486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Բաբուխանյան. Անհեթեթություն է` ճանաչել Կոսովոն և չճանաչել Ղարաբաղը կամ Ղրիմը
14:44
19 Մարտի 2014

Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների, Ղրիմի հանրաքվեի և Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցների մասին իր կանխատեսումների վերաբերյալ «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Սահմանադրական իրավունք» միություն կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը

«Նովոստի–Արմենիա» – Ինչպե՞ս եք գնահատում Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն։ Կարելի՞ է, արդյոք, զուգահեռներ տանել Ղրիմի և Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման միջև

Հ. Բաբուխանյան – Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել Ղրիմի բնակիչներին կամարտահայտության դրսևորման, ժողովրդավարության և ազգային ինքնորոշման հաղթանակի կապակցությամբ, որը մենք տեսանք այնտեղ։ Մենք ուշադիր հետևում էինք իրավիճակին ԶԼՄ–ների հրապարակումների և սեփական աղբյուրների միջոցով, և կարող եմ ասել, որ հանրաքվեն անցավ գրեթե կատարյալ` ամբողջովին համապատասխանելով բոլոր ժողովրդավարական և միջազգային նորմերին։

Ամենակարևորն այն է, որ ժողովուրդը հստակ դիրքորոշում ունի տարածաշրջանի, իր և իր երեխաների ճակատագրի հետագա զարգացման հարցում։ Եվ դա կարելի է միայն ողջունել և շնորհավորել այն մարդկանց, ովքեր այդպես կազմակերպված անցկացրեցին իրենց հանրաքվեն։

Ղրիմի և Լեռնային Ղարաբաղի միջև զուգահեռների հարցում կարելի է նշել, որ այսօր աշխարհը կիսվել է ըստ մեկ հատկանիշի` թե այս կամ այն երկիրը, քաղաքական գործիչը կամ կուսակցությունը ինչպես է վերաբերվում ազգերի ինքնորոշման իրավունքին։ Կա ժողովրդավարական մոտեցում. մարդիկ կարծում են, որ դա է ազատության և ժողովրդավարական մոտեցման դրսևորումը։ Եվ կան հակաժողովրդավարական ուժեր` ԱՄՆ–ն, Եվրոպան, Ուկրաինայում իշխանությունը զավթած մարդիկ, ինչպես նաև թուրքերը, ադրբեջանցիները, ովքեր հայտարարում են, որ ինքնորոշման իրավունք, որպես այդպիսին, փաստացի չկա, որ այն հակասության մեջ է մտնում տարածաշրջանային ամբողջականության սկզբունքի հետ և այլն։

Այս ամենը անհեթեթություն է, հիմարություն, տոտալիտար, ստրկատիրական մոտեցում, երբ ասում են, թե այն երկրի իշխանությունները, որից ցանկանում է անջատվել և ինքնորոշման իր իրավունքից օգտվել նրա որևէ մասը, պետք է տա իր համաձայնությունը։ Դա ստրկատիրական հասարակարգ է, երբ տերն իր ստրուկներին կամ ճորտերին ազատ ապրելու իրավունք է տալիս։ Այդ պատճառով այս հարցում ես ընդհանրապես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես մարդիկ, ովքեր իրենց համարում են ժողովրդավարական սկզբունքների հետնորդներ, կամ ժողովրդավարական համարվող երկրները կարող են այդպես ամուր կառչել այն  ինքնակամ որոշումներից, որոնք ժամանակին կատարել են Ստալինը կամ Խրուշչովը։

Չէ՞ որ դրանք մարդիկ են, ոչ թե կենդանիներ, որոնց կարելի է վերցնել և տալ ուրիշ երկրի, ուրիշ տիրոջ։ Ղարաբաղն ու Ղրիմը կամային կերպով, առանց իրենց ցանկության, փոխանցվեցին առաջինը` 1923 թ.–ին Ադրբեջանի ԽՍՀ–ին, երկրորդը` 1954 թ.–ին Ուկրաինայի ԽՍՀ–ին։ Մի բան է, երբ կար Խորհրդային Միությունը, միասնական պետություն, որտեղ չկային ներքին պետական սահմաններ, այլ կային վարչական սահմաններ, և մեկ պետության շրջանակներում մարդիկ կարող էին ինչ–որ կերպ համակերպվել նման իրավիճակի հետ, չնայած միշտ բողոքներ են եղել և Ղարաբաղում, և Ղրիմում, և մարդիկ ցանկանում էին փոխել իրավիճակը։

Սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո այդ վարչական սահմանները հանկարծ դարձան պետական,  իհարկե, մարդիկ չէին ցանկանում ապրել այլ պետություններում։  Ղարաբաղն ու Ղրիմը շատ է կապում այն, որ դրանք երկար դարերի ընթացքում եղել են ոչ միայն պարզապես այլ երկրների շրջաններ, այլ` ինքնուրույն գոյացություններ, որոնք անցել են իրենց պատմական ուղին։

«Նովոստի–Արմենիա» – Դուք արդեն հիշատակեցիք այն երկրները, որոնք դեմ են ազգերի ինքնորոշման իրավունքին։ Սակայն նույն ԱՄՆ–ն Կոսովոյում աջակցեց այդ իրավունքին, Մեծ Բրիտանիան թույլ տվեց Շոտլանդիային այս հարցի շուրջ հանրաքվե անցկացնել։ Այդ դեպքում ինչո՞վ է բացատրվում Ղրիմի հանրաքվեի դեմ նրանց դիրքորոշումը։

Հ. Բաբուխանյան – Սրանք Արևմուտքի «երկակի» և անգամ «եռակի» ստանդարտներն են, որոնք կիրառում են աշխարհի այս կամ այն կետում։ Այսօր որոշ երկրների համար այնպիսի հասկացությունները, ինչպիսիք միջազգային իրավունքն է, ժողովրդավարական սկզբունքները, ազատության, ժողովուրդների հավասարության հասկացությունները դարձել են մանրադրամ այս կամ այն երկրում քաղաքականություն իրականացնելու համար։

Անհեթեթություն է ճանաչել Կոսովոն և չճանաչել Ղարաբաղը կամ Ղրիմը, խոսել ժողովրդավարության մասին և հանգիստ նայել, թե ինչպես Ադրբեջանը թույլ չի տալիս ղարաբաղցիներին օդանավակայան ունենալ և օգտվել թռիչքներ իրականացնելու իրավունքից` սպառնալով, որ կկրակի ինքնաթիռների ուղղությամբ։

Այն դեպքում, երբ պետք էր արգելել Ադրբեջանին հանդես գալ նման դիրքորոշմամբ և պատժամիջոցներ կիրառել նրա նկատմամբ այն բանի համար, որ նա հերոսացնում է ֆաշիստ մարդասպաններին, ինչպես դա եղավ Ռամիլ Սաֆարովի դեպքում, ում ոչ միայն ազատեցին բանտից, այլև նրա անունով փողոցներ, դպրոցներ կոչեցին։ 

Ահա թե որտեղ է պետք պատժամիջոցներ կիրառել, իսկ նրանք պատժամիջոցներ են մտցնում Ռուսաստանի նկատմամբ, որը թույլ չտվեց ցեղասպանություն իրականացնել ռուսալեզու բնակիչների և այն ուկրաինացիների նկատմամբ, ովքեր այլ քաղաքական հայացքներ ունեն։ Ամերիկան այսօր աջակցում է այդ մարդկանց, ովքեր իշխանության են եկել հեղաշրջման, խռովությունների միջոցով, որոնք նացիստական տարրեր էին պարունակում, ովքեր հեղաշրջումից անմիջապես հետո հակաժողովրդավարական փոփոխություններ կատարեցին, որոնք ամբողջովին հակասում են Ուկրաինայի օրենսդրությանը։

Ժողովրդավարության ամենաառաջին սկզբունքն այն է, որ իշխանությունը պետք է ընտրված լինի, իսկ Կիևում գտնվող մարդիկ ոչ մեկի կողմից ընտրված չեն, սակայն աջակցություն են ստանում։ Նույն բանը եղավ Սիրիայում։ Ինչպե՞ս կարող են Ալ Քայիդայի բանդիտները ամերիկյան աջակցությունը ստանալ։ Ինչպե՞ս կարելի է խոսել աշխարհում հակաահաբեկչական գործունեության մասին և միաժամանակ սատարել Ալ Քայիդային Սիրիայում։ Ինչպե՞ս կարելի է չճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Երկու միլիոն մարդ է սպանվել, արտաքսվել իր պատմական հայրենիքից, նրանց ունեցվածքը կողոպտվել է, իսկ նրանց ժառանգները հայտնվել են գոյության սարսափելի պայմաններում։

Տարօրինակ է, երբ որոշ արևտմյան երկրներ, մասնավորապես ԱՄՆ–ն չի ճանաչում Ցեղասպանությունը և դրա համար պատասխանատուներին։ Էլ չեմ խոսում այն մասին, որ Թուրքիան օկուպացրել է Արևմտյան Հայաստանը, այն երկիրը, որի ստեղծման տակ կանգնած է ԱՄՆ նախագահ Վուդրո Ուիլսենի երաշխավորող ստորագրությունը։

