480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը չի ազդի Արցախի հետ նրա հարաբերությունների վրա
16:53
05 Սեպտեմբերի 2014

Մինչև հոկտեմբերի վերջը ԵՏՄ–ին միանալու Հայաստանի մտադրությունը  բազմաթիվ հարցեր է առաջացրել փորձագիտական հանրության մեջ։ Դրանց թվում են` Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության արգելափակումը Ռուսաստանի` ԵՏՄ գործընկերների կողմից և անդամակցության գործընթացի վրա չլուծված ղարաբաղյան հարցի ազդեցությունը։ Այն մասին, թե կապ կա՞ արդյոք եվրասիական ինտեգրման և ղարաբաղյան հակամարտության սրման գործընթացների միջև` Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին, պահպանվու՞մ է  լայնածավալ գործողությունների վերսկսման հավանականությունը ԼՂՀ–ում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի Նյու Յորքի ներկայացուցչության ղեկավար, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը։

Նովոստի–Արմենիա – Պարոն Միհրանյան, կարծիք կա, որ Հայաստանի անդամակցության գործընթացը Եվրասիական տնտեսական միությանը արգելափակում են Ռուսաստանի ԵՏՄ գործընկերները։ Համաձա՞յն եք նման  տեսակետի հետ, և եթե այո, ապա այդ դիրքորոշման պատճառներն ավելի շատ տնտեսակա՞ն են, թե՞ քաղաքական։

Ա.Միհրանյան – Բանն այն է, որ հարցն արդեն դարձել է ոչ թե Սերժ Սարգսյանի և  Հայաստանի խնդիրը, այլ Վլադիմիր Պուտինի խնդիրը։ Եվ Պուտինը լուծեց այդ խնդիրը։ Պարզվեց, որ եթե Նազարբաևը կամ Լուկաշենկոն ինչ–որ սխալ բան են ասում, ապա դա արդեն հայկական խնդիր չէ։ Հայաստանը ցանկություն է հայտնել անդամակցել ԵՏՄ–ին։ Ռուսաստանն էլ է նույնը ցանկանում, և նա արդեն լուծել է այդ խնդիրը։

Նովոստի–Արմենիա – Հայաստանում եվրասիական ինտեգրման հակառակորդները որպես փաստարկ բերում են ղարաբաղյան խնդրի չլուծված լինելը։ Ի՞նչ եք կարծում, սպառնու՞մ է եվրասիական ինտեգրացիան Ղարաբաղին, և հակառակը` կարո՞ղ  ղարաբաղյան խնդիրը խոչընդոտել նման ինտեգրմանը։

Ա.Միհրանյան – Սերժ Սարգսյանը բազմիցս ասել է, որ Ղարաբաղը Հայաստանի բաղկացուցիչ մասը չէ։ Ամեն դեպքում, հայկական Սահմանադրության մեջ նման կետ չկա։ Բնական է, որ Հայաստանը միանում է որպես Հայաստան, իսկ հարաբերություններն այլ երկրների հետ կարող է կառուցել այնպես, ինչպես ցանկանում է։

Նովոստի–Արմենիա – 2014 թվականի հուլիս–օգոստոսը մի շարք փորձագետներ համարում են ղարաբաղյան հակամարտության «ամենաթեժ» ժամանակահատվածը 1994 թվականի հրադադարի ստորագրման պահից հետո։ Ինչո՞վ էր պայմանավորված այդ սրումը։ Արդյո՞ք դրա վրա ազդել են Ուկրաինայի իրադարձությունները։

Ա.Միհրանյան – Սահմանին, ցավոք, հաճախ են նման դեպքեր լինում։ Ես դա կապում եմ Ալիևի ռազմատենչ հայտարարությունների հետ, որոնք նա անում է ժամանակ առ ժամանակ։ Դա շատ կոռումպացված, հարուստ ընտանիք է, և նրանք վախենում են, որ մի օր իրենց, այնուամենայնիվ, կտապալեն, և նրանք կզրկվեն մեծ փողերից և գույքից, ողջ այդ քաղցր կյանքից։

Այդ պատճառով էլ Ալիևը պետք է ցույց տա, որ պատրաստ է լուծել ղարաբաղյան խնդիրը, որպեսզի հնարավորություն չտա արմատականներին հզորացնել սեփական դիրքերը։ Նա ավելի շուտ գլխավորում է այդ արմատական պահանջները, քան թույլ է տալիս, որ ուրիշները դրանով զբաղվեն։ Մենք Ադրբեջանի պատմությունից հիշում ենք, որ ամեն անգամ նախագահները կորցնում էին իշխանությունը ղարաբաղյան խնդրի պատճառով։

Իհարկե, նման հայտարարություններ անելով` Ալիևը քաջ գիտակցում է, թե ինչի է գնում։ Սակայն հայտարարությունը` հայտարարություն, բայց, այնուամենայնիվ, Սոչիի հանդիպումը վատը չէր։ Պուտինը` որպես միջնորդ, հայտարարում էր, որ պետք չէ, որ մարդիկ զոհվեն, Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը համաձայնում էին։ Միաժամանակ Հայաստանի նախագահը հրապարակայնորեն սահմանին տեղի ունեցող իրադարձությունների մեղքը բարդեց Ադրբեջանի վրա։ Բայց այս ամենը ներքին օգտագործման համար է։ Իհարկե, եթե Իլհամը հնարավորություն ունենար ուժային ճանապարհով լուծել խնդիրը, նա դրան կգնար, բայց քանի որ վստահություն չունի, հասկանում է, որ կարող է կորցնել ամեն ինչ։ Իսկ նա պատրաստ չէ ամեն ինչ կորցնել։

Նովոստի–Արմենիա – Ի՞նչ եք կարծում, իրատեսակա՞ն է լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը ղարաբաղյան հակամարտության գոտում, և ի՞նչ հետևանքների կհանգեցնի նոր պատերազմը տարածաշրջանում։

Ա.Միհրանյան – Պատերազմի վերսկսմանը դեմ են և Եվրոպան, և Ռուսաստանը, և ԱՄՆ–ն։ Այսինքն` լայնածավալ պատերազմի վերսկսում ոչ ոք չի ուզում։ Ինչպես արդեն ասել եմ, ստեղծված հակամարտությունը ստիպված է լուծել Մոսկվան, ինչը նրան բացարձակ պետք չէ, Եվրոպան այնտեղ նավթատար ունի, ԱՄՆ–ին պատերազմի վերսկսումը նույնպես ձեռնտու չէ։

Նովոստի–Արմենիա – Օրեր առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին հրավիրեց Երևան այցելել 2015 թվականի ապրիլին, երբ հայ ժողովուրդը նշելու է Ցեղասպանության 100–րդ տարելիցը։ Կընդունի՞, արդյոք, Էրդողանն այս առաջարկը, և հնարավո՞ր է վերակենդանացնել հայ–թուրքական գործընթացն Էրդողանի նախագահության ընթացքում։

Ա.Միհրանյան – Ինձ դժվար է ասել, անկեղծ ասած, բայց Թուրքիայում ինչ–որ շարժեր  կան։ Բայց, ամենայն հավանականությամբ, Էրդողանը չի գա, քանի որ դա կնշանակի` Ընդունել։ Ճանաչել։ Ապաշխարել։ Բայց կարծում եմ, որ նա պատրաստ չէ,  ինչպես ժամանակին հրեական սինագոգում արեց Գերմանիայի կանցլեր Վիլի Բրանդտը, ծնկի գալ և ներողություն խնդրել։ Ներսում ինչ-որ փոփոխություններ կան։ Ես մեկնաբանել եմ Էրդողանի` ապրիլի 24–ի հայտարարություններն այն մասին, որ իրենք շատ ցավում են, որ դա մեծ ողբերգություն էր։ Դա բացարձակ մերժումից և լռությունից անցում է ինչ–որ պասիվ պատրաստակամության` քննարկելու Հայոց ցեղասպանությունը, որովհետև այդ հարցն արդեն թուրքական օրակարգի մասն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:03
15 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է բաղձալի նպատակի, հիշարժան հանդիպումների և սիրած գրքի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Российсая газета»-ին։


12:52
06 Հունիսի 2017
Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի
«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։  
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։