484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Իսկանդարյան. «Ուկրաինան չի հատել անդառնալիության սահմանը»
12:38
04 Մարտի 2014

Ուկրաինայի վերջին իրադարձությունների և ճգնաժամից դուրս գալու հնարավոր ուղիների վերաբերյալ իր կանխատեսումների մասին «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զրույցում խոսել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս եք գնահատում Ուկրաինայի ներկա իրավիճակը և ի՞նչ հետևանքների այն կհանգեցնի հետխորհրդային տարածքի երկրներին:

Ա.Իսկանդարյան – Այժմ, ընդ որում` «այժմ» ասելով նկատի ունեմ վերջին մի քանի տարիները, հետխորհրդային տարածքը վերաֆորմատավորման ընթացքում է: Իներցիան, որում հետխորհրդային տարածքը գոյություն է պահպանել քսան տարիների ընթացքում, գրեթե սպառել է իրեն, և այդ տարածքի տարբեր երկրներում կատարվող իրադարձությունները դա են ցույց տալիս: Այդ գործընթացը միանգամայն տարբեր հատկանիշներ ունի, և ես կասեի, որ առաջին առանցքային կետը 2008 թվականի ռուս-վրացական հնգօրյա պատերազմն էր, իսկ երկրորդ խոշոր կետն Ուկրաինայում կատարվող իրադարձություններն են:

Հետխորհրդային տարածքի երկրները միմյանց հետ փոխգործակցության նոր ձևեր են փնտրում, և տարբեր ձևերով են դա անում: Օրինակ, Թուրքմենստանն աննկատ է դա անում` ավելի ու ավելի ձևականորեն մնալով ԱՊՀ և հետխորհրդային տարածքի մի մաս, գործնականորեն չմասնակցելով անցկացվող միջոցառումներին: Ուզբեկստանը բավականին ակնհայտ կերպով իրեն հեռու է պահում: Ղազախստանը մշտապես խաղ է վարում եվրասիական ինտեգրման քարոզչության և այդ ինտեգրման մեջ Ռուսաստանի դերի որոշակի մատնանշման սահմանագծին: Մոլդովան, դատելով ամեն ինչից, շուտով ԵՄ-ի հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմ կստանա և ասոցացման համաձայնագիր կստորագրի: Ադրբեջանը որոշակի հեռավորություն է պահում Ռուսաստանից, և ոչ միայն տնտեսական ոլորտում է Հայաստանում «կոմպլեմենտարիզմ» անունը ստացած խաղում: Այդ ամբողջ գործընթացը շատ դանդաղ, իներցիոն զարգացում ուներ, բայց վերջին ժամանակներում այն բավականին բուռն դարձավ:

Չգիտեմ, թե ինչպես կավարտվեն Ուկրաինայի իրադարձությունները, բայց այն, որ Ուկրաինան միանգամայն ուրիշ կլինի` դա միանշանակ: Այն երբեք առաջվանը չի լինի: Կհաղթեն սրանք, թե կհաղթեն մյուսները` կարևոր է Ուկրաինայի քաղաքացիների համար, բայց ոչ այն հարցերի շրջանակում, որոնք տվեցիք` հետխորհրդային տարածքը կձևափոխվի և ուրիշ կդառնա: Անցել է 20 տարի, և դա հենց այն ժամկետն է, երբ ծնվում է, ասֆալտը ճեղքելով մի նոր իրողություն է հայտնվում:

«Նովոստի-Արմենիա» - Ձեր կարծիքով ի՞նչ քայլեր կձեռնարկի Արևմուտքն ուկրաինական նոր իշխանություններին սատարելու համար: Չէ՞ որ մի կողմից հնչում են հայտարարություններ Ուկրաինայում Ռուսաստանի շահերը պաշտպանելու մասին, մյուս կողմից` սպառնալիքներ ՌԴ-ի հասցեին:

Ա.Իսկանդարյան – Դա վկայում է, որ ուկրաինական պետությունը բավականին պառակտված վիճակում է: Խոսքն այն մասին չէ, թե դու պատրաստ ես կամ պատրաստ չես աշխատել ուկրաինական իշխանության հետ, խոսքն այն մասին է, թե որքանով է այդ իշխանությունն ի վիճակի վերահսկել Ուկրաինան, որքանո՞վ է Ուկրաինան այս պահին ամբողջական պետություն համարվում: Ես, անշուշտ, չեմ խոսում դե յուրե դրության, այլ դե ֆակտո դրության մասին, թեև իրավաբանորեն նույնպես ամեն ինչ անհասկանալի է, թե ով է լեգիտիմ, և դա իրավաբանների համար իսկական գլուխկոտրուկ է։

Քաղաքական տեսանկյունից ինձ համար միանգամայն ակնհայտ է, որ Ուկրաինայի կենտրոնական իշխանությունները, եթե այդպիսին են Տուրչինովն ու Յացենյուկը, չեն կարողանում օրենքներ մշակել կամ ցուցումներ տալ, որոնք նույն կերպ կկատարվեն Դոնեցկում, Լվովում, Սիմֆերոպոլում, Չեռնովեցում կամ Սումում։ Խնդիրն այն չէ, թե ում սատարել, այլ այն, թե ինչպես անել, որ ուկրաինական իշխանությունը վերստեղծի իր սուբյեկտայնությունը։ Չեմ ասում` պահպանի, այլ վերստեղծի, քանի որ նախկին սուբյեկտայնությունն արդեն չկա։ Ուկրաինան այսօրվա դրությամբ կարելի է կոչել Failed state` չկայացած պետություն։

Այդ պետությունը պետք է հավաքել, և ով կարող է այն հավաքել, ինչ կերպ դա անել` սա խնդիր ու հանելուկ է բոլորի համար, և բոլորը փորձում են ինչ–որ կերպ դրան օժանդակել։ Չէ՞ որ Ուկրաինան այս ձևով ոչ ոքի պետք չէ` ոչ Եվրոպային, ոչ ԱՄՆ–ին, ոչ Ռուսաստանին։ Ինչպե՞ս նրա հետ փոխգործակցել կամ ու՞ր միացնել։ Ի՞նչ ՆԱՏՕ, Մաքսային միություն կամ Ասոցացման համաձայնագիր։

Ուկրաինան պետք է վերականգնի կառավարման կառուցվածքը, բայց ասպարեզում եղած բոլոր մարդիկ պիտանի չեն դրա համար։ Բոլորը փորձում են գտնել այն ձևաչափը և այն մարդկանց, ովքեր կկարողանան դա անել և վերստեղծել Ուկրաինան որպես միասնական տարածք, և այդ ժամանակ նրա հետ հնարավոր կլինի աշխատել։ Բայց այսօր խոսքն այն մասին է, որ Ուկրաինան պարզապես լինի և վերածվի կառավարվող պետության։ Չեմ կարծում, թե Ուկրաինան կտրոհվի այդ բառի ձևական իմաստով, և այնտեղ տարբեր պետություններ կգոյանան (թեև անհնարին ոչինչ չկա), բայց այն կարող է դառնալ մի տարածք, որը շատ վատ է կառավարվում կենտրոնից։ Ահա դա են փորձում հաղթահարել, և այս բոլոր դեգերումները ցույց են տալիս, որ տարբերակներ են որոնվում։

«Նովոստի–Արմենիա» - Ռուսաստանն ու Արևմուտքն այդ ձևաչափի որոնումներում միասի՞ն են աշխատում, թե՞ առանձին։

Ա.Իսկանդարյան – Չգիտեմ։ Նրանք, իհարկե, հակասություններ ունեն Ուկրաինայի հարցում, բայց իրավիճակն այնտեղ այնքան ճգնաժամային է և վատ է զարգանում, որ բավականին խելամիտ կլիներ փոխգործակցության ձևեր փնտրել։ Կատարվու՞մ է դա, թե՞ ոչ։ Ես ունեմ ինդիկատորներ (Օբամայի հայտարարությունները, Պուտինի և Մերկելի զրույցը), որ այդպիսի որոնումները, առնվազն, կարելի է ասել, որ կան։

Մյուս կողմից, Ռուսաստանը խաղում է իր խաղը, և բավական կոշտ է խաղում, հայտարարելով, որ իրեն պետք է հաշվի առնել։ Նրա հետ առճակատման համար Արևմուտքը ռեսուրսներ չունի, և խելացի կլիներ այս փուլում արտաքին համաձայնության գնալ։

«Նովոստի–Արմենիա» - Իսկ անդառնալիության կետն Ուկրաինայում հատե՞լ են։ Կարո՞ղ է, արդյոք, Ղրիմը որոշել ամբողջովին առանձնանալ։

Ա.Իսկանդարյան – Իմ կարծիքով, այդ կետը դեռ չեն անցել, և դեռևս կարելի է փրկել իրավիճակը։ Առաջին` որովհետև բռնության մակարդակը կտրուկ նվազել է, և երկրորդ` որովհետև ռուս և ուկրաինացի զինվորները դեռ չեն կրակում միմյանց վրա։

Իհարկե, Ուկրաինայում կան արմատականներ, և, դատելով հայտարարություններից ու տարբեր նյութերից, այդ մարդիկ այդքան էլ ձեռնահաս չեն այդպիսի հարցերում։ Ռուսաստանում արմատականություն կա, և դրան սատարում է հասարակական կարծիքի էական մասը, և դրանք նույնպես մարդիկ են, ովքեր քաղաքականության հետ այդքան էլ կապ չունեն։ Արմատականություն կա նաև Արևելքում։

Բայց հենց վերնախավում, այնտեղ, ուր զբաղվում են քաղաքականությամբ, կա կոշտություն, կա սեփական խաղ, և ոչ ոք չի ցանկանում Ուկրաինան լցնել արյան գետերով։

«Նովոստի–Արմենիա» - Ռուսաստանը կարո՞ղ է զիջել Ուկրաինան Արևմուտքին` հաշվի առնելով դրա ռազմավարական կարևորությունն իր համար։

Ա.Իսկանդարյան – Ռուսաստանի համար դա չափազանց կարևոր է, այն աշխարհագրական տեսանկյունից մոտ է և հենց այդ պատճառով Ռուսաստանի գործողությունները բավականին կոշտ են։ Բայց Ուկրաինան այդ տարածաշրջանի առանցքային պետություն է, և այն կարևոր է Եվրոպայի համար։ Միաժամանակ, Եվրամիությունն անվտանգության սպառող է, որը վերցնում է ՆԱՏՕ–ից, իսկ ՆԱՏՕ–ն` դա հիմնականում ԱՄՆ–ն է։ Բացի այդ, գոյություն ունի Արևմտյան Ուկրաինան, և կասկածում եմ, թե Ռուսաստանը, ոչինչի չնայելով, կուլ տա Ուկրաինային։

«Նովոստի–Արմենիա» - Ո՞ր ուղղությամբ կշարժվի Ուկրաինան նախագահի ընտրությունից հետո։

Ա.Իսկանդարյան – Ուկրաինան մի պետություն է, որն իր կառուցվածքով, աշխարհագրական դիրքով և կոնֆիգուրացիայով չի կարող ընտրություն անել։ Ուկրաինայի ընտրությունն ընտրություն չանելն է։ Հենց որ Ուկրաինան սկսում է ընտրություն կատարել, ճգնաժամ է սկսվում։ Այն, ինչ կատարվեց Ուկրաինայում հիմա, աննախադեպ է, բայց այդ ֆենոմենն ապրում է Ուկրաինայում անկախության պահից սկսած։ Ուկրաինան կարող է համագոյակցել ինքն իր հետ, այսինքն, շրջանները` միմյանց հետ, միայն քաղաքական փխրունության պայմաններում, որ այդ կառուցվածքը փափուկ լինի, որ այն հարմարեցնի իրեն իրականությանը, և որ բոլորը միմյանց հետ պայմանավորվածության հասնեն։

Եվ ինչը վերջին դիմակայության մեկնարկային կետ ծառայեց։ Այն, որ Ուկրաինայի որոշ, զուտ տնտեսական ոլորտում կայացրած որոշումներին քաղաքական երանգ տրվեց, և այն հայտնվեց այնպիսի պայմաններում, երբ պետք է ընտրություն կատարեր։ Նա չի կարող ընտրություն կատարել, ցանկացած ընտրություն ընդունելի կլինի միայն Ուկրաինայի մի մասի համար։ Ցանկացած նախագահ, ով հաշվի է առնում միակն մի կեսը, և հաշվի չի առնում մյուսը, վատ նախագահ կլինի։ Զարգացած քաղաքական համակարգով երկրներում դա կոչվում է ասիմետրիկ դաշնություն։ Ուկրաինայում այն կար դե ֆակտո, և հենց այն բերում են ունիտարիզմի վիճակի, ապա կաթված է սկսվում, և խնդիրներ են առաջանում։

Ուկրաինայի ապագա նախագահի առջև կլինի այդ համաձայնությունը ստեղծելու կամ վերստեղծելու հարցը, որ Ուկրաինայի մասերը դադարեն ճնշել միմյանց և սկսեն պայմանավորվել միմյանց հետ։ Ահա այդ ժամանակ Ուկրաինան կկարողանա գոյություն ունենալ, և դա նաև կպատասխանի Ռուսաստան կամ որևէ այլ ուժի ազդեցության վերաբերյալ հարցին` Ուկրաինայի տարբեր մասերում կարող է տարբեր ուժերի ազդեցություն լինել, ինչպես եղել է միշտ։

«Նովոստի–Արմենիա» - Ուկրաինական իշխանությունը կարո՞ղ է զսպել «Աջ հատվածի» արմատականներին և այլ կազմակերպությունների, որոնց դեմ ակնհայտ հանդես է գալիս Ռուսաստանը, և որոնցից դժգոհ են նաև Արևմուտքում։

Ա.Իսկանդարյան – Այսօր ոչ մի իշխանություն չի կարող  նրանց դեմ քայլեր ձեռնարկել, իսկ այնտեղ ոչ միայն  «Աջ հատվածն» է, այլ շատ այլ ուժեր` արմատականներ, երբեմն պարզապես, հանցագործներ, երբեմն գաղափարներով առաջ շարժվող մարդիկ, չէ՞ որ այլ լեգիտիմություն, բացի Մայդանի լեգիտիմությունից, Ուկրաինայում չկա։ Չէ՞ որ այն շրջաններում, որտեղ լեգիտիմություն կա, դա Յանուկովիչի լեգիտիմությունը չէ, դա օրինականության լեգիտիմությունն է։

Իմ կարծիքով Մայդանում չափազանց պրոֆեսիոնալ ելույթ ունեցավ Տիմոշենկոն, ով հասկանում է, որ այժմ Ուկրաինայում կարելի է հենվել միայն Մայդանի լեգիտիմության վրա, իսկ Մայդանը հիմնականում կազմակերպեցին հենց այդ մարդիկ։ Այդ իսկ պատճառով ներկայիս ուկրաինական իշխանությունը պարզապես չի կարող «լուծել դրանց հարցերը», և շատ բան ասել նույնպես չի կարող։

«Նովոստի–Արմենիա»- Ուկրաինայի պատճառով առաջացած Արևմուտքի և Ռուսաստանի միջև առճակատումն ինչպե՞ս կարող արտացոլվել Հայաստանում։

Ա.Իսկանդարյան – Ուկրաինան մեզ համար կարևոր երկիր է, այն հետխորհրդային տարածքի առանցքային երկիր է, մենք նրա բազմաթիվ հետ տնտեսական, քաղաքական, մշակութային կապեր ունենք, այնտեղ բազմաթիվ հայեր են ապրում` ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիներ։ Ուկրաինայի իրավիճակը շատ կարևոր է հետխորհրդային տարածքի համար, աշխարհում Ռուսաստանի տեղի համար, և այդ ամենը կարևոր է նաև Հայաստանի համար։ Հայաստանը տագնապով սպասում է, թե ինչ է լինելու։

Եվ եթե այդ ճգնաժամն ինչ–որ կերպ հաղթահարվի, ապա, իմ կարծիքով, վերստեղծված Ուկրաինայի հետ Հայաստանը բարենպաստ հարաբերություններ կունենա, ինչպիսին էլ լինի այդ Ուկրաինան։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն: