477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵ և ԲՖԻ համագործակցությունը հնարավորություն կտա մեծացնել բեռնաշրջանառությունը դեպի Հայաստան
14:12
09 Դեկտեմբերի 2011

Մեր ընկերությունը շատ սերտորեն աշխատում է «ՌԵ» ԲԲԸ բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, հատկապես ՀԿԵ-ի հետ: Նախևառաջ՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել ՀԿԵ ղեկավարությանը՝ դեպի Հայաստան կանոնավոր և անխափան ռեժիմով բեռների ժամանակին տեղափոխման աշխատանքների կազմակերպման համար: Նաև ցանկանում են նշել ՀԿԵ-ի հետ արդյունավետ աշխատանքը Հայաստանից Ռուսաստան և հակառակը հայկական բեռների տեղափոխման կազմակերպման գործում: ՀԿԵ-ի ղեկավարության հետ կանոնավոր հանդիպումները թույլ են տալիս մեզ կարճ ժամկետներում լուծել խնդիրները, ինչը բարենպաստ կերպով է ազդում մեր փոխհարաբերությունների ընդհանուր ֆոնի վրա:

«Նովոստի-Արմենիա» - Նոյեմբերի 28-ին «ԲՖԻ»-ի և «ՀԿԵ»-ի միջև ստորագրված պայմանագիրը նպատակաուղղված է շարժակազմի տրամադրմանն ու երկաթուղային տրանսպորտով բեռնատարային գործընթացի կազմակերպմանը: Ի՞նչ դրական տեղաշարժեր եք ակնկալում աշխատանում այս պայմանագիրը կնքելուց հետո:

Խ. Մատչանով – Լրացուցիչ պլանով միջին օղակի, արտահանմամբ և ներկրմամբ զբաղվող ընկերությունների գրեթե բոլոր բեռնափոխադրումների կազմակերպման համար շարժակազմի սուր պակասի ֆոնի ներքո այս պայմանագիրն, առաջին հերթին, թույլ կտա ավելացնել Հայաստանի ուղղությամբ իրականացվող բեռնաշրջանառությունը, որը շարժակազմի պակասի պատճառով 2011 թ.-ի հունիսից կրճատվել է 30 տոկոսով: Միաժամանակ այս շարժակազմի աշխատանքը հանրապետության սահմաններից դուրս կհանգեցնի ՀԿԵ-ի եկամուտների աճին վագոնների օգտագործման նվազման հաշվին: Այս ժամանակակից պայմանագիրը թույլ կտա Հայաստանի բնակչությանը եղանակային պայմանների պատճառով Վերին Լարս հսկիչ անցակետի աշխատանքի դադարեցման հետևանքով չզգալ բեռների հոսքի նվազեցումը, թույլ կտա այլընտրանք ստեղծել ավտոմոբիլային բեռնափոխադրումներին:

Հիշեցնեմ, որ ըստ պայմանագրի՝ ՀԿԵ-ն մեզ հնարավորություն կտա փոխշահավետ պայմաններով օգտագործել ժամանակավորապես պարապուրդի մատնված շարժակազմը Կովկաս-Փոթի-Կովկաս և Կովկաս-Սամսուն (Թուրքիա)-Կովկաս լաստանավային ուղիներում: Ըստ պայմանագրի՝ «ԲՖԻ»-ն բարձումից տասն օր առաջ համապատասխան հայտ է ներկայացնում ՀԿԵ՝ դատարկ վագոններ տրամադրելու համար՝ նշելով վագոններ տալու մոտավոր ժամկետը, վագոնների տեսակը, քանակը, վայրը, ժամանման կայարանը: ՀԿԵ-ն ընդունում է հայտը և երեք աշխատանքային օրվա ընթացքում «ԲՖԻ»-ին տեղեկացնում է համաձայնեցման արդյունքի մասին: Ըստ պայմանագրի՝ ՀԿԵ-ն, ըստ մեր հայտի, տրամադրում է վագոնները հայտի համաձայնեցման պահից մեկ օրվա ընթացքում:

«ԲՖԻ»-ն իր հերթին պարտավորվում է օգտագործել տրամադրված վագոնները կողմերի համաձայնեցված հայտին համապատասխան:

«Նովոստի-Արմենիա» - Որքանո՞վ է արդյունավետ գործում «Կովկաս նավահանգիստ – Փոթի նավահանգիստ – Կովկաս նավահանգիստ» երկաթուղային-լաստանավային ուղեգիծը, որով Հայաստան է բերվում բեռների մեծ մասը և որը մեր հանրապետության համար հատուկ նշանակություն ունի:

Խ. Մատչանով – Առաջին հերթին ուզում եմ հիշեցնել, որ որպես միջազգային երկաթուղային-լաստանավային ուղեգծի օպերատոր՝ «ԲՖԻ»-ն իր գործունեությունը սկսել է 2007 թ.-ի մայիսին հենց «Կովկաս նավահանգիստ – Փոթի նավահանգիստ – Կովկաս նավահանգիստ» երկաթուղային-լաստանավային ուղեգծում: Սա, մեր կարծիքով, առաջին խոշոր և բավականին հաջողված միջազգային նախագիծն էր:

«Կովկաս նավահանգիստ Փոթի նավահանգիստ – Կովկաս նավահանգիստ» միջազգային տրանսպորտային միջանցքը Հայաստանի ուղղությամբ հետագայում ևս թույլ է տալիս տեղափոխել անհրաժեշտ բոլոր բեռները ամենակարճ ժամկետներում և նվազագույն ծախսերով: Այս լաստանավային ուղեգծում տեղափոխումն իրականացնում է «գետ-ծով» դասի (RO-RO ship) «СМАТ» բազմապրոֆիլ երկաթուղային-լաստանավային նավը:

Այն ունի ոչ մեծ «դրաֆտ», որը հնարավորություն է տալիս մուտք գործել նավահանգիստ փոքր խորությունից, մասնավորապես՝ Կովկաս նավահանգիստ: Լաստանավը տեղավորում է 50 ցիստեռն (50 հացահատիկի վագոն) կամ 40 ունիվերսալ փակ վագոն, 21 220 ֆութանոց կոնտեյներներ: Լաստանավը կարելի է օգտագործել որպես ավտոմոբիլային՝ մինչև 80 մեքենայի բեռնմամբ, ինչպես նաև ոչ մեծ բեռներ տեղափոխելու համար: Այն նախատեսված է 1520 մմ երկաթուղագիծ ունեցող, ինչպես նաև 1435 մմ եվրոպական երկաթուղագիծ ունեցող վագոնների տեղափոխման համար:

Ցավոք, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքները մինչև հիմա անդրադառնում են մեր աշխատանքի վրա, միջոցների պակաս է նկատվում վաճառողների և գնորդների միջև բեռնաշրջանառության ավելացման համար, ինչի հետևանքով նվազում է բեռնափոխադրումների ծավալը: Միևվնույն ժամանակ, բեռնափոխադրումների ծավալների աճի միտումների կրճատումը խորացվում է նաև բեռնատար վագոնների սուր դեֆիցիտով:

Ինչպես հայտնի է, այս տարի «ՌԵ» ԲԲԸ-ի ողջ շարժակազմը փոխանցվել է մասնավոր օպերատորական ընկերությունների: Այս կապակցությամբ դեռևս չկա կազմակերպվածություն այս ընկերությունների աշխատանքում, և այժմ ոչ միշտ է հնարավոր օպերատիվ կերպով և ժամանակին շարժակազմ ստանալ բեռը տեղափոխելու համար: Իսկ եթե բեռը տեղափոխվում է Հայաստան կամ ԱՊՀ երկրներ, այսինքն շարժակազմը դուրս է գալիս ՌԴ տարածքից, ապա շարժակազմի սեփականատերը ոչ միշտ է համաձայնում տրամադրել անհրաժեշտ վագոնները: Այսպիսով, շուկայում երկաթուղային վագոնների արհեստական դեֆիցիտ է ստեղծվում:

Կարճ ժամկետներում «ՌԵ» վագոնների պարկը սեփականատերերին տրամադրելը խախտեց վագոնների տրամադրման, վերադարձի, վագոնների պահպանման գործող համակարգը և վագոններն օգտագործելու համակարգի շատ այլ հարցեր: Այս ամենը հանգեցրեց վագոնների պարկի դեֆիցիտի շղթայաձև ռեակցիայի, ինչի մասին խոսում էին ՌԴ նախագահն ու վարչապետը:

 «Նովոստի-Արմենիա» - Ինչպիսի՞ն է հայկական ուղղությամբ ձեր ընկերության բեռնափոխադրումների դինամիկան:

Խ. Մատչանով –  Այսօրվա դրությամբ դեպի Հայաստան Կովկաս նավահանգստի միջոցով բեռնաշրջանառությունը նվազել է 40 տոկոսով: Այժմ իրավիճակն այնպիսին է, որ լաստանավերը ստիպված են վնասով աշխատել՝ մեկ երթուղու ժամանակ տեղափոխելով 10-25 վագոն՝ նախատեսված 40-ի փոխարեն: Կրճատվել է նաև շարժման ինտերվալը, այժմ ամսվա ընթացքում երկու երթուղի է իրականացվում՝ նախատեսված չորսի փոխարեն: Սակայն չնայած փոքր ծանրաբեռնվածությանը, լաստանավերը կանոնավոր կերպով շարժվում են Կովկաս-Փոթի-Հայաստան ուղեգծով: Մենք հասկանում ենք, որ դեպի Հայաստան բեռների տեղափոխման երթուղիների թիվը սահմանափակ է:

«Նովոստի-Արմենիա» - Ի՞նչ հիմնական դժվարությունների հետ է բախվում ձեր ընկերությունը դեպի Հայաստան բեռնափոխադրումներ իրականացնելիս:

Խ. Մատչանով – Դեպի Հայաստան բեռնափոխադրումներ իրականացնելիս դժվարությունները բավականին շատ են: Դա և վագոններ չտրամադրելն է, օրինակ երբ 2011 թ.-ի հունվարին մենք պետք է հանրապետություն տեղափոխեինք 200 վագոն բեռ, սակայն մեզ ընդամենը 30 վագոն էր տրամադրվել, դա և շարժակազմի դեֆիցիտն է, որը նկատվում է 2011 թ.-ի հունիսից, ինչպես նաև վառելիքի և այլ քսանյութերի, նավահանգիստներում մեր նավերի սպասարկման սակագների մշտական աճն է:

Վերը նշված և մյուս բոլոր խնդիրները լուծվում են մեր կողմից աշխատանքային կարգով բանակցությունների միջոցով: Այժմ հիմնական դժվարությունը բեռնափոխադրումների ծավալների բացակայությունն է: Կովկաս-Փոթի-Կովկաս լաստանավային ուղեգծում մենք ամսական կարող ենք իրականացնել 6 երկկողմ երթուղի՝ ապահովելով բեռների տեղափոխումը, Կովկաս նավահանգստում անցնելով մաքսային ընթացակարգերը, պահեստում տեղադրելով բեռները:

Սակայն շարժակազմի բացակայության պատճառով, որն անհրաժեշտ է մեզ բեռների հոսքը սպասարկելու համար, մեր ընկերությունը չի կարողանում երկաթուղային վագոններ տրամադրել բարձելու համար: Չկան վագոններ, չկա բեռների հոսք, համապատասխանաբար չկա նաև լաստանավերի աշխատանք:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:59
13 Սեպտեմբերի 2017
Էռնա Միր. «Նոր ալիքում» հաղթելն ինձ համար սկզբունքային է
Մրցույթի ամենավառ և սիրված մասնակիցներից է Հայաստանը ներկայացնող 18–ամյա Էռնա Միրը (Միրզոյան) «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է մրցույթում հաջող մասնակցության տպավորություններից ու սպասումներից։

15:43
12 Սեպտեմբերի 2017
Մեզ հաջողություն է սպասում, եթե կարողանանք Հայաստանի գաստրոնոմիկ ներուժը ճիշտ օգտագործել. փորձագետ
Հայաստանի այսօրվա օրակարգում ամենաակտուալ թեմաներից է զբոսաշրջության զարգացումը։
18:03
15 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է բաղձալի նպատակի, հիշարժան հանդիպումների և սիրած գրքի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Российсая газета»-ին։


12:52
06 Հունիսի 2017
Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի
«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։  
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։