա որևէ նախապայման Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Այդ երկիրը կփորձի ապագայում ևս կեղծել պատմությունը։ Այդ պատճառով անհրաժեշտ է այնպիսի գործողություններ ձեռնարկել, որոնք կստիպեն Թուրքիային քայլեր անել Ցեղասպանության փաստի պաշտոնական ճանաչման ուղղությամբ։

Նովոստի-Արմենիա – Ի՞նչ ուղղությամբ առաջին հերթին պետք է աշխատի Հայաստանի արտաքին քաղաքականությունը։

Ռ. Սաֆրաստյան – Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է աշխատի Հռչակագրում նշված ուղղությամբ։ Դա համաշխարհային հանրությանը իրազեկելն է, Թուրքիային ճնշելու պայմանների ստեղծումը, ինչպես նաև արտաքին քաղաքականության ձևափոխումը` մեր պայքարը դեպի իրավական հուն տեղափոխելու հետ կապված։ Կոնկրետ երկրների հետ աշխատանքում ուշադրություն դարձնել այն բանին, թե դա ինչ երկիր է, ինչ աշխարհագրական դիրք ունի և ինչ հարաբերությունների մեջ է Թուրքիայի հետ։ Այն երկրներում, որտեղ պայքար է ընթանում Հայոց ցեղասպանության ճանաչման համար, հզոր հայկական լոբբի կա, հենց դա հաշվի առնելով պետք է իր աշխատանքը տանի հայկական դիվանագիտությունը։ Նման երկրներում լոբբիի աշխատանքին պետք է աջակցեն դիվանագիտական ներկայացուցչությունները։ .

Ընդ որում, իր գործունեության մեջ հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունը չպետք է մոռանա, որ Թուրքիան, օրինակ, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում շատ դաշնակիցներ ունի։ Դրանք այն երկրներն են, որոնք կրոնական դրդապատճառներով աջակցում են նրան կամ շահագրգիռ չեն այդ հարցում։ Իհարկե, պետք է աշխատել ՄԱԿ-ի մասնագիտացված հանձնաժողովներում, օրինակ` մարդու իրավունքների հանձնաժողվում։ Նախկինում այդ աշխատանքը տարվում էր, ընդունվել են փաստաթղթեր, որոնցում դատապարտվում է Հայոց ցեղասպանությունը։ Իհարկե, այդ կառույցներում հնարավորինս պետք է շարունակել աշխատանքը։ 

Նովոստի-Արմենիա – Ինչպե՞ս կմեկնաբանեք Համահայկական հռչակագրի նշանակությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։

Ռ. Սաֆրաստյան – Նախևառաջ, պետք է ընդգծեմ այդ հռչակագրի բացառիկությունը։ Առաջին անգամ հաջողվեց այնպիսի կարևոր հարցի վերաբերյալ, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է, հասնել մի փաստաթղթի ստորագրման, որի տակ իրենց ստորագրությունները դրեցին Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բազմաթիվ կուսակցություններ և կազմակերպություններ։ Այդպիսով, Հռչակագիրն արտահայտում է հայ ժողովրդի միասնական կամքը։ Մինչ այդ մենք նման փաստաթուղթ չունեինք, և դա էր նրա ամենամեծ նշանակությունը, իմ կարծիքով։

Այս փաստաթուղթը ցույց է տալիս, որ աշխարհասփյուռ հայությունը միասնական է փաստաթղթում նշված նպատակներին հասնելու իր ձգտման հարցում, այն է` հասնել ողջ աշխարհում, այդ թվում Թուրքիայի կողմից, Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, ինչպես նաև սկսել իրավական հարթություն Հայոց ցեղասպանության տեղափոխման գործընթացը, ինչը միջազգային իրավունքի շրջանակում հնարավորություն կստեղծի որոշ պահանջներ ներկայացնել Թուրքիային։

Նովոստի–Արմենիա – Ձեր կարծիքով` ինչպիսի՞ն պետք է լինի Թուրքիայի նկատմամբ պահանջների փաթեթը, որի մշակման մասին խոսվում է Հռչակագրում։

Ռ. Սաֆրաստյան– Չեմ ուզում կանխատեսել, թե ինչպիսին կլինեն պահանջները, դա լուրջ հարց է։ Դրա մասին ես խոսում եմ արդեն 15 տարի և ուրախ եմ, որ վերջապես այդ հարցը բարձրացրեցին։ Թուրքիայի նկատմամբ մեր պահանջների ձևակերպման հարցը պահանջում է միասնական ջանքեր ոչ միայն Հայաստանի, այլ նաև Սփյուռքի ներկայացուցիչների կողմից։ Հռչակագիրը բարենպաստ դաշտ է ստեղծել և որպես նպատակներից մեկը` սահմանել է նման փաթեթի ստեղծումը։ Այս հարցը մանրամասն մշակում է պահանջում. հարկավոր է հաշվի առնել միջազգային իրավունքի ժամանակակից վիճակը, քանի որ այն մշտապես ենթարկվում է էվոլյուցիայի, ինչպես նաև աշխարհում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակը, Թուրքիայի դերն ու այլ երկրների վերաբերմունքը։ Բացի այդ, հարկավոր է հաշվի առնել աշխարհասփյուռ հայության կարծիքը, այդ պատճառով լուրջ աշխատանք է սպասվում։

Որքան գիտեմ, այդ փաթեթի մշակմամբ պետք է զբաղվեն մասնագետների որոշակի խմբեր Հայաստանից և Սփյուռքից։ Նրանք կլինեն միջազգային իրավունքի պրոֆեսիոնալներ, քաղաքագետներ, պատմաբաններ։ Ամեն ինչ շատ լուրջ է լինելու։

Նովոստի–Արմենիա. Ո՞ր դատարանը կարող է ներկայացնել Հայաստանի շահերը Թուրքիայից փոխհատուցում պահանջելու հարցում, ո՞րը կլինի գլխավոր  իրավական հիմքը։

Ռ. Սաֆրաստյան – Նման հարցեր քննող դատարանը, որքան ինձ է հայտնի, Հաագայի դատարանն է։ Կարծում եմ, որ այդ դատարանը կարող է քննել մեր պահանջները։ Դժվար հարց է` իրավական հիմքն ավելի ուժեղ կլինի քաղաքական հարցերից, թե ոչ, այն պետք է հնչի այսպես` հնարավո՞ր է քաղաքական պահանջների և քաղաքական իրավիճակի համատեղումը։ Կարծում եմ` հնարավոր է։ Որոշակի աշխարհաքաղաքական պայմաններում իրավական բաղադրիչը կարող է տիրապետող լինել։ Այդ պատճառով պահանջների փաթեթի մշակմամբ զբաղվող հանձնաժողովի կազմում պետք է միջազգային հարաբերությունների մասնագետներ ներառվեն։ Եթե չխոսենք քաղաքական շահերի մասին, այլ Թուրքիայի շուրջ ձևավորված իրավիճակի մասին, ապա կարող է գալ մի ժամանակաշրջան, երբ հնարավոր կլինի համատեղել քաղաքական և իրավական պահանջները։ Շատ բան է կախված նաև Հաագայի դատարանի կազմից, որը ռոտացիայի սկզբունքով կազմված է լինում տարբեր երկրների ներկայացուցիչներից։ Այդ պատճառով պետք է ղեկավարվել հստակ հաշվարկով, որպեսզի մեզ համար առավել չեզոք կազմ լինի։ Եթե դատավորները լինեն այն երկրների ներկայացուցիչները, որոնք ի սկզբանե դեմ են Ցեղասպանության ճանաչմանը, օրինակ` Պակիստանը, ապա պետք է սպասել։ Եթե դատավորների կազմում լինեն, օրինակ, Ֆրանսիայի կամ Ռուսաստանի ներկայացուցիչները, այսինքն` այն երկրները, որոնք ճանաչել են Ցեղասպանությունը և որտեղ ուժեղ սփյուռք ունենք, ապա պետք է գործել։

Նովոստի–Արմենիա. Ո՞ր գործընթացները կարող են ստիպել Թուրքիային, որ վերանայի Ցեղասպանության նկատմամբ ունեցած առկա քաղաքականությունը։ Հայաստանը կարո՞ղ է դրան հասնել առաջիկայում։

Ռ. Սաֆրաստյան – Բարդ հարց է։ Վստահ եմ, որ թուրք ղեկավարների այսօրվա սերունդը չի վերանայի իր քաղաքականությունը։ Թուրքիայի քաղաքականությունն արդիականացնելու, որոշ բաներ շտկելու փորձեր կարող են լինել, սակայն մեծ հաշվով այն նույնը կմնա` Թուրքիան չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Ամեն դեպքում չարժե նման ակնկալիք ունենալ քաղաքական գործիչների ներկա սերնդից։

Թուրք հասարակության շրջանում Ցեղասպանությունը ճանաչելու միտում կա, սակայն շատ թույլ է։ Այդ միտումը ներկայացվում է հասարակական շրջանակներում, հիմնականում` մայրաքաղաքում։ Թուրքիայում վերջերս հարցում էր անցկացվել, որի համաձայն թուրքերի 9.1 տոկոսը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը։ Կարծում եմ, որ այդ ցուցանիշը մեծացրած է, քանի որ հիմնվում է այն հարցման վրա, որն անցկացվել է Ստամբուլում։ Եթե հարցումն անցկացվեր արևելյան և կենտրոնական վիլայեթներում, ապա այդ թիվը շատ ավելի քիչ կլիներ։

Նովոստի–Արմենիա – Թուրք հասարակությունը որքանո՞վ է իրազեկված Հայոց ցեղասպանության մասին։

Ռ. Սաֆրաստյան –Թուրք հասարակությունն այդ մասին սկսել է իմանալ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Մինչ այդ 20-30-ական թվականներին Ցեղասպանությունը լիովին մոռացության մատնելու քաղաքականություն էր տարվում, այդ թեման լիովին հանված էր ոչ միայն գիտական գրականությունից, այլև հասարակական բանավեճի չէր ենթարկվում, թեև Աթաթուրքի օրոք այդպես չէր։ 1946 թվականից ի վեր, երբ բարձրացվեց հարցը, որ Թուրքիան պետք է վերադարձնի անօրինական կերպով զավթած տարածքները, Թուրքիայում ի հայտ եկավ գրականություն, որը կեղծում էր Հայոց ցեղասպանության փաստը։ Այսինքն` ցեղասպանություն չէր եղել, այլ եղել էր հայերի դավաճանություն, որից հետո նրանց վտարել էին, և նրանք էլ, չգիտես ինչու, ճանապարհին սկսել էին մահանալ։ Այսպիսով` թուրք հասարակության սոցիալական և տարիքային բոլոր մակարդակներում զանգվածային քարոզչական մշակում է իրականացվում։ Սակայն 2000 թվականից հետո Թուրքիայում հայտնվեցին մարդիկ, ովքեր սկսեցին ճշմարտության անունից խոսել, որպեսզի այդ ճշմարտությունը հասանելի դառնա թուրք հասարակությանը։ Այդ ուղղությամբ որոշ տեղաշարժեր կան, և Թուրքիայում գրքեր են հրատարակվում, որոնց մեջ այլ` ոչ պաշտոնական տեսանկյունից դիտարկվում է Հայոց ցեղասպանության հարցը, թեև թուրք հասարակության շրջանում այնուհանդերձ գերակշռում է պաշտոնական դոկտրինան։

Մի դեպք եմ հիշում։ ԱՄՆ–ում Հայոց ցեղասպանության հարցերի շուրջ միջազգային համաժողովներից մեկի ժամանակ հայ մասնագետ պրոֆեսոր Դադիրյանը ելույթ ունեցավ և պատմեց Հայոց ցեղասպանության մասին, հայ երեխաներին ոչնչացնելու փաստեր ներկայացրեց, խոսեց այլ սարսափելի հանցագործությունների մասին։ Դահլիճում նաև թուրքեր կային։ Նրանցից մեկը` համալսարանական մի դասախոս, հետո մոտեցավ ինձ և ասաց, որ այն, ինչ լսել է, անսպասելի է եղել իր համար։ Նրա խոսքով` ինքը չէր էլ կարող պատկերացնել, որ թուրք ժողովուրդը կարող է նման ոճրագործություն կատարել։ Իսկ մեկ այլ թուրք մասնագետ պարզապես չկարողացավ մինչև վերջ լսել զեկույցը, սիրտը բռնեց և լքեց դահլիճը։ Դրանից հետո ես նրան տեսա միջանցքում, արցունքն աչքերին, և նա խոստովանեց, որ այդ սարսափելի փաստերի մասին լսելու ուժ չուներ։ Այսինքն`կան թուրքեր, թեև շատ քիչ, որոնք ցեղասպանության մասին իմանալով, ցնցում են ապրում։ Հասարակության դեռևս չնչին մաս կազմող այս հատվածը չի կարող ստիպել պաշտոնական շրջանակներին, որ փոխեն քաղաքականությունը։ Նախ` այդ մարդկանց թիվը շատ քիչ է, և հետո`թուրք հասարակությունը չի կարող ստիպել Էրդողանի վերահսկողության տակ գտնվող կառավարությանը փոխել վարած քաղաքականությունը։ Եթե հաշվի առնենք ոչ միայն ներքին գործընթացները, այլև Թուրքիայի նկատմամբ գործադրվող որոշակի արտաքին ճնշումները այս հարցում, որպես մասնագետ` կարող եմ ասել, որ թուրքական պաշտոնական շրջանակները ճնշման ներքո գործելու փորձ ունեն, հատկապես երբ այդ  փորձն այնքան էլ ուժեղ չէ։ Հույսը ողջ աշխարհի հայկական սփյուռքի պայքարն է, այլ պետությունների կողմից ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու ջանքերը և, իհարկե, դատավարությունը։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։