480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայերի նկատմամբ թուրքերի ատելությունը պայմանավորված է նրանց ցածր էթնիկ ինքնագնահատականով և հայերի պատմամշակութային գերազանցության գիտակցումով
14:54
23 Ապրիլի 2014

«Նովոստի–Արմենիա» գործակալության բացառիկ զրույցը ԵՊՀ սոցիալական հոգեբանության ամբիոնի վարիչ, Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի (APA) անդամ, «Անիմա» հոգեբանական ծառայությունների հայկական կենտրոնի հիմնադիր տնօրեն Վլադիմիր Միքայելյանի հետ

«Նովոստի–Արմենիա». Պրն Միքայելյան, ապրիլի 24–ին համայն հայությունը նշելու է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 99–րդ տարելիցը։ Ձեր կարծիքով` մեկ դարում փոխվե՞լ է հայկական հասարակության ընկալումը մեր պատմության այս ողբերգական էջի նկատմամբ։

Վ. Միքայելյան. Իհարկե, ժամանակի ընթացքում կյանքում ամեն ինչի նկատմամբ վերաբերմունքը փոխվում է, չնայած իմ կարծիքով, պետք է գոյություն ունենան պատմության այնպիսի փաստեր, որոնց ըմբռնումը պետք է ավելի տևական լինի։ Եվ այդպիսի փաստերին է պատկանում նաև ցեղասպանության թեման։ Այսօր ակնհայտ է հայկական հասարակությունում ցեղասպանության ընկալման փոփոխությունը։ Խոսքն այն մասին չէ, թե այն դեպի լավ, թե վատ կողմն է փոխվել, քանի որ այդ հարցում նման չափորոշիչներ պարզապես չեն կարող լինել։ Ցեղասպանությունը մի երևույթ է, որը կրկնվում է նաև այսօր։ Մենք պետք է հասկանանք, որ ցեղասպանությունը միայն 1915 թ.–ին հայերի նկատմամբ զանգվածային սպանությունները չէին։ Իրականում Թուրքիան իր ողջ պատմության ընթացքում էթնիկ սկզբունքով մարդկանց ոչնչացման քաղաքականություն է իրականացրել։ 1915 թվականը դարձավ միայն այդ քաղաքականության գագաթնակետը։ Իհարկե, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության նկատմամբ վերաբերմունքն այսօր փոխվել է։

Թերևս, ավագ սերունդը ցեղասպանությանը վերաբերվում է այնպես, ինչ անցյալում էր` բացասական հուզական երանգով, և դա ճիշտ է, քանի որ ցեղասպանությանը չի կարելի այլ կերպ վերաբերվել։ Ցեղասպանության չեզոք ընկալումն անբարո է։ Երկու–երեք տարվա ընթացքում մենք միևնույն ազգությանը պատկանող տարբեր մշակույթների ներկայացուցիչների շրջանում ցեղասպանության ընկալմանը վերաբերող հոգեբանական ուսումնասիրություն ենք անցկացրել։ Ուսումնասիրել ենք ԱՄՆ–ի Գլենդեյլ քաղաքում բնակվող հայերի վերաբերմունքը ցեղասպանության նկատմամբ։ Ուսումնասիրությանը մասնակցել է մոտ 300 մարդ։ Մենք վերցրել եք երեք տարիքային խումբ, առաջին սերունդը ցեղասպանությունից հետո ծնված սերունդն է, 40–60 տարեկան, ովքեր ծնվել են ԱՄՆ–ում։ Ցեղասպանության նկատմամբ նրանց վերաբերմունքը բավականին բացասական էր, այն հիմնվում էր այդ տարիների սարսափելի իրադարձությունները վերապրած ծնողների կամ մտերիմների պատմությունների վրա։ Հարցվածների այդ խումբը չէր հավատում, որ տարիները կարող էին փոխել հայերի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը, քանի որ կարծում է, որ հայ ժողովրդի նկատմամբ ատելությունը թու
րքերի արյան մեջ է։

Հարցվածների երկրորդ խումբը 18–25 տարեկան երիտասարդներ են, ովքեր շատ վատ էին իրազեկված ցեղասպանության և Հայաստանի պատմության մասին։ Նրանք ցեղասպանությանը բացասաբար էին վերաբերվում տեսական մակարդակով, «դա շատ վատ բան է, չի կարելի նման բան անել» սկզբունքով։ Հարցվածների այդ խումբն ավելի հանդուրժող էր թուրքերի նկատմամբ և կարծում էր, որ նոր սերունդը պատասխանատու չէ իրենց նախնիների արարքների համար։ Այդ պատճառով այդ խմբի ներկայացուցիչները հեշտությամբ պատկերացնում էին տարբեր ձևերում թուրքերի հետ շփումը, իսկ թուրքերը նրանց համար թշնամու կերպար չէին մարմնավորում։ Ես անձամբ կարծում եմ, որ թուրքերի կրտսեր սերունդը պատասխանատվություն չէր կրի իրենց նախնիների արարքների համար միայն այն դեպքում, եթե Թուրքիան ճանաչեր Հայոց ցեղասպանությունը։

Երրորդ խումբը վերջին տասը տարում Հայաստանից ԱՄՆ արտագաղթած մարդիկ են։ Հարցվածների այդ խմբի մոտ թուրքերի և Ցեղասպանության նկատմամբ բացասական վերաբերմունքը շատ ավելի արտահայտիչ էր։ Դա նշանակում է, որ մենք երկրի ներսում պահպանում ենք պատմության այդ փաստի նկատմամբ ճիշտ, հուզականորեն հագեցած բացասական վերաբերմունքը։

«Նովոստի–Արմենիա». Ձեր կարծիքով, կարելի՞ է զուգահեռ տանել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների և Սիրիայի Քեսաբում այսօր տեղի ունեցող իրադարձությունների միջև, որտեղ կրկին տուժել է հայ համայնքը։ 

Վ. Միքայելյան. Կարծում եմ, որ նման պատմական փաստերը վաղեմության ժամկետ չունեն, և չի կարելի դրանք մոռանալ։ Չէ՞ որ, ինչպես հնչում է հին ճշմարտությունը` «ով մոռանում է անցյալը, նա դատապարտված է վերապրելու այն կրկին»։ Մենք դրա վկաներն ենք այսօր սիրիական իրադարձությունների և սիրիահայերի նկատմամբ թուրքերի վերաբերմունքի լույսի ներքո։ Ակնհայտ է, որ ցեղասպանությունը մի ազգի նկատմամբ մեկ այլ ազգի ինքնատիպ քաղաքականությունն է, և այն մշտապես վերարտադրվում է։ Իսկ դա նշանակում է, որ թուրքերի ենթագիտակցության մեջ նստած է հայերին ոչնչացնելու պատրաստակամությունը, իսկ մենք դա ոչ մի կերպ չենք նկատում։ Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններն ապացուցում են, որ թուրքերը բարենպաստ իրավիճակի առկայության դեպքում բաց չեն թողնի հայերի նկատմամբ ագրեսիա դրսևորելու հնարավորությունը։ Իմ կարծիքով, Թուրքիան այսօր ընդհանրապես չի փոխվել, և այն, ինչ տեղի ունեցավ Սիրիայում, միայն ապացուցում է իմ խոսքերի ճշմարտացիությունը։ Կարծում եմ, որ այսօր մենք բոլոր ազգերի, այդ թվում նաև թուրքերի նկատմամբ հանդուրժողականություն ենք դրսևորում, սակայն հնարավոր է` չարժե՞ նման համբերատարություն դրսևորել մի ժողովրդի նկատմամբ, ով հարյուրամյակներ շարունակ հետապնդում է մեզ։

Ես չեմ առաջարկում նրանց գործողություններին ագրեսիայով պատասխանել, սակայն կարծում եմ, որ մենք իրավունք չունենք նման իրավիճակում խնդրողի դերում լինել։ Մենք պետք է պահանջենք, այլ ոչ թե խնդրենք ճանաչել ցեղասպանությունը։ Մեր լուրջ խնդիրներից մեկն այն է, որ շատ ենք գրում ցեղասպանության մասին, սակայն դա հիմնականում անում ենք հայերենով։ Այսպիսով, մենք ինքներս գրում ենք և ինքներս էլ կարդում ենք գրածը, այն դեպքում, երբ, օրինակ, մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, ավելի ճիշտ նրա տարածքում բնակվող լայն մասսաները գաղափար չունեն Ցեղասպանության մասին։ Միաժամանակ ադրբեջանցիներն ու թուրքերը մշտապես ռուսերեն և անգլերեն գրքեր են հրատարակում  և տարածում դրանք ողջ աշխարհում։ Մեր խնդիրն է ներկայացնել աշխարհին և հատկապես երիտասարդ սերնդին այն, որ ցեղասպանություն է իրականացվել հայերի նկատմամբ։ Այսօր մենք պետք է իրազեկենք գոնե Ռուսաստանի բնակչությանը, քանի որ ժամանակակից պատմական իրականության մեջ Ռուսաստանը զբաղեցնում է առաջատար դիրքերից մեկը, և Ցեղասպանության նկատմամբ այդ երկրի վերաբերմունքը կարող է էական նշանակություն ունենալ։

«Նովոստի–Արմենիա». Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք գնահատում Ցեղասպանության փաստի նկատմամբ վերաբերմունքը ժամանակակից հայկական հասարակությունում։

Վ. Մելիքյան. Այսօր, ընդհանուր առմամբ, հայկական հասարակության ներսում Ցեղասպանությանը, իհարկե, բացասաբար են վերաբերվում, սակայն դա բավարար չէ։ Աշխարհը հակված է մոռանալ մարդկային ողբերգությունները։ Բանակցությունների սեղանի շուրջ միշտ նստում են հաղթող կողմի հետ։ Հաղթողներին չեն դատապարտում։ Մենք պետք է այսօր փոխենք տեղի ունեցածի նկատմամբ վերաբերմունքն ու դադարենք մեզ զոհ զգալ։ Կարծում եմ, որ մենք չափազանց երկար ենք պահպանել քրիստոնեական պատվիրանները` «սիրիր քո թշնամուն», «տուր ձախ այտդ, եթե հարվածում են աջին»։ Կարծում եմ, որ պետք է ժամանակավորապես մոռանանք այդ պատվիրանների մասին։

«Նովոստի–Արմենիա». Հոգեբանության տեսանկյունից ի՞նչ բացատրություն ունի հայերի նկատմամբ դրսևորվող այսօրինակ ատելությունը։

Վ.Միքայելյան. Կարծում եմ, որ հայերի նկատմամբ թուրքական այլատյացությունը պայմանավորված է ընդհանուր առմամբ հայերի կրոնի, մշակույթի ու հայկական էթնոսի հանդեպ եղած ատելությամբ, էթնոհոգեբանության տեսանկյունից` էթնիկ ինքնագնահատականի ցածր մեխանիզմով։ Եթե էթնոսը չի ընդունում ինքն իրեն, չի ընդունում նաև այլ էթնոսներ։ Կարծում եմ` քանի որ թուրք ժողովրդի էթնիկ ինքնագնահատականը ցածր է, ապա ատելություն կձևավորվի նաև այլ էթնոսների նկատմամբ, որոնք բարձր են պատմամշակութային զարգացման առումով։ Մասնավորապես հայերը, ովքեր ապրում են թուրքերի կողքին, մշտապես հիշեցնում են թուրքերին նրանց անլիարժեքության մասին, իսկ այս դեպքում ագրեսիան դառնում է այդ անլիարժեքության  մղման մեխանիզմ։ Բացի այդ, ցեղասպանության կազմակերպումը պահանջում է, որ զանգվածները պատրաստ լինեն այլ էթնոսի ոչնչացմանը։ Չէ՞ որ սպանելը դժվար է, իսկ նորմալ մարդը չի կարող սպանել իր նմանին։ Այստեղ մենք տեսնում ենք, որ ոմանք պատրաստ են զանգվածաբար սպանել ուրիշներին։ Զանգվածային ոչնչացման ցանկացած օրինակի դեպքում հստակ գծագրվում է հոգեբանական պաթոլոգիա ունեցող առաջնորդի դիմագիծը, քանի որ նորմալ մարդը` առողջ հոգեբանությամբ, չի կարող ցեղասպանություն ծրագրել։ Մտաբերում եմ Գերմանիայի օրինակը, որը ճանաչեց Հոլոքոսթը և ներողություն խնդրեց հրեաների զանգվածային սպանության համար։ Գերմանիայի և Թուրքիայի միջև զուգահեռներ տանելով` ակնհայտ է դառնում, թե որքան բարձր է գերմանացի ժողովրդի էթնիկ ինքնագնահատականը։ Միայն իրեն հարգող ժողովուրդը կարող է ընդունել իր հանցագործություններն ու պատասխան դալ դրանց համար։ Թուրքիան մինչ օրս չի կարողանում այդ քայլն անել։

