480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
Վարչապետի հրաժարականին հենց հիմա ոչ ոք չէր սպասում. Հակոբյան
12:25
07 Ապրիլի 2014

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի հրաժարականի դիմում է ներկայացրել, որն ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հայ քաղաքական տեխնոլոգ և վերլուծաբան Վիգեն Հակոբյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը պատմել է հնարավոր գործոնների մասին, որոնք ազդել են վարչապետի հրաժարականի վրա, ինչպես նաև կառավարության ղեկավարի պաշտոնի նոր թեկնածուների մասին։

«Նովոստի–Արմենիա» – Որքանո՞վ էր սպասված ՀՀ վարչապետի հրաժարականը և, Ձեր կարծիքով, ինչո՞վ էր այն պայմանավորված։

Վ. Հակոբյան – Միգուցե կոնկրետ հենց այս պահին հրաժարականին ոչ ոք չէր սպասում, սակայն այդ վերջին երեք–չորս ամիսների ընթացքում սավառնում էր օդում, և պատահական չէր, որ ժամանակ առ ժամանակ մամուլում հայտնվում էին «հոսքեր» վարչապետի պաշտոնին այս կամ այն թեկնածուների մասին։ Կարծում եմ, որ այս ամենը որոշ չափով հասարակության զոնդավորում էր դեպի այս կամ այն թեկնածուն։

Իհարկե, հրաժարականը հասունանում էր, և դրան նպաստում էին ներքին և արտաքին գործոնները։ Ներքին գործոնները պարզ են. երկրում բավականին ծանր սոցիալ–տնտեսական իրավիճակ է, և պարզ երևում էր, որ կառավարությունը որևէ ռեսուրս չունի այդ իրավիճակը փոխելու համար։ Անգամ վիճակագրական տվյալները խոսում էին այն մասին, որ իրավիճակը չի փոխվում, և պլանային ցուցանիշները չեն կատարվում։ Այսինքն, երկրում տիրող սոցիալ–տնտեսական իրավիճակը, կենսաթոշակային բարեփոխման նման գլոբալ նախագծի ձախողումը, երկրորդ տարին անընդմեջ տնտեսական աճի ցուցանիշների չապահովումը հրաժարականի համար նախադրյալներ էին ստեղծում։

Ինչ վերաբերում է արտաքին գործոններին, ապա իմ կարծիքով, երբ մենք կանգնած ենք ՄՄ–ին միանալու փաստաթղթերի ստորագրման շեմին, երբ փաստաթղթերը գրեթե պատրաստ են, Ռուսաստանի համար ավելի ցանկալի կլիներ ունենալ ավելի կանխատեսելի վարչապետ, աշխատել այնպիսի մարդու հետ, ով գաղափարախոսական առումով ավելի մոտ է ՄՄ–ին։ Բոլորը հիշում են, որ Տիգրան Սարգսյանը, լինելով արևմտամետ, տարբեր առիթներով հայտարարել է, որ Հայաստանին շահավետ չէ ՄՄ–ին անդամակցելը, չնայած հետո փոխեց իր տեսակետը։ Կարծում եմ, որ վերջին կաթիլը դարձավ Բրյուսելում նրա ելույթը, որտեղ նա նշեց, որ Հայաստանը ցանկանում է քաղաքական համաձայնագիր կնքել ԵՄ–ի հետ։

«Նովոստի–Արմենիա» – Ինչու՞ հրաժարականը տեղի ունեցավ հենց այդ պահին։

Վ. Հակոբյան – Կարծում եմ, որ դա արվեց հայկական հասարակությունում լարվածությունը թուլացնելու համար, քանի որ բավականին մեծ դժգոհություն էր կուտակվել։ Այն, միգուցե, այդքան էլ չի երևում, մայդանյան չափերի չէ, դրսևորվում է հատվածաբար, օրինակ` ինչպես «Դեմ եմ» շարժումը, սակայն համակարգը և անգամ իշխանությունն արդեն հոգնել էին այդ կառավարությունից։

«Նովոստի–Արմենիա» – Այժմ ԶԼՄ–ներում նշվում են վարչապետի պաշտոնի մի քանի թեկնածուներ։ Ձեր կարծիքով` նրանցից ո՞վ կարող է ղեկավարել կառավարությունը։

Վ. Հակոբյան – Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ պատճառներով եղավ հրաժարականը։ Երկու հիմնական պատճառ կա, առաջինը` գնում ենք ճիշտ ուղով, իրականացնում ենք ճիշտ ծրագիր, սակայն դա անում ենք վատ, և կառավարությունն արդյունավետ չէ, և երկրորդը` նոր իրողություններում հարկավոր է իրականացնել այլ սոցիալ–տնտեսական քաղաքականություն, որը կախված կլինի ՄՄ–ի շրջանակներում գոյություն ունեցող կոնկրետ ծրագրերից։

Իմ կարծիքով` եթե դա կախված լիներ միայն նախագահի ցանկությունից, առանց հաշվի առնելու այլ օբյեկտիվ գործոնները, ապա նա վարչապետի պաշտոնում կնշանակեր նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին։ Սակայն հիմա առավել հարմար թեկնածու է Սեյրան Օհանյանը (պաշտպանության նախարար), իսկ նրանց հետո Արմեն Գևորգյանը (տարածքային կառավարման նախարար)։

«Նովոստի–Արմենիա» – Ինչի՞ հետ է կապված այն, որ շատ ԶԼՄ—ներ նշում են հենց Օհանյանին` որպես այդ պաշտոնի գլխավոր թեկնածու։

Վ. Հակոբյան– Օհանյանի կերպարը քիչ թե շատ ընդունելի է բոլոր կողմերի համար, այն կապ չունի խոշոր սկանդալների կամ կոռուպցիոն սխեմաների հետ։ Նրա  միակ թերությունը բանակում գրանցվող ողբերգական դեպքերն են, սակայն չեմ կարծում, որ որևէ երկրի պաշտպանության նախարար երաշխավորված է նման դեպքերից, որոնք մեզ մոտ ուռճացվում են որոշ հասարակական կազմակերպությունների կողմից։

Ինչ վերաբերում է արտաքին գործոններին, ապա որպես գեներալ` նա չպետք է խնդիրներ ունենա Ռուսաստանի հետ աշխատելիս, բացի այդ, նա մեծ խնդիրներ չունի Եվրոպայի հետ։

«Նովոստի–Արմենիա» – Կառավարության նոր ղեկավարը կլինի պարզապես տեխնիկական վարչապե՞տ, թե՞ նա կլինի 2018 թ.–ի նախագահական ընտրություններին իշխանության կուսակցության թեկնածուն։

Վ. Հակոբյան – Հիմա դեռ վաղ է խոսել «իրավահաջորդ» օպերացիայի մասին։ Դրա ժամանակը դեռ չի եկել, եթե խոսքը հերթական ընտրությունների մասին է։ Հայաստանում վարչապետի պաշտոնը հարվածի տակ գտնվող պաշտոն է, և այդ մարդը ռիսկի է գնում մեկ տարուց դառնալ ամենաշատ ժողովրդայնություն չվայելող կերպարը երկրում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:03
15 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է բաղձալի նպատակի, հիշարժան հանդիպումների և սիրած գրքի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Российсая газета»-ին։


12:52
06 Հունիսի 2017
Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի
«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։  
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։