480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Բաբուխանյան. «Ռուսաստանն ու Հայաստանը պետք է աշխատեն տեղեկատվական համագործակցության մակարդակի բարձրացման ուղղությամբ»
13:46
17 Հունիսի 2014

Ինչո՞վ էր պայմանավորված հունիսի 11–ին Երևանում «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի մասնակցությամբ տեղի ունեղած ռուս–հայկական խորհրդարանական ակումբի հինգերորդ նիստում բարձրացած աղմուկը, ո՞րն էր ԶԼՄ–ներում և բլոգոլորտում տեղ գտած հիստերիայի պատճառը։ «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ զրույցում այս և այլ հարցերի է պատասխանել Ազգային ժողովի պատգամավոր, ««Սահմանադրական իրավունք» միություն» կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը։

«Նովոստի–Արմենիա» — Պարոն Բաբուխանյան, ո՞րն է Դմիրտրի Կիսելյովի արտահայտությունների շուրջ բարձրացած աղմուկի պատճառը։ Ո՞րն է այս ամբողջ արշավի իրական ենթատեքստը։

Բաբուխանյան  - Իրականում մեր ընդդիմությունը, և դա արդեն միանգամայն ակնհայտ է ընդդիմության վարքից, փնտրում է Ռուսաստանը սևացնելու, մեր հարաբերությունները վատացնելու համար ինչ–որ բան հորինելու ցանկացած առիթ։ Բնականաբար, նրանց գլխավոր խնդիրը Հայաստանի` ՄՄ–ին միացման ճանապարհային քարտեզի իրականացման դադարեցումն է։ Դա ակնհայտ զգացվում և դրսևորվում է ընդդիմության բոլոր ներկայացուցիչների գործողություններում, և նրանք այդ հարցում օրիգինալ չեն։ Նույնն էլ կատարվում էր Ուկրաինայում, Մոլդովայում, «Արևելյան գործընկերության» կլանման ծրագրում ներգրավված այլ երկրներում։ Իրականում գործընկերություն չկա, կա «արևելյան կլանում»։ Եվ այժմ, երբ մենք հասնում ենք վերջնակետին` մեր չակերտավոր ընկերները  փորձում են անել անհնարինը։

«Նովոստի–Արմենիա» – Այսինքն` խուճա՞պ է սկսվել։

Բաբուխանյան– Խուճապ կա, քանի որ արդեն օրերի հաշիվ է։ Եվ այդ խուճապը հանգեցրել է հակառուսական հիստերիայի։ Կիսելյովից արդեն անցել են Ռուսաստանին, հայ–ռուսական հարաբերությունները գրեթե համատիեզերական աղմուկ են բարձրացրել։ Իրականում ոչինչ, ինչի մասին խոսվում է, չի եղել։ Կիսելյովն իր կարծիքն է հայտնել տարբեր հարցերի շուրջ, այդ թվում` ռուսաց լեզվի ուսուցման որակի հարցի վերաբերյալ։ Ես, մասնավորապես, չեմ համաձայնել այդ տեսակետի հետ, այսինքն` իրավիճակի այն գնահատականին, որի համաձայն մեզ մոտ ռուսերենը վատ է դասավանդվում։ Բայց եթե հարցն այլ կերպ դրվի` իսկ կարելի՞ է, արդյոք, բարելավել դասավանդումը, իհարկե, կարելի է, իսկ պե՞տք է բարելավել` պետք է։ Բայց այն, ինչ խոսում է ընդդիմությունը, մեր ժողովրդին, երկիրը, անկախությունը վիրավորելու մասին, նման բան չի եղել, դա անհեթեթություն է։ Եվ չմոռանանք, որ Կիսելյովը պատգամավոր չէ, նախարար չէ, նախագահի ներկայացուցիչ չէ։ Նա լրագրող է ձեզ պես։ Եվ դուք ունեք ձեր տեսակետն արտահայտելու իրավունք, որին կարելի է համաձայնել, կարելի է չհամաձայնել։ Առավել ևս, որ հենց տեսակետում անհասկանալի ոչինչ չկա։ Չէ՞ որ նույն ֆրանսիացիները ստեղծել են ֆրանկոֆոնիայի համաշխարհային կազմակերպություն, նրանք ցանկանում են, որ ֆրանսերեն լեզուն լավ դասավանդվի։ Անգլիացիներն ունեն իրենց համակարգերը, օրինակ` Բրիտանական խորհուրդը, և այսպես շարունակ։ Մենք` հայերս, ցանկանում ենք, որ հայերենը լավ դասավանդվի ամբողջ աշխարհում։

«Նովոստի–Արմենիա»– Դուք հավանաբար Պետդումայում էլ եք խոսել Ռուսաստանում հայոց ելզվի ուսումնասիրության խնդրի մասին։ Արդյո՞ք այնտեղ նույն արձագանքն էր։

Բաբուխանյան  - Ես բազմիցս իմ ռուս գործընկերների հետ բարձրացրել եմ Ռուսաստանում հայոց լեզվի տարածման, ուսումնասիրության հարցը, և դրանում ոչ մի վտանգ չեմ տեսնում։ Բացի այդ, ես կարծում եմ, որ Հայաստանում օտար լեզուների, նախևառաջ, ռուսերենի ուսուցումը, բնակչության ընդհանուր գրագիտության բարձրացման խնդիր է։ Կարծում եմ, որ դա անհրաժեշտ է։ Ինչու եմ ասում` նախևառաջ, ռուսաց լեզվի, որովհետև մենք գնում ենք Եվրասիական միություն, որովհետև մենք Ռուսաստանի հետ ընդհանուր բան ունենք և՛ անցյալում, և՛, ինչպես հույս ունեմ, ապագայում։ Այո, օտար լեզուների թվում ռուսերենն առավել խորացված է դասավանդվում, բայց բարելավել պետք է։ Սակայն երբ այս ամենը տեղափոխվում է բոլորովին այլ հարթություններ, ծիծաղելի է դառնում նայել այդպիսի ընդդիմությանը, որը Հայաստանի և Ռուսաստանի միջև այլ տարաձայնություններ կամ հակասություններ չգտնելով` սկսում է մեր հյուրին վերագրել գոյություն չունեցող հնարովի բաներ ու առասպելներ։ Իմ և Կիսելյովի սովորական բանավեճը վերածեցին գրեթե Կիսելյովի կողմից Հայաստանը բռնակցելու փորձի, իսկ ինձ ներկայացրին գրեթե որպես «ազգային
գաղափարների դավաճանի»։ Եվ դա հայտարարում են բարոյական սկզբունքներից զուրկ մարդիկ։

«Նովոստի–Արմենիա» — Իսկ ո՞րն է նման արձագանքի պատճառը։

Բաբուխանյան – Նույն նիստում Դմիտրի Կիսելյովը և նրա հետ ժամանած Վերոնիկա Կրաշեննիկովան շատ հստակ և պարզ ներկայացրին, թե ինչպես են որոշ հասարակական կազմակերպությունների, ինչպիսին են NDI–ը կամ USAID–ն, ֆինանսավորվում ԿՀՎ–ի միջոցով։ Կարծում եմ, որ ընդդիմությունը մտահոգվել է հենց այդ բացահայտումներով, չէ՞ որ հայտնի է, որ Հայաստան են եկել և գալիս հարյուր միլիանովոր դոլարներ, որոնք ուղղվում են տարբեր ՀԿ–ներ և որոշ ԶԼՄ–ներ։ Հասկանալի է, որ այդ փողերը չեն կորում հողի տակ, այլ այնուհետև վերափոխվում են բողոքների, ինչ–որ դեմարշների, հասարակական կարծիքի, զանգվածային մեդիաելույթների։  Այդ պատճառով մեր ընդդիմադիրներին այդքան էլ հաճելի չէր լսել այդ ճշմարտությունը, այդ բացահայտումը, և դա կպավ նրանց։ Հենց այստեղ է հիստերիայի արմատը, ոչ թե նրանում, որ Կիսելյովն ասաց` եկեք բարելավենք Հայաստանում ռուսաց լեզվի ուսուցումը։

«Նովոստի–Արմենիա» — Այսօր Հայաստանում հնչում են խոսքեր այն մասին, որ երկիրը կարող է ապրել առանց Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշնակցության։ Որոշ «տաք գլուխներ» նույնիսկ պահանջում են ռուսական ռազմակայանը դուրս բերել։ Ի՞նչ հետևանքների դա կարող է հանգեցնել։

Բաբուխանյան – Կարծում եմ, որ այստեղ նույնպես պատվեր է կատարվում։ Ւրականում հայ–ռուսական ռազմական, քաղաքական, տնտեսական, մարդասիրական, տեղեկատվական դաշինքն այլընտրանք չունի։ Ընդ որում, այդ այլընտրանքը չկա ոչ միայն Հայաստանի, այլ նաև, ինչը շատ կարևոր է, Ռուսաստանի համար, որովհետև Ռուսաստանի համար Հայաստանի կորուստը հղի է ծանր հետևանքներով։ Եվ բոլոր խոսակցություններն այն մասին, թե մենք պետք է այլ ուղիներ ունենանք, թե պետք է դուրս բերենք այստեղից ռուսական ռազմակայանը, պետք է մտնենք ՆԱՏՕ, համարում եմ դավաճանություն։ Նաև անընդունելի եմ համարում Ռուսաստանում հնչող «իսկ ու՞ր պիտի փախչեն» արտահայտությունները։ Լուրջ քաղաքագետները, քաղաքական գործիչները կարող են իրադարձությունների զարգացման մի քանի տարբերակ հաշվարկել։ Դրանք բոլորը հնարավոր են, բայց բոլորն էլ կործանարար և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար, եթե մենք առանձին լինենք։

Այդ պատճառով այժմ պետք է գործեն  միության և՛ պաշտպանական, և՛ տնտեսական, և՛ քաղաքական մասերը։ Հատկանշական է, որ վերջին ժամանակներում մենք քաղաքական համաձայնեցում ենք նկատում միջազգային տարբեր հարթակներում, զգում ենք Ռուսաստանի օգնությունը։ Եվ Հայաստանն այն 10 երկրներից է, որը սատարել է Ռուսաստանին Ղրիմի հարցում։ Այսինքն`, համաձայնեցված աշխատանքն ակնհայտ է։ Այստեղ պետք է ավելացնել տեղեկատվական համաձայնեցված օժանդակությունը։ Որպես տեղեկատվական անվտանգության մասնագետ` կարծում եմ, որ այստեղ շատ բան ունենք անելու, պետք է մեր համագործակցությունը հասցնենք ավելի բարձր մակարդակի, այդ թվում` այն հարցով, որը Կիսելյովի հետ ՈԿԿ –ների վերաբերյալ հանդիպման օրակարգում էր։ Այստեղ պետք է իսկապես նոր մոտեցումներ մշակել ՈԿԿ համակարգի կազմակերպման, ինչպես նաև այդ բնագավառում մեր երկրների փոխգործակցության ուղղությամբ։ -0-

 

 


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։