485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Լուկյանով. «Մենք մտովի «սառը պատերազմին» մոտ իրավիճակում ենք»
17:21
16 Մայիսի 2014

ԵՄ–ն պատրա՞ստ է փոխել իր մոտեցումները «Արևելյան գործընկերության» երկրների նկատմամբ։ Հայաստանը ե՞րբ կմիանա եվրասիական ինտեգրացիոն նախագծերին։ Ի՞նչ սցենարով կզարգանան Ուկրաինայի իրադարձությունները։ Հնարավո՞ր է ապասառեցնել ղարաբաղյան հակամարտությունը։ «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ զրույցում այս և այլ հարցերի է պատասխանել Ռուսաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության նախագահ, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը։

«Նովոստի–Արմենիա» – Պրն Լուկյանով, Դուք հավանաբար հետևել եք Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հարավկովկասյան տարածաշրջան կատարած այցին։ Երևանում նա հայտարարեց, որ կողմ է ԵՄ–ի հետ Հայաստանի ասոցացմանն առանց Ռուսաստանի հետ կապերը խզելու։ Դա նշանակու՞մ է, որ ԵՄ–ն փոխել է մոտեցումը «Արևելյան գործընկերության» երկրների նկատմամբ, թե՞ դա Ֆրանսիայի նախագահի անձնական կարծիքն է։

Ֆ. Լուկյանով – Նախագահ Ֆրանսուա Օլանդը, մեղմ ասած, այսօր ամենաազդեցիկ և հեղինակավոր եվրոպացի ղեկավարը չէ։ Պարզապես այդպես է ստացվել, որ Ֆրանսիան ճգնաժամում է, այդ թվում նաև քաղաքական, և Եվրոպայում նրա ձայնը հիմա զարմանալի կերպով գրեթե չի լսվում։ Այդ պատճառով այն, ինչ նա ասում է, չարժե ընկալել որպես Եվրոպայից հնչող վերջին խոսք։

Ինչ վերաբերում է եվրոպական դիրքորոշման փոփոխությանը, ապա դա տեղի է ունենում։ Այսինքն` դիրքորոշումը փոխվում է այն իմաստով, որ Եվրոպան հասկանում է, որ որոշ երկրներ չեն կարող «կամ...կամ» ընտրություն անել, իսկ եթե նրանց ստիպեն անել այդ ընտրությունը, ապա նրանք կարող են պարզապես պառակտվել, ինչպես դա տեղի ունեցավ Ուկրաինայի դեպքում։ Զարմանալի է, որ Եվրոպան դա առաջ չէր հասկանում, սակայն հիմա Ուկրաինայում տեղի ունեցած ողբերգությունից հետո նրանք դա գիտակցում են։

Այդ պատճառով, եթե ՄՄ մտնելու մասին Հայաստանի նախագահի որոշումից անմիջապես հետո Եվրոպայի արձագանքը կտրուկ բացասական էր, ապա հիմա նրանք հասկանում են, որ նման ճնշմամբ ոչինչ չի ստացվի, և պետք է հարաբերություններ հաստատելու ավելի ճկուն միջոցներ փնտրել` հաշվի առնելով այն, որ որոշ երկրների համար կենսականորեն վտանգավոր է խզել կապերը Ռուսաստանի հետ։

«Նովոստի–Արմենիա» – Ինչո՞վ է պայմանավորված ամերիկյան կողմի ակտիվացումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Կարելի՞ է դա դիտարկել Ռուսաստանի հետ Արևմուտքի առճակատման համատեքստում, տարածաշրջանում ռուսական դիրքերը թուլացնելու ձգտմամբ։

Ֆ. Լուկյանով – Եթե խոսենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, ապա ինձ թվում է` ոչ ոք պատրանքներ չունի, և բոլորը հասկանում են, որ այն կարգավորվող չէ։ Այսինքն, Աստված տա, որ այն մնա նույն վիճակում, ինչ հիմա է, քանի որ փոփոխությունները կարող են միայն բացասական լինել։

Ինչ վերաբերում է ակտիվացմանը։ Պետք է նշել, որ Միացյալ Նահանգները նախագահ Օբամայի օրոք շատ է հեռացել հետխորհրդային տարածքից, եթե համեմատենք այն իրավիճակի հետ, ինչ եղել է և Բուշի, և Քլինթոնի նախագահության ժամանակ։ Օբաման այս տարածքը ԱՄՆ–ի համար առաջնահերթ չէր համարում, և նա դրանով զբաղվեց այն ժամանակ, երբ ամեն ինչ պայթեց։

Մեծ հաշվով, Օբաման ուկրաինական գործերին միջամտելու այդքան էլ մեծ ցանկություն չուներ։ Այդ միջամտությունը գիտակցության մակարդակի վրա էր, սակայն հետո նրանք իրենք իրենց մասին հիշեցրին, այսպես ասած` եթե դու չես զբաղվում արտաքին քաղաքականությամբ, ապա այն կզբաղվի քեզնով։ Այս համատեքստում ինձ թվում է, որ Միացյալ Նահանգները, սթափվելով, կփորձի համենայն դեպս հիշեցնել, որ մասնակցում է տարբեր ձևաչափերում, այդ թվում նաև ղարաբաղյան հարցի շուրջ և այստեղ խոշոր դերակատար է։ Այս ամենից ոչ մի կոնկրետ արդյունք չեմ ակնկալում և կարծում եմ, որ ոչ ոք դա չի ակնկալում։

«Նովոստի–Արմենիա» – Այսինքն` ԱՄՆ–ն չի՞ պատրաստվում «քեմփ–դևիդը» կրկնել Ղարաբաղում։

Ֆ. Լուկյանով – Ոչ, ի՞նչ «քեմփ–դևիդ»։ Այո, դա ավելի կարևոր է, քան առաջ, սակայն ամեն դեպքում դա գլխավոր առաջնահերթությունը չէ։ ԱՄՆ–ն զբաղված է Մերձավոր Արևելքով և ավելի շատ Արևելյան Ասիայով, այն, ինչ տեղի է ունենում Չինաստանի շուրջ։ Այ սրանք են առաջնահերթությունները, իսկ ղարաբաղյան հակամարտությունն այդ աստիճանի կարևոր չէ նոր «քեմփ–դևիդ» կազմակերպելու համար։

«Նովոստի–Արմենիա» – Ինչո՞վ եք բացատրում Մաքսային միություն Հայաստանի մտնելու ժամկետների ձգձգումը։ Այստեղ որևէ՞ խնդիր տեսնում եք, կա՞ ինչ–որ հակազդեցություն այլ երկրների կողմից։

Ֆ. Լուկյանով – Խնդիրը կապված է ոչ թե Հայաստանի մուտքի հետ, այլ Մաքսային միության և Եվրասիական միության հետ։ Մենք տեսնում ենք, որ փաստաթղթի (Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին, «Նովոստի–Արմենիա») պատրաստման վերջնական փուլում բոլոր հակասությունները սրվեցին, քանի որ երկրները ցանկանում են առաջ տանել իրենց շահերը։ Դա, թերևս, նորմալ է։ Քանի դեռ հիմնադիր երկրները շահերի հավասարակշռություն չեն գտել (Բելառուսը դժգոհ է, Ղազախստանը դժգոհ է), ընդլայնման մասին խոսելը նպատակահարմար չէ։

Ռուսաստանն ունի իր դրդապատճառը` արտաքին–տնտեսական։ Այսինքն` Հայաստանն ու Ղրղըզստանը, որոնք թեկնածուներ են, դիտարկվում են հիմնականում աշխարհաքաղաքական տեսանկյունից։ Սակայն այդպիսի դրդապատճառ չունի ոչ Ղազախստանը, ոչ Բելառուսը։

Մաքսային միությունը հարաբերությունների ներքին համակարգի վերջնական սթափման կարիք ունի։ Ինչպե՞ս նման իրավիճակում ավելացնել նոր երկրների գործոնը` հաշվի առնելով այն, որ ի տարբերություն Ռուսաստանի, ոչ Բելառուսը, ոչ Ղազախստանը ընդլայնման հարցում շտապելու հիմքեր չեն տեսնում։ Այդ պատճառով Հայաստանն այս դեպքում պատճառ չէ, այն ավելի շուտ զոհ է այն բանի, որ գործընթացը ծանր է ընթանում և լրացուցիչ ժամանակ ու ջանք է պահանջում։

«Նովոստի–Արմենիա» – Սակայն մտավախություն կա՞, որ Հայաստանը ՄՄ չի մտնի։

Ֆ. Լուկյանով – Կարծում եմ, որ Հայաստանը կմտնի։ Երբ դա տեղի կունենա, չգիտեմ։ Եվ ընդհանրապես ես այդքան էլ չեմ հասկանում, թե ինչու է պետք այս գործընթացն արագացնել։ Ինտեգրացիան միջպետական հարաբերությունների ամենաբարդ ձևն է։ Թշնամությունը շատ ավելի պարզ է և հասկանալի։ Իսկ ինտեգրացիան անվերջանալի սակարկություն է և դրական կողմերին ու հնարավորություններին ամեն գնով հասնելու անվերջանալի պայքար։ Ի դեպ պետք է նշել, որ Հայաստանը պետք է օրինակ վերցնի նախագահ Լուկաշենկոյից, ով, բավականին կախված լինելով Ռուսաստանից և գտնվելով Արևմուտքի կողմից նման կիսամեկուսի վիճակում, հնար է գտնում բավականին անկախ վարքագիծ ցուցաբերել և Ռուսաստանից զիջումներ կորզել։ Տաղանդավոր քաղաքական գործիչ է։ Այդ պատճառով իհարկե հաճելի է շտապել և ստորագրել հիմնադիրներից մեկը լինելու համար, սակայն ոչ ավելին։

«Նովոստի–Արմենիա» – Խոսենք ուկրաինական իրադարձությունների մասին։ Ի՞նչ է սպասվում Ուկրաինային, Դոնեցկում և Լուգանսկում կկրկնվի՞ Ղրիմի սցենարը։

Ֆ. Լուկյանով – Ղրիմի սցենարն անհնար է, դա հաստատ, այն արդեն տեղի չի ունեցել։ Ղրիմը բացառիկ, ընդհանրապես առանձին պատմություն է, քանի որ ոչ Դոնեցկը, ոչ Լուգանսկը, ոչ էլ Ուկրաինայի մյուս մասերը չունեն այն պատմական և հոգեբանական նախադրյալները, որոնք ուներ Ղրիմը։ Ռուսաստանում Խորհրդային Միության փլուզումից հետո լայնորեն տարածված տրամադրություններ չկան` «ինչպիսի Դոնբաս մենք կորցրինք», իսկ Ղրիմի հարցում նման տրամադրություններ կային։ 

Այսինքն` Ռուսաստանի հասարակության լայն շերտերը երբեք չեն կարծել, որ Ուկրաինային Ղրիմի միացումը օրինաչափ և արդար է։ Այնպես որ, երբ նման հնարավորություն ստեղծվեց, դրան դիմադրելու ուժ պարզապես չգտնվեց։ Դա չի վերաբերում արևելյան Ուկրաինային, այնտեղ ամբողջովին այլ իրավիճակ է։

Այժմ մենք թևակոխել ենք ամենավտանգավոր ժամանակաշրջանը։ Ընտրություններից առաջ ամեն ինչ հնարավոր է։ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները  խստացնում են դիրքերը պարզապես այն պատճառով, որ նրանք պետք է իրենց մասին հայտարարեն։ Կիևի իշխանությունները ևս ինչ–որ ձևով պետք է ցույց տան, որ գործունակ են։ Այդ հարցում կասկածներն ավելի և ավելի են շատանում, նման դեպքերում դա պետք է ապացուցել։ 

Կա Արևմուտքի գործոնը, որի համար կարևոր է ցանկացած գնով անցկացնել ընտրությունները։ Անգամ եթե այդ ընտրություններին մասնակցի բնակչության կեսը, կարևոր է նշել, որ դրանք տեղի ունեցան, և լեգիտիմ նախագահ կա։ Հուսով եմ, որ մնացած 10 օրվա ընթացքում որևէ սարսափելի բախում տեղի չի ունենա, ինչպես դա արդեն եղավ։ Եթե ամեն ինչ քիչ, թե շատ հանգիստ ընթացավ, առանց միջադեպերի, այլ միայն հռետորաբանության մակարդակի վրա, ապա հնարավորություններ կհայտնվեն, որոնք կկայանան համազգային երկխոսության մեջ, ինչը շատ դժվար է լինելու։ Չգիտեմ, թե այդ ամենին որքանով պատրաստ կլինեն, այդ թվում նաև նոր նախագահը` ասենք Պորոշենկոն։ Սակայն այդ երկխոսությանը պետք է մասնակցեն նաև այն մարդիկ, որոնց Կիևը հիմա համարում է ահաբեկիչներ և անջատողականներ։ Հակառակ դեպքում այդ երկխոսությունն իմաստ չունի։ 

«Նովոստի–Արմենիա» – Պատրա՞ստ է Արևմուտքը Ուկրաինայի հարցում Ռուսաստանին ընդառաջ գնալ, թե՞ նա ընտրել է բաց առճակատման ուղին։ 

Ֆ. Լուկյանով – Այստեղ երկու բաղկացուցիչ կա։ Գոյություն ունի Ուկրաինայում իրավիճակի սրման նվազման հարցը։ Այստեղ, ինձ թվում է, հանուն Ուկրաինայի ամբողջականության պահպանման (առանց Ղրիմի), Արևմուտքը կարող է պայմանավորվածությունների գնալ։ Այսինքն, Ուկրաինան մնում է, սակայն այն ուրիշ` ապակենտրոնացված ձևով է մնում։ Սա կոնկրետ ըստ ուկրաինական սյուժեի։ Երաշխիքներ չկան, սակայն հնարավոր է։

Ինչ վերաբերում է ընդհանրապես դիմադրությանը, առաջին հերթին Ռուսաստանի և ԱՄՆ–ի միջև, ապա այն չի ավարտվի։ Այն կրկին սկսվել է և հետագա հեռանկարում, չգիտեմ որքան, սակայն ամենաքիչը մի քանի տարով մենք «սառը պատերազմին» մտովի մոտ իրավիճակում ենք հայտնվել»։ Դա կախված չէ այն բանից, թե ինչպես կլուծվի ուկրաինական հարցը։ Եթե անգամ որևէ հարաբերական փոխզիջում ձեռք բերվի, այն սահմանումը, որ Ռուսաստանը հակառակորդ է, և նրան պետք է զսպել, արդեն գործում է։ Այդ պատճառով կարծում եմ, որ մինչև այս տասնամյակի վերջ մենք Ամերիկայի հետ նման հարաբերություններում կլինենք։ Հասկանալի չէ, թե ինչպիսի դիրքորոշում կզբաղեցնի Եվրոպան։ Այն դեսուդեն կնետվի, սակայն, ամենայն հավանականությամբ, իհարկե կհակվի դեպի ԱՄՆ։

«Նովոստի–Արմենիա» – Վերադառնանք մեր տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Ձեր կարծիքով` կփորձի՞ Ադրբեջանը օգտվել ուկրաինական ճգնաժամից, որպեսզի աղմուկի ներքո գնա ղարաբաղյան խնդրի ռազմական լուծման, թե՞ ադրբեջանական հռետորաբանությունն ուղղված է ներքին լսարանին։

Ֆ. Լուկյանով – Այդ ամենն այնքանով կփլուզի շատ խոշոր ուժերի ծրագրերն ու հավասարակշռությունը, ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ–ի, որ Ադրբեջանը շատ մեծ ռիսկի կգնա, եթե որոշի նախաձեռնության գնալ և ռազմական գործողություններ սկսել։ Կասկածում եմ, որ նա որևէ տեղ ինչ–որ լուրջ աջակցություն կստանա։ Այդ պատճառով իմ կարծիքով` հռետորաբանությունն, ընդհանրապես, մշտական է, իսկ Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, կսպասի, թե ինչով այս ամենը կավարտվի։ Քանի որ եթե նոր «սառը պատերազմը» հանգեցնի ուժերի գլոբալ դասավորության որևէ փոփոխության, ապա այդ դեպքում, մի գուցե, նոր հնարավորություններ կբացվեն։ Դեռևս ոչ մի բան չի կարելի կանխատեսել։–0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։