487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+11
Եղանակը Երևանում
Հայ
Իսլամական պետության ճանապարհին Հայաստանը Միջին Ասիա և Հյուսիսային Կովկաս տանող առաջին պատվարն է
13:09
24 Հոկտեմբերի 2014

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որը կապեր ունի «Ալ Քաիդայի» հետ և «խալիֆայություն» է հռչակել Սիրիայի և Իրաքի զավթած տարածքներում այս տարվա ամռանը, թափ է հավաքում։ Ի՞նչ վտանգ ունի Մերձավոր Արևելքի և հարևան երկրների քրիստոնյա ժողովուրդների համար։ «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ զրույցում այս և այլ հարցերի է պատասխանել կրոնագետ Վարդան Խաչատրյանը։

Նովոստի–Արմենիա – Պարոն Խաչատրյան, ինչի՞ հետ է կապված «Իսլամական պետություն» կազմակերպության առաջացումը, և ինչո՞վ է այն այդքան ձգում մահմեդականներին։ Ի՞նչ նպատակներ է դրել իր առջև և ի՞նչ վտանգ է ներկայացնում Մերձավոր Արևելքի քրիստոնյա ժողովուրդների համար։

Վ.Խաչատրյան – ԻՊ–ն խոշոր կազմակերպություն է, որը գործնականորեն նմանը չունի մահմեդական աշխարհում վերջին հարյուրամյակի ընթացքում։ Դա բավականին երկարատև զարգացման արդյունք է, այսինքն` որոշակի խնդիրների հասունացման և այն հայացքների համախմբման, որոնք արտահայտվել են 50-ական, 60–ական, 70–ական թվականների` 20–րդ դարում մահմեդական վերածննդի ժամանակահատվածի ընթացքում։ Սաիդ Կուտբի (եգիպտացի գրող և փիլիսոփա, «Մահմեդական եղբայրներ» ասոցիացիայի գաղափարախոս), համաիսլամիստական մտածողների վահաբիզմի գաղափարներն այսօր որոշակի միաձուլում են ներկայացնում, որը շատ մեծ ազդեցություն ունի մահմեդական աշխարհի վրա։ Այսօր մահմեդական ծայրահեղ աշխարհը թշնամի է համարում ոչ միայն Արևմուտքին, ոչ միայն քրիստոնյա երկրներին, այլ նաև` ժամանակակից իսլամական տիրակալներին, որոնց մեղադրում են իսլամն անմխիթար վիճակի հասցնելու մեջ։

Նովոստի–Արմենիա – Ի՞նչ գործողություններ է պետք ձեռնարկել քրիստոնյա բնակչությանը մշակութային հուշարձաններն ու սրբատեղիները ԻՊ–ից պաշտպանելու համար։

Վ.Խաչատրյան  – Դիմակայությունը պետք է կոշտ լինի նաև այն տարածքում, որտեղ նրանք գործում են։ Նրանց հետ բանակցելու փորձեր կատարող մարդիկ չեն տիրապետում իրավիճակին, չեն հասկանում, թե ում հետ գործ ունեն։ «Իսլամական պետության» անդամների գաղափարախոսությունն այն է, որ իսլամը պղծած ժողովուրդները պետք է ոչնչացվեն։ Անհրաժեշտ են իրավիճակի կանխարգելիչ գործողություններ։ Այլ լեզու նրանք, ըստ էության, չեն հասկանում, չեն էլ կարող հասկանալ։ Նախատիպերը խորը նստած են հասարակության ենթագիտակցության մեջ։ Պատկերացրեք, օրինակ, աղոթք օրը հինգ անգամ, և այդ ճնշումը զգում է յուրաքանչյուր մահմեդական ամեն օր։ Նա պետք է հիշի հայաթի (Ղուրանի կառուցվածքային միավոր) որոշակի թիվ, թե ինչպես արտասանի դա, ընդ որում` պարտադիր արաբերեն լեզվով` անկախ ազգային պատկանելությունից։ Ամենօրյա այդպիսի ճնշումը հանգեցնում է նրան, որ մահմեդական արժեհամակարգն արմատանում է նրանց մեջ։ Եվ, բնականաբար, այդ արժեքներից է բխում այն, որ մահմեդականները պետք է տիրեն աշխարհին, յուրաքանչյուր մահմեդական պետք է ծառայի իսլամի տարածմանը աշխարհում, հիմնական կրոն դարձնելուն։ 