Նույն բանը տեսնում ենք Ուկրաինայում։ Փետրվարի 21–ին Կիևում արևտմյան առաջնորդները երաշխավորում էին, որ ընդդիմության և իշխանության միջև պայմանավորվածությունը կպահպանվի։ Հաջորդ օրը նրանք արդեն չկային։ Ահա սրանք են երաշխիքները, այսպես կոչված ժողովրդավարական մոտեցումները։ Այս ամենը «երկակի ստանդարտներ են» և միջազգային իրավունքի նկատմամբ կամայական մոտեցում։

«Նովոստի–Արմենիա» – Ինչպիսի՞ զարգացումներ եք սպասում։ Արդյո՞ք Արևմուտքը Ռուսաստանի նկատմամբ կոշտ պատժամիջոցներ կմտցնի։

Հ. Բաբուխանյան – Եթե Արևմուտքը ժողովրդավարական լիներ, ապա պատժամիջոցներ պետք է կիրառվեին Կիևի ինքնահռչակ իշխանությունների դեմ այն բանի համար, որ նրանք ոտնահարում են ազգային փոքրամասնությունների` սեփական լեզվով խոսելու իրավունքները, այլ կերպ մտածելու իրավունքները, ոտնահարում են խոսքի ազատությունը, մտքի ազատությունը։ Բոլոր այդ հիմնական ժողովրդավարական ինստիտուտները ոտնահարված են, արդեն կան քաղբանտարկյալներ։

Մարդկանց նստեցնում են, նրանց սպառնում են այլակարծության համար։ Ահա թե ում դեմ էր հարկավոր պատժամիջոցներ կիրառել այն բանի համար, որ նրանք բռնի ճանապարհով են եկել իշխանության, տապալել են օրինական իշխանությունը, խախտել են բոլոր պայմանավորվածությունները։ Ադրբեջանի դեմ կարող են պատժամիջոցներ լինել։ Իսկ Ղրիմի դեմ ինչի՞ համար։ Այն բանի համար, որ մարդիկ ուզում են ապրել ոչ թե այնտեղ, այլ Ռուսաստանու՞մ։ Այն բանի համար, որ նրանք դարեր շարունակ ապրել են Ռուսաստանի տարածքում, իսկ հետո մի ակնթարթում հայտնվել են Ուկրաինայի կազմու՞մ, որտեղ էլ ապրել են վերջին 60 տարին։ Եվ ինչպե՞ս կարելի է պատժել նրանց այն բանի համար, որ վերականգնվել է պատմական արդարությունը։ Կամ ինչպե՞ս կարելի է պատժել Ռուսաստանին, որը հայտարարել է, որ նա կկանգնեցնի ցեղասպանությունը, եթե նման փորձեր ձեռնարկվեն։

Պե՞տք է, արդյոք, հասկանալ, որ արևմտյան երկրները, հավանաբար, արդարացնում են Թուրքիային այն բանի համար, որ նա Հայոց ցեղասպանություն է իրականացրել, Ցավոք, այն ժամանակ չկար Մեծ Հայաստանը, որը կկարողանար զորք մտցնել և կանգնեցնել ցեղասպանությունը Արևմտյան Հայաստանում։

Այնպես որ արևմտյան պատժամիջոցները ծաղրանք է միջազգային իրավունքի և ժողովրդավարության նկատմամբ։ Իսկ ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա այսօր համաշխարհային տնտեսության մեջ երկրների ինտեգրումն այնքան խորն է, որ Արևմուտքի գործողություններին ի պատասխան` ռուսական պատժամիջոցները կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Այդ պատճառով չեմ կարծում, որ Արևմուտքն այսօր նման կտրուկ քայլերի կդիմի։

Ինչ վերաբերում է Արևելյան Ուկրաինային, ապա մարդիկ իրավունք ունեն ազատ ապրել ժողովրդավարական հասարակությունում և պատկերացում ունենալ իրենց և իրենց երեխաների ապագայի մասի։ Կցանկանան անցկացնել հանրաքվե, պետք է անեն դա, կցանկանան որևէ այլ կերպ հայտարարել իրենց իրավունքների մասին, իրավունք ունեն անել դա։ Ինչպես կորոշի ժողովրդի մեծամասնությունը, այդպես էլ նրանք պետք է ապրեն։ Մնացած բոլոր երկրները` Ռուսաստանը, Արևմուտքը, պետք է աշխարհում յուրաքանչյուր մարդու երաշխավորեն իր ժողովրդավարական իրավունքները։ Նույնը վերաբերում է Արևելյան Ուկրաինային։ Այնտեղ ամենևին էլ  անջատողականներ չեն, ինչպես փորձում են ներկայացնել որոշ շրջանակներում։ Էլ չեմ խոսում այն մասին, որ Կիևի իշխանությունները փորձում են վերացնել նրանց` որպես հանրություն։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։