480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+2
Եղանակը Երևանում
Հայ
Մինասյան. «ԵՄ–Հայաստան փոխգործակցության նոր ձևաչափը կորոշվի աշնանը»
10:55
03 Հունիսի 2014

Ինչպե՞ս կզարգանան Երևանի և Ստեփանակերտի տնտեսական հարաբերությունները Հայաստանի` Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո։ Հայաստանի և ԼՂՀ–ի միջև մաքսային սահման կլինի՞, թե ոչ։ Շփման գծում դրության լարվածությունը լուրջ հետևանքների կհանգեցնի՞, թե ոչ։ «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ զրույցում այս և այլ հարցերի է պատասխանել Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։

«Նովոստի–Արմենիա» — Պարոն Մինասյան, ի՞նչ էին նշանակում Նազարբաևի հայտարարություններն Աստանայում։ Արդյո՞ք որևէ խնդիր կա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործում։

Ս.Մինասյան – Կարծում եմ` առանձնապես խնդիրներ չկան։ Նազարբաևի հայտարարությունն ավելի շատ կապված է Ադրբեջանի հետ հարաբերությունների և փոխադարձ ռևերանսների հետ, և Հայաստանի համար իրական խնդիր չի ստեղծել։ Ես ընդհանրապես զարմացած եմ հայ հասարակության արձագանքից։ Ինձ թվում էր, թե ոչ ոքի համար գաղտնիք չէր, թե Մաքսային միության կամ Եվրասիական միության անդամակցության լիարժեք, լիիրավ անդամակցություն կարող էր ունենալ միայն Հայաստանի Հանրապետությունը։

Չգիտես ինչու կարծում եմ, որ 1991 թվականից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ինքնուրույն պետություն է, թեկուզ չճանաչված, բաց սեփական սահմաններով, նախագահով, Սահմանադրությամբ, խորհրդարանով։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության մաս չէ, իսկ Մաքսային միության կամ Եվրասիական միությանն անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը։ Այլ բան է, որ իսկապես ճիշտ է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ դե ֆակտո կազմում է ընդհանուր քաղաքական, ռազմական–ռազմավարական, տնտեսական և մաքսային ընդհանրություն։ Դե յուրե, ինչպես և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դեպքում, բազմաթիվ հարցեր չեն լուծվում ավանդական միջազգային իրավունքի շրջանակում, բայց դե ֆակտո ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ նույն տնտեսական և մաքսային գոտում է։

Այդպես էլ կշարունակվի, անկախ նրանից, թե երբ և ինչպես Հայաստանի Հանրապետությունը կդառնա տնտեսական տվյալ միավորման լիիրավ անդամ։ Ավելին` ակնհայտ է նույնիսկ, որ «դե յուրե–դե ֆակտո» սկզբունքը կաշխատի այնպես, ինչպես ենթադրվում էր, որ այն աշխատելու է ԵՄ–ի հետ ասոցացված անդամակցության ստորագրման դեպքում։

Բոլորին ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշման ընդունման գլխավոր իմաստը, նպատակը և արդյունքն է։ Հայաստանն այդպիսի որոշում է կայացրել` ելնելով Արցախի և Հայաստանի անվտանգության գործոնից։ Համապատասխանաբար, մեկ այլ որոշում, բացի «դե յուրե–դե ֆակտո» մոդելից բացի գործել չի կարող։

«Նովոստի–Արմենիա» - Մաքսային սահմանի կլինի՞ Հայաստանի և Արցախի միջև։ Կարող է արդյո՞ք նման պահանջ լինել, օրինակ, Ղազախստանի կողմից։

Ս.Մինասյան — Պաշտոնապես դա հիմա էլ կա, քանի որ խոսքը երկու տարբեր պետությունների մասին է։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև չկա որևէ համաձայնագիր միասնական, միավորված մաքսային գոտու մասին։ Պաշտոնապես, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը թղթի վրա մաքսային տարբեր տարածքներ ունեն։ Այլ բան է, որ իրականում դա միասնական տնտեսական և մաքսային տարածք է։ Համապատասխանաբար, եթե նույնիսկ ինչ–որ բան էլ լինի թղթի վրա, ապա դա բացարձակ չի նշանակում, թե նույնը կարող է լինել իրականում։ Դա պարզապես անհնար է։

«Նովոստի–Արմենիա» - Իսկ հայկական իշխանությունները կգնա՞ն այդ քայլին, նույնիսկ ձևականորեն։

Ս.Մինասյան – Հարցն այն է, որ եթե մի կողմ թողնենք ցանկացած տեսակի ֆոբիաները, ապա մաքսակետի առկայությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Եվրասիական միության միջև նույնպես տվյալ տարածքի սուբյեկտայնության որոշակի խորհրդանիշ է։ Հետևաբար, նույնիսկ այս իմաստով այս ամբողջ պարանոյան ինձ համար միանգամայն անհասկանալի է։ Կա իրականություն և կան որոշակի ֆոբիաներ, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն։

Բոլորի համար ակնհայտ է, որ իրականում կլինի միասնական մաքսային տարածք։ Կլինի արդյո՞ք մաքսակետ, որում սահմանամերձ Բերձորի շրջանի բնակիչները Եվրասիական միության հաշվին աշխատավարձ կստանան և որոշ տնտեսական հարցեր կլուծեն` դա էլ այդքան էլ վատ տարբերակ չի լինի։ Կլինի արդյո՞ք մաքսային միություն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության միջև, որը պաշտոնապես սահման կհանդիսանա Եվրասիական միության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև` լավ առիթ կլինի խոսել հենց Արցախի իրավասուբյեկտայնության մասին։

Կրկին մենք բախվում ենք հայ հասարակության ներքին ֆոբիաներին, որոնք լրջորեն տարբերվում են իրականությունից։

«Նովոստի–Արմենիա» - Բայց այնուամենայնիվ, հայկական իշխանության ներկայացուցիչները պատրա՞ստ են մաքսակետ սահմանել։ Չէ՞ որ նրանք բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի և ԼՂՀ միջև մաքսային սահման չի լինի։

Ս.Մինասյան – Իրականում դա չի լինի։ Իսկ թե կգտնվե՞ն ինչ–որ կիսատ–պռատ լուծումներ, ես չգիտեմ։ Նույնիսկ եթե այդպիսի պահանջ լինի, հասկանալի է, որ Հայաստանը դրան չի կարող գնալ։

«Նովոստի–Արմենիա» - Ինչո՞վ է բացատրվում շփման գծում իրավիճակի սրացումը վերջին ժամանակներում։ Կարող է արդյո՞ք դա լուրջ հետևանքներ ունենալ։

Ս.Մինասյան – Ոչ, ինչպես և նախորդ տասը տարիներին, ես նույն հարցին պատասխանում եմ նույն խոսքերով` դա ճակատի գծում փուլային սրացում է, որը չի կարող հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման մեկ պարզ պատճառով` պատահական հակամարտություն, որը կվերաճի մեծամասշտաբ պատերազմի, չի կարող լինել կողմերի մոտ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր տանկերի, մարտական մեքենաների, հրետանու և այլ սպառազինության առկայության դեպքում, այն դեպքում, երբ պատերազմի աղետալի գինը գիտակցում են բոլոր կողմերը։

Լայնամասշտաբ պատերազմի շահագրգիռ միակ կողմ հանդիսացող Ադրբեջանում թեկուզ ռազմական գործողությունների մեկնարկի մասին բանավոր որոշում կայացնելը նույնպես հնարավոր չէ, քանի որ դրան չի նպաստում ոչ հակամարտության գոտում ռազմատեխնիկական հավասարակշռությունը, ոչ միջազգային հանրության դիրքորոշումը, նույնիսկ Ռուսաստանի և Արևմուտքի միջև ուժեղացող դիմակայության ֆոնին։ Վերջերս ԵԱՀԿ երեք համանախագահները հաստատեցին, որ իրենք կարող են խնդիրներ, հակամարտություններ ունենալ մի շարք հարցերով հետխորհրդային տարածքում, բայց համաձայնություն կա, առնվազն, մեկ հարցում` ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողություններ չվերսկսելն է։

Համապատասխանաբար, հակամարտության հետագա զարգացման որևէ նախադրյալ չեմ տեսնում։ Բայց մյուս կողմից, ցավոք, չեմ տեսնում նաև պատճառներ, թե ինչու այդ ողբերգական իրադարձությունները չպետք է կրկնվեն։ Ցավոք, դա շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև Ադրբեջանը վերջնականապես չհասկանա, որ ոչ ռազմական սպառնալիքը, ոչ ռազմական բաղադրիչն իր համար քաղաքականապես իրագործվող հնարավորություն չեն։

«Նովոստի–Արմենիա» - Եվրախորհրդարանի վերջին ընտրություններում եվրոպացի հոռետես գործիչներն էական հաջողությունների հասան։ Ինչպե՞ս այդ փաստը կարող է ազդել ԵՄ–Հայաստան հարաբերությունների վրա։

Ս.Մինասյան – Եվրախորհրդարանի և Եվրահանձնաժողովի նոր կազմն իրականություն  կդառնա այս տարվա հոկտեմբեր–նոյեմբերին։ Մինչև այդ ժամանակը կարծում եմ` ամբողջովին կլուծվի Եվրասիական միությանը Հայաստանի միանալու հարցը, պարզ կդառնան Հայաստանի մասնակցության շրջանակներն ինտեգրացիոն այդ միությունում։ Մյուս կողմից, կարծում եմ, որ արդեն որոշակիություն կլինի Արևմուտքի հետ Ռուսաստանի ավելի խորը հակամարտությունում ընդհանուր առմամբ, և Եվրամիության հետ մասնավորապես։

Պարզ կլինեն այն շրջանակները, որոնցում Հայաստանը կարող է իրեն ներկայացնել։ Ի վերջո, ամենակարևորը` Եվրահանձնաժողովի նոր կազմը, կձևավորվի Եվրախորհրդարանի ընտրությունների հիման վրա, և մինչև այդ ժամանակը, հավանաբար, կսահմանվի Արևելյան գործընկերության ծրագրի հետագա ձևաչափը։

Այսինքն` ձեր հարցի պատասխանը կտրվի այս տարվա արդեն հոկտեմբեր–նոյեմբերին, երբ նշված երեք գործոններում որոշակիություն լինի։ Այդ ժամանակ էլ պարզ կլինեն ձևաչափերը, այն, թե ինչպես կկոչվի մասնակցության նոր ձևաչափը, ինչ հետագա քայլեր կկատարի Հայաստանը Եվրամիության հետ այդ ուղղությամբ` հենվելով Վիլնյուսի գագաթնաժողովի իրավաբանական պայմանավորվածությունների վրա։ Հայաստանն ու ԵՄ–ն պայմանավորվել են նոր շրջանակների մշակման մասին։ Թե ինչ շրջանակներ կլինեն դրանք, պարզ կլինի արդեն աշնանը։

«Նովոստի–Արմենիա» - Իսկ ինչպե՞ս կարող են ազդել ԵՄ–ի հետ Հայաստանի հարաբերությունների վրա Ուկրաինայի իրադարձությունները, Արևմուտքի հետ Ռուսաստանի առճակատումը։

Ս.Մինասյան  - Մի կողմից, կարծես, Ուկրաինայում դյուրին և արագ լուծում արդեն հաստատ չի լինի։ Մեծ վտանգ կա, որ հետագա դինամիկան միայն բացասական կլինի։ Մյուս կողմից, ինձ թվում է, որ Ռուսաստանը և Արևմուտքը փորձում են խուսափել երկկողմ փոխհարաբերությունների հետագա բացասական զարգացումից։ Այսինքն, մի կողմից, Ուկրաինայում իրավիճակը կվատանա ներքին պատճառներով, բայց քանի որ Ռուսաստանը մոտ հեռանկարում չի ներխուժի Ուկրաինայի հարավ–արևելք, համապատասխանաբար, Ռուսաստանի և Արևմուտքի միջև հետագա էսկալացիայի աստիճանը կպահպանվի, այսպես ասենք, բավականին ցածր կետում։ Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ քաղաքացիական պատերազմը հենց Ուկրաինայում, մարդկային զոհերը և քաղաքական կարգավորման որևէ հեռանկարի բացակայությունը կպահպանվի և նույնիսկ կխորանա։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա սեպտեմբերին կատարած քայլը (Մաքսային միությանը միանալու մասին որոշումը), իմ կարծիքով, որակական առումով շատ ավելի լուրջ էր, քան այն զարգացումները, որոնք նկատում ենք այժմ։ Հասկանալի է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածության ցանկացած վատացում և զարգացում կրճատում է Հայաստանի համար մանևրելու դաշտը։ Դա կլինի կողմերի` որոշակի «կարմիր սահմանագծի» գիտակցում, որ ոչ նրանք, ոչ մյուսները չեն անցնի իրենց հարաբերություններում, օրինակ, ռազմաքաղաքական ոլորտում և անվտանգության հատվածում։ Կհաջողվի արդյո՞ք համատեղել քաղաքական, մարդասիրական կամ տնտեսական բաղադրիչները, շարունակել դրանք զարգացնել` դա ամենակարևոր հարցն է, որի մասին պատկերացումներ կունենանք միայն աշնանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։