482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ալեքսանդրով. «ԱՄՆ–ին ձեռնտու է Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աստիճանի բարձրացումը»
16:18
12 Մայիսի 2014

Ինչի հետ է կապված ԱՄՆ–ի աշխուժացումը ղարաբաղյան գործընթացում։ Ձեռնտու է արդյո՞ք ԱՄՆ–ին հակամարտության թարմացումը, և պետք է նրան դրա սրումը։ Այդ և այլ հարցերի մասին «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ բացառիկ զրույցում պատմեց քաղաքագետ, հետխորհրդային խնդիրների փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը։

«Նովոստի–Արմենիա». Պարոն Ալեքսանդրով, օրերս ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդես եկավ Ղարաբաղի շուրջ աղմկալի հայտարարությամբ։ Ձեր կարծիքով` ինչո՞վ է պայմանավորված ամերիկյան կողմի աշխուժացումը ղարաբաղյան խնդրում։

Մ.Ալեքսանդրով. Իմ կարծիքով, դա կապված է Ուկրաինայի վերջին իրադարձությունների հետ։ Ես արդեն նշել եմ, որ Ղրիմի և Լեռնային Ղարաբաղի միջև զգալի նմանություն կա։ Այդ պատճառով ԱՄՆ–ն զգուշանում է, որ Հայաստանը ղարաբաղյան հարցում կարող է գնալ ղրիմյան սցենարով։ Այսինքն` ԼՂՀ–ում կանցկացվի հանրաքվե, և դրա արդյունքներով Լեռնային Ղարաբաղը կընդգրկվի Հայաստանի կազմում։ Դրանով իսկ հայկական կողմի միակողմանի կարգով կհանի ղարաբաղյան հարցը միջազգային բանակցությունների օրակարգից։

ԱՄՆ–ն փորձում է խուսափել նման սցենարից, քանի որ մտադիր է ղարաբաղյան հարցն օգտագործել Ադրբեջանում իր դիրքերն ամրապնդելու համար։ Իսկ եթե Լեռնային Ղարաբաղը միանա Հայաստանին, ապա դա անել չի հաջողվի։

«Նովոստի–Արմենիա».  ԱՄՆ–ին ձեռնտու՞  է հակամարտության թարմացումն ու սրումը։ Ինչի՞ հետ դա կարող է կապված լինել, և ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել։

Մ.Ալեքսանդրով. Չեմ կարծում, թե ԱՄՆ–ն շահագրգռված է Լեռնային Ղարաբաղում լայնածավալ պատերազմով։ Այդպիսի պատերազմը կարող է հանգեցնել ամենաանսպասելի հետևանքների, ներառյալ Ադրբեջանի ամբողջական փլուզում, և այդ հակամարտության զարգացում մինչև տարածաշրջանային մեծ պատերազմ։ Իսկ դա իրավիճակի բավականին վտանգավոր զարգացում կլիներ։

Սակայն ԱՄՆ–ին ձեռնտու է Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աստիճանի բարձրացումը, քանի որ դա թույլ կտա նրանց իրագործել տարածաշրջանում ծրագրած աշխարհաքաղաքական նպատակները։

«Նովոստի–Արմենիա». ANS-TV ադրբեջանական ալիքին տված հարցազրույցում Ուորլիքը հայտնել է, որ Վաշինգտոնը չի ճանաչում ԼՂՀ–ն, կարգավորման գործընթացում միայն երկու ինքնիշխան պետություն է տեսնում, և գրեթե բացահայտ հավասարեցնում է Ղարաբաղի ժողովրդի և ադրբեջանական համայնքի իրավական կարգավիճակները։ Միաժամանակ Հայաստանում ամերիկացի դեսպան Ջոն Հեֆերնն Թվիթերում գրել էր, որ օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի ենթակայության ներքո։ Նման անկեղծություն դիվանագետներից վաղուց չէր հնչել։ Ի՞նչ նպատակով է դա արվում։ Ուղղված են դրանք, արդյո՞ք, տարածաշրջանի քաղաքական նոր իրավիճակի ստեղծմանը։

Մ.Ալեքսանդրով. Իրականում Ուորլիքը միայն կրկնել է ԱՄՆ–ի հայտնի դիրքորոշումն Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» ճանաչման վերաբերյալ։ Այն, որ այդ հարցը բարձրացվել է հենց այս օրերին, կապված է Ուկրաինայի իրավիճակի հետ։ Ղրիմի վերադարձը Ռուսաստանին և Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի իրադարձությունները զգալիորեն արդիականացրել են ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարցը։ Այս իրավիճակում ԱՄՆ–ն հարմար է համարել ընդգծել, որ նրանց դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում անփոփոխ է` Վաշինգտոնը չի ճանաչում և չի պատրաստվում ճանաչել ԼՂՀ անկախությունը։

Դա արվել է Ադրբեջանի դիրքորոշմանը սատարելու համար, որը կրկին պահանջված է ԱՄՆ–ի համար Ռուսաստանի դեմ իր մտահղացումներում։ Վաշինգտոնը, կարծես, Ուկրաինայում Մոսկվայի գործողություններին ի պատասխան որոշել է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա բոլոր ճակատներում` ոչ միայն Եվրոպայում, այլ նաև Անդրկովկասում։ Այսինքն, հարություն են առել Ռուսաստանին հարավից Վրաստանի և Ադրբեջանի տարածքներով շրջապատելու ծրագրերը։ Իսկ այդ ծրագիրն իրագործելու համար ԱՄՆ–ին անհրաժեշտ է Բաքվի իշխանություններին իր կողմը քաշել։ Եվ նրանք վերսկսել են ղարաբաղյան հարցում ադրբեջանամետ հռետորությունը։

«Նովոստի–Արմենիա». Վերջին ժամանակներում աշխուժացել է նաև հակառուսական հռետորությունն արևմտամետ հայկական ԶԼՄ–ներում։ Կապված է դա, արդյո՞ք, ուկրաինական իրադարձությունների հետ, և ինչի՞ կարող է հանգեցնել նման քարոզարշավը։

Մ.Ալեքսանդրով. Անկասկած` կապված է։ Հատկապես Մաքսային միությանը և այնուհետև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մտադրության մասին հայտարարելու ֆոնին։

ԱՄՆ–ի և ամբողջ Արևմուտքի համար դա վտանգավոր միտում է։ Ստացվում է, որ մյուս երկրները երես են թեքում նրանից, հրաժարվում են մեկնած ձեռքով կանգնել Եվրամիության դռների մոտ և սկսում են սեփական ինտեգրացիոն միավորումներ ստեղծել։ Փլուզվում է Արևմուտքի վիրտուալ ձգողականությունը, և դրա հետ մեկտեղ` պիղծ արևմտյան արժեքների հիման վրա կառուցված միաբևեռ աշխարհ ստեղծելու փորձը։ Այդ պատճառով Հայաստանում գործարկվել է  եվրասիական ինտեգրման կուրսի ձախողմանն ուղղված «հինգերորդ սյունը»։ Բայց կարծում եմ, որ այդ արշավը հաջողություն չի ունենա։ Հայերը խելացի ազգ է, որը տեսնում է, թե որտեղ են նրա իրական, այլ ոչ թե հնարած շահերը։ Արևմտամետ ԶԼՄ–ները չեն կարողանա ազդել հայ ժողովրդի մեծամասնության` Ռուսաստանի հետ միության օգտին ուղղված տրամադրություններին։ -0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։