480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ–ն մտադիր է 2015թ.–ին նոր ռազմավարություն ներկայացնել 21–րդ դարում ունեցած իր դերի և տեղի մասին
16:20
27 Հունվարի 2015

Հայաստանում գործող ԵԱՀԿ երևանյան բյուրոն իր լիազորությունների շրջանակում լայնածավալ գործունեություն է իրականացնում բոլոր այն երեք ուղղություններով, որոնք նախատեսված են կազմակերպության մանդատով` ռազմաքաղաքական, տնտեսական–բնապահպանական և մարդկային։ «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ հարցազրույցում այս ուղղություններից յուրաքանչյուրում 2014թ.–ին գրանցված ամենահիմնական ձեռքբերումների, ինչպես նաև այս տարի նախատեսված ծրագրերի մասին է պատմել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը։

«Նովոստի–Արմենիա» – Պրն Սորոկին, ինչպես հայտնի է ԵԱՀԿ–ն կազմակերպություն է, որը զբաղվում է հարցերի լայն շրջանակով, որոնց թվում են սպառազինությունների վերահսկումը, վստահության և անվտանգության միջոցների, մարդու իրավունքների ամրապնդումը, ընտրություններին հետևելը, ինչպես նաև տնտեսական և բնապահպանական անվտանգությունը։ Ձեր կարծիքով` Հայաստանում գործող ԵԱՀԿ երևանյան գրասենյակը 2014թ.–ի արդյունքում ի՞նչ կարևոր գործ է արել ռազմաքաղաքական ոլորտում։

Ա. Սորոկին– Նախևառաջ նշեմ, որ ռազմաքաղաքական ոլորտում մենք շարունակել ենք աջակցել Հայաստանի ոստիկանությանը, այսպես կոչված, «համայնքային» ոստիկանության տարածման գործում, այսինքն` այնպիսի ոստիկանության, որը սերտորեն համագործակցում է հասարակության հետ և որի նպատակը քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է։ Տարվա ընթացքում մենք ուսուցողական սեմինարներ ենք կազմակերպել իրավակարգի պահպանման ավելի քան հազար աշխատակիցների համար։ Թեմաները տարբեր են եղել` կենցաղային բռնություն, բանակցությունների անցկացում ու շփում, պատշաճ վարք հանցանքի վայրում և այլն։ Մեր աջակցությամբ մարզերում ևս համայնքային ոստիկանության աշխատանքի մասին 22 սեմինար է անցկացվել տեղական ինքնակառավարման աշխատակիցների համար։ Ինչ վերաբերում է Հայաստանի զինված ուժերի բարեփոխման ոլորտում կատարած մեր աշխատանքին, ապա այստեղ մենք իրականացրել ենք մի շարք նախագծեր, որոնք ուղղված են բանակում մարդու իրավունքների պաշտպանությանը, թափանցիկության և կառավարման արդյունավետության բարձրացմանը։ Մենք սերտորեն համագործակցում ենք ՀՀ պաշտպանության նախարարության, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկման ժնևյան կենտրոնի հետ։ Մեր աջակցությամբ, օրինակ, անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրվել Հայաստանի 500 քաղաքացիներին զորակոչման և ծառայության հետ կապված հարցերի վերաբերյալ։

«Նովոստի–Արմենիա» – Ինչպե՞ս է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը համակարգում տարատեսակ կառույցների և գերատեսչությունների գործունեությունը ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում։

Ա. Սորոկին– Ժողովրդավարության ծրագրի շրջանակում մեր Բյուրոն սերտորեն համագործակցում է պետական կառույցների, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետ։ Նախորդ տարի մեր փոխգործակցության շրջանակում իրականացվել են մի շարք նախագծեր, որոնք կապված են երիտասարդների ակտիվության բարձրացման, Հայաստանի տարածքում կանանց ռեսուրսային կենտրոնների տարածման, թվային հեռարձակմանն անցում կատարելու հետևանքների վերլուծության հետ։ Մենք նաև աջակցել ենք մարդկանց առևտրի դեմ արդյունավետ պայքարի համար օրենսդրություն մշակելու գործին։ Ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կատարած մեր աշխատանքին, ապա այստեղ մենք աջակցել ենք ազգային կանխարգելիչ մեխանիզմին, որը ստեղծվել է ՄԱԿ–ի Խոշտանգումների դեմ կոնվենցիային կից ֆակուլտատիվ արձանագրության համաձայն։ Ի՞նչ է այս մեխանիզմը։ Այն ձևավորվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ։ Մեր աջակցությամբ այս խումբը դիտարկում անցկացնելու նպատակով այցելել է ոչ միայն Երևանում, այլ նաև հանրապետության այլ քա
ղաքներում և մարզերում գործող որոշ հաստատություններ։ Այս ոլորտում իրականացվող գործունեության մեկ այլ ասպեկտ է անչափահաս հանցագործների իրավունքների պաշտպանությունը։ Մեր աջակցությամբ ողջ երկրում կազմակերպվել են համաժողովներ` նվիրված այս խնդրին, որոնց հիմնական հարցն էր գործողությունների ավելի արդյունավետ համակարգումն ու սերտ համագործակցությունը տարբեր պետական և ոչ պետական հաստատությունների միջև, որոնք զբաղվում են անչափահաս հանցագործների հարցերով։ Մեր կարծիքով` սոցիալական ծառայությունների և անչափահասների նկատմամբ արդարադատության ոլորտում առկա միջազգային փորձի ներդաշնակեցումը կօգնի այս ոլորտում նախատեսված մի շարք բարեփոխումների իրականացմանը

Արդյունավետ կառավարման ոլորտում մեր Գրասենյակն աջակցել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)` Հայաստանում օրինաստեղծ համակարգը գնահատելու նախաձեռնությանը։ Մենք հույս ունենք, որ այս նախաձեռնությունը կնպաստի ավելի թափանցիկ, արդյունավետ և հաշվետու օրենսդրական գործընթացի զարգացմանը։ Գնահատականը ներկայացվել է նախորդ տարվա նոյեմբերին։ Իսկ 2015 թ.–ին մենք նախատեսում ենք կառավարության և փորձագետների հետ համատեղ ներկայացված խորհրդատվությունների հիման վրա մշակել կոնկրետ համալիր միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն համակարգի բարեփոխմանը։ Մեր Բյուրոն նաև զբաղվել է տեղական հանրաքվեների անցկացման հետ կապված հարցերով։ Մենք կարևորում ենք, որ քաղաքացիներին հնարավորություն տրամադրվի ուղիղ քվեարկության միջոցով ուղղակիորեն մասնակցել տեղական նշանակության հարցերի լուծման գործում։ Այս ամենի կապակցությամբ Արդարադատության և տարածքային կառավարման նախարարությունների հետ սերտ համագործակցությամբ մենք օգնեցինք մշակել «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, որը ներկա տեսքով համարժեք բազա չունի տեղական հանրաքվեներ անցկացնելու համար։ Նոր հայեցակարգը մշակվել է մեր մասնագետների օգնությամբ Շվեյցարիայի հաջող փորձի հիման վրա։ Հուսանք, որ կառավարությունն առաջիկայում կհաստատի այս նախագիծը։

«Նովոստի–Արմենիա» – Կարևոր առաջնահերթություններից է նաև բնապահպանության ոլորտը։

Ա. Սորոկին – Վերջին, սակայն մեր գործունեության ոչ պակաս կարևոր ոլորտը բնապահպանությունն է։ Մենք շարունակում ենք աջակցել, այսպես կոչված, Օրհուսյան կենտրոնների ցանցին, որի խնդիրն է շրջակա միջավայրի պահպանության հարցերում համակարգել մարզպետարանների և տեղական քաղաքացիական հասարակության համատեղ գործողությունները։

«Բնապահպանություն և անվտանգություն» նախաձեռնության շրջանակում Բյուրոն 2013–2014թթ.–ի ընթացքում ոչ կառավարական կազմակերպություններին տրամադրել է 13 դրամաշնորհ` բնական աղետների սպառնալիքի նվազեցման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի ոլորտում նախագծերի իրականացման համար` այդպիսով բարձրացնելով հայկական քաղաքացիական հասարակության աշխատանքի արդյունավետությունը շրջակա միջավայրի պահպանման ոլորտում։ Բյուրոն նաև սերտորեն համագործակցում է Արտակարգ իրավիճակների նախարարության հետ անտառային հրդեհների կառավարման ազգային քաղաքականության նախագիծ և Հարավային Կովկասում հրդեհային վտանգի գնահատման համակարգ մշակելու գործում։

«Նովոստի–Արմենիա» – Ինչո՞վ կնշանավորվի 2015 թվականը ԵԱՀԿ–ի գործունեության համար։

Ա. Սորոկին – Նախևառաջ, ցանկանում եմ նշել, որ 2015թ.–ին լրանում է ԵԱՀԿ–ի հիմնարար փաստաթղթի` «Եվրոպայում անվտանգության և համագործակցության հարցերով խորհրդատվության հելսինկյան եզրափակիչ ակտի» ստորագրման 40 տարին։ Այս կապակցությամբ արդեն մի քանի տարի ակտիվ քննարկումներ են ընթանում 1975թ.–ին փաստաթղթում ամրագրված հիմնական սկզբունքների և արժեքների վերանայման անհրաժեշտության մասին։ Սա, այսպես կոչված, «Հելսինկի +40» գործընթացն է, որի նպատակն է 21–րդ դարում ԵԱՀԿ–ի տեղի և դերի ռազմավարական տեսլականի մշակումը, Կազմակերպությունը նոր իրողություններին ադապտացնելը։

Ասվածի շրջանակում և շվեյցարական ու սերբական նախագահության առաջնահերթությունների համաձայն` Բյուրոն կշարունակի ծրագրեր իրականացնել, որոնք ուղղված են անվտանգ միջավայրի ստեղծմանը։ Այն դեպքում, որ Գրասենյակի գործունեության հիմնական կառուցվածքը մնում է նույնը, ինչ նախկին տարիներին, ԵԱՀԿ–ն նախատեսում է ուժեղացնել երիտասարդական միջոցառումներին ցուցաբերվող աջակցությունը, որոնք աջակցում են քաղաքացիական հասարակության մասնակցությանն ու բոլոր ուղղություններով գենդերային հավասարության ապահովմանը։ Գործող նախագահության (2014թ.–ին` Շվեյցարիա և 2015թ.–ին` Սերբիա) կարևորագույն առաջնահերթությունները բխում են երեք հիմնական սկզբունքից` հնարավորությունների տրամադրում, առաջխաղացում և համակարգում։ Դա կարող է Գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրով կազմակերպված բաց դռների օր լինել ոստիկանության աշխատակիցների համար կամ, օրինակ, պետական ծառայողները կարող են ծանոթանալ ժողովրդավարացման ծրագրի շրջանակում միգրացիայի կառավարման ոլորտում գործող միջազգային չափորոշիչներին և առաջատար պրակտիկային. մեր շահառուներն օժտվելու են նոր հմտություններով և գիտել
իքներով։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։