480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Ուկրաինայի իրադարձությունների համատեքստում Երևանը Ղարաբաղի հարցի շուրջ բանակցությունների նոր հնարավորություններ է ստանում
12:13
20 Մարտի 2014

Ինչպե՞ս կզարգանան Ուկրաինայի իրադարձությունները։ Կազդե՞ն Ղրիմի հարցում ընդունված պատմական որոշումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա, ստեղծված իրավիճակում ի՞նչ դիրքորոշում պետք է ունենա պաշտոնական Երևանը, այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ զրույցում խոսել է քաղաքական տեխնոլոգ և վերլուծաբան Վիգեն Հակոբյանը։

«Նովոստի–Արմենիա» – Պրն Հակոբյան, ինչպե՞ս եք գնահատում Ղրիմի հանրաքվեի արդյունքները։ Կարո՞ղ են, արդյոք, Ղրիմի իրադարձություններն ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա։ Ինչպես հայտնի է, Հայաստանում այս հարցում կարծիքները տարբեր են։

Վ. Հակոբյան – Չեմ կարծում, թե Ղրիմի հանրաքվեի արդյունքները որևէ մեկի համար անսպասելի էին։ Գուցե արդյունքները կանխատեսվում էին 85 տոկոսի սահմանում, սակայն ստացվեց այն, ինչպես ստացվեց, քանի որ համախմբվածության ռեսուրսը շատ կարևոր բան է։ Կարծում եմ, որ Ռուսաստանը բավականին լավ PR արշավ անցկացրեց, և հակառակը` Կիևի ներկա ղեկավարությունը իրեն անշնորհք պահեց` վախեցնելով մարդկանց։ Այս ամենի ֆոնին Ղրիմի բնակիչների, ինչպես նաև երկրի հարավ–արևմուտքի ռուսալեզու բնակչության մոտ էապես ավելացավ համախմբվածության ռեսուրսը։

Որոշ արևմտյան փորձագետների հոդվածներում հստակ նշվում է, որ եթե չափազանց մեծ ճնշում է գործադրվում Ռուսաստանի վրա, ապա դա միշտ հանգեցնում է համախմբվածության ռեսուրսի ավելացման, այդ պատճառով հարկավոր է շատ լավ իմանալ այդ ժողովրդի, նրա ղեկավարության առանձնահատկություններն ու բարքերը, որին կարելի է սիրել կամ չսիրել, քննադատել ինչ–որ բացթողումների, անգործության համար։ Սակայն վտանգի դեպքում ի հայտ է գալիս համախմբվածության ռեսուրսը, և այդ պահին Ռուսաստանի հետ բավականին դժվար է ոչ միայն հակամարտել, այլև` բանակցել։

«Նովոստի–Արմենիա» – Իսկ ի՞նչ կասեք ղարաբաղյան հակամարտության վրա այդ իրավիճակի ազդեցության մասին։

Վ. Հակոբյան– Փորձագետների և քաղաքական գործիչների կարծիքները տարբեր են։ Փոքրամասնությունը կարծում է, որ չարժե համեմատել այս երկու հարցերը։ Որքան հասկանում եմ, նրանք դա բացատրում են նրանով, որ կարծես Ղրիմի հանրաքվեն ժողովրդավարական չէ, և այդ պատճառով Ղրիմի հանրաքվեի համեմատումը Ղարաբաղում անցկացված հանրաքվեի հետ վարկաբեկում է վերջինին։

Չեմ կարծում, թե մեր շահերից է բխում ընդգծելը, որ այդ ամենը չի համապատասխանում միջազգային նորմերին, քանի որ 25 տարի է` նման բան ենք լսում մեր հակառակորդների կողմից։

Իհարկե, այստեղ անալոգիա կա։ Իմ լսած առավել ընդունելի գնահատականը տվել է Հրանտ Բագրատյանը (ով 1993–96 թթ.–ին զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը)` հայտարարելով, թե այս գործընթացները ունեն միայն մեկ տարբերություն։ Ղարաբաղը հայտարարել է անկախության, իսկ Ղրիմը` միավորման մասին։ Սակայն պետք է հիշել, որ 1989 թ.–ի դեկտեմբերի 1–ին ընդունվել է «Հայկական ԽՍՀ–ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ–ի Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի որոշումը։

Այնուհետև ելնելով այս կամ այն գործընթացներից` հայտարարվեց անկախության մասին։ Դժվար է ասել այս գործընթացների ստույգ լինելը, և որ տարբերակն է ավելի արդյունավետ` վերամիավորումը, թե անկախությունը, քանի որ Ղարաբաղի կարգավիճակի հարցում վերջնական որոշում չկա։ Ղրիմի բնակիչներն ավելի լայն ընտրություն ունեին, քանի որ մի բան է, երբ Ղարաբաղը ցանկանում է վերամիավորվել Հայաստանի հետ, մեկ այլ բան է, երբ վերամիավորվում են գերտերություններից մեկի կամ գերտերության կարգավիճակը վերադարձնել ցանկացող երկրի հետ։ Դրանք տարբեր բաներ են։ Ռուսաստանցիներն, ամեն դեպքում, ունեն խնդրի լուծման ուժային տարբերակ, իսկ Հայաստանը նման տարբերակ չունի։ Այդ պատճառով Հայաստանը պետք է մշտապես մանևրի, գտնի նաև դիվանագիտական ուղիներ։

«Նովոստի–Արմենիա» – Արևմուտքը Ռուսաստանի դեմ լուրջ պատժամիջոցներ կսահմանի՞։

Վ. Հակոբյան –  Ղրիմի դեպքում կլինեն պատժամիջոցների կիրառման որոշ սպառնալիքներ, սակայն, վերջիվերջո, ինչպես համոզվել ենք վերջին 30 տարվա ընթացքում, գերտերությունների իրականացրած դե–ֆակո քաղաքականությունը միշտ հաջողության է հանգեցնում։ Արևմուտքը չի գնա կտրուկ պատժամիջոցների, և կան դրա բոլոր նախանշանները։ Օրինակ` ԱՄՆ–ի Կոնգրեսը տարաձայնությունների պատճառով չկարողացավ լուծել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ներդրման կամ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու հետ կապված հարցերը։ 

Այս հարցերի լուծումը մշտապես ձգձգվում էր։ Այսուհանդերձ հասկանալի է դառնում, որ այս խնդրի պատճառով չեն այրի բոլոր կամուրջները։ Կողմերից ամեն մեկը կփորձի պահպանել իր դեմքը։ Բանակցությունների հաջողությունը միշտ դա է։ Այստեղ, ամեն դեպքում, արտաքին աշխարհի համար չպետք է պարտվածներ և հաղթողներ լինեն։

«Նովոստի–Արմենիա»  – Կփոխվի՞, արդյոք, Արևմուտքի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության նկատմամբ` հաշվի առնելով նոր իրողությունները։

Վ. Հակոբյան – Կարծում եմ, որ հիմա կողմերի համար բանակցային բավականին շատ ռեսուրսներ են հայտնվել։ Այսինքն այն, ինչ հիմա տեղի է ունենում ԱՄՆ–ի և Ռուսաստանի, Եվրամիության և Ռուսաստանի, ԵՄ–ի և ԱՄՆ–ի միջև ցույց է տալիս, որ աշխարհում որոշ սկզբունքների վերանայման գործընթաց է տեղի ունենում։ Այժմ հասունացել է ազդեցության ոլորտների և միջազգային քաղաքականության սկզբունքների փոփոխության պահը։ Վենետիկը, Կատալոնիան, Շոտլանդիան այդ ամենի վկայությունն են։ Նման բան է սպասվում նաև բասկերին։ Փոխվում են միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների սկզբունքները։

Խոշոր  դերակատարների բանակցային սեղանին շատ հարցեր են կուտակվել, սակայն դժվար է ասել` արդյոք ղարաբաղյան հարցը գերտերությունների առուծախի առարկա կդառնա, թե ոչ, քանի որ ամեն ինչ կախված է տարածաշրջանում կոնկրետ երկրների դիրքորոշումից։

Եթե իրավիճակը սրվի, եթե գերտերությունները չգան համաձայնության նույն Ուկրաինայի հարցում, ապա Ռուսաստանի մոտ կարող է «յուրայիններ–օտարներ» իրավիճակ ծագել, և որևէ դասավորության դեպքում Ռուսաստանը կարող է ճանաչման գնալ, եթե դա նրան ձեռնտու լինի։ Չէ՞ որ ոչ ոք դեռ մեկ տարի առաջ չէր կանխատեսում Ղրիմում Ռուսաստանի քայլերը։ Այստեղ փաստորեն գործեց «յուրայիններ–օտարներ» տարբերակը` ի պատասխան Ուկրաինայի անջատման հարցում Արևմուտքի որոշման։

«Նովոստի–Արմենիա» – Այժմ Հայաստանի իշխանությունները մեծ զգուշավորություն են դրսևորում Ուկրաինայի իրադարձությունները մեկնաբանելիս, սակայն եթե հարցը քվեարկության դրվի, Երևանը ստիպված կլինի արձագանքել։ Նման իրավիճակ ծագեց նաև Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից հետո։ Ի՞նչ դիրքորոշումը կընդունի հայկական կողմն այս դեպքում։

Վ. Հակոբյան – Այս համատեքստում հայկական կողմի համար ևս նոր բանակցային ռեսուրս է հայտնվում, այսինքն` առուծախի առարկա։ Բանակցությունները միշտ ենթադրում են որևէ բան որևէ բանի փոխարեն։ Այսինքն, եթե գոյություն ունի Ղրիմի հարցը, այդ հարցի նկատմամբ վերաբերմունքը, գոյություն ունի նաև Ղարաբաղի հարցը։ Այստեղ խոսելու շատ բան կա։

Ինչ վերաբերում է Աբխազիային և Հարավային Օսեթիային, պետք է հիշել, որ այն ժամանակ հայկական կողմը շատ լուրջ փաստարկներ ուներ։ Վրաստանը մեզ համար հարևանից առավել է։ Նա միակ հաղորդակցությունն է, և այստեղ մենք չպետք է մեզ ի ցույց դնենք։ Ուկրաինայի հարցում ավելի քիչ նման զսպող գործոններ ունենք, և միաժամանակ Ռուսաստանի հետ պայմանավորվելու հնարավորություն է հայտնվում, այսինքն հայտնվում է դիվանագիտական, բանակցային ռեսուրս։

«Նովոստի–Արմենիա» – Ձեր կարծիքով` Ռուսաստանը կբավարարվի՞ Ղրիմով, թե՞ իր վերահսկողության տակ կվերցնի Ուկրաինայի ողջ հարավ–արևմուտքը։

Վ. Հակոբյան – Կարծում եմ, որ իր վերահսկողության տակ կվերցնի, սակայն ոչ Ղրիմի ձևաչափով։ Այժմ արդեն բոլորին պարզ է դառնում, որ դրվել է Ուկրաինայի ֆեդերալացման հարցը։ Որքան ես հասկացա մի շարք գաղտնի աղբյուրներից, այս հարցը բարձրացվել է Լավրովի և Քերիի վերջին հանդիպման ժամանակ, ըստ որի` Արևմուտքն ընդունում է Ղրիմի հանրաքվեի արդյունքները, իսկ Ռուսաստանն ավելի հեռու չի գնում, սակայն դրվում է Ուկրաինային ֆեդերալացման հարցը։

Եթե մեկնաբանենք գլոբալ տեսանկյունից, ապա կարծում եմ, որ և ԱՄՆ–ն, և Ռուսաստանը հստակ գիտակցում են, որ նման դասավորության դեպքում կորցնում են Ուկրաինան։ Այլ հարց է, թե ինչ կշահի Եվրոպան  Ուկրաինայում տիրող անվերահսկելի, անկայուն իրավիճակից։ Սակայն կարծում եմ, որ ԱՄՆ–ն և Ռուսաստանը վաղուց փոխադարձ համաձայնության են եկել` Ղրիմը մնում է Ռուսաստանի կազմում, Հարավ–արևմուտքը, ինչպես նաև Կենտրոնական և Արևելյան մասերը դաշնային իրավունքներով ընդգրկվում են Ուկրաինայի կազմում։ Այս իրավիճակում դեռևս խոսք լինել չի կարող նման երկիրը որևէ դաշինքի, օրինակ` Եմ–ի կազմում ներառելու մասին։ 

Կարծում եմ, որ այստեղ կգործի ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի տարբերակը. նա առաջարկել էր Ուկրաինայի ոչ դաշինքային կարգավիճակ` Ֆինլանդիայի նման։ Ինչպես կարծում է Քիսինջերը, Ուկրաինան չպետք է մտնի ՆԱՏՕ, սակայն կարող է համագործակցել Արևմուտքի հետ բազմաթիվ հարցերի շուրջ, բայց պետք է խուսափի Ռուսաստանի նկատմամբ ցանկացած տեսակի թշնամությունից։ –0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։