484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
-1
Եղանակը Երևանում
Հայ
Լեպյոխին. Ինքնիշխանությունը ձևավորվող եվրասիական տարածքի առանցքային հասկացությունն է դառնում
14:34
18 Ապրիլի 2014

«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական–վերլուծական հասարակական կազմակերպությունը Երևանում, Գյումրիում և Վանաձորում «Հայաստանը և եվրասիական ինտեգրացիան» թեմայով միջազգային համաժողովներ է անցկացրել և մեկ սեմինար «Նորավանք» հիմնադրամում, որտեղ որպես գլխավոր զեկուցող հանդես է եկել ԵվրԱզԷս–ի ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը։ Յուրաքանչյուր համաժողովի մասնակցել է հայկական գիտակրթական հաստատությունների հինգ–վեց զեկուցող։ «Ինտեգրացիա և զարգացում»  կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանի խոսքով` համաժողովներն անցել են մեծ հաջողությամբ, մասնավորապես, Գյումրիում նկատվել է դրական մեծ արձագանք եվրասիական ինտեգրման գործընթացների նկատմամբ։
ԵվրԱզԷս-ի ինստիտուտի գլխավոր տնօրենը միջոցառումների ավարտին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը պատմեց եվրասիական ինտեգրման հեռանկարների, աշխարհում տիրող իրավիճակի և տարածաշրջանային քաղաքական գործընթացների մասին։

«Նովոստի–Արմենիա» - Պարոն Լեպյոխին, պատմեք, խնդրեմ, Ձեր այցի նպատակների մասին։

Վ. Լեպյոխին — Իմ այս այցի գլխավոր նպատակը պատասխանելն է Հայաստանի ընտրության հետ կապված որոշ հարցերի, այն որոշման, որ կատարեց նախագահ Սարգսյանը Մաքսային միությանը և ձևավորվող Եվրասիական տնտեսական միությանը միանալու վերաբերյալ։ Վերջին ժամանակներում բազմաթիվ հանդիպումներ են եղել, որ ոչ միայն ինձ հետ, այլ նաև տարբեր փորձագետների, ովքեր այն ժամանակ գալիս էին Ռուսաստան, և մի շարք հարցերի պատասխաններ եղան։ Ներկայում իրավիճակը փոխվել է։ Նոր հարցեր են առաջացել, մասնավորապես, կապված Ուկրաինայի իրավիճակի հետ, քանի որ այն դիմակայությունը, որը մենք տեսնում ենք այսօր քաղաքացիական պատերազմի շեմին հայտնված Ուկրաինայում, հիմնականում կապված է, համենայն դեպս, այդպես է մեկնաբանվում, այն ընտրության հետ, որն Ուկրաինան նույնպես ծրագրում էր անել, բայց Եվրամիության հետ։

Ես ելույթ եմ ունեցել երեք բուհերում` Ռուս–Հայկական (Սլավոնական) համալսարանում, Գյումրում և Վանաձորի մանկավարժական ինստիտուտում, և շարադրել եմ իմ տեսակետն այն մասին, թե ինչ է կատարվում։ Մենք տեսնում ենք, որ Ուկրաինայում կատարվողը ոչ միայն ներքին գործընթաց է, այլ գլոբալ գործընթացների մի մաս։ Եվ դա մասամբ անդրադարձավ Հայաստանի վրա, քանի որ կա տեսակետ, թե Սիրիայի իրադարձությունները Թուրքիայի տարածքից գրոհայինների մուտքը հայկական գյուղ, հնարավոր է, կապված է եվրասիական երկրների համախմբման և Հայաստանի` Ռուսաստանի օգտին կատարած ընտրության հետ։ Նրանց համար դա այդպիսի վրեժխնդրություն է... Ցանկացած դեպքում, ամերիկացիները չէին կարող տեղյակ չլինել այդ օպերացիայից։

«Նովոստի–Արմենիա» - Ի՞նչ պայմաններում է ձևավորվում միասնական եվրասիական տնտեսական տարածքը։

