480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ոստիկանության բարեփոխումների արդյունքները երկու տարում զգալի կդառնան
20:04
16 Հունիսի 2011

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆստրայի հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը

«Նովոստի-Արմենիա». ԵԱՀԿ երևանյան գրասենյակը համագործակցում է ՀՀ Ոստիկանության հետ՝ Ոստիկանության համակարգի բարեփոխումների իրականացման գծով։ Որո՞նք են ոլորտի հիմնական խնդիրները և բարեփոխումների հիմնական ուղղությունները։

Կ. Հոֆսթրա. Մենք ՀՀ ոստիկանության հետ համագործակցությունը սկսել ենք դեռ 2005թ.-ին։ Բարեփոխումների առաջին հիմնական ուղղությունն, այսպես կոչված, համայնքային ոստիկանության ոստիկանական ծառայությունների իրականացման նոր ոճի ներմուծումն է։ Դա կապված չէ ոստիկանության կառույցի հետ, դա ավելի շուտ բնակչության հետ ոստիկանության առավել արդյունավետ համագործակցության փիլիսոփայություն է։ Արևմտյան երկրներն անցել են այդ ճանապարհն անցած դարի  60-70-ական թվականներին։ Մենք ցանկանում ենք օգնել Հայաստանին ներմուծել մի մոդել , որի համաձայն ոստիկանությունը հասարակության հետ ակտիվ համագործակցության , բնակչության հետ կանոնավոր կապերի ճանապարհով օգնում է խնդրի լուծմանը։ Դա պետք է իրականացվի ապակենտրոնացման կարգով, դրանում է կայանում մոդելի էությունը։ Ես կցանկանայի ավելացնել, որ այդ ծրագրի արդյունքում պետք է ոստիկանության հայկական մոդել մշակվի՝ հաշվի առնելով հայկական մշակույթի և ազգային յուրահատկությունների առանձնահատկությունները։

Նաև քայլեր են ձեռնարկվում ոստիկանության կառույցի փոփոխման ուղղությամբ։ Հայաստանում, ինչպես նաև այլ հետխորհրդային երկրներում, գոյություն ունեն ոստիկանության ստորաբաժանումներ, որոնցից յուրաքանչյուրը կատարում է ոստիկանական գործողությունների մի մասը։ Մենք ցանկանում էինք առաջարկել միացնել այդ բոլոր գործառույթները, ինչը թույլ կտա բարձրացնել ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը։

Նախատեսված են նաև ոստիկանների կրթական համակարգի բարեփոխումները։ Այժմ Ոստիկանական ակադեմիայում սովորում է միայն բարձրաստիճան սպայակազմ, և նրանք ավարտելուց անմիջապես հետո սպաներ կդառնան, առանց ոստիկանական փորձի, բայց մենք կարծում ենք, որ դա սխալ է։ Մեր կարծիքով, բոլոր ոստիկանները պետք է նույն ճանապարհն անցնեն, այդ պատճառով մենք մեր ոստիկանության մեր գործընկերների հետ համատեղ բազմաստիճան կրթական համակարգ ենք մշակել, որտեղ բոլոր ոստիկանները պետք է սկսեն այն նույն ուսուցումից, այնուհետև մի քանի տարի աշխատելով որպես ոստիկաններ՝ պրակտիկայում կիրառեն իրենց հմտությունները։ Հետո նրանք կարող են դիմել պաշտոնի բարձրացման համար և կարող են սովորել ոստիկանական քոլեջում, որը նրանց առավել խորը գիտելիքներ և բակալավրի աստիճան կտա։ Ծառայության մի քանի տարիներից հետո նրանք կարող են բարձրագույն կրթություն ստանալ Ոստիկանական ակադեմիայում, իսկ այն ավարտելով՝ բարձր կոչում ստանալ։

Հայկական ոստիկանության համար ևս մեկ մարտահրավեր ենք համարում հավաքների և խոսքի ազատության համար քաղաքացիների իրավունքների առանց սահմանափակման հասարակական կարգի պահպանումը։ Մենք բոլորս հիշում ենք 2008թ.-ի մարտյան իրադարձությունները։ Ցանկացած ժողովրդավարական երկրում նման դրվագը լուրջ մարտահրավեր է իրավապահ մարմինների համար։ Մարդկանց ցանկացած խումբ իրավունք ունի իր տեսակետը հայտնելու ցույցերի և հավաքների ճանապարհով, և պետությունը պարտավոր է ապահովել այդ իրավունքի իրականացումը։ Մենք առաջիկայում սպասում ենք Մեծ Բրիտանիայից ժամանող փորձագետի՝ ոստիկանության բարձրաստիճան ղեկավարության հետ համատեղ այդ մարտահրավերը կանխելու համատեղ հայեցակարգի մշակելու համար:

«Նովոստի-Արմենիա». Ինչպե՞ս եք գնահատում ոստիկանության հետ համագործակցությունը։ Ե՞րբ կարող ենք տեսնել բարեփոխումների արդյունքները։

Կ.Հոֆսթրա. Ընդհանուր առմամբ մենք գոհ ենք ոստիկանության հետ մեր համագործակցությունից։ Բնականաբար, բոլոր այդ բարեփոխումները մեկ օրում չեն արվում։ Առաջիկա տարիների ընթացքում մենք հուսով ենք, որ հստակ արդյունքներ կտեսնենք։ Դժվար է բարեփոխումների լիարժեք ծավալի իրականացման ինչ-որ հստակ ժամկետներ դնել։ Նույնիսկ ամենազարգացած արևմտյան երկրներում այդ գործընթացը տևում է շուրջ հինգ-վեց տարի կամ նույնիսկ ավելի շատ։ Կարծում եմ, որ երկու տարիների ընթացքում դրական միտում պահպանելու դեպքում բարեփոխումներն արդեն շոշափելի կլինեն։

«Նովոստի-Արմենիա». Ի՞նչ գնահատական կտաք ՀՀ կառավարության կողմից անցկացվող հակակոռուպցիոն պայքարի վերաբերյալ։ Այդ հարցում  ԵԱՀԿ երևանյան գրասենյակը համագործակցո՞ւմ է կառավարության հետ։
Կ.Հոֆստրա. ՀՀ կառավարությունը որոշակի միջոցներ է ձեռնարկում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ, բայց մենք ավելիին ենք սպասում։ Ինստիտուտներ են ստեղծվել, որոնք կոչված են հակակոռուպցիոն ռազմավարություն իրականացնել, բայց դրանք այդքան էլ արդյունավետ չեն աշխատում, որքան ցանկալի էր։ Հասարակական կարծիքի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Հայաստանում կոռուպցիայի մակարդակը ոչ միայն չի իջնում, այլ աճում է որոշ ոլորտներում։

Առավել վճռական միջոցներ են հարկավոր, առաջին հերթին՝ իշխանությունների կողմից։ Հասարակությունը, իհարկե, պետք է անհանդուրժողականություն ցուցաբերի կոռուպցիոն երևույթների նկատմամբ, իր ներդրումն ունենա այդ չարիքի դեմ պայքարում, սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, շարքային քաղաքացիները քիչ բան կարող են փոխել։

Մենք համագործակցում ենք կառավարության հետ, միասին չորս տարվա հակակոռուպցիոն ծրագիր ենք մշակել, գործողությունների ծրագիր, որն իրականացվում է, սակայն ոչ այդքան արագ տեմպերով, քան կցանկանայինք։ Ծրագրում ներառված են այնպիսի ուղղություններ, ինչպիսին են դատական համակարգը, ոստիկանությունը, առողջապահության ոլորտը, հարկային և մաքսային համակարգերը։

Ըստ մեզ, կոռուպցիայի դեմ պայքարում գլխավոր դերը պատկանում է հատկապես կառավարությանը։ Իհարկե, հոգեկերտվածքի խնդիր կա, բայց եթե քաղաքացին կարող է լուծել իր որոշակի խնդիրները միայն կաշառք տալով, ապա կոռուպցիան երբեք չի անհետանա։ Պայքարը պետք է տարվի կոռումպացված պաշտոնյայի դեմ, այդ թվում՝ իշխանության բարձր օղակներում։

«Նովոստի-Արմենիա». Ի՞նչ փոփոխություններ եք տեսնում Հայաստանի ժողովրդավարական զարգացման ոլորտում։

Կ.Հոֆսթրա. Հայաստանի ժողովրդավարական զարգացումն անհավասար է ընթանում տարբեր ոլորտներում։ Կան ոլորտներ, որտեղ առաջընթացն ակնհայտ է, մյուսներում՝ հակառակը, բարելավումներն են աննշան։ Դրական օրինակներից ես կցանկանայի ընդգծել ՀՀ Զինված ուժերում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը։ Իհարկե, իրավիճակը դեռ հեռու է կատարելությունից, բայց մենք տեսնում ենք հստակ քայլեր, քաղաքական կամք։ Դրա շնորհիվ շատ բացասական երևույթներ հաջողվել է նվազագույնի հասցնել։

ԶԼՄ-ների և բազմակարծության ազատության հարցում  իրավիճակն ավելի բարդ է։ Դեռ շատ խնդիրներ են մնում։ Անցյալ տարի փոփոխություններ են կատարվել հեռուստատեսության և ռադիոհեռարձակման օրենքում, և դա լավ հնարավորություն էր տեղեկատվության ազատության մակարդակը բարձրացնելու համար։ Ողջ աշխարհում թվայնացման գործընթացը բերում է հեռուստաալիքների թվի ավելացման, և որպես հետևանք՝ կարծիքների բազմակարծության զարգացման։ Սակայն Հայաստանում, չգիտես ինչու, հակառակ գործընթացը տեղի ունեցավ։ Դա զարմացնում է։ Պետք է, որ դա կապված լինի թվային հեռարձակմանն անցնելու նախապատրաստության թափանցիկության պակասի հետ։ Այժմ մենք՝ Օմբուդսմենի գլխավորությամբ, աշխատանքային խմբի հետ աշխատում ենք օրենքի բարելավման վրա։
 
Օրենսդրական առումով բազմաթիվ դրական միտումներ են նկատվում, որոնք ոչ միշտ են գտնում իրենց արտացոլումը գործնականում։ Հայաստանում ժողովրդավարության հետ կապված այն խնդիրները, որոնք կային դեռ տասը տար, կան նաև այսօր։ Այն դեպքում, երբ տասը տարին բավական ժամկետ է պետության ժողովրդավարական զարգացման ճանապարհի հիմնական խոչընդոտները վերացնելու համար։

«Նովոստի-Արմենիա». Ի՞նչ ծրագրեր է նախատեսում իրականացնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակն ընթացիկ տարում։

Կ.Հոֆսթրա. Հայաստանում ԵԱՀԿ կողմից իրականացվող բոլոր ծրագրերը երկարաժամկետ բնույթ են կրում։ Այժմ մենք Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ քիմիական թափոնների գերեզմանոցների ոչնչացման ծրագիր ենք մշակում։ Այդպիսի գերեզմանոցներ կան Նուբարաշենում, Ալավերդիում։ Կառավարությունը մտադիր է մեկընդմիշտ լուծել այդ խնդիրը, և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը աջակցություն կցուցաբերի այդ հարցում։ Շուտով մենք կսկսենք գործողությունների ծրագրի մշակումը։

Մեր կարծիքով ևս մեկ առանցքային նախագիծ՝տնտեսական կարգավորման բարեփոխումներին վերաբերյալ։ Հայաստանում շուրջ 26 հազար օրենք և ենթաօրենսդրական ակտ կա, որոնք վերաբերում են բոլոր ոլորտներին։ Դա չափազանց մեծ թիվ է։ Մենք կհամագործակցենք կառավարության հետ այդ թվի կրճատման հարցում, քանի որ այդ նորմատիվ ակտերի որոշ մասը չեն գործում կամ կորցրել են արդիականությունը։ Աշխատանքային խումբ կձևավորվի, որը կսկսի դիտարկել յուրաքանչյուր օրենքն ու ենթաօրենսդրական ակտը՝ այսօրվա իրողություններին համապատասխան։ Օրենքների քանակի կրճատումը Հայաստանն առավել հասկանալի, և հետևաբար գրավիչ կդարձնի ներդրողների համար։ Դա շատ կարևոր նախագիծ է, որը մենք հուսով ենք սկսել այս տարվա աշնանը և ավարտել երկու տարում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։