481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանն անշեղորեն կատարելու է Հայաստանի առջև ստանձնած պարտավորությունները. ռուս փորձագետ
14:33
01 Հունիսի 2011

«Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովի բացառիկ հարցազրույցը՝ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը

«Նովոստի-Արմենիա». Պրն Լուկյանով, ինչպե՞ս կգնահատեիք հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակը, համապատասխանու՞մ են դրանք ռազմավարական համագործակցության սահմանմանը:

Ֆ. Լուկյանով. Անկասկած, մեր հարաբերությունները համապատասխանում են ռազմավարական համագործակցության սահմանմանը: Չնայած փակագծերում կարելի է նշել, որ ռազմական համագործակցության և գործընկերության բանաձևը ժամանակակից աշխարհում շատ է փոխվել:

Ցանկացած խոշոր երկիր ռազմավարական գործընկերություն է հայտարարում բոլորի հետ: Ռուսաստանը ռազմավարական գործընկերություն ունի և Չինաստանի, և ԱՄՆ-ի, և Եվրամիության հետ: Սակայն դա չի բացառում այն փաստը, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, անխոս, ռազմավարական գործընկերություն են դասական հասկացության մեջ, քանի որ հիմնվում են ռազմավարական շահերի համընկնման վրա: Հայաստանի ռազմավարական շահն անվտանգության լրացուցիչ երաշխիքներ ունենալն է, որոնք պատմական հանգամանքների բերումով այս պահին կարող է տրամադրել միայն Ռուսաստանը: Իսկ Ռուսաստանի ռազմավարական շահը Հարավային Կովկասում սեփական ներկայությունը պահպանելն է, և կրկին այնպես է ստացվում, որ այս ամենում բացառիկ դեր է խաղում Հայաստանը, քանի որ այլ տարբերակներ պարզապես չկան: Մնացած բոլոր ոլորտները՝ տնտեսություն, մշակույթ, ածանցյալ են: Այսինքն՝ դրանք կարող են ավել կամ պակաս ինտենսիվ լինել, սակայն եթե խոսենք ռազմավարական գործընկերության մասին իսկական իմաստով, ապա այն հիմնված է երկու երկրների ռազմավարական շահերի վրա աշխարհաքաղաքականության, գոյատևման, անվտանգության և այլ տեսակետից:

«Նովոստի-Արմենիա». Ռուսաստանը մտադի՞ր է պահպանել իր ներկայությունը Հարավային Կովկասում՝ տարածաշրջանում ռուսական ներկայության նպատակահարմարության հարցում հնչող կասկածների համատեքստում:

Ֆ. Լուկյանով. Խոսակցությունները շատ են, ոմանք կարծում են, թե պետք է հրաժարվել Հյուսիսային Կովկասից, ոմանք էլ կարծում են, թե Հեռավոր Արևելքը ևս մեզ այդքան էլ պետք չէ, դատարկ խոսակցությունները շատ են: Ես չեմ կարող հարյուր տոկոսով բացառել այն, որ երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանը կունենա իր ռազմավարական առաջնահերթությունները, քանի որ անփոփոխ ռազմավարական առաջնահերթություններ ընդհանրապես չեն լինում, սակայն դա կլինի շատ ուշ և ինչ-որ ցնցումների արդյունքում, որոնք հերթական անգամ կփոխեն համաշխարհային քաղաքական քարտեզը: Այսօրվա դրությամբ և տեսանելի հեռանկարում կարծում եմ, որ Ռուսաստանը չի ցանկանա որևէ տեղ հեռանալ Հարավային Կովկասից նաև այն պատճառով, որ անհնար է հեռանալ Հարավային Կովկասից՝ չհեռանալով Հյուսիսային Կովկասից, սրանք փոխկապակցված գործընթացներ են:

Այնպես որ այն պարտավորությունները, որոնք Ռուսաստանն ունի Հայաստանի նկատմամբ, կարծում եմ, որ կկատարվեն անշեղորեն, եթե, Աստված մի արասցե, կարիքը լինի: Հուսով եմ, որ կարիքը չի լինի:

«Նովոստի-Արմենիա». Իսկ հնարավո՞ր է, որ տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտությունները, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտությունը սրվի:

Ֆ. Լուկյանով. Եթե Դուք հարցադրումն այսպես ենք ներկայացնում, ապա այո, հնարավոր է:

Որքանո՞վ է հնարավոր: Կարծում եմ, որ առաջիկա պատմական հորիզոնում այնքան էլ հնարավոր չէ: Ստատուս-քվոն կարող է ձեռնտու չլինել շատերին տարբեր պատճառներով, և Ադրբեջանին այն ձեռնտու չէ սեփական պատճառներով, և Հայաստանին նույնպես, շատերին էլ ձեռնտու չէ: Այսպես կլինի այնքան ժամանակ, մինչև ստատուս-քվոյի ցանկացած փոփոխություն կհանգեցնի ավելի վատ դրության, իսկ ես դեռ հիմքեր չեմ տեսնում կարծելու, որ փոփոխությունները կհագեցնեն ավելի լավի, իսկ մինչ այդ ստատուս-քվոն կմնա առաջնահերթ ուղղություն հատկապես արտաքին խաղացողների համար: Այսինքն՝ ջանքեր կգործադրվեն ներկայիս իրավիճակն ավելի ռազմականի չվերածելու համար: Իմ կարծիքով՝ ավելի հավանական է, որ փոփոխություններ տեղի կունենան ոչ թե ներքին տարածաշրջանային, այլ արտաքին գործընթացների արդյունքում: Դա ինչ-որ հզոր արտաքին սթրես է՝ կապված, օրինակ, Իրանի հետ կամ եթե Մերձավոր Արևելքի իրադարձություններն ավելի լայն բնույթի կփոխվեն և ընդգրկեն Թուրքիան, ոչ թե հեղափոխության իմաստով, այլ գործընթացի մեջ ներգրավվածության տեսակետից: Այլ կերպ ասած՝ արտաքին գործոնները բավականին հզոր ազդակի դեր կարող են խաղալ՝ այստեղ իրավիճակը հավասարակշռությունից հանելու համար: Սակայն դրանք կարող են խաղալ և կարող են չխաղալ: Այսինքն` կարելի կլինի խուսափել դրանից, և, ասենք, Իրանը չի ապակայունանա: Սակայն եթե Իրանն ապակայունանա ինչպես դրսից, այնպես էլ ներսից, ապա կարծում եմ, որ այս ամենը շատ ավելի լայն ազդեցություն կունենա:

«Նովոստի-Արմենիա». Որոշ ռուս քաղաքագետներ կարծում են, որ Ղարաբաղում պատերազմի վերսկսումը շահավետ է արևմտյան որոշ շրջանակների համար՝ որպես խաղաղարարներ տարածաշրջան ներխուժելու համար՝ նպատակ ունենալով հետագայում ներխուժել Իրան: Արևմուտքին պատերազմ ձեռնտու՞ է:

Ֆ. Լուկյանով. Իմ կարծիքով՝ ոչ: Դրանք տեսական կարծիքներ են, թե նրանց ձեռնտու է այստեղ ներխուժել որպես խաղաղարարներ՝ ելնելով, ցավոք, ռուսական մտածելակերպի համար տիպիկ՝ Արևմուտքի, մասնավորապես՝ Ամերիկայի առջև խոնարհվելու մտածելակերպից, երբ թվում է, թե ամեն ինչ արվում է նրա ղեկավարությամբ կամ, ծայրահեղ դեպքում, ըստ նրա ռազմավարական ծրագրերի:

Իրականում դա այդպես չէ, ամեն ինչ շատ ավելի քաոսային է, իսկ ամենակարևորն այն է, որ ԱՄՆ-ի հնարավորությունները, եթե նույնիսկ նման ցանկություն լիներ, սահմանափակ են: Վերջին մի քանի տարվա իրադարձությունները ցույց են տալիս, որ Ամերիկան չկարողացավ կատարել գլոբալ գերիշխող դերը: Ոչ մի երկիր այդ դերը չի կարող խաղալ, նույնիսկ ԱՄՆ-ի նման երկիրը, որը բոլոր պարամետրերով գերազանցում է բոլորին: Այն տեսակետը, թե Ամերիկան գերլարված է ինքնաստանձնած համաշխարհային պատասխանատվության, գերիշխանության բեռի տակ, բոլորի մոտ էլ կա: Ամերիկան ստիպված կլինի շատ կոկիկ և հստակ ընտրել առաջնահերթությունները՝ չսխալվելու համար:

«Նովոստի-Արմենիա». Հնարավո՞ր եք համարում պատերազմի վերսկսումն առանց գերտերությունների «պատժամիջոցների», կարո՞ղ է, արդյոք, կողմերից որևէ մեկն ինքնուրույն պատերազմ սկսել:

Ֆ. Լուկյանով. Իհարկե, հնարավոր է: Պետք չէ զբաղվել ինքնանվաստացմամբ, և Հայաստանը, և Ադրբեջանը միգուցե ամենաուժեղ համաշխարհային խաղացողները չեն, սակայն ինքնավար երկրներ են, որոնք ապրում են սեփական ներքին տրամաբանությամբ, և եթե այդ տրամաբանությունն այս կամ այն պատճառով քաղաքական գործիչներին փակուղի մտցնի, ապա դա լիովին հնարավոր է: Այլ բան է, որ նրանք պատերազմ սկսել կարող են, իսկ հետագայում ոչ ոք նրանց թույլ չի տա ավարտել պատերազմն ինքնուրույն, և հետագայում կլինեն հետևանքներ, որոնցում բոլորը կներգրավվեն:

«Նովոստի-Արմենիա». Իսկ ինչպիսի՞ն կլինեն պատերազմի հիպոթետիկ հետևանքները:

Ֆ. Լուկյանով. Այդ ամենը շոկ կլինի արտաքին բոլոր խաղացողների համար: Ռուսաստանի համար շատ վատ կլինի, քանի որ այդ ժամանակ հարց կծագի պարտականությունների կատարման անհրաժեշտության մասին: Եկեք պատկերացնենք, թե Ադրբեջանը փորձում է ուժով «մաքրել» Ղարաբաղը: Դա Հայաստանի վրա հարձակու՞մ է, թե՞ ոչ:  Դա դիլեմա է, Ռուսաստանի համար ընտրություն է Հայաստանի առջև ստանձնած պարտավորությունների, որոնք չի կարելի չկատարել և Ադրբեջանի նշանակալի լինելու հասկացության միջև, որը վերջին տարիների ընթացքում ավելացել է: Տարածաշրջանի բոլոր երկրներն ինչ-որ կերպ կներգրավվեն: Թուրքիայի համար դա անխուսափելի կլինի, Իրանի համար ևս, կարծում եմ, որ Վրաստանը ևս այդ դեպքում անմասն չի մնա: Չգիտեմ, թե ինչ նրանք կանեն, սակայն, անկասկած, ինչ-որ բան կանեն: Այնպես որ չեմ կարող կանխատեսել հետևանքները, քանի որ դրանք բավականին բարդ է կանխատեսել, սակայն հետևանքները կլինեն բավականին մասշտաբային և կտարածվեն բավական հեռու:

«Նովոստի-Արմենիա». Դուք ասացիք, որ Ադրբեջանի նշանակությունն աճում է: Դուք  նկատի ունեի՞ք տնտեսական տեսակետից: Եվ որքանո՞վ է տնտեսությունն ազդում Ռուսաստանում քաղաքական որոշումներ ընդունելու վրա:

Ֆ. Լուկյանով. Ադրբեջանի նշանակությունն աճում է տնտեսական տեսակետից, սակայն ոչ միայն: Ադրբեջանը լուրջ երկիր է, լուրջ քաղաքականություն ունեցող երկիր՝ բավականին հստակ ձևակերպված ազգային առաջնահերթություններով և շահերով: Ի դեպ, պակաս կարևոր չէ այն, որ երկիրը բավականին ինքնուրույն է: Ռուսաստանը, ռուսական իշխանությունն ավելի շատ չեն սիրում գործ ունենալ այն պետությունների հետ, որոնք, ինչպես նրանք կարծում են, իրականացնում են ոչ թե սեփական, այլ ինչ-որ ուրիշ մեկի քաղաքականությունը, այդպիսին է Վրաստանը:

Այնպես չէ, որ Ադրբեջանը Ռուսաստանին բարեկամ երկիր է համարում, ավելի շուտ ընդհակառակը, և Ռուսաստանում ևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո քաղաքական տեսակետից Ադրբեջանը ընկալվում էր կասկածամտությամբ: Սակայն շահերի չհամընկնումը կամ ոչ ամբողջական համընկնումը ենթակա է քննարկման, եթե կա այն բանի գիտակցումը, որ այդ շահն այդ երկրինն է: Եթե երկիրը, ընդհակառակը, շարժվում է մի ուղղությամբ, որը միանշանակորեն գործակալինն է՝ մեկ այլ հզոր գերտերության ազդեցությունը, ինչպես արդարացիորեն կամ ոչ արդարացիորեն մտածում են Վրաստանի մասին, ապա համարվում է, որ այդ երկրի հետ պետք չէ կապվել: Նույնը եղավ Ուկրաինայի հետ նախագահ Յուշչենկոյի նախագահության օրոք: Ադրբեջանն այն երկրներից է, որին վերաբերվում են լրջորեն և որոշակի հարգանքով:

Ազդու՞մ է, արդյոք, տնտեսությունը քաղաքականության վրա, իհարկե ազդում է: Այս դեպքում այստեղ այն տնտեսությունն է, որը քաղաքականություն է սահմանում, այսինքն էներգետիկ շահերի ձևակերպում, որոնք ևս փոխվելու են անհասկանալի կերպով: Սակայն Ռուսաստանը դեռ, ամեն դեպքում, պնդում է, որ ընդլայնելու է իր էներգետիկ հնարավորությունները ոչ թե միայն Հյուսիսում, այլ նաև Հարավում, իսկ այստեղ որևէ բան հնարավոր չի լինի անել առանց Ադրբեջանի և Թուրքիայի, առանց նրանց որևէ բարդ փոխգործակցության:

«Նովոստի-Արմենիա». Պրն Լուկյանով, Հայաստանն ակտիվորեն գործակցում է ՆԱՏՕ-ի հետ, նույնիսկ  զինվորական համակազմ է ուղարկել Աֆղանստան: Այս ամենն ինչ-որ կերպ ազդու՞մ է հայ-ռուսական հարաբերությունների վրա:

Ֆ. Լուկյանով. Կարծում եմ, որ համակազմի ուղարկելը չի ազդում, դա Հայաստանի ինքնավար իրավունքն է: Ցանկանում է ուղարկել, թող ուղարկի, ավելին, որ Աֆղանստանում իրականացվող օպերացիան չի հակասում Ռուսաստանի շահերին, ընդհակառակը: Ընդհանրապես ՆԱՏՕ-ի հարաբերությունների զարգացումը միշտ նյարդայնացում է առաջացնում: Ես կասեմ, որ հիմա այն նվազել է պարզապես այն պատճառով, որ ռուս-վրացական պատերազմի հետևանքով դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ կապված օրակարգը, եթե չի անհետացել, ապա հայտնվել է բավականին հեռավոր աստիճանի վրա: Բացի այդ, ՆԱՏՕ-ի ապագայի հետ կապված հայեցակարգային խնդիր կա: Ինձ թվում է, թե Դաշինքն այժմ ծանր դրության մեջ է, Լիբիայում իրականացվող օպերացիան դա ևս մեկ անգամ հաստատում է: Այդ պատճառով ՆԱՏՕ-ի կազմում Հայաստանի ներառման սպառնալիք չի եղել, չկա և չի էլ լինի ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ ԵՄ-ի հետ կապված ցանկացած ծիսակարգային ծրագիր, եթե լուրջ փոփոխությունների հեռանկար չունի, ապա թող հանգիստ իրականացվի:

«Նովոստի-Արմենիա». Հաջորդ հարցը վերաբերում է Վրաստանին: Հավանակա՞ն եք համարում տեսանելի հեռանկարում այդ երկրում ռուսամետ կամ գոնե Ռուսաստանի նկատմամբ լոյալ ուժերի հայտնվելը:

Ֆ. Լուկյանով. Ռուսամետ, չեմ կարծում: Ռուսամետ Վրաստանի հարցն արդիական չէ: Սակայն, անկասկած, կան ուժեր, որոնք ավելի ճկուն են, կարող են պայմանավորվածության գալ: Այստեղ շատ բան կախված է նախագահ Սահակաշվիլիի անհատական ֆիգուրից, որի հետ հանգամանքների բերումով ռուս ղեկավարները պարզապես չեն ցանկանում շփվել, իսկ նախագահ Սահակաշվիլին, հավանաբար, չի հեռանա 2013թ.-ից հետո և  ինչ-որ այլ ձևով կմնա: Եթե նա զբաղեցնի վարչապետի պաշտոնը, ապա նշանակում է, որ կլինի ուրիշ նախագահ, ում հետ գոնե հնարավոր կլինի որևէ երկխոսություն սկսելու տպավորություն ստեղծել: Իհարկե, Միխայիլ Սահակաշվիլին այնքան էլ զուսպ մարդ չէ, այդ պատճառով եթե նույնիսկ որոշում ընդունվի Ռուսաստանի հետ հաշտվելու փորձի մասին, ապա նա, ամեն դեպքում, չի լռի: Ամեն դեպքում, նրա նախագահության սահմաններից դուրս ինչ-որ հարաբերություններ կվերականգնվեն:

«Նովոստի-Արմենիա». Կարելի՞ է Լիբիայում ստեղծված իրավիճակը համարել ինքնավար երկրների ներքաղաքական պայքարի մեջ օտարերկրյա միջամտության նախադեպ:

Ֆ. Լուկյանով. Ինքնավար պետություններում ներքաղաքական պայքարի մեջ արտաքին ուժերի միջամտությունը գոյություն ուներ, հավանաբար, Ֆուկիդիդի օրերից և միշտ կլինի: Քանի որ ուժեղ պետությունները միշտ միջամտում են ավելի թույլերի գործերի մեջ ցանկացած ձևով՝ քաղաքական, ռազմական, դիվերսիոն: Դա եղել է, կա և կլինի: Այս համատեքստում հետաքրքիրն այն է, որ Ռուսաստանն առաջին անգամ չխոչընդոտեց ներքին գործերի մեջ միջամտությանը, ինչն ինքնին բանավեճերի թեմա է:

Դժվար է ասել, թե դա զուտ կոնյուկտորային որոշու՞մ է, թե՞ արտացոլում է ռուսական քաղաքականության փոփոխության որոշակի միտում: Իմ կարծիքով՝ միտումը ևս հնարավոր է, չնայած, անխոս, կային նաև կոնկրետ փաստեր: Այս իմաստով նախադեպ է, սակայն այդ նախադեպի հետևանքը, իմ կարծիքով, աղքատիկ և վշտացնող է միջամտողների համար: Կարծում եմ, որ վերջիվերջո գնդապետ Քադաֆիին կուղարկեն նախահայրերի մոտ կամ նկուղ՝ վաստակած հանգստի, սակայն դա լիբիական ճգնաժամի վերջ չի նշանակի: ՆԱՏՕ-ի պետությունները՝ աշխարհի խոշորագույն ռազմական գերտերությունները, Աֆրիկայի ծայրամասային երկրում իրենց գիտակցված ցանկությունից դուրս ներքաշվել են ցեղերի քաղաքացիական պատերազմի մեջ: Այդ պատճառով կարծում եմ, որ այս նախադեպը, եթե սա համարենք նախադեպ, կարող է հենց հակառակ դեր խաղալ:

«Նովոստի-Արմենիա». Եվ վերջին հարցը՝ ինչպիսի՞ն է, ձեր կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը:

Ֆ. Լուկյանով. Կարծում եմ, որ ամեն ինչ դադարել է առաջիկա ժամանակի համար: Ինձ համար ամենասկզբից էլ  պարզ էր, որ դա, վերջիվերջո, կառնչվի Ղարաբաղին, քանի որ Թուրքիան օբյեկտիվ հանգամանքների բերումով չի կարող ձախողել Ադրբեջանի հետ իր հարաբերությունները: Կարծում եմ, որ ամեն ինչ կարող է շատ արագ, կտրուկ և անսպասելի փոխվել, երբ տարածաշրջանային համատեքստի փոփոխություն լինի լայն իմաստով՝ ոչ թե հարավկովկասյան, այլ, օրինակ, Փոքր Ասիայից մինչև Միջին Արևելք, սակայն այդ ամենը դեռ չի երևում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։