Վ. Լեպյոխին – Եվրասիական միությունը կազմավորվում է ոչ որպես բուրգ։ Երկրները լիիրավ են` անկախ բնակչության թվից, տարածքից, տնտեսությունից։ Այդ սկզբունքը պահպանվում է։ Բացի այդ, դա մեկ երկիր` մեկ ձայն սկզբունքն է, այնտեղ դեռ չկա մեծամասնություն, այսինքն, հարցերը լուծվում են ոչ թե քվեարկության, այլ կոնսենսուսի ճանապարհով։ Ահա այն երկու սկզբունքները, որոնք առաջնորդները շատ խիստ են դնում։ Կարծում եմ, որ դա ոչ միայն Եվրասիական տնտեսական միության գոյության հիմքն է, դա նաև որոշակի արտաքին քաղաքական դոկտրինա է, որն այսօր հաստատվում է արտաքին քաղաքական տարածքում, երբ տարածքի շահերի պաշտպանությունը որոշվում է բոլոր երկրների կողմից կոլեկտիվ կերպով։ Սա հավաքական պատասխանատվության դոկտրինա է։ Իհարկե, այն դեռ չի ձևավորվել մտածված, մշակած դոկտրինայի տեսքով, ինչպես այն, որն ընդունված է ԱԳՆ–ում` «մեղմ ուժի» դոկտրինան։ «Մեղմ ուժն» ազատական ԱԳՆ–ի ժառանգությունն է, որն իրականում ուշադրությունը կենտրոնացրել է «մեղմ» բառի վրա, իսկ հավաքական անվտանգության դոկտրինան մեկ այլ բան է։ Դա հենց սեփական շահերի հավաքական դրսևորումն է և միմյանց սատարելը ինքնիշխանության հարցում, որի մասին ասում էի։ Այսպիսով, մեզ մոտ ինքնիշխանությունը դառնում է առանցքային հասկացություն, և առաջանում է տնտեսական ինքնիշխանության տեսության մշակման, քաղաքական փոխգործակցության միանգամային  նոր համակարգի կառուցման անհրաժեշտություն։

«Նովոստի–Արմենիա» - Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի կարգավիճակը նոր իրողություններում։

Վ. Լեպյոխին – Երբ այսօր լրագրողները գրում են, որ Հայաստանը միանում է ՄՄ–ին և Եվրասիական միությանը, ես միշտ ընդգծում եմ, որ դա ֆորմալ է, որն ամրագրում է բոլորովին այլ իմաստ ունեցող հայկական ընտրությունը։

Հայաստանի առաջին ընտրությունը, մենք լավ քաջ գիտակցում ենք, արվել է դեռևս 1992 թվականին։ Այն ժամանակ ընտրությունը կատարվեց դեպի ռազմաքաղաքական միություն, և դա քաղաքական կայունության և քաղաքական անվտանգության ընտրություն էր։ Երկրորդ` շատ կարևոր ընտրությունը հենց իմ ասած  ինքնիշխանության ընտրությունն է։ Եվ երրորդ, և այդ մասին քիչ է խոսվում, պատմական հիշողության և սեփական նախնիների հիշողության ընտրությունն է։ Իմ կարծիքով` Հայաստանն ավելին է, քան էթնոսը և ավելին է, քան պետությունը։ Իհարկե, կարելի է մտածել միայն այսօրվա մասին, հաշվարկել շահերը, որոնք տալիս է Եվրասիական տնտեսական միությունը կամ Եվրոպական միությունը, բայց պատմական ընտրությունը կամ նախնիների հիշողությունը, օրինակ, Ուկրաինայում, շատ հստակ դրսևորվեց։ Ոմանց համար կարևոր է իրենց եվրոպացի զգալ և ինչ–որ կերպ հետևել այն ուղուն, որով գնացել են նախնիները, այն է` ծառայել են ԷսԷս զորքերում։ Բայց Ուկրաինայի Արևելքի համար ֆաշիզմը միանգամայն անընդունելի է, և բոլորին միավորում է Հայրենական մեծ պատերազմի հիշատակը։ Այդ պատճառով դրանք միանգամայն տարբեր դիրքորոշումներ են։

Մենք տեսնում ենք, թե ինչի է հանգեցնում պատմական հիշողությունից հրաժարվելը։ Վերնախավը սկսում է փաստացի հետընթաց ապրել։ Խոսում են հեղափոխության մասին, բայց իրականում հետընթաց շարժում է կատարվում։ Դևոլյուցիայի ուղին չի ծնում ոչ հետաքրքիր քաղաքական գործիչների, ոչ մեծ գրողների։ Ուկրաինայի ամենամեծ գրողն այսօր Սերգեյ Լուկյանենկոն է, ով ապրում է Մոսկվայում, գրում է ռուսերեն և շատ բացասական է վերաբերվում այսօր Կիևում կատարվող իրադարձություններին։

Այդ իսկ պատճառով Հայաստանի համար շատ կարևոր է սեփական մեծ մշակույթի վրա հենվելը, ավելի կարևոր է դրա պահպանումը, իսկ երեք խնդիրների համագումարը` քաղաքական անվտանգությունը, տնտեսական ինքնիշխանությունը և պատմական հիշողության վրա հենվելը կարող է տնտեսական, սոցիալական թռիչքի անցնելու արդյունք տալ։
 
«Նովոստի–Արմենիա» - Ինչպես հայտնի է, հայկական կառավարությունը հրաժարական է տվել, նոր կաբինետ դեռ չի ձևավորվել, սակայն Երևանը մտադիր է արդեն մայիսին ՄՄ–ին միանալու մասին համաձայնագիր ստորագրել։ Ի՞նչ եք կարծում, կհասցնի՞, արդյոք, Հայաստանն ավարտել բոլոր նախապատրաստական աշխատանքները, մասնավորապես, ներդաշնակեցնել սեփական օրենսդրությունը։

Վ. Լեպյոխին – Կցանկանայի, որ Հայաստանը լիներ Եվրասիական տնտեսական միության համահիմնադիր, դա ճիշտ կլիներ։ Կարծում եմ, որ Ռուսաստանի նախագահն էլ է այդպես կարծում։ Իսկ եթե ծագեն տեխնիկական բնույթի հարցեր, ապա, կարծում եմ, երկրի ղեկավարնեը պատրաստ են ընդառաջ գնալ Հայաստանին, իսկ եթե որևէ փաստաթուղթ դեռևս պատրաստ չլինի, նույնիսկ հետաձգել ժամկետները մայիսից մինչև հունիս և այլն։ Հավանաբար, այդպես էլ կլինի։ Տեխնիկական հարցերը, տեխնիկական անպատրաստվածությունն առիթ չէ, որ կրկին երեք համահիմնադիր ունենանք, իսկ Հայաստանը, կարծես, հազիվ հասցնի այն գնացքին, որն առանց նրա է շարժվում։ Այդ պատճառով, կարծում եմ` ամեն ինչ նորմալ կլինի։

«Նովոստի–Արմենիա» - Հայաստանն 900 ապրանքներից բաղկացած բացառությունների ցուցակ է ներկայացրել։ Ի՞նչ եք կարծում, Եվրասիական միությունն ընդառաջ կգնա՞ Հայաստանին։

Վ. Լեպյոխին – Ես դա անվանում եմ օպտիմալացման գործընթաց, երբ երկու կողմերից էլ խելամտությունն է գործում։ Այնտեղ, որտեղ հնարավոր է ընդառաջ գնալ, բնականաբար, բոլորն այդպես կանեն, այնտեղ, որտեղ դա ինչ–ինչ պատճառներով հնարավոր չէ, փոխհատուցման մեխանիզմներ կփնտրվեն։ Պայմանականորեն ասած` գազի զեղչը և գնի կրճատման խնդրի լուծումը ոչ միայն գնորդի, այլ նաև սպառողի համար է։ Այդ գործընթացը կարող է փոխհատուցել որոշ խնդիրներ այլ ուղղություններում։ Բայց քանի որ գործընթացը երկարատև է, դուք ինքներդ ասացիք 900 անուն ապրանքի մասին, ամեն ինչ միանգամից չի լինում։ Աստիճանաբար կկառուցվի համակարգ, որում օպտիմալացումը կլուծի խնդիրն այն դեպքերում, որտեղ դա հնարավոր է, իսկ եթե արագ չստացվի, ապա տարբեր մեխանիզմներ կփնտրվեն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։