485.68
+0.29
517.01
+0.56
8.17
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ինֆորմատիկան և ռոբոտոտեխնիկան աշխարհում առավել մեծ զարգացում կապրեն. Գրիշին
18:17
10 Փետրվարի 2015

Ռուսաստանի Գ.Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Գրիշինը «Ռոսիա Սեգոդնյա» ՄԼԳ–ի թղթակից Յուլիա Օսիպովայի հետ զրույցում պատմել է բուհ օտարերկրյա ուսանողների ներգրավման և ռուսական ու արևմտյան կրթության վրա տնտեսական պատժամիջոցների ազդեցության մասին։

– Հիմա շատ համալսարաններ միացել են օտարերկրյա ուսանողների համար մղվող վազքարշավին։ Վիկտոր Իվանովիչ, ո՞վքեր են  Ձեզ համար առավել մեծ հետաքրքրություն ներկայացնում` ԱՊՀ երկրների՞, թե՞ հեռավոր արտասահմանի դիմորդները։

– Որպեսզի բուհն աշխատի ամբողջ հզորությամբ, մենք պետք է փոխհատուցենք Ռուսաստանում ձևավորված բարդ ժողովրդագրական իրավիճակը (2004 թ.–ից 11 դասարանն ավարտված ռուս շրջանավարտների թիվը գրեթե կրկնակի պակասել է)։ Մենք անում ենք դա` ներգրավելով օտարերկրյա ուսանողների։ Սակայն օտարերկրյա, հատկապես ԱՊՀ երկրների ուսանողները, կողմնորոշված են հենց Մոսկվայի բուհերի ուղղությամբ։ Նման միտումը պահպանվել է դեռևս ԽՍՀՄ–ի ժամանակներից։ Ռուսական կրթությունն ավելի բարձր մակարդակի վրա է, քան ԱՊՀ երկրներում, ինչը հաստատում են առաջատար վարկանիշային ընկերությունների բազմաթիվ վարկանիշները։

Նախկին ԽՍՀՄ երկրների դիմորդները հաշվի են առնում այդ գրավչությունն ու փորձում են ընդունվել Մոսկվայի բուհեր։ Մենք նրանց ընդառաջում ենք։ Այդ երեխաները մեզ հարմար են այն պատճառով, որ նրանցից շատերը տիրապետում են ռուսերենին, նրանք չեն պահանջում երկլեզու ծրագրեր, նրանց մեծ մասը մնում է աշխատելու Ռուսաստանում։

Սակայն մեզ համար կարևոր են նաև հեռավոր արտասահմանի դիմորդները։ Համալսարանը վաղուց համագործակցում է Արևելյան Եվրոպայի, Ասիայի (Մոնղոլիա, Չինաստան, Վիետնամ և այլն) երկրների հետ։ Այն 600 օտարերկրյա քաղաքացիներից, ովքեր հիմա սովորում են մեր բուհում, կեսն ԱՊՀ–ից է, իսկ կեսը` հեռավոր արտասահմանից։

— Վերջինների համար, սակայն, պահանջվում են երկլեզու ծրագրեր։ Պետք  են արդյոք բուհին նման հոգսեր։

– Իսկապես, հեռավոր արտասահմանից եկած ուսանողների համար մենք ստեղծում ենք երկլեզու ծրագրեր, և դա չափազանց կարևոր է միջազգային կրթական տարածքում բուհի հեղինակության և բարձր վարկանիշների համար։ Օտարերկրյա ուսանողների թիվը վկայում է մեր կրթության պահանջարկի, նրա մրցունակության մասին։ Բացի այդ, soft power–ը պետության համար ունի նաև քաղաքական իմաստ։

Ի դեպ, բացի նրանից, որ օտարերկրյա ուսանողներն այստեղ են սովորում, մենք օտարերկրյա մասնաճյուղեր ունենք Մոնղոլիայում, Ուզբեկստանում, Ղրղըզստանում։ Հիմա մասնաճյուղ ենք բացում Բեռլինում, բանակցություններ ենք վարում Պրահայում մասնաճյուղ բացելու շուրջ։

– Քանի որ սկսել ենք խոսել բուհի արևմտյան ներկայացուցչությունների մասին, չեմ կարող չհարցնել տնտեսական պատժամիջոցների կիրառման մասին։ Ի՞նչ ռիսկեր են դրանք պարունակում կրթական համակարգի համար։ Չէ՞ որ, ինչ–որ տեղ պատժամիջոցները կարող են խթանել բարձրագույն դպրոցի զարգացումը, այնպես չէ՞։

– Աշխարհը զարգանում է, և, իհարկե, կցանկանայի, որպեսզի մենք գտնվեինք միասնական տնտեսական և կրթական տարածքում։ Պատժամիջոցները կորուստներ են, սակայն կորուստներ են ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև արևմտյան տնտեսությունների, այդ թվում նաև արևմտյան կրթության համար։ Այո, մենք զգում ենք պատժամիջոցների ազդեցությունը։ Արևմտյան գործընկերները սկսել են մեզ ավելի քիչ ուշադրություն դարձնել, կրճատվել է օտարերկրացի ուսանողների թիվը, մեր ուսանողներին, հաշվի առնելով ռուբլու արժեզրկումը, ավելի դժվար է դառնում մեկնել արտասահման։ Սակայն հենց պատժամիջոցների արդյունքում մենք հասկացանք, որ պետք է միշտ հույսը դնել միայն սեփական ուժերի վրա։ 

Մենք ռեալ չէինք գնահատում Արևմուտքը` նրանց ուղերձներով և մեր կյանք չմիջամտելու խոստումներով։ Երկրները, որոնք միշտ քարոզում էին լիբերալ հայացքներ, հայտարարում էին, որ քաղաքականությունը չի կարող միջամտել տնտեսության մեջ, մեկ րոպեում սկսեցին ապրել այլ ստանդարտներով։ Ահա այս տարրական պրակտիկ ըմբռնումը մենք պետք է ընկալենք որպես տրված։ Եթե Արևմուտքն իրեն այդպես է պահում, ապա ինչու՞ մենք պետք է հույսեր փայփայենք։ Բարձրագույն դպրոցը, ռուսական տնտեսությունը քիչ բան է ձեռք բերել նրանից, որ մենք հանկարծ սկսեցինք շարժվել լիբերալ սկզբունքներով։ Մենք այդքան էլ առաջ չենք շարժվել` օգտագործելով այդ դոգմաները։ Մենք ունենք մեր սեփական տնտեսությունը, այն կարող է աշխատել ոչ այնպես, ինչպես արևմտյանը։

– Մենք կորցնում ենք արևմտյան մասնագետներին գրավելու հնարավորությունը։ Ձեր կարծիքով`  այն չի՞ հարվածի բարձրագույն դպրոցին։

– Կրթության մեջ կիրառվող բոլոր արևմտյան տեխնոլոգիաները մենք պետք է ինքնուրույն ներդնենք։ Ուսումնամեթոդաբանական բազան, ծրագրային ապահովումը, այդ ամենը մենք ևս պետք է ունենանք, հակառակ դեպքում իսկապես կարող ենք շատ բան կորցնել։ Սակայն ընդհանուր առմամբ Արևմուտքը մեր մասնագետների կարիքն ավելի շատ ունի, քան մենք` նրանց մասնագետների։ Եվ ռուսական բարձրագույն դպրոցն այդքան էլ վատը չէ։

– Սակայն Ռուսաստանում պլանային կրթության արժեքը ևս համեմատելի է ոչ այնքան վատ օտարերկրյա բուհերի հետ։ Ինչու՞ ռուս դիմորդները պետք է ընտրեն հենց հայրենական կրթությունը։

– Պատրաստ չեմ ասել, որ ռուս դիմորդը պետք է ընտրի հենց ռուսական բուհ։ Նա իրավունք ունի ընտրել ցանկացած բուհ, որն իրեն դուր է գալիս։ Մեզ մոտ երեխաները սահմանափակված չեն ընտրության հարցում, հատկապես եթե դիտարկենք պատժամիջոցներից առաջ ընկած ժամանակահատվածը։

Նրանք պետք է մտածեն, որտեղ է ավելի լավ ուսում ստանալ։ Եթե մարդը պատրաստ է փոխել կենցաղը կամ երազում է ապրել, օրինակ, Անգլիայում, ապա, իհարկե, պետք է գնալ և սովորել անգլիական բուհում։ Սակայն նա պետք է հասկանա, որ այդքան էլ հեշտ չէ աշխատանքի տեղավորվել նույն Անգլիայում, ստանալ արժանի աշխատավարձ։ Ինչպես ցույց է տալիս փորձը, հայրենիքում մարդը միշտ ավելի պահանջված է, քանի օտարերկրյա միջավայրում։

Եթե ռուս դիմորդը ցանկանում է պատկերացում կազմել օտարերկրյա փորձի մասին, ես խորհուրդ կտայի ընդունվել հայտնի ռուսական բուհ, ինչից հետո խոսել բուհի ղեկավարության հետ օտարերկրյա բուհում ուսում ստանալու ցանկության մասին։ Մենք կրկնակի դիպլոմի բազմաթիվ ծրագրեր ունենք։ Կարծում եմ, որ հենց կրկնակի կրթության ճանապարհն է լավագույն կրթական հետագիծը նման դիմորդի համար։

– Վիկտոր Իվանովիչ, ներկայացրեք, ձեր կարծիքով, հինգ առավել հեռանկարային մասնագիտություններն առաջիկա 5 տարվա համար։

– Մենք կարծում ենք, որ առաջիկա տարիներին ողջ աշխարհում ակտիվորեն կզարգանան ինֆորմատիկան, ռոբոտոտեխնիկան, տեղեկատվական համակարգերը, ծրագրավորումը, տվյալների բանկերը։ Պահանջված կլինեն նաև սոցիալական ցանցերի մարկետոլոգները։ Կավելանա տեղեկատվական համակարգերի անվտանգության մասնագետների պահանջարկը։

Սակայն համոզված եմ, որ լավ տնտեսագետներն ու ֆինանսիստները ևս պահանջված կլինեն։ Ֆինանսների կազմակերպված կառավարման հարցերն այսօր չեն առաջացել, և դրանք միշտ արդիականացվում են, ձևափոխվում։ Տեսնում ենք, որ պրոֆեսիոնալ տեսակետից ճգնաժամին պատրաստ չէին ոչ տնտեսական, ոչ ֆինանսական իշխանությունները։ Մենք պետք է պատրաստենք մարդկանց, ովքեր ավելի խորն են ընկալում այն ոլորտները, որտեղ աշխատելու են։–0–

 


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։