487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայկ Բաբուխանյան. Սոցիալական ցանցերը՝ զանգվածների վրա ազդելու զենք
17:03
03 Նոյեմբերի 2011

- Ո՞րն է հետխորհրդային տարածքի քաղաքական իրավիճակի Ձեր գնահատականը: Ինչպե՞ս եք գնահատում Եվրասիական միության ստեղծման հեռանկարները:

- Ակնհայտ է, որ հետխորհրդային տարածքը զարգացման նոր փուլ է թևակոխում: Սա ակտիվ ինտեգրման և վերազգային ընդհանուր մակրոմիավորում ստեղծելու  գործընթաց է, որը ներդաշնակեցում է ենթադրում քաղաքականության մեջ, համագործակցում՝ տնտեսության մեջ, ընդհանուր անվտանգություն:

Եվրասիական միության ստեղծումն ԱՊՀ բոլոր երկրների և Վրաստանի համար կենսական անհրաժեշտություն ունի: Սա բազմաթիվ տնտեսական, քաղաքական, տարածաշրջանային խնդիրների լուծման ճանապարհն է: ԱՊՀ երկրների մեծամասնությունը գիտակցում է այդ իրողությունը, և դա է հաջողության գրավականը: Սակայն որոշ երկրների քաղաքական վերնախավեր իրենց իշխանությանը, իրենց նեղ կորպորատիվ շահերին սպառնալիք են տեսնում այդպիսի ինտեգրման մեջ:

Մի շարք երկրների իշխանական օղակներ վաղուց դադարել են ծառայել ժողովրդին և պաշտպանել իրենց երկրների անկախությունը: Դրա փոխարեն ակնհայտ է մի դեպքում՝ պանթուրքական, մեկ այլ դեպքում՝ արևմտյան շահերի առաջմղումը:

Այդուհանդերձ, վստահ եմ, որ այդ երկրների ժողովուրդները վաղ թե ուշ իրենց իշխանություններից կպահանջեն ընդգրկվել ինտեգրացիոն ընդհանուր գործընթացում: Դրա համար մակրոմիության ստեղծման առաջնային գծում ընթացող պետությունները պետք է բարձր արդյունավետության, շարքային քաղաքացիների համար համագործակցության շոշափելի արդյունքների  հասնեն: Միևնույն ժամանակ պետք է ճշգրիտ վերլուծվեն ԽՍՀՄ-ի ժամանակների ազգային քաղաքականության սխալները, որոնց հետևանքները պատմական որոշակի պահի ազդակ են հաղորդել և արագացրել են Միության փլուզումը:

- Ըստ Ձեզ՝ ի՞նչ դեր են խաղում ԶԼՄ-ներն այսօր հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն գործընթացներում:

- Անշուշտ, լրատվամիջոցները հսկայական ազդեցություն ունեն հանրային տրամադրությունների վրա: Հենց այդ պատճառով էլ կարևոր է, որպեսզի ինտեգրման գաղափարը ճշմարտացի լուսաբանվի մեդիայում: Ցավոք, նկատվում է ԶԼՄ-ների որոշակի հատվածի բացահայտ վարձու լինելը, որոնք, առարկայական և համակողմանի բանավեճի փոխարեն սևացնում են այն ամենը, ինչ վերաբերում է հետխորհրդային տարածքում ինտեգրմանը:

- Որքանո՞վ են անկախ ազգային ԶԼՄ-ները քաղաքական և ֆինանսական կառույցներից, պետությունից: Եվ հնարավո՞ր է, արդյոք, ԶԼՄ-ների քաղաքական և պրոֆեսիոնալ անկախություն տնտեսական ճգնաժամի պայմաններում:

- Ակնհայտ է, որ որքան խորն է տնտեսական ճգնաժամը, այնքան ցածր է լրատվամիջոցների անկախության մակարդակը:

- Պե՞տք է, արդյոք, ինտերնետային լրատվամիջոցների պետական կամ այլ կարգավորում ներդնել: Ո՞ր դեպքերում է դա անհրաժեշտ:

- ԶԼՄ-ների մակարդակով պետական որևէ կարգավորման կարիք չկա: Խնդիրը տեղեկատվական ընդհանուր տարածքի կարգավորումն է, տեղեկատվական անվտանգության ապահովումը և ազգային ԶԼՄ-ների համար հավասար պայմանների ստեղծումը:

Պետք է հաշվի առնել, որ որոշ օղակներ արտաքին մշտական աշխատանք են տանում ԶԼՄ-ների հետ: Տեղեկատվական պատերազմներն ու դիվերսիաները մշտական գործընթաց են:

Հաճախ ազգային լրատվամիջոցները չեն դիմանում անդրազգային համաշխարհային հսկաների, ավելի հարուստ և տեխնոլոգիապես զարգացած երկրների ԶԼՄ-ների հետ մրցակցությանը:  Մյուս կողմից, որոշ «ազգային ԶԼՄ-ներ», ստանալով արտաքին սնուցում, ամբողջովին կախվածության մեջ են հայտնվում պատվիրատուից, և արդյունքում ազգային լրատվամիջոցի անվան տակ արդեն հանդես են գալիս որպես օտար գաղափարների քարոզիչներ:

- Ինչպե՞ս եք գնահատում Ինտերնետի ազգային հատվածի վիճակը և Հայաստանում սոցիալական ցանցերի դերը: Գոյություն ունի՞, արդյոք, այդ հատվածում գործող մեդիոն նախագծերի կարգավորման անհրաժեշտություն: Սզկբունքորեն հնարավո՞ր է դա արդյոք:

- Պետության ինքնիշխանությունը պետք է տարածվի նրա կենսագործունեության բոլոր բնագավառների, այդ թվում՝ զանգվածային հաղորդակցության միջոցների վրա: Հայտնի է, որ սոցիալական ցանցերի միջոցով արևմտյան հատուկ ծառայությունները զանազան օպերացիաներ են անցկացնում այլ երկրներում, ընդհուպ՝  հեղափոխական իրավիճակների ստեղծումը: Սոցիալական ցանցերն իրենց շահերի համար են փորձում օգտագործել նաև այլ խմբեր: Այդպիսով՝ սոցցանցերը զանգվածների վրա ազդելու գործիք են, իսկ ազդեցության յուրաքանչյուր գործիքի դեմ պետությունը պետք է հակազդեցություն ունենա սեփական անվտանգության ապահովման համար:

Հայկ Բաբուխանյանը 90-ական թվականներին աշխատել է որպես «Հանրապետական» և «Իրավունք» թերթերի գլխավոր խմբագիր: 1999-2003 թվականներին եղել է Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր, 2006 թվականից՝ «Սահմանադրական իրավունք» Միություն կուսակցության նախագահն է: Բնական գիտությունների Եվրոպական ակադեմիայի իսկական անդամ է: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:59
13 Սեպտեմբերի 2017
Էռնա Միր. «Նոր ալիքում» հաղթելն ինձ համար սկզբունքային է
Մրցույթի ամենավառ և սիրված մասնակիցներից է Հայաստանը ներկայացնող 18–ամյա Էռնա Միրը (Միրզոյան) «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է մրցույթում հաջող մասնակցության տպավորություններից ու սպասումներից։

15:43
12 Սեպտեմբերի 2017
Մեզ հաջողություն է սպասում, եթե կարողանանք Հայաստանի գաստրոնոմիկ ներուժը ճիշտ օգտագործել. փորձագետ
Հայաստանի այսօրվա օրակարգում ամենաակտուալ թեմաներից է զբոսաշրջության զարգացումը։
18:03
15 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է բաղձալի նպատակի, հիշարժան հանդիպումների և սիրած գրքի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Российсая газета»-ին։


12:52
06 Հունիսի 2017
Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի
«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։  
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։