487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան իրադարձությունների զարգացման ռազմական սցենարը հարկավոր չէ ոչ Հայաստանին, ոչ Ռուսաստանին
15:45
15 Օգոստոսի 2014

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը կայունացել է հուլիսի վերջին-օգոստոսին սկզբին գրանցված կտրուկ սրումից հետո, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ինտենսիվությունը նվազել է, սակայն իրավիճակի սրման սպառնալիքը դեռ պահպանվում է: Ինչպիսի՞ն են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները, ի՞նչ արդյունքներ գրանցեց օգոստոսի 10-ին Սոչիում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, կարո՞ղ է, արդյոք, Մինսկի խումբը շարունակել արդյունավետ գործունեությունը, «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զրույցում այս և այլ հարցերին է պատասխանել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Անդրեյ Արեշևը:

Նովոստի-Արմենիա – Պրն Արեշև, ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ իրավիճակ է տիրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, և ինչպե՞ս է ազդել տարածաշրջանի վիճակի վրա օգոստոսի 10-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

Ա. Արեշև - Ինձ թվում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի իրավիճակը բավականին խճճված է, այն ավելի շատ խճճեց ռազմական գործողությունների սրումը, որը տեղի ունեցավ հուլիս-օգոստոսին: Քանի որ, ինչպես հիշում ենք, մի շարք դիվանագետներ, առաջին հերթին` ամերիկացի և եվրոպացի, առաջարկում էին, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը (Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ) հանդիպեն արևմտյան մայրաքաղաքներից մեկում: Խոսքը Փարիզի կամ Նյու Յորքի մասին էր՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի սեպտեմբերյան նստաշրջանի շրջանակում:

Ենթադրություն կա, որ այդ հանդիպումների հիմնական խնդիրը կարող էր դառնալ կողմերին համոզել ստորագրել, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքները, և ռազմական գործողությունների այս սրումը կարող էր լինել այդ համոզման տարրերից մեկը: Ես կարծիք արտահայտեցի, և ինձ թվում է, որ այն բավականին հիմնավորված է, քանի որ ճնշման են ենթարկվում երկու կողմերը, այդ թվում ռազմական ճնշման է ենթարկվում կողմերից մեկը (հայկական կողմը), որին, չգիտես ինչու, ինչ հիմունքներով, ավելի թույլ կողմ են համարում:

Անխոս, ճնշման որոշ գործիքներ կան և կիրառելի են Բաքվում: Այս կապակցությամբ հիշվում է ամերիկացի դեսպանի՝ վերջերս արած հայտարարությունը այդ երկրում «մայդանի» հնարավորության մասին: Այդ պատճառով ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում քաղաքական վերնախավերին մանիպուլյացիայի ենթարկելու փորձերը,  հնարավոր է, որևէ մեկին դիվանագիտական վարպետության բարձրակետ են թվում, սակայն իրականում դրանք չեն մոտեցնում ղարաբաղյան հարցի արդար և փոխզիջումային լուծումը, քանի որ դրանք չեն պատասխանում հիմնական հարցին և ոչ մի կերպ չեն հարաբերակցվում ղարաբաղյան հակամարտության էության հետ:

Ոչ ոք չի խոսում վստահության միջոցների ամրապնդման, դիպուկահարների, ծանր սպառազինության դուրսբերման անհրաժեշտության մասին, բոլորը կենտրոնացել են որոշ տարածքային հարցերի, ինչ-որ փոխզիջումների, խաղաղապահներ մտցնելու վրա: Մինչ այդ ղարաբաղյան հակամարտությունը հետխորհրդային տարածքում յուրահատուկ է այն տեսակետից, որ կողմերը փխրուն հրադադար են պահպանում արդեն ավելի քան քսան տարի` առանց որևէ արտաքին միջամտության, և ինձ թվում է, որ սա առավել ադեկվատ սխեմա է: Միջնորդները, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է օգնեն կողմերին փնտրել ինչ-որ լուծումներ, փոխզիջումներ սեփական աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու փոխարեն:

Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն լուրջ պայքար է սկսել հետխորհրդային տարածքի համար, ինչը մենք տեսնում ենք Ուկրաինայի օրինակով: Օրինակ ինձ համար պատահական չէ, որ այդ սրումը տեղի ունեցավ հենց այն ժամանակ, երբ Ռուսաստանի դեմ սահմանվեցին ԱՄՆ-ի և ԵՄ-ի անօրինական պատժամիջոցները: Դա ոչ մի կերպ չի վկայում, որ Միացյալ Նահանգները՝ որպես միջնորդ, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, ավելի կանխատեսելի և ադեկվատ է դառնում: Այս ամենը խնդիրներ է ստեղծում, սակայն ինձ թվում է, որ Ռուսաստանը կփորձի այդ խնդիրները լուծել հնարավորին չափ կոկիկ և անցավ:

Նովոստի-Արմենիա – Կարելի՞ է առաջընթաց ակնկալել բանակցային գործընթացում:

Ա. Արեշև  - Ես բանակցային գործընթացում առաջընթացի հեռանկարներ չեմ տեսնում, առաջին հերթին այն պատճառով, որ ենթադրություն կա, թե Սոչիի հանդիպման արդյունքները կարող են դուր գալ ոչ բոլորին, և բացառված չէ, որ արդեն առաջիկայում մենք կարող ենք դառնալ տարածաշրջանի լարվածության նոր սրման ականատեսները, անգամ միայն քարոզչական: Այս ամենը կարող է բավականին լուրջ ազդեցություն ունենալ, եթե օրինակ հորինվեն դիվերսիոն խմբերի ներխուժման, զոհերի մասին հաղորդագրություններ և այլն: Մենք գիտենք, թե ինչպես է դա տեղի ունենում, նորությունները կեղծվում են նաև ուժային հաջողության անհնարինության պայմաններում, իսկ հուլիս-օգոստոսի իրադարձությունները ցույց տվեցին, որ դա անհնար է, կձեռնարկվեն այլ գործողություններ,  հնարավոր է` ավելի հնարամիտ:

Այս կապակցությամբ ես շատ եմ կարևորում այն, ինչ անում է հայկական կողմը, որը առավելագույն չափ ազնիվ, բաց և հավաստի տեղեկատվություն է ներկայացնում տեղի ունեցածի մասին: Քանի որ դա, անխոս, վստահություն է ներշնչում, նպաստում է իրավիճակի ընդհանուր հանդարտեցմանը: Ինձ թվում է, որ ռուս-հայկական համագործակցությունն ու փոխգործակցությունը, այդ թվում նաև տարածաշրջանի շրջանակներում, այս կապակցությամբ կարող է լրացուցիչ ազդակ ստանալ, քանի որ ոչ Ռուսաստանը, ոչ Հայաստանը շահագրգռված չեն, որ իրադարձությունները զարգանան ռազմական սցենարով:

Նովոստի-Արմենիա – Ձեր կարծիքով՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները ծայրահեղական կերպո՞վ ազդեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վրա, և ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կփորձե՞ն հնարավորին չափ ինքնուրույն իրականացնել միջնորդային առաքելությունը:

Ա. Արեշև- Ինձ թվում է, որ Ռուսաստանում գոյություն ունի հստակ ցանկություն մինչև վերջ չվիճել ոչ ԱՄՆ-ի և ոչ էլ հատկապես Եվրամիության հետ: Ինչ վերաբերում է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, ապա խնդիրների լուծման պարագայում Ռուսաստանում առկա է փոխգործակցության հունով գործելու ձգտում է, այլ ոչ թե՝ առճակատման հունով: Այն դրսևորվել է և մինչև հիմա դրսևորում է Մոսկվան: Այսինքն` Ռուսաստանում ոչ ոք հարցը առճակատման տեսանկյունով չի ներկայացնում: Առճակատման տեսանկյունով հարցը ներկայացնում են առաջին հերթին մեր արևմտյան կոնտրագենտները: Եվ եթե դա լուրջ դիրքորոշում է, եթե այն հիմնավորված է, և եթե նրանք շարունակեն նման կերպ՝ օգտագործելով նաև տարբեր, ոչ այնքան կոռեկտ մեթոդներ, ապա, իմ կարծիքով, Ռուսաստանին պարզապես ոչինչ չի մնում անել, քան միջնորդի դերն ակտուալ դարձնելը: Միաժամանակ ոչ ոք չի խոսում դիվանագիտական բնույթի կտրուկ քայլերի, ԵԱՀԿ ՄԽ-ից դուրս գալու, այդ կառույցի աշխատանքը դե-ֆակտո սառեցնելու մասին: Այն, ի դեպ, չի վնասում: Սակայն, այնուամենայնիվ, չի կարելի ուշադրություն չդարձնել այն տարաձայնությունների վրա, որոնք դրսևորվում են հրապարակային հայտարարություններում:
 
Նովոստի-Արմենիա – Ո՞րն է Հայաստանի եվրասիական ինտեգրման հեռանկարը և այդ համատեքստում Լեռնային Ղարաբաղի հետ Երևանի հարաբերությունները:

Ա. Արեշև - Ես չեմ կասկածում, որ Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի մուտքի գործընթացը կավարտվի: Հնարավոր է, որ սկզբում կոռեկտ չի լինի ինչ-որ ժամկետներ նշել, քանի որ դրանք հետաձգվում են օբյեկտիվ և սուբյեկտիվ բնույթի տարբեր պատճառներով: Ինչ վերաբերում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մաքսային տարածքի հարցերին, ապա մենք գիտենք, որ այս հարցը լայն հասարակական քննարկումների պատճառ դարձավ Հայաստանում, այս հարցում բավականին կոշտ արտահայտություններ հնչեցին:

Ինձ թվում է, որ ամեն դեպքում կպահպանվի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի փոխհարաբերություններում գոյություն ունեցող ստատուս-քվոն, իսկ դե-ֆակտո այն միասնական տարածք է: Կարծում եմ, որ կան բազմաթիվ ձևաչափեր դրան հասնելու համար: Ինձ թվում է, որ այստեղ մինչև վերջերս ԵՏՄ-ի հարցում Ռուսաստանի որոշ գործընկերների կողմից առուվաճառքի որոշակի տարր էր գերիշխում: Սակայն ինձ թվում է, որ ժամանակը ցույց կտա նման մոտեցման անկառուցողականությունը, և բնական է, որ Հայաստանը սերտ տնտեսական կապեր կպահպանի Լեռնային Ղարաբաղի հետ և միաժամանակ ժամանակի ընթացքում կդառնա ԵՏՄ-ի լիիրավ անդամ: Իմ կարծիքով՝ տարբեր ուղղություններով տնտեսական կապերի ընդլայնման հարցում չարժե խնդիրներ փնտրել, այլ հարկավոր է փորձել որոշ լրացուցիչ հնարավորություններ փնտրել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:59
13 Սեպտեմբերի 2017
Էռնա Միր. «Նոր ալիքում» հաղթելն ինձ համար սկզբունքային է
Մրցույթի ամենավառ և սիրված մասնակիցներից է Հայաստանը ներկայացնող 18–ամյա Էռնա Միրը (Միրզոյան) «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է մրցույթում հաջող մասնակցության տպավորություններից ու սպասումներից։

15:43
12 Սեպտեմբերի 2017
Մեզ հաջողություն է սպասում, եթե կարողանանք Հայաստանի գաստրոնոմիկ ներուժը ճիշտ օգտագործել. փորձագետ
Հայաստանի այսօրվա օրակարգում ամենաակտուալ թեմաներից է զբոսաշրջության զարգացումը։
18:03
15 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է բաղձալի նպատակի, հիշարժան հանդիպումների և սիրած գրքի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Российсая газета»-ին։


12:52
06 Հունիսի 2017
Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի
«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։  
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։