483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Ալեքսանդրով. «ԱՄՆ–ն կտրուկ ակտիվացրել է աշխատանքը հետխորհրդային տարածքում, որտեղ հնարավոր է զգալի վնաս հասցնել ռուսական շահերին»
12:44
19 Փետրվարի 2015

Նախօրեին ավարտվել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդի` Հարավային Կովկասի երկրներ կատարած անսպասելի կարճաժամկետ այցը։ Ինչու՞ է Նուլանդը որոշել այցելել տարածաշրջան հենց հիմա, ի՞նչ է բերել իր հետ Անդրկովկաս, ի՞նչ նպատակներ է հետապնդում Վաշինգտոնի` քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ակտիվացման մասին որոշումը։ «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ հարցազրույցում այս և այլ հարցերի շուրջ է խոսել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը։

«Նովոստի–Արմենիա» – Պրն Ալեքսանդրով, ո՞րն էր ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի տարածաշրջանային այցի նպատակը։ Վաշինգտոնը փորձու՞մ է իր ներկայությունը սահմանել Անդրկովկասում, թե՞ պարզապես փորձում է գլուխ հանել նոր աշխարհաքաղաքական իրավիճակից։

Ալեքսանդրով– Ուկրաինայի ճգնաժամի պատճառով Արևմուտքի և Ռուսաստանի միջև հարաբերությունները զգալիորեն սրվեցին։ Նման պայմաններում ԱՄՆ–ն և նրա դաշնակիցները կտրուկ ակտիվացրել են իրենց աշխատանքը հետխորհրդային տարածքում, նախևառաջ այն շրջաններում, որտեղ հնարավոր է զգալի վնաս հասցնել ռուսական շահերին։ Անդրկովկասը, անխոս, նման շրջաններից մեկն է։ Հայաստանն այստեղ աճող ներքաղաքական անկայունության կապակցությամբ, հնարավոր է, դիտարկվում է Վաշինգտոնի կողմից որպես «թույլ օղակ», որի միջոցով կարելի է գործարկել Անդրկովկասի վիճակի ապակայունացման գործընթացը։

«Նովոստի–Արմենիա» – Ամերիկացիները չեն թաքցնում, որ մտադիր են ակտիվացնել փոխգործակցությունը Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ։ Արդյո՞ք նշանակում է, որ Վաշինգտոնը դեռևս հույս ունի ուղղումներ մտցնել երկրի արտաքին քաղաքական ուղղվածության հարցում։ Եթե այո, ապա ինչպիսի՞ քայլեր ԱՄՆ–ն կձեռնարկի այդ ուղղությամբ։

Ալեքսանդրով – Անխոս, նման ծրագրեր կան։ Սակայն Վաշինգտոնը, կարծես, այդքան էլ հույս չունի, որ կկարողանա ստիպել Հայաստանի ներկա ղեկավարությանը արևմտամետի փոխել արտաքին քաղաքական կողմնորոշումը։ Այդ պատճառով հիմնական շեշտը կդրվի ռեժիմի փոփոխության վրա։ Իսկ այցելելով Հայաստան` Նուլանդը ցանկանում է անձամբ համոզվել այն հարցում, թե կա՞ն, արդյոք, Հայաստանում արևմտամետ քաղաքական ուժեր, որոնց վրա կարելի է խաղադրույք կատարել «նարնջագույն սցենարի» կազմակերպման համար։ Եթե նա հասկանա, որ արևմտամետ ուժերի ներուժը բարձր է, ապա կգործարկվի երևանյան մայդանի սցենարը ներկա նախագահին պաշտոնանկ անելու և արևմտամետ քաղաքականություն ունեցող իշխանությանն անցում կատարելու նպատակով։

«Նովոստի–Արմենիա» – Հայաստանի հիմնական քաղաքական ուժերը, այդ թվում նաև ընդդիմադիր ուժերը, ամեն դեպքում առաջնորդների մակարդակում, հայտարարում են, որ աջակցում են եվրասիական ինտեգրման գործընթացներին։ Ձեր կարծիքով` այս կապակցությամբ Արևմուտքը կաշխատի՞ ոչ միայն քաղաքացիական հասարակության, այլ նաև քիչ թե շատ մարգինալացված քաղաքական կուսակցությունների հետ։

Ալեքսանդրով – Իսկապես, Հայաստանի ժամանակակից քաղաքական վերնախավում, այդ թվում նաև առաջատար ընդդիմադիր ուժերի շրջանում գոյություն ունի որոշակի փոխհամաձայնություն ԵՏՄ–ի հետ ինտեգրման անհրաժեշտության հարցում։ Այդ պատճառով, եթե Նուլանդը համոզվի, որ Հայաստանում արևմտամետ ընդդիմությունը բավարար չափով ուժեղ չէ հաջող «նարնջագույն հեղաշրջում» իրականացնելու համար, ապա ամերիկացները գործի կդնեն մեկ այլ սցենար։ Այն կուղղվի ներքաղաքական իրավիճակի ապակայունացմանը քաղաքացիական անկարգություններ հրահրելու և դրանք հետագայում իշխանամետ ու հակաիշխանական ուժերի միջև զինված բախումների վերածելու նպատակով։ Միաժամանակ Հայաստանի արևմտամետ շրջանակներն այդ բախումների հիմնական հարվածով ուժը չեն լինի։ Նրանք հանդես կգան սադրիչների դերում, որոնց նպատակը կլինի նախագահի քաղաքականությունից դժգոհ ընդդիմադիր ուժերի խաղաղ և արդար բողոքը տեղափոխել արմատական հուն։ Իսկ մյուս կողմից` հրահրել երկրի իրավապահ մարմիններին ցուցարարների դեմ կիրառելու կոշտ ուժ` ուժային առճակատման պարույրը գործի դնելու նպատակով։

«Նովոստի–Արմենիա» –ԱՄՆ–ն իր կովկասյան քաղաքականության մեջ կօգտագործի՞ ղարաբաղյան հակամարտության գործոնը, թե՞ Մինսկի խումբը կձգտի հանդես գալ միասնական դիրքորոշմամբ։

Ալեքսանդրով – Եթե ապակայունացման սցենարն իրագործվի, և Հայաստանում սկսվի իշխանության և ընդդիմության ուժային դիմակայություն, ապա Վաշինգտոնի հաջորդ քայլը կլինի այն, որ նա կձգտի հրահրել Բաքվին օգտվելու «բարենպաստ» վիճակից և փորձել լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը ուժային ճանապարհով։ 

Երբ Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները պակաս առճակատային վիճակում էին, ղարաբաղյան հակամարտությունն ուռճացնելու Վաշինգտոնի շահագրգռվածությունը չնչին էր։ Հիմա իրավիճակը փոխվել է։ Այդ պատճառով ՄԽ–ում ԱՄՆ–ի դիրքորոշումը կփոխվի։ Այն արդեն փոխվում է։ Վերջերս ամերիկյան կողմն ավելի հաճախ է ընդգծում, որ անընդունելի է համարում Ղարաբաղի ստատուս–քվոն։ Իսկ դա բխում է պաշտոնական Բաքվի դիրքորոշումից։ Ինչ–որ պահ դա կարող է դրդել Ադրբեջանին փորձելու փոխել ստատուս–քվոն ուժային ճանապարհով։

ԱՄՆ–ին դա ձեռնտու կլինի, քանի որ ղարաբաղյան պատերազմի վերսկսումն անխուսափելիորեն կհանգեցնի ոչ միայն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, այլ նաև Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարդացմանը, որի հետ վերջերս լավ գործընկերություն է հաստատվում տնտեսական ոլորտում։ Միաժամանակ Վաշինգտոնը միանգամից կառաջարկի Ադրբեջանին որոշակի օգնություն ՆԱՏՕ–ի հետ ռազմաքաղաքական մերձեցման փոխարեն։ Այսպիսով` ԱՄՆ–ն մի հարվածով կհասնի մի քանի նպատակի` կհասնի մի կողմից և Բաքվի, և Անկարայի հետ Մոսկվայի հարաբերությունների բարդացմանը, մյուս կողմից` կստիպի Ադրբեջանին տրամադրել սեփական տարածքը ՆԱՏՕ–ի Զինված ուժերի համար։ Իսկ Ռուսաստանը ստիպված կլինի ռեսուրսներ ծախսել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը կայունացնելու համար և նրան ցուցաբերել շտապ ռազմական օգնություն։ Միաժամանակ հայերն այս աշխարհաքաղաքական խաղում կվերածվեն ծախսվող նյութի, ինչպես դա հիմա տեղի է ունենում ուկրաինացիների հետ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։