484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ամուսնության ինստիտուտը զարգանում և կատարելագործվում է. ընտանեկան հոգեբան
15:45
10 Հուլիսի 2014

Արդյոք հնացե՞լ է ամուսնության ինստիտուտը, պահպանվե՞լ է հայկական ընտանիքի ավանդական մոդելը, Հայաստանին սպառնու՞մ է սեքսուալ հեղափոխություն և ինչպե՞ս է պետք ներկա պայմաններում դաստիարակել երեխաներին։ «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ բացառիկ զրույցում այս բոլոր հարցերին պատասխանել է հոգեբան, ընտանեկան խնդիրների մասնագետ, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի ավագ դասախոս Աննա Բադալյանը:

«Նովոստի-Արմենիա» - Կարծիք կա, որ ամուսնության ավանդական ինստիտուտն աշխարհում և մասնավորապես Հայաստանում հնացել է: Ի՞նչ կարծիք ունի հոգեբանն այս հարցում:

Ա. Բադալյան- Ոչ, ես համաձայն չեմ, որ ամուսնության ինստիտուտը հնացել է: Չէ՞ որ, եթե մենք անգամ ընդունում ենք եվրոպական կամ այլ երկրների արժեքները, ապա տեսնում ենք, որ ընտանիքի պահպանումն առաջնահերթ խնդիր է դառնում: Հարցը միայն այն է, թե ընտանիքի ինչպիսի՞ մոդել են փորձում պահպանել՝ հի՞նը, թե՞ փոխվածը: Որպես հոգեբան, ինչպես  նաև վիճակագրությունը վերլուծող մարդ՝ ես պետք է ասեմ, որ ամուսնության ինստիտուտը Հայաստանում չի հնացել, այլ հակառակը՝ ակտիվորեն զարգանում է: Սա շատ հետաքրքիր գործընթաց է: Ընտանիքում փոխվել են դերերը, խնդիրների նկատմամբ վերաբերմունքը, կնոջ և ամուսնու, մեծահասակ երեխաների և ծնողների միջև հարաբերությունները: Ընդ որում, պետք է նշեմ, որ ես այդ փոփոխությունները դրական եմ գնահատում:

«Նովոստի-Արմենիա» - ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հայկական ընտանիքի ավանդական մոդելը նույնպես փլուզվեց: Նահապետական հայկական ընտանիքներն իրենց տեղը զիջեցին արևմտյան տիպի ընտանիքներին: Երեխաները շուտ են հեռանում ընտանիքից և ծնողների հեղինակությունը գնահատում են նրանց նյութական հաջողությամբ: Ի՞նչ եք կարծում, պահպանվե՞լ է հայկական ընտանիքի մոդելը անգամ փոխակերպված տեսքով, թե՞ հայկական ընտանիքը դադարել է գոյություն ունենալ:

Ա. Բադալյան  - Ավանդական հայկական ընտանիքը նահապետական է: Այսօր նման ընտանիքներ չկան: Սակայն նման ընտանիքի մասին ենթագիտակցական հիշողությունը մնացել է, մասնավորապես՝ մեծերի նկատմամբ հարգանքը: Եթե անգամ երիտասարդներն առանձին են ապրում, կան այցելության հատուկ օրեր: Այո, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո շատ բան փոխվեց, փոխվեցին հարաբերություններն ընտանիքի ներսում, զգացմունքների արտահայտման ազատություն հայտնվեց: Հիշու՞մ եք, երբ կատակում էին, թե Խորհրդային միությունում սեքս չկա: Իսկ հիմա Հայաստանում այն գոյություն ունի: Բոլոր ժամանակներում և բոլոր երկրներում եղել են սոցիալական խախտումներ, ավելի լավ ապրելու ձգտում, շահադիտություն: Հաշվի առնելով այս ամենը՝ ընտանիքը պահպանելու համար հարկավոր է էմոցիոնալ բավարարվածություն և սեր, ջերմություն, հոգատարություն, մասնակցություն ընտանիքի ներսում:

«Նովոստի-Արմենիա» - Հայկական հասարակությունն ավելի հանդուրժողական է դարձել սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Ձեր կարծիքով՝ դա չի՞ նպաստում մեր ավանդական արժեքների փոփոխությանը և կործանարար ազդում ընտանիքների վրա: Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի կողմից գենդերային օրենքի ընդունումը, որի կետերից մեկի համաձայն՝ երեխան չափահաս դառնալուց հետո կարող է սեռ ընտրել:

Ա. Բադալյան – Ցանկանում են նախապատմություն ներկայացնել: Այն, որ հայ տղամարդկանց մի ողջ սերունդ կնոջ նման է դարձել, ունի իր օբյեկտիվ պատճառները: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանում տղամարդկանց իրավունքները ոտնահարվեցին, նրանք զրկվեցին աշխատանքից և ապրուստի միջոցից կամ պարզապես արտագաղթեցին: Այնպես ստացվեց, որ երեխաներին, մասնավորապես, տղաներին կանայք էին դաստիարակում, նրանք մեծացան կանանց միջավայրում: Չկար տղամարդկության օրինակ, վառ արտահայտված տղամարդկային սկիզբ: Այս ամենն իր հետքը թողեց ողջ սերնդի վրա: Սակայն գոյություն ունեցող ազգային գենետիկ կոդի և ենթագիտակցական հիշողության շնորհիվ՝ մեր ժողովուրդը կարողացավ այս ամենը հաղթահարել: Կարծում եմ, որ հայկական հասարակությունում, մասնավորապես, պատանիների շրջանում «Եվրատեսիլ 2014»-ի հաղթողի (Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վուրստ) նկատմամբ արձագանքը վկայում է այն մասին, որ ամեն ինչ կարգին է: Համոզված եմ, որ սեռ ընտրելիս տղաները կընտրեն արական, իսկ աղջիկներն իգական սեռը:

«Նովոստի-Արմենիա» - Թիվ մեկ ծնող և թիվ երկու ծնող` Հայաստանում սա հնարավո՞ր հեռանկար է: Ձեր կարծիքով՝ որքա՞ն հեռու կարող է գնալ հայկական հասարակության հանդուրժողականությունը:

Ա. Բադալյան- Ոչ, մոտ ապագայում Հայաստանին նման բան չի սպառնում:

«Նովոստի-Արմենիա» - Ավելորդ է խոսել ընտանիքի դերի մասին երեխաների դաստիարակության հարցում: Դաստիարակության ի՞նչ սկզբունքներ եք խորհուրդ տալիս կիրառել այսօր ծնողներին:

Ա. Բադալյան – Ծնողները պետք է ձգտեն դաստիարակել մարդու, որն ունի արժանապատվության զգացում և միաժամանակ բավարար չափով ճկուն է ժամանակակից պայմաններին հեշտորեն հարմարվելու համար: Ավելորդ տաբուների բացակայություն, ազատություն, սակայն ոչ ամենաթողություն, կարևոր է նաև ազգային առանձնահատկությունների պահպանումը: Այսօր մենք հնարավորություն ունենք ծանոթանալ և հաղորդակից լինել տարբեր երկրների մշակույթներին, և տարբեր մշակույթների կրողների հետ շփումը երիտասարդության շրջանում նոր աշխարհայացք է ձևավորում: Իսկ հարուստ պատմության և ամուր արմատների առկայության դեպքում համաշխարհային փորձի ձեռքբերումը նոր սերնդին դարձնում է ավելի ուժեղ և հետաքրքիր: Ամենալավ ցուցանիշն այն բանի, որ ծնողները հաջողության են հասել դաստիարակության գործում, այն է, որ հաջորդ սերունդը դառնում է ավելի հաջողակ, կրթված և ավելի ինտեգրված ժամանակակից հասարակությունում:

«Նովոստի-Արմենիա» - Դաստիարակության երկու մոդել՝ արևմտյան և արևելյան, դրանք ավելի հաճախ են բախվում ժամանակակից աշխարհում: Ո՞րն է ավելի նախընտրելի՝ արևմտյա՞ն համակարգը, որը հիմնվում է ամենաթողության վրա, երբ երեխային կարելի է ամեն ինչ, թե՞ արևելյան մոդելը, որտեղ անվերապահորեն գործում է ծնողական ավտորիտարիզմը: Կարելի՞ է, արդյոք, այս երկու համակարգերի միջև ոսկե միջին գտնել:

Ա. Բադալյան- Անշուշտ, ոսկե միջին գտնել կարելի է և հարկավոր է: Դա այն օպտիմալ տարբերակն է, երբ ծնողը չպետք է երեխաներին շրջապատի չափից դուրս խնամքով, որը հատուկ է արևելյան ծնողներին և նման կերպով դարձնի նրան  չափազանց խոցելի, սակայն միաժամանակ չպետք է երեխայի դաստիարակությունը ինքնահոսի թողնի, ինչպես քարոզում են արևմտյան դաստիարակության ջատագովները: Ծնողները պետք է այնքան լավ ճանաչեն իրենց երեխային, որպեսզի զգան, թե ինչ է հարկավոր նրան կյանքի յուրաքանչյուր պահի:

«Նովոստի-Արմենիա» - Կա՞ հայերեն ժամանակակից գրականություն` նվիրված  երեխաների դաստիարակությանը:

Ա. Բադալյան – Նոր տեխնոլոգիաների զարգացումը հանգեցրեց նրան, որ հիմա ծնողները, ովքեր ցանկանում են ծանոթանալ երեխաների դաստիարակության գործում նոր մոտեցումներին, դիմում են ինտերնետին: Սակայն քանի որ մենք գործ ունենք անհատականությունների հետ, ես` որպես մասնագետ, ավելի նպատակահարմար եմ համարում անգամ ամենաչնչին խնդիրների կամ հարցերի դեպքում չփնտրել պատասխան հոգեբանական և մանկավարժական աշխատություններում, այլ դիմել մասնագետ-խորհրդատուների: Այո, այդ ծառայությունը վճարովի է, սակայն Հայաստանի անգամ միջին քաղաքացի կարող է իրեն թույլ տալ մի քանի խորհրդատվություն: Հայաստանում ծնողների համար նախատեսված հատուկ դասընթացներ կան, որոնց ժամանակ ծնողներին սովորեցնում են ամեն երեխայի մեջ տեսնել ոչ թե ծնողի անհատականությունը, այլ նրա սեփականը: Երբ ծնողները երեխաների դաստիարակությանը նվիրված գիրք են ընթերցում, նրանք, որպես կանոն, կարդում են այն, ինչ ցանկանում են տեսնել, կարդացածը անցկացնում են սեփական ընկալման պրիզմայի միջով: Ամենատարածված խնդիրներից է, երբ ծնողը երեխայի մեջ տեսնում է սեփական անիրականացած հավակնությունները կյանքի կոչելու հնարավորությունը: Հոգեբանները կարծում են, որ ծնողը ցանկանում է երեխայի մեջ տեսնել այն, ինչ չի կարողացել իրագործել, իսկ մասնագետն օգնում է ծնողներին տեսնել հենց երեխային:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։