482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Մհեր Սիմոնյան. «Երիտասարդ «առաջնորդները» պետք է լցված լինեն «եվրասիականությամբ»
17:14
03 Հունիսի 2014

Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի նախագահ Մհեր Սիմոնյանն Էլլա Տարանովային պատմել է եվրասիական երիտասարդական «Երիտասարդ Եվրասիա» համաժողովի նպատակների և հեռանկարների մասին։ Համաժողովը կանցկացվի Հայաստանում հունիսի 10-15–ը «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի օժանդակությամբ։

Ռուսաստանի և մերձավոր երկրների երիտասարդությունը եվրասիական համաժողովի է պատրաստվում արդեն երկրորդ անգամ։ Դա նշանակում է, որ գաղափարը պահանջվա՞ծ է։

–Առաջին տարին չէ, որ մեր Հիմնադրամը զբաղվում է միջոցառումների կազմակերպմամբ հօգուտ հետխորհրդային տարածքում համագործակցության ինտեգրացիոն նոր ձևաչափի` Եվրասիական միության։ Մեր գլխավոր խնդիրներն են` եվրասիական ինտեգրման կողմնակիցների փոխգործակցության ամրապնդումը քաղաքական և տնտեսական ոլորտներում, դրական տեղեկատվական ֆոնի ստեղծումը, ինչպես նաև եվրասիական գաղափարի օժանդակության օգտին հանդես եկող  ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի ոչ կառավարական կազմակերպություններին համագործակցությունում ներգրավելը։ Մեր գործունեությունում հատուկ տեղ են զբաղեցնում երիտասարդական միասնական տարածքի ձևավորման նախագծերը։

«Երիտասարդ Եվրասիա» առաջին համաժողովն անցել է նախորդ տարի և հաջողված է եղել։ Այն ցույց տվեց, որ երիտասարդությունը շահագրգռված է միմյանց ճանաչելով, սերտ շփումներ հաստատելով։ Նախորդ տարվա դեկտեմբերին ռուս–հայկական միջտարածաշրջանային համաժողովի շրջանակում «Երիտասարդ Եվրասիան» նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հավանությանն արժանացավ։

– Ինչպիսի՞ն կլինի այս համաժողովը։

– Ֆորումի շրջանակներում, որը տեղի կունենա հունիսի 10–15–ը Ծաղկաձորում, մենք մտադիր ենք շարունակել հետխորհրդային տարածքի երկրների երիտասարդական հասարակական–քաղաքական կազմակերպությունների և երիտասարդ լրագրողների համախմբանն ուղղված աշխատանքը, ուժեր, որոնք աջակցում են եվրասիական ինտեգրացիոն միավորմանը։

Համաժողովին կմասնակցեն անկախ պետությունների 150 երիտասարդ առաջնորդներ։ «Երիտասարդ Եվրասիա»-ի բանախոսները, փորձագետները և հյուրերը կլինեն Ռուսաստանի և Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչները, ՀԱՊԿ վերլուծական ասոցիացիայի անդամները և «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի առաջատար լրագրողները։

- Պատմեք մանրամասն ծրագրի մասին: Ինչո՞վ եք նախատեսում հետաքրքրել եվրասիական համաժողովի մասնակիցներին այս տարի: 

- Համաժողովի ծրագիրը կազմված է այնպես, որ երիտասարդները ժամանակ ունենան և մասնագիտական գիտելիքների բարձրացման, և առաջնորդի որակների զարգացման համար: Դասախոսությունների և թրեյնինգների հետ միաժամանակ գործելու են նաև «Երիտասարդ քաղաքական գործիչներ», «Երիտասարդ լրագրողներ»  և «Եվրասիայի անվտանգություն» թեմատիկ հարթակները` ազնիվ, օբյեկտիվ, հորինված և ասեկոսեներից զուրկ տեղեկատվության փոխանակման համար:

Նմանատիպ շփում նոր սերնդին հարկավոր է օդի պես, չէ՞ որ իրենց աչքի առաջ տեղի են ունենում մեծ աշխարհաքաղաքական փոփոխություններ: Այսօր տարածաշրջանից դուրս գտնվող տարբեր ուժեր ձգտում են ճնշում գործադրել հետխորհրդային երկրների վրա: Նրանց հատուկ ուշադրության կենտրոնում է երիտասարդությունը:

Մի՞թե միայն Ուկրաինան բավարար չէ, որպեսզի հասկանալի լինի, թե ինչպիսի ողբերգական հետևանքներ է ունենում Արևմուտքի կողմից գաղափարախոսական մոդելների պարտադրումը: Նույն ուժերի կողմից լուրջ դիմակայության հետ է բախվում նաև իրական դարձած Եվրասիական տնտեսական միությունը:

- Բազմաթիվ արևմտյան քաղաքական գործիչներ և ԶԼՄ-ներ, ինչպես նաև Ռուսաստանում գործող ընդդիմադիր ուժեր, բացասական են վերաբերվել Եվրասիական տնտեսական միության ստեղծմանը: Ի՞նչ եք մտածում այս մասին:

- Արևմուտքում եվրասիական ինտեգրումը փորձում են ներկայացնել որպես ԽՍՀՄ-ի վերստեղծման փորձ: Կարծիք է տարածվել, թե Մոսկվան ձգտում է վերականգնել նախկին խորհրդային հանրապետությունների հետ ոչ իրավահավասար հարաբերությունների համակարգը: Ռուսաստանի հասցեին հնչող հարձակողական հայտարարությունների հետ մեկտեղ փորձ է արվում հետխորհրդային տարածքի երկրների քաղաքական վերնախավերին և քաղաքացիական հասարակությանն ակտիվորեն ներգրավել այնպիսի ծրագրերում, որոնց հիմնական նպատակը ապաինտեգրումն ու նոր բաժանարար գծերի ստեղծումն է:

Միաժամանակ մեր աշխատանքը ցույց է տալիս, որ եվրասիական ինտեգրման գաղափարը աջակցություն և ըմբռնում է գտնում մեր երկրի բնակիչների զգալի մասի շրջանում: Չնայած դեռևս գոյություն ունի ոչ բավարար իրազեկվածության խնդիր նախագծի էության և շահերի մասին, որոնք կարելի է ստանալ ինտեգրացիոն միությանը մասնակցությունից:

Եվրասիական երիտասարդական համաժողովը նպատակաուղղված է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի առավել ակտիվ և ստեղծագործ երիտասարդների միջև շփման հաստատմանը: Ապագա առաջնորդները պետք է լցված լինեն «եվրասիականությամբ»:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են: