478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հերթական սադրանքի համար Ալիևի վարչակազմը շատ բարձր գին է վճարելու. հայ քաղաքագետ
10:43
13 Նոյեմբերի 2014

Չորեքշաբթի ԼՂՀ ՊՆ-ն տեղեկացրել էր այն մասին, որ ադրբեջանցի զինվորականները շփման գծի արևելյան ուղղությամբ ղարաբաղյան ՄԻ-24 ուղղաթիռ են խոցել, որն ուսումնամարզական թռիչք էր կատարում: Ի՞նչ նպատակներ էր հետապնդում ադրբեջանական կողմը՝ գնալով այդ քայլին, և ի՞նչ հետևանքների դա կհանգեցնի: «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում այս հարցերին պատասխանել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նովոստի-Արմենիա - Պարոն Մելիք-Շահնազարյան, ինչպես հայտնի է, ադրբեջանական զինված ուժերն այսօր հայկական ուղղաթիռ են խոցել։ Ինչո՞վ եք բացատրում հակառակորդի նման գործելաոճը։

Հ. Մելիք-Շահնազարյան - Հայ-ադրբեջանական սահմանին սադրանքներ գործելու համար պաշտոնական Բաքուն շատ պատճառներ ունի: Ադրբեջանի ներսում և ընդհանրապես տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական զարգացումները, իսկ ավելի ճիշտ` այդ զարգացումներին Ալիևի վարչակազմի ադեկվատ արձագանքելու ունակության բացակայությունը ստիպում է հակառակորդին երկրի առջև ծառացած բոլոր խնդիրները կոծկել մեկ այլ խնդրով։ Եվ, որպես կանոն, այդ գործառույթը միշտ դրվում է, այսպես կոչված, «արտաքին վտանգ» հասկացության վրա:

Եվ հիմա, երբ Ադրբեջանը կանգնած է ներքաղաքական նոր զարգացումների նախաշեմին, երբ սոցիալական դժգոհության մակարդակն այնտեղ նոր աստիճանի է հասել, Ալիևի վարչակազմը կրկին փորձում է ակտիվացնել արդեն հիշատակված «արտաքին վտանգի» գործոնը։

Ինչպես հայտնի է, վերջին շրջանում Ադրբեջանի հասարակությունում լուրջ գործընթացներ են սկսվել։ Չնայած այն հանգամանքին, որ այդ պետության իշխանություններն օրնիբուն գովում են իրենց երկրի ձեռքբերումները, ակնհայտ է, որ այնտեղ ամեն ինչ այդքան էլ հարթ չէ։ Հատկապես հիմա, երբ նավթի գները համաշխարհային շուկաներում մոտենում են պատմական մինիմումներին, Ադրբեջանի տնտեսությունը կանգնել է լուրջ վտանգների առջև:

Այս ամենը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ առանց այն էլ դժվար իրավիճակում գտնվող Ադրբեջանի հասարակության վրա։ Հայտնի փաստ է, որ վերջին օրերին Բաքվում բողոքի մի քանի ցույցեր են տեղի ունեցել։ Միջազգային շատ վերլուծաբաններ անգամ Ադրբեջանում ստեղծվող իրավիճակն արդեն համեմատում են ուկրաինական զարգացումների հետ։ Եվ պետք է  ասել, որ նրանց գնահատականները հեռու չեն իրականությունից։ Հայտնի է, որ Ալիևի վարչակազմը իշխանության երկու ռեսուրս ունի` նավթն ու պատերազմի վերսկսման սպառնալիքը։Դեռևս Crisis Group-ի փորձագետներն էին նշում, որ ադրբեջանական նավթի ռեսուրսների նվազմանը զուգընթաց տարածաշրջանում կմեծանա լարվածությունը: Հիմա մենք տեսնում ենք, որ ամեն ինչ հենց այդ սցենարով է զարգանում։ Ձախողումները մի ոլորտում Իլհամ Ալիևը փորձում է կոմպենսացնել իրավիճակի լարումով մեկ այլ ոլորտում։ Բայց կարծում եմ, որ ադրբեջանցիների նման քաղաքականությունն էլ արդեն սպառել է իր ռեսուրսները։ Վստահ եմ, որ հերթական այս սադրանքի համար Ալիևի վարչակազմը շատ բարձր գին է վճարելու։

Նովոստի-Արմենիա - Ադրբեջանական կողմի այս սադրանքը Դուք պայմանավորել էիք նաև Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի պաշտոնական այցով Ադրբեջան։

Հ. Մելիք-Շահնազարյան - Ես արդեն ասացի, որ նման քայլի դիմելու համար Ադրբեջանը շատ պատճառներ ուներ։ Հայ-ադրբեջանական հակամարտությունը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահելը դրանցից մեկն է։ Գաղտնիք չէ, որ պաշտոնական Բաքուն երբեք բաց չի թողնում տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների տարածաշրջանային այցերը` ցույց տալու համար, որ հակամարտությունը սառեցված չէ։ Բայց ակնհայտ է, որ իր հաշվարկներում Բաքուն սխալվել է։ Ալիևը վաղուց է կորցրել կապն իրականության հետ և չի նկատում իր քաղաքականության միջազգային ընկալման խիստ բացասական ֆոնը։

Նովոստի-Արմենիա- Հայ-ադրբեջանական սահմանին նման լարված իրավիճակի պայմաններում ի՞նչ կարելի է սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունից և ընդհանրապես միջազգային հանրությունից։

Հ. Մելիք-Շահնազարյան - Կարծում եմ` այստեղ ամեն ինչ չափազանց պարզ է։ Հայկական կողմին անհրաժեշտ են միջնորդների և միջազգային հանրության հստակ գնահատականներն ու սադրանքների քաղաքականությունը դադարեցնելու` Ադրբեջանին ուղղված պահանջներ։ Ավելին այդ ինստիտուտներից, թերևս, պետք չէ սպասել։

ՄԽ համանախագահները բավական երկար են զբաղվել այս հիմնախնդրով և չի կարելի պնդել, որ նրանց գործունեությունն ամբողջությամբ ապարդյուն էր։ Ճիշտ հակառակը` միջնորդական այդ առաքելությունը մեծ դեր է ունեցել համեմատական անդորրի պահպանման գործում։ Հիմա անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը և գոնե մեկ անգամ իրերը կոչել իրենց անունով։
Ցավոք, համանախագահները հաճախ կաշկանդված են իրենց միջնորդ լինելու հանգամանքով և խուսափում են Ադրբեջանին կոնկրետ մեղադրանքներ ուղղելու և Ալիևից հստակ քայլեր պահանջելու անհրաժեշտությունից, ինչն էլ առիթ է տվել Ադրբեջանին ենթադրելու, որ ամեն սադրանք կներվի իրենց։ Սակայն եկել է կոնկրետ գործողություններ անելու ժամանակը։ Հակառակ պարագայում իրավիճակն, իսկապես, կարող է դուրս գալ վերահսկողությունից։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:03
15 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է բաղձալի նպատակի, հիշարժան հանդիպումների և սիրած գրքի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Российсая газета»-ին։


12:52
06 Հունիսի 2017
Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի
«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։  
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։