481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա հետ սկսի սահմանների ճշգրտման շուրջ բանակցությունները
10:26
29 Դեկտեմբերի 2014

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությանը

Նովոստի-Արմենիա - Պարո՛ն Քոչարյան, ինչպիսի՞ն էր անցնող տարին ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից:

Շավարշ Քոչարյան - Դժբախտաբար, անցնող տարին չարձանագրեց առանձնահատուկ առաջընթաց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, և, ինչպես նախորդ տարիներին, հենց ադրբեջանական կողմի մեղքով, որը շարունակում է խեղաթյուրել հակամարտության էությունը, փորձում է ցուցաբերել ընտրովի, խեղաթյուրված մոտեցում այն փաստաթղթի նկատմամբ, որի հիման վրա պետք է կարգավորվի հակամարտությունը, խեղաթյուրում է նույնիսկ այն, ինչ գտնվում է բանակցային սեղանին: Այն, ինչի մասին խոսվում է բանակցային սեղանի շուրջ, և այն, ինչ հայտարարում են Բաքվում, միանգամայն տարբեր բաներ են: Ադրբեջանը շարունակում է ժողովուրդների միջև թշնամանք սերմանելուն ուղղված իր ապակառուցողական քաղաքականությունը, իր ռազմատենչ հռետորաբանությունը, դեռ ավելին, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններին սադրիչ գործողությունները: Հասկանալի է, որ այս ամենը չի կարող նպաստել առաջընթացի բանակցային գործընթացում:

Նովոստի-Արմենիա - Բաքուն պնդում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման պայման է հանդիսանում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը…

Շավարշ Քոչարյան - Դե, նախևառաջ, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնորոշվել է ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանը` դեռ Խորհրդային միության գոյության տարիներին: Եթե նրանք հետագայում` տարիներ անց, ընդունել են ինչ-որ սահմանադրություններ, ապա այդ սահմանադրությունները չեն վերաբերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, նրանք վերաբերում են միայն Ադրբեջանին: Ավելին, Բաքուն ընդունել է իրավական փաստաթուղթ, համաձայն որի բոլոր ակտերը, որոնք ընդունվել են Խորհրդային միության գոյության ընթացքում և վերաբերում են Ադրբեջանին, հայտարարվում են անվավեր, այդ թվում` բոլշևիկյան Կովկասյան բյուրոյի որոշումը, ըստ որի Լեռնային Ղարաբաղը հանձնվել է Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետությանը: Եվ անիմաստ է խոսել այն մասին, որ չճանաչված և ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող պետության դեմ ռազմական գործողությունները ագրեսիա չեն: Դրանք ագրեսիա են` համաձայն ՄԱԿ-ի համապատասխան բանաձևում տրված «ագրեսիա» տերմինի բնորոշմանը:

Դեռ ավելին, Ադրբեջանի ղեկավարը չի ամաչում տարածքային պահանջներ ներկայացնել ոչ միայն ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, այլև Հայաստանի Հանրապետությանը: Նրանք խոսում են այն մասին, որ ադրբեջանական հողեր են և՛ Երևանը, և՛ Զանգեզուրը, և՛ Սևանը:

Նովոստի-Արմենիա - Նույն բանն ասում էր նաև Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը...

Շավարշ Քոչարյան - Այո՛, Էլչիբեյը խոստացել էր, որ ոտքերը Սևանա լճում կլվա: Թե ինչով դա ավարտվեց, Բաքվում շատ լավ գիտեն: Ինչպիսի՞ն եղավ Էլչիբեյի ճակատագիրը: Նրա մասին Ադրբեջանում գրեթե մոռացել են, բայց այնտեղ անչափ մեծարում են ներկա նախագահի հորը` Հեյդար Ալիևին: Եվ այսպես, ցանկալի կլիներ, որ նրա իրավահաջորդը շարունակի իր հոր քաղաքականությունը, այլ ոչ թե Էլչիբեյի քաղաքականությունը: Վերջիվերջո, Հեյդար Ալիևը հիասքանչ հասկանում էր, որ անհրաժեշտ է վերջ դնել արյունահեղությանը: Նա սեփական ստորագրությամբ ադրբեջանական խորհրդարանի փոխխոսնակ Աֆիյադդին Ջալիլովին լիազորել էր բանակցություններ վարելու ԼՂՀ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան ներկայացուցիչների հետ` բարձր մակարդակով հանդիպումներ կազմակերպելու շուրջ, և չէր խուսափում այդպիսի հանդիպումներից: Նա հանդիպել էր այն ժամանակ ԼՂՀ ղեկավարների հետ: Հենց դրա շնորհիվ մենք այսօր ունենք ժողովուրդների համար միակ շոշափելի արդյունքը` 1994թ. ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը:

Նովոստի-Արմենիա - Ինչպե՞ս եք գնահատում 2014թ. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Սոչիում, Նյուպորտում և Փարիզում կայացած հանդիպումների արդյունքները: Բաքուն ունի՞ արդյոք դրանց արդյունքների սեփական մեկնաբանությունը:

Շավարշ Քոչարյան - Հայկական կողմերը միշտ բանակցությունների կողմնակից էին, ավելին, բարձր մակարդակի հանդիպումները մեզ համար չափազանց կարևոր են: Ցավոք, Ադրբեջանի որդեգրած ապակառուցողական դիրքորոշման պատճառով այդ հանդիպումները որևէ էական առաջընթացի չեն հանգեցնում, քանի որ նման հանդիպումներից առաջ կամ դրանցից հետո Ադրբեջանը, որպես կանոն, սադրիչ գործողություններ է ձեռնարկում շփման գծում կամ սահմանին:

Երկրորդ` ադրբեջանական կողմը խեղաթյուրում է այդ բոլոր բանակցությունների էությունը: Այսօր Բաքուն շեշտը դնում է խաղաղ համաձայնագրին շտապ անցնելու անհրաժեշտությանը: Իհարկե, դա համընդհանուր ցանկություն է: Դա ոչ միայն համանախագահների կողմից հնչեցված ցանկությունն է, այլև հայկական կողմերի ցանկությունն է:

Բայց Բաքուն, կարծես, մոռանում է, որ խաղաղ համաձայնագրի անցնելու համար անհրաժեշտ է համաձայնեցնել սկզբունքները, որոնց վրա էլ այն պետք է հիմնվի, իսկ սկզբունքներն ինքը յուրովի է հասկանում:

Նույնիսկ Մադրիդյան սկզբունքների այն մասից, որը հրապարակվել էր, իսկ դա վեց բաղադրիչներն էին, Բաքուն, ըստ էության, շեշտը դնում է միայն երկուսի վրա` տարածքների վերադարձ, որոնք գտնվում են ԼՂՀ հսկողության տակ, և միայն ադրբեջանական փախստականների վերադարձ` կարծես թե մոռանալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն տարածքների մասին, որոնք Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով գտնվում են նրա օկուպացիայի տակ: Բացի այդ, կարգավորման բաղադրիչներից մեկով հստակորեն ամրագրված է բոլոր, այլ ոչ միայն ադրբեջանական փախստականների իրավունքը` վերադառնալու իրենց բնակության նախկին վայրեր: Հասկանալի է, որ նման մոտեցման պարագայում հանդիպումները, նույնիսկ ամենաբարձր մակարդակով, չեն հանգեցնի իրական արդյունքների:

Նովոստի-Արմենիա - Ադրբեջանը նաև պնդում է Մադրիդյան սկզբունքները շրջանցող խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը: Արդյո՞ք դա հնարավոր է և ինչպիսի՞ պայմաններում:

Շավարշ Քոչարյան - Ի՞նչ պետք է ընդգրկված լինի համաձայնագրում: Համաձայնագրով պետք է լուծվեն բոլոր այն հարցերը, որոնք նշված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում. դա Մադրիդյան փաստաթղթի այն հատվածն է, որը հրապարակվել է: Խոսքը գնում է և՛ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, և՛ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի, և՛ փախստականների` իրենց բնակության վայրեր վերադառնալու իրավունքի, և՛ բոլոր հաղորդակցությունների բացման հետ կապված հարցերի մասին: Դրանք նաև այն հարցերն են, որոնք վերաբերում են անվտանգության միջոցառումներին` ներառյալ խաղաղապահ ուժերը, և Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակին: Պետք է հստակորեն համաձայնեցվեն հանրաքվեի ժամկետները, դրանց մանրամասները` այն հիմքի վրա, որ Ղարաբաղի ժողովրդի որոշումը հանդիսանում է իրավաբանորեն պարտադիր բոլոր կողմերի, այդ թվում` Ադրբեջանի համար: Բոլոր այս հարցերի շուրջ անհրաժեշտ են համաձայնություններ, չէ՞ որ այստեղ գործում է «համաձայնեցված չէ ոչինչ, քանի դեռ համաձայնեցված չէ ամեն ինչ» սկզբունքը:

Երկրորդ` բոլոր այս տարրերը կազմում են մեկ ամբողջություն, և չի կարելի այնտեղից փորձել կորզել այն, ինչ քեզ է ձեռնտու, ավելին` ներկայացնելով դա խեղաթյուրված տեսքով: Այդ պատճառով անտրամաբանական է ասել, որ կարելի է անցնել բուն խաղաղության համաձայնագրին` չհամաձայնեցնելով այն սկզբունքները, որոնց վրա այն պետք է հիմնված լինի:

Եթե Ադրբեջանի մոտ կա նման անզուսպ ցանկություն, շրջանցելով Մադրիդյան սկզբունքները, հասնել հակամարտության կարգավորմանը, ապա նման հնարավորություն նրա համար գոյություն ունի: Այն կայանում է նրանում, որ Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա հետ սկսի սահմանների ճշգրտման շուրջ բանակցությունները: Ի դեպ, դա կծառայի որպես երաշխիք այն բանի, որ Բաքուն հրաժարվում է իր կողմից ի սկզբանե որդեգրած ուժային քաղաքականությունից, էթնիկ զտումների քաղաքականությունից, ԼՂՀ նկատմամբ ագրեսիայի քաղաքականությունից, ժողովուրդների միջև ատելության սերմանումից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ անդադար դիվերսիոն գործողություններից, որոնք իրականում ոչինչ չեն տալիս, բացի կորուստներից, առաջին հերթին` հենց Ադրբեջանի կողմից:

Վաղ թե ուշ Բաքվում կգիտակցեն, որ հակամարտությունը կարգավորվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսիայի համար Ադրբեջանի պատասխանատվության շրջանակում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։