«Նովոստի–Արմենիա». Այսօր նաև մեկ այլ տարօրինակ դրսևորում է նկատվում, երբ թուրքերի հանդեպ բացասական տրամադրված մարդկանց շարքում մեր հայրենակիցներից ոմանք նույնքան բացասական են վերաբերվում սեփական ժողովրդին։ Ժամանակակից հոգեբանությունը ինչպե՞ս է բացատրում այս երևույթը։

Վ. Միքայելյան. Կարծում եմ, որ մեր ժողովրդի մեջ ներքին ընդվզում է կա թուրքերի և միաժամանակ սեփական պատմության նկատմամբ։ Պարադոքսն այն է, որ մի կողմից մենք պահանջում ենք ճանաչել Ցեղասպանությունը, մյուս կողմից` հոգեբանական մակարդակում` չենք ցանկանում այն ընդունել, քանի որ չենք ուզում մնալ զոհի դերում։ Կարծում եմ, որ մեզ մոտ ագրեսիվ ֆոն կա մեկը մյուսի հանդեպ հարաբերություններում և ազգի ներսում։ Պե՞տք է կապել դա Ցեղասպանության հետ։ Կարծում եմ` այո։ Այդ կապը խորքային հոգեբանության մակարդակում է, ոչ գիտակցական գործընթացների մակարդակում։ Յուրաքանչյուր հայը մյուս հայի մեջ ոչ միայն ազգի ներկայացուցիչ է տեսնում, այլև` ցեղասպանության զոհ, և համապատասխանաբար տրամադրվում է այդ զոհի դեմ։ Մեզ ճնշում է այն, որ պատմականորեն մեր դեմ ջարդեր, սպանություններ, տեղահանումներ են իրականացվել, և մենք մեկս մյուսի մեջ չենք ընդունում հատկապես այդ զոհին։ Այսպիսով` մենք ագրեսիվ ենք ոչ թե միմյանց, այլ մեր պատմության հանդեպ։ Դա մեր էթնիկ հոգեբանության առողջ բաղադրիչն է ։ Միաժամանակ ցանկանում ենք, որ ագրեսորը պատժվի, քանի որ մեր էթնոսին հատուկ
է բացառիկ ազգային մի հատկանիշ` արդարության զգացումը։ Մենք այլատյացություն չունենք որևէ ժողովրդի նկատմամբ, քանի որ չենք ցանկանում, որ մյուս ազգերն էլ ապրեն այն, ինչ տեղի է ունեցել մեզ հետ մեր պատմության ընթացքում։

«Նովոստի–Արմենիա». Կարծիք է ձևավորվել, թե հայերն իրենց հանդուրժողականությամբ ու մյուս ժողովուրդների դժբախտությունների հանդեպ դրսևորած կարեկցանքով հանդերձ, պատշաճ հոգեբանական աջակցություն չեն դրսևորում սփյուռքահայերի նկատմամբ, ինչը ադապտացման խնդիրներ է առաջացնում վերջինների մոտ։ Ինչո՞վ է պայմանավորված։

Վ. Միքայելյան. Սփյուռքահայերի նկատմամբ բացասական վերաբերմունք իրականում չկա։ Ավելի ցայտուն դրսևորվում է մշակույթների տարբերության հարցը։ Օրինակ` սիրիահայերը դաստիարակություն են ստացել արաբական մշակույթում, նրանք ավելի դժվար են ադապտացվում տեղի մշակույթին, քան Ռուսաստանում բնակվող հայերը կամ վիրահայերը։ Իսլամական մշակույթի մեջ դաստիարակված հայերը միշտ պետք է զգոն լինեն, պատրաստ լինեն հնարավոր սպառնալիքների։  Նման աշխարհայացքով էլ նրանք տեղափոխվում են Հայաստան, սակայն շարունակում են վտանգների սպասել։ Միաժամանակ քրիստոնեական մշակույթի ներկայացուցիչները զգուշությամբ են վերաբերվում մուսուլմանական երկրներում ծնվածներին, քանի որ տվյալ մշակույթի հանդեպ այլատյացություն են զգում։ Հայ ազգն ինքնատիպ է, քանի որ փոքրիկ Հայաստանում յուրաքանչյուր շրջանն իր մշակույթն ունի, և այդ շրջանների ներկայացուցիչները դժվարությամբ են շփվում մյուս շրջանի մշակույթի կրողների հետ։ Սա մշակույթների և ոչ թե մարդկանց բախում է։ Վստահ եմ, որ մի քանի տարի կանցնի, և Հայաստան եկած սփյուռքահայերը կկարողանա ադապտացվել, քանի որ անկախ ամեն ինչից, մեր ազգին շատ բնորոշ է ադապտացվելու կարողության բարձր մակարդակը 

«Նովոստի–Արմենիա». Իսկ ի՞նչ կասեք Հայաստան ժամանած այլազգիների նկատմամբ դրսևորվող վերաբերմունքի մասին։

Վ.Միքայելյան. Հոգեբանության մեջ կան «յուրային, ուրիշ, օտար» հասկացությունները։ Երբ այլ ազգի ներկայացուցիչը գալիս է Հայաստան, նա ստանում է «ուրիշ» կարգավիճակը։ Ժամանակի ընթացքում նա դառնում է կամ «յուրային», կամ «օտար»։ Այսպես է միշտ, անգամ` միջանձնային հարաբերությունների մակարդակում։ Հենց այդ պատճառով էլ Հայաստանում հեշտ է ադապտացվում նա, ով «յուրային» է դառնում, իսկ «ուրիշ» կարգավիճակ ունեցող մարդիկ չեն կարողանում ադապտացվել։

«Նովոստի–Արմենիա» Վերադառնանք Ցեղասպանության թեմային։ Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում հասարակության ստվար զանգվածը, հատկապես` երիտասարդությունը, ապրում է վիրտուալ աշխարհում և վտանգ կա կորցնելու ոչ միայն իրականության հանդեպ հետաքրքրությունը, այլև` սեփական ժողովրդի պատմության հանդեպ ընդհանրապես։ Սա որևէ կերպ կարտացոլվի՞ հետագայում Հայոց ցեղասպանության փաստի ընդունման հարցում։

Վ.Միքայելյան. Կարծում եմ, որ ժողովուրդն ապագա ունի միայն այն դեպքում, եթե հիշում է սեփական անցյալը։ Էթնոսի հոգեբանական կյանքի անընդհատությունը պետք է պահպանվի, իսկ եթե այդ շղթան ինչ–որ տեղ կտրվի, ապա ազգը զարգացման ինվոլյուտիվ գծեր կստանա։ Իսկ այն, ինչ կատարվում է այսօր, այսինքն` պատմության հանդեպ օտարացումն ու դրանից հեռանալը, կործանարար ազդեցություն կունենա պատմական փաստերի մեր ըմբռնման վրա։ Բոլոր ժամանակներում ցեղասպանությանը պետք է նույնկերպ վերաբերվել` բացասաբար, որպեսզի կանխենք դրա հետագա դրսևորումները։-0-

 

 

 


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։