483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Կռիլով. «Վթարային փականի առկայությունը` արտաքին թշնամու տեսքով, շատ հարմար է»
12:13
14 Նոյեմբերի 2014

Ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածությունը սրվում է ադրբեջանցի զինվորականների կողմից Արցախի պաշտպանության բանակի ուղղաթիռի ոչնչացումից հետո։ Էսկալացիան կվերաճի՞ լայնածավալ ռազմական գործողությունների։ Իրավիճակի սրումը կապվա՞ծ է Ադրբեջանի ներքին հասարակական դժգոհության հետ։ Ի՞նչ է նշանակում Բաքվի հայտարարած «օդային տարածքի փակումը»։ «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ զրույցում այս և այլ հարցերի է պատասխանում Կովկասագետների գիտական միավորման նախագահ Ալեքսանդր Կռիլովը։

«Նովոստի–Արմենիա» – Պարոն Կռիլով, բազմաթիվ անգամ ասել եք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ուժերի ներկայիս դասավորության դեպքում լայնածավալ ռազմական գործողություններ չեն լինի։ Պատերազմի առիթ չե՞ն կարող դառնալ նույնիսկ նմանատիպ միջադեպերը։

Ա.Կռիլով – Բաքուն երկար տարիներ փորձում է հայկական կողմի նկատմամբ ճնշում գործադրելու և նյարդեր քայքայելու միջոցով ստիպել Երևանին նահանջել։ Խոսքը փոխզիջման մասին չէ, Բաքվի նպատակը Հայաստանի կապիտուլյացիան է, Բաքվի վերահսկողության տակ վերադարձնել այն տարածքները, որոնք այնտեղ անվանում են «օկուպացված»։ Այս տարի այդ քաղաքականության ռազմական բաղկացուցիչը մշտապես ավելանում էր, ինչը հանգեցնում էր ինտենսիվ բախումների, իսկ հիմա` շփման գծում խոցված ինքնաթիռի։

Բայց կարո՞ղ է դա վերաճել նոր պատերազմի։ Կարծում եմ, որ Իլհամ Ալիևը կարող է հարձակման հրաման տալ միայն այն դեպքում, եթե ադրբեջանական կողմի հաղթանակը երաշխավորված լինի։ Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե այն ճնշող առավելություն ունենա հայկական բանակի նկատմամբ, ինչպես նաև եթե Ադրբեջանը միջազգային աջակցություն ստանա, ինչպես նաև` Թուրքիայի ռազմական օժանդակությունը և Ռուսաստանի ու առաջատար համաշխարհային այլ դերակատարների համաձայնությունը։ Առայժմ այդ ամենը չկա` նոր պատերազմ սկսելն Ալիևի համար չափազանց մեծ արկածախնդրություն կլիներ, ով աչքի է ընկնում ավելի մեծ խելամտությամբ, քան նրա վրացի նախկին գործընկեր Մ.Սահակաշվիլին։

Սակայն չի նշանակում, որ նոր պատերազմի վտանգ չկա։ Լարվածության աճը վտանգավոր է նրանով, որ իրավիճակը կարող է դուրս գալ Ադրբեջանի և Հայաստանի իշխանության վերահսկողությունից, կարող է իրադարձությունների տարերային զարգացում սկսվել։ Հատկապես վտանգավոր է Ադրբեջանի` ԼՂՀ տարածքում բոլոր ինքնաթիռների և ուղղաթիռների խոցման մտադրությունը, ինչը չի կարող չհանգեցնել հայկական կողմի պատասխան քայլերի։ 

«Նովոստի–Արմենիա» - Հայ փորձագետները կարծում են, որ Բաքուն սրում է իրավիճակը, քանի որ մտահոգված է երկրի ներսում աճող հանրային դժգոհությամբ և փորձում է բացասական էներգիան ուղղել արտաքին թշնամու կողմ։ Նման բան կա՞։

Ա.Կռիլով – Այո, կա։ Ադրբեջանի սոցիալ–տնտեսական իրավիճակը բոլորովին չի համապատասխանում այն եկամուտներին, որոնք երկիրը ստանում է իր էներգետիկ հարստություններից։ Բնակչության զգալի մասը ստիպված է մեկնել Ռուսաստան աշխատելու, դա հանգեցնում է դեպոպուլյացիայի։ Գյուղական բնակավայրերի բնակչության մեծ մասը չունի զգալի եկամուտներ և գոյություն է պահպանում բնական տնտեսության հաշվին, շատ բարձր է հասարակության սոցիալական բևեռացման մակարդակը։ Այդ պայմաններում վթարային փականի առկայությունը` արտաքին թշնամու տեսքով, որը մեղավոր է յուրաքանչյուր ադրբեջանցու և երկրի բոլոր դժբախտություններում, շատ հարմար է ներկայիս իշխանությունների համար։ 

Այսպիսով, նրանք հասարակական դժգոհության արտահայտման տեղ են բացում  և թույլ չեն տալիս, որ իրավիճակը պայթյունավտանգ լինի։ Սակայն այդ խաղն անվերջ չի կարող շարունակվել, այն ակնհայտ վտանգ է ներկայացնում իշխող վերնախավի համար «արաբական գարնան» կամ «գունավոր հեղափոխության» տեղական դրսևորման տեսքով։ Ներկայիս հակամարտության պայմաններում քաղաքականությունը բոլորովին այլ պետք է լինի։ 

Համեմատության համար օգտակար է հիշեցնել Կիպրոսի մասին, որտեղ գտնվում է թուրքական ազգի «երրորդ պետությունը»` միայն Թուրքիայի կողմից ճանաչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»։ Ակնհայտ է, որ եթե 1974 թվականից կիսված Կիպրոսի Հանրապետությունն անցկացնել բացառապես ռազմական ռևանշի գաղափարի վրա հիմնված քաղաքականություն, ապա երկիրը կկարողանար զրկվել պատմական հեռանկարից, և կղզու իրավիճակը կարող էր ավելի դրամատիկ լինել, քան այժմ։

«Նովոստի–Արմենիա» –Ձեր կարծիքով տարածաշրջանի գլոբալ ապակայունացման սպառնալիքի դեպքում կողմերին խաղաղություն պարտադրելու իրավիճակ հնարավո՞ր է, թե ոչ։

Ա. Կռիլով – Ժամանակին ԱՄՆ–ն խաղաղության իր պայմանները թելադրեց Իսրայելին և ՊԱԿ–ին, ինչը ոչ մի լավ բանի չհանգեցրեց, դրան հաջորդեց բռնության նոր ալիքը, իրավիճակն ավելի բարդացավ։ 1982 թվականին ամերիկյան զորքն ու նրա դաշնակիցները որպես միջազգային հետևազորներ տեղակայվեցին  Լիբանանում։  Ամեն ինչ ավարտվեց ամերիկյան հետևազորայինների մահվան մեծաթիվ դեպքերով ու հակամարտության գոտուց փախուստով։ Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում ավելի ուշ ձեռնարկած խաղաղապահությունն առավել ևս որևէ լավատեսություն չի ներշնչում։

Կողմերին խաղաղություն ստիպելու սցենարները դժվար է պատկերացնել ղարաբաղյան հակամարտության դեպքում։ Ո՞ր տերություններն են պատրաստ իրենց զորքը մտցնել հակամարտության գոտի, ինչպե՞ս կարձագանքեն մյուս տերությունները, որոնք սեփական շահերն ունեն տարածաշրջանում։ Բոլորի համար չափազանց մեծ արկածախնդրություն կլիներ։ Արդյո՞ք տարբեր երկրների սցենարները կիրառելի կլինեն և՛ Հայաստանի, և՛Ադրբեջանի համար, թե՞ դրանք կկիրառվեն հակամարտության գոտում` առանց նրանց կամքը հաշվի առնելու։

Հայաստանի և Ադրբեջանի համար նման սցենարը անկախության կորստի, միջազգային սուբյեկտայնության կորստի սպառնալիք է հանդիսանում։ Միջազգային սցենարների կիրառումը չի կարելի է բացառել 100 տոկոսով, սակայն Ղարաբաղում նոր պատերազմ սկսելուց առաջ և սկզբնական փուլում նման հավանականությունը շատ քիչ է։ Ներկա իրավիճակում բոլոր պոտենցիալ խաղաղարարները  կջանան, որ տարածաշրջանում նոր պատերազմ չսկսվի։ Կարծում եմ` Բաքվում վստահ են, որ դա թույլ կտա իրավիճակը պահել պատերազմի եզրին, սակայն չհատել այդ սահմանը։

«Նովոստի–Արմենիա»– Ադրբեջանը լուրջ քայլեր կանի՞ Ղարաբաղի օդային տարածքը «ոչ թռիչքային գոտի» հայտարարելու ուղղությամբ։

Ա. Կռիլով – Երկրում տիրող ռազմատենչ տրամադրության ֆոնին կասկած չի հարուցում այն, որ պաշտպանության նախարարի` ժամկետային զինծառայող Մուրադովին պարգևատրելու օրինակը կոգևորի մեծաթիվ զինծառայողների։ Եթե նրանք հակամարտության գոտում ուղղաթիռ կործանելու հնարավորություն ունենան, անպայման կօգտագործեն։ Քիչ հավանական է, որ ադրբեջանական հրամկազմը հատուկ միջոցներ ձեռնարկի, որոնք ուղղված կլինեն ԼՂՀ օդային տարածքի լիակատար վերահսկողության հաստատմանը և կսկսի ուղղաթիռներ խոցել Ստեփանակերտի վրա։ Եթե հակամարտության կողմերն ու միջնորդները չկարողանան հերթական անգամ թուլացնել իրավիճակը, լարվածությունը միայն կաճի, զինված միջադեպերի թիվը կավելանա։ Այդ դեպքում կմեծանա նաև իրադարձությունների տարերային զարգացման հնարավորությունը, ինչի մասին խոսում էինք ավելի վաղ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։