Նովոստի–Արմենիա – Ի՞նչ վտանգ է ներկայացնում ԻՊ–ն հարևան պետությունների համար

Վ.Խաչատրյան – Հարևան պետությունների համար ԻՊ–ի գործունեությունը շատ վտանգավոր է։ Վերցնենք, օրինակ, Ադրբեջանը։ Այնտեղ գոյություն ունի մահմեդականների մի զանգված, որն առանձնապես չի հետևում Ալլահի բոլոր պատվիրանների կատարմանը։ Սակայն այսօր բազմաթիվ արմատական մահմեդականներ, վերադառնալով մարտերի դաշտերից, քարոզում են Ադրբեջանում։ Եվ այդ քարոզները բերրի հող են ընկնում, քանի որ շատ մահմեդականների համոզել պետք չէ, դա նստած է նրանց ենթագիտակցության մեջ և թափանցում է գիտակցություն` ճնշելով ամեն աշխարհիկը։ Վաղ թե ուշ, այդ արմատական քարոզիչները պայթեցնելու են իրավիճակը, ինչի հետևանքով այնտեղ կարող է աշխարհիկ իշխանափոխություն լինել։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այստեղ ազդեցությունն այդքան էլ ուժեղ չի լինի։ Թարիկատները (սուֆիական եղբայրություն) այնտեղ գործում են հարյուրավոր տարիներ, և իշխանության ղեկին է թուրքական քաղաքական վերնախավի իսլամական թևը։  Այսօր շատերը Թուրքիայի մասին դատում են Ստամբուլով և Անկարայով։ Չեն հասկանում, որ դա միայն ցուցապաստառ է, իսկ եթե մոտենաս հարակից գյուղերին, ապա կարելի է յոթերորդ դարի իսլամ տեսնել։ Երբ Եվրոպայում ասում են, թե Թուրքիան արևմտյան քաղաքակրթության և իսլամական աշխարհի կամուրջ է, ապա պետք է հասկանան, որ վաղ թե ուշ երևան է գալու այդ պետության, այնտեղ ապրող մարդկանց էթնիկ խմբի էությունը, իսլամական խորը արմատները, և մտածել, թե ամեն ինչ արդեն հետևում է, ու Թուրքիան աշխարհիկ պետություն է, սխալ է։ Արմատականներն օգտվում են Թուրքիայի օժանդակությունից, ինչը երևում էր, երբ նրանք հարձակվեցին Քեսաբի վրա։ Թուրքական կողմից մի քանի օր բարձրախոսներով ասում էին. «հայեր, հեռացեք, մենք ձեզ կհիշեցնենք 1915 թվականի ցեղասպանությունը»։ Եվ երբ ՆԱՏՕ–ի երկրի տարածքում` Թուրքիայում, ձևավորված 10–հազարանոց զորքը մտավ Սիրիա, պարզվեց, որ հրետանական նախապատրաստությունը և ՀՕՊ պաշտպանությունը տարվում էր թուրքական կողմից։

Նովոստի–Արմենիա. ԻՊ–ն վտանգավո՞ր է Հայաստանի համար։

Վ.Խաչատրյան – Կազմակերպության անդամները չեն թաքցնում, որ այսօր նրանց գլխավոր նշանակետերը Միջին Ասիան ու Հյուսիսային Կովկասն են։ Դեր Զորի «Սրբոց նահատակաց» եկեղեցու պայթեցումը սեպտեմբերի 21–ին ցույց է տալիս, որ Հայաստանը սկզբունքորեն նրանց թիրախներից մեկն է։ Այն առաջին բաստիոնն է, որը, հավանաբար, կդիմավորի մահմեդական աշխարհի այդ ծայրահեղականներին։ Նրանք կանցնեն, ամենայն հավանականությամբ, Թուրքիայով` օգտագործելով թուրքական թարիկատներ, կրոնական ուղղություններ, որոնք շատ խորը ներգրավված են Իրաքի և Լևանտի իսլամական հանրապետությունում (ԻԼԻՀ` իսլամիստական ահաբեկչական կազմակերպություն, որը գործում է առավելապես Սիրիայի և Իրաքի տարածքում), Ջաբհատ ան Նուսրայում և Իրաքում ու Սիրիայում կռվող այլ կազմակերպություններում։

ԻՊ–ի նպատակը կարող է լինել Ռուսաստանը։ Առայժմ չկա հստակ գիտակցում, թե որքանով է ԱՄՆ–ն տիրապետում իրավիճակին այնտեղ։ Ուղարկել իսլամիստների ռուսական սահմաններ, նշանակում է, ազատվել գլխացավից և խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար, ընդլայնել ճակատը, որ նա չկարողանա կենտրոնանալ երկրի ներսում և սահմանամերձ շրջաններում առկա որոշ խնդիրների վրա։

Նովոստի–Արմենիա – Ի՞նչ պետք է ձեռնարկի Հայաստանն իր անվտանգությունն ապահովելու համար։

Վ.Խաչատրյան  - Նախևառաջ, մենք պետք է ավելի ուշադիր լինենք այդ իրավիճակի նկատմամբ։ Պետք է ուշադիր լինենք Հայաստան ժամանող մարդկանց նկատմամբ։ Մեր տվյալներով, մեծ թվով ադրբեջանցիներ և թուրքեր են մտնում երկիր իրանական փաստաթղթերով։ Պետք է զգուշանանք նաև ահաբեկչական ակտերից, քանի որ դա ԻՊ–ի ձեռագիրն է, և եթե տասնյակ իսլամիստ–մահապարտներ պատրաստ են առանց մտածելու տալ իրենց կյանքը, ապա, բնականաբար, նման գործողություններ կարող են լինել նաև մեր տարածքում։ Հայաստանը պետք է պատրաստ լինի հակահարված տալու այս դեպքում։ Թե որ կողմից կլինի այդ հարվածը, դժվար է ասել, բայց այն, որ դա կարող է լինել Թուրքիայի կողմից, դատելով նրանից, թե ինչ ենք մենք տեսել Քեսաբի օրինակով, կասկածներ չունի։ Մենք նաև պետք է պարզենք իրավիճակն Իրանում և հասկացնենք, որ չի կարելի այդքան թեթևամտորեն անձնագրեր տալ և ստեղծել մի իրավիճակ, որը բոլորովին վերահսկելի չէ թե մեր, թե նրանց կողմից։ Մենք չպետք է նաև բացառենք մուլտիպլիկացիոն էֆեկտը, որը և Ադրբեջանի, և Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ լինեն։ Քաղցր կյանքի սպասել չարժե, պետք է սպա
սել վատագույնը, ելնելով նրանից, որ այդ երկրներում գործում են հարյուրավոր, հազարավոր քարոզիչներ։

Նովոստի–Արմենիա.– Քրդական ինքնավարության ռազմական օժանդակությունն Արևմուտքից կարո՞ղ է անկախության հռչակման հանգեցնել։

Վ.Խաչատրյան – Դժվար է ասել, որովհետև քրդական «պեմշերգը» (քրդական ռազմականացված միավորումներ) գործնականորեն չեն կարող մրցակցել այդ գաղափարախոսական ուժերին։ Վաղուց աքսիոմ է, որ գաղափարախոսական տեսանկյունից մշակված զորքերն ավելի ուժեղ են լավ պատրաստված, զինված, բայց ֆանատիզմից զուրկ ստորաբաժանումներից։ Արևելքը պետք է դա հասկանա։ Միանգամայն ակնհայտ է, որ արաբական բնակչությունը, հատկապես, սունիթական հատվածը, չի հրաժարվի խալիֆայության գաղափարից, երկրից, որտեղ գործում են իսլամական նորմերը։ Իսկ քրդերը բոլորից ուշ են իսլամ ընդունել Մերձավոր Արևելքում։ Այդ համատեքստում շատ բան է ասում է Հոմեյնի այաթոլայի արտահայտությունը, որ իսլամ ավելի շատ դավանում են շները, քան թե քրդերը։

Նովոստի–Արմենիա – Կարծիք կա, որ ԻԼԻՀ–ն «ավետում է» ամերիկացի քաղաքագետ Սեմյուել Հաթինգթոնի կանխագուշակած քաղաքակրթությունների բախումը։ Ձեր կարծիքը այս հարցի շուրջ։

Վ.Խաչատրյան – Ինչի՞ց է բաղկացած քաղաքակրթությունների բախումը։ Դա հասարակության մոդելների հակամարտություն է, իսկ մենք ունե՞նք հասարակության քրիստոնեական մոդել, պահպանվել է այն, արդյո՞ք, որ խոսենք քաղաքակրթությունների բախման մասին։ Եվրոպական երկրներում այն անհետացել է, ամերիկացիներն ու եվրոպացիներն արտաքին քաղաքականությունում առաջնորդվում են realpolitik սկզբունքով։ Իսկ ի՞նչ է դա իրենից ներկայացնում։ Դա առևտուր է, որտեղ չկա որևէ սկզբունք և որևէ բարոյական արժեհամակարգ։ Դա է realpolitik–ը։ ԻՊ–ն չի կարող այսօր օգտագործվել ոչ ամերիկամետ, ոչ էլ հակաամերիկամետ ուժերի կողմից։ Սկզբունքորեն, Իսլամական պետությունը ստեղծել են ամերիկացիները և նրանք էլ զինել են, իսկ որոշ ժամանակ անց սկսել է գործել ԱՄՆ–ի դեմ։ Որո՞նք են երաշխիքները, որ ինչ–որ ժամանակ անց նրանք մեկ այլ տեղում չեն լինի։ Նման իրավիճակում քաղաքակրթությունների բախման մասին խոսելն ավելորդ է։ Իսլամական աշխարհը նույնպես բազմատարր է, բայց այսօր պետք է խոստովանել, որ այնտեղ թափ են առնում մաքսիմալիստները, որքան էլ դա տխուր է հնչում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:59
13 Սեպտեմբերի 2017
Էռնա Միր. «Նոր ալիքում» հաղթելն ինձ համար սկզբունքային է
Մրցույթի ամենավառ և սիրված մասնակիցներից է Հայաստանը ներկայացնող 18–ամյա Էռնա Միրը (Միրզոյան) «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է մրցույթում հաջող մասնակցության տպավորություններից ու սպասումներից։

15:43
12 Սեպտեմբերի 2017
Մեզ հաջողություն է սպասում, եթե կարողանանք Հայաստանի գաստրոնոմիկ ներուժը ճիշտ օգտագործել. փորձագետ
Հայաստանի այսօրվա օրակարգում ամենաակտուալ թեմաներից է զբոսաշրջության զարգացումը։
18:03
15 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է բաղձալի նպատակի, հիշարժան հանդիպումների և սիրած գրքի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Российсая газета»-ին։


12:52
06 Հունիսի 2017
Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի
«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։  
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։