478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+26
Եղանակը Երևանում
Հայ
Ընդհանուր աշխատաշուկայի ստեղծմամբ Հայաստանի քաղաքացիները կզգան ԵՏՄ–ի առավելությունները
17:01
27 Հունվարի 2015

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ  Թիմուր Սուլեյմենովի մեկնաբանությունը` «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ին։

–  Հիմա Ռուսաստանում սկսում են գործել նոր կանոններ աշխատանքային միգրանտների համար, բոլորը պարտավոր են աշխատանքի թույլտվություն (պատենտ) ստանալ։ Դա վերաբերու՞մ է ԵՏՄ–ի անդամ Բելառուսի, Հայաստանի և Ղազախստանի քաղաքացիներին։

– Եվրասիական տնտեսական միության պայմանագրի համաձայն, որն ուժի մեջ է մտել 2015 թ.–ի հունվարի 1–ից, ԵՏՄ անդամ–պետություններում աշխատողներից աշխատանքային գործունեության իրականացման թույլտվություն չի պահանջվում աշխատանքի տեղավորման պետությունում։ Միաժամանակ պայմանագրով ուղղակիորն նախատեսվում է, որ ԵՏՄ անդամ պետությունները չեն սահմանում և չեն կիրառում սահմանափակումներ, որոնք ներդրվել են նրանց օրենսդրությամբ` ազգային աշխատաշուկայի պաշտպանության նպատակով։

Այսպես` Հայաստանը ԵՏՄ պայմանագրին է միացել 2015 թ.–ի հունվարի 2–ին։ Այսպիսով` այդ ամսաթվից Հայաստանի քաղաքացիները, ԵՏՄ մնացած անդամ պետությունների քաղաքացիների նման, իրավունք ունեն աշխատել ԵՏՄ ցանկացած անդամ պետության տարածքում նույն պայմաններով, ինչ աշխատանքի տեղավորման պետության քաղաքացիները։

Բացի այդ, ԵՏՄ պայմանագրի շրջանակում առաջին անգամ ձեռք է բերվել ԵՏՄ անդամ պետությունների պայմանավորվածությունն այն մասին, որ աշխատանքի տեղավորման պետության տարածքում ընդունվում են կրթության մասին փաստաթղթերը, որոնք տրվել են անդամ պետությունների կրթական կազմակերպությունների կողմից առանց պետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ճանաչման ընթացակարգերի իրականացման։

Հնարավոր աշխատանքի տեղավորման ոլորտի ընդլայնման նպատակով անդամ պետությունների աշխատողներին նաև հնարավորություն է ընձեռվել իրականացնել աշխատանքային գործունեություն ոչ միայն աշխատանքային պայմանագրով, այլ նաև քաղաքացիական–իրավական պայմանագրով։ Բացի այդ, աշխատողների ժամանակավոր բնակության ժամկետը որոշվում է ըստ աշխատանքային կամ քաղաքացիական–իրավական պայմանագրի գործողության ժամկետի։

Մեկ այլ դրական կողմ. ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիներն իրավունք ունեն չլրացնել միգրացիոն թերթիկներ ԵՏՄ երկրների ներքին սահմանները հատելիս, եթե նրանց բնակության ժամկետը չի գերազանցում 30 օրը տվյալ երկիր մուտք գործելուց հետո։

Բացի այդ, ԵՏՄ պայմանագրով նախատեսվում է անդամ պետությունների կողմից ազգային ռեժիմի ներդնում սոցիալական ապահովման, այդ թվում նաև բուժսպասարկման ոլորտում։ Այլ խոսքերով` անդամ պետությունների աշխատողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովումը (սոցիալական ապահովագրություն) իրականացվում է նույն պայմաններով և նույն կարգով, ինչ աշխատանքի տեղավորման պետության քաղաքացիների համար։ Սոցիալական ապահովման (սոցիալական ապահովագրություն) նպատակով նաև նախատեսվում է, որ անդամ պետությունների աշխատողների աշխատանքային (ապահովագրական) ստաժը հաշվարկվում է ընդհանուր աշխատանքային (ապահովագրական)  ստաժի շրջանակում` աշխատանքի տեղավորման պետության օրենսդրության համաձայն։

Այսպիսով` ընդհանուր աշխատաշուկայի ստեղծմամբ Հայաստանի քաղաքացիները, ԵՏՄ մյուս անդամ–պետությունների քաղաքացիների նման, կարող են ուղղակիորեն զգալ ԵՏՄ–ի առավելությունները։

– Դիտարկու՞մ է ԵՏՀ–ն աշխատավարձի հարկերի հավասարեցման հարցը, որոնք անդամ երկրների աշխատանքային միգրանտները պետք է վճարեն Ռուսաստանի տարածքում։ Չէ՞ որ հիմա ռուսաստանցիները վճարում են 13 տոկոս, իսկ այլ երկրներից ժամանածները` 30 տոկոս։

–  ԵՏՄ անդամ պետությունների ֆիզիկական անձանց եկամուտների հարկման հարցը ԵՏՄ պայմանագրի շրջանակում կարգավորված հիմնական հարցերից է։ ԵՏՄ պայմանագրի 73–րդ հոդվածի համաձայն` ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիների–ֆիզիկական անձանց եկամտահարկը վճարվում է ներքին ռեզիդենտական դրույքով վարձակալության հիման վրա աշխատանքի առաջին օրվանից, այլ ոչ թե 183 օր անց, ինչպես ավելի վաղ էր։ Այսպիսով` 2015 թ.–ի հունվարի 1–ից ԵՏՄ անդամ պետություններում աշխատողներին տրամադրվում են ֆիզիկական անձանց եկամուտների հարկման միասնական դրույքներ աշխատանքային գործունեության առաջին օրվանից աշխատանքի տեղավորման պետության քաղաքացիների նման։ Բնական է, որ այս ամենը գործում է բոլոր անդամ պետություններում, այլ ոչ թե միայն Ռուսաստանի Դաշնությունում։

– Հնարավո՞ր է, արդյոք, առաջիկայում սպասել նոր որոշումների ԵՏՄ–ի (ԵՏՀ) շրջանակում, որոնք ուղղակիորեն կանդրադառնան անդամ պետություններում բոլոր աշխատողներին։

–ԵՏՄ պայմանագրով ամրագրված է, որ ԵՏՄ անդամ պետությունները պարտավոր են լուծել կենսաթոշակների արտահանման և աշխատանքային ստաժի հաշվարկի հարցը, որը կուտակվել է ԵՏՄ մյուս պետությունում։ Հիմա Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչների հետ համատեղ մշակել և համաձայնեցման նպատակով ուղարկել է Կենսաթոշակի ապահովման ոլորտում համագործակցության պայմանագրի նախագիծը, որի հիմնական նպատակն է ապահովել հավասար իրավունքներ և երաշխիքներ կենսաթոշակի ապահովման ոլորտում, պաշտպանել ԵՏՄ անդամ պետությունների աշխատողների և նրանց ընտանիքի անդամների կենսաթոշակային իրավունքները ԵՏՄ–ի ողջ տարածքում։

Փաստաթղթի մշակման ընթացքի մասին տեղեկատվությունը կհրապարակվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:03
15 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է բաղձալի նպատակի, հիշարժան հանդիպումների և սիրած գրքի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Российсая газета»-ին։


12:52
06 Հունիսի 2017
Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի
«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։  